Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԱՆԱ ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆԸ

Սեպտեմբեր 18,2007 00:00

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պատասխանում է «Առավոտ»-ի հարցերին – Ինչպե՞ս կբնութագրեք նոր վարչապետին եւ ի՞նչ ակնկալիքներ ունեք նրանից:

– Ես խորհրդատվություններ եմ անցկացրել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որից հետո ընդունել եմ որոշում եւ Ազգային ժողով եմ ներկայացրել Արայիկ Հարությունյանի թեկնածությունը որպես հանրապետության վարչապետ:

– Ի՞նչ կփոխվի Ղարաբաղի տնտեսական քաղաքականության մեջ այդ նշանակումով:

– Նախ, նա իր մարդկային որակով, քաղաքացիական կեցվածքով, մասնագիտական ընդունակություններով, տնտեսությանը խորը տիրապետելով, կարծում եմ, կառավարության մյուս անդամների հետ միասին քայլեր կձեռնարկի եւ կանի այն անհրաժեշտը, որպեսզի մոտ ապագայում մեր տնտեսությունը զարգացում ապրի:

– Ձեր ընտրվելու պարագայում հնարավոր եղավ ունենալ ընդդիմության եւ իշխանության միասնական թեկնածու, սակայն նման բան Հայաստանում, ինչպես տեսնում եք, հնարավոր չէ: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի նախագահական ընտրություններին եւ ձեր կարծիքով՝ հատկապես ինչպիսի՞ նախագահը լավ կլինի Ղարաբաղի եւ Հայաստանի համար:

– Կարծում եմ, ԼՂ-ում միասնական թեկնածուի գաղափարը քննարկումների եւ կուսակցությունների տեսակետներն արտահայտելուց հետո հնարավոր եղավ: Մեր դեպքում մենք շատ ուրախ ենք, որ կարողացել ենք այդպիսի համերաշխություն սերմանել մեր շարքերում, եւ այդ համերաշխությամբ մենք քայլելու ենք առաջ՝ հաղթահարելու այն դժվարությունները, որոնք առկա են մեր կյանքում, եւ ակնկալում ենք, որ նման միասնությունը մեզ հնարավորություն կտա ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլ ունենալ նաեւ հաջողություններ:

– Հայաստանի նախագահը ինչպիսի՞ն պիտի լինի, որ լավ լինի նաեւ Ղարաբաղի համար:

– Պետք է լինի այնպիսի նախագահ, ով կարժանանա ժողովրդի հավանությանը: Իսկ մենք Հայաստանում ունենք այնպիսի գործիչներ, որոնք կարող են արժանանալ ժողովրդի հավանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել