Օրվա լրահոսը
ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՊԱՎԵՆ ԿՏՐԵՑ
Նաեւ պատասխանեց «Առավոտի» հարցերին Երեկ ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի հետ միասին՝ Երեւանի պետական արդյունաբերական քոլեջի հանդիսավոր բացման արարողության ժամանակ կտրեց կարմիր ժապավենը: Քոլեջը նորոգվել է ՄԱԶԾ-ի «Օժանդակում նախնական եւ միջին մասնագիտական կրթական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է նախաձեռնել մի շարք միջոցառումներ՝ նախնական եւ միջին մասնագիտական
«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԳՈՐԾԻ ԵԼՑԻՆԻ ՍՑԵՆԱՐՈՎ»
Կարծում է մարքսիստ Դավիթ Հակոբյանը ու հավաստիացնում, որ ՀՀ առաջին նախագահին պաշտոնավարության 3 տարի է անհրաժեշտ՝ հայոց Պուտինի համար հող նախապատրաստելու համար: «Առավոտը» Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի ապաշխարությանը, թե ներողություն է խնդրում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու եւ իր սխալ կադրային քաղաքականության համար: «Ես միակ
Ուզում են հողերը վաճառե՞լ
5 տարի կադաստրը շորբուլաղցիներին տանում-բերում է, բայց տները չի սեփականացնում Էրեբունի համայնքի Մուշավան (Շորբուլաղ) թաղամասի բնակիչները չնայած տասնյակ տարիներ ապրում են այդտեղ, սակայն չեն կարողանում Կադաստրի պետական կոմիտեից տան սեփականության վկայականները ստանալ: Շորբուլաղցիների ներկայացմամբ, 5 տարի շարունակ կադաստրի աշխատակիցները բնակիչների գլխի տակ «փափուկ բարձ» են դնում՝ հավատացնելով, որ վկայականները ստանալու համար իրենք բնակիչներին հերթով կզանգեն
ՏՂԱՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նշեց, թե իրենք միշտ կարեւորել են քաղաքական նոր մշակույթի առաջացումը, սակայն այս առումով առկա միտումները դրական չեն. «Համենայնդեպս, իշխանությունների վերջին շաբաթների գործելաոճը ցույց է տալիս, որ այն ոչ համարժեք քայլերը եւ հակադարձումները, որոնք իրականացվում են հատկապես ոստիկանության կողմից ընդդիմության այս կամ այն ուժի հանդեպ՝ բավականին
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՌԵԿՑԻԱՅԻ ԿԵՆԹԱՐԿԻ ԶՈՅԱՅԻՆ
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանից երեկ հետաքրքրվեցինք, թե մտադիր չե՞ն ուսուցում անցկացնել ԿԸՀ-ում իրենց ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի համար, որը Խաչիկ Մանուկյանի պատգամավոր ընտրվելու մասին արձանագրությունը ստորագրելով՝ հայտարարել էր. «Ես ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնել չեմ կարող», «ես իրավունք չունեմ գրավոր բողոք ներկայացնելու», եւ նրան բացատրել, որ իրավունք ունի, ասենք, չստորագրել արձանագրությունը, հատուկ կարծիք ներկայացնել եւ
ՀԱՅ ԿԱՐԱՏԵԻՍՏՆԵՐԻ ՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում անցկացված կարատեի աշխարհի գավաթի 13-րդ առաջնությունում Հայաստանի թիմը 4-րդ անգամ անընդմեջ նվաճել է 1-ին մրցանակը (15 ոսկե, 8 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ): Հասնել այսպիսի հաղթանակի՝ ամենեւին էլ հեշտ չէր, պայքարի մեջ էին մտել 650 մարզիկ՝ 20 երկրից: Հայ կարատեիստներին բաժին հասավ ամենապատվավոր մրցանակը՝ սեւ գոտիների կոմիտեի թիմային գավաթը: Կրկնակի ոսկե մեդալակիր
ԽՈՅ 21.03-20.04: Առատաձեռն աստղերը ձեզ բարձր տրամադրություն են խոստանում: ՑՈՒԼ 21.04-21.05: Անսովոր ու արտասովոր լուրերի օր է ձեզ համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ֆինանսական ծախսերն այսօր բաշխելն ավելորդ չէ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բոլոր հարցերն այսօր այս կամ այն կերպ կապված են դրամի հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Առավոտյան ձեր հույզերն այնքան էլ տեղին չեն լինի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Լավ կլինի օրն
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Իան Պորտերֆիլդը Լոնդոնում բուժվում է, իսկ Վարուժան Սուքիասյանը առաջին փորձությունն է անցնելու ՈՒԵՖԱ-ի թեթեւ ձեռքով Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում վիճակահանությամբ նախապես որոշված Ադրբեջանի հետ խաղին Հայաստանը չի մասնակցելու: Դրա համար էլ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հանդիպումների օրերին՝ սեպտեմբերի 8-ին եւ 12-ին, Կիպրոսի եւ Մալթայի հավաքականների հետ ընկերական հանդիպումների պայմանավորվածություն է գլուխ բերել՝
Հովիկ Գալաջյանը դժգոհ է
Նա բողոքում է իր հանդեպ կատարված ոտնձգությունների հեղինակներին չբացահայտելուց Անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին Կոմիտասի փողոցում գտնվող իր տնից դուրս գալիս՝ հարձակման էր ենթարկվել «Իրավունք» թերթի խմբագիր Հովիկ Գալաջյանը: Նա ժամանակին կատարվածը կապել էր մասնագիտական գործունեության եւ թերթի հրապարակման հետ, ասելով. «Կոնկրետ քաղաքական, թե սոցիալական՝ չեմ առանձնացնում» («Սափրագլուխները ծեծել են լրագրողին», «Առավոտ», 07.09.2006): Երեկ նա «Առավոտին»
«ՄԵՐ ՎԱՆԴԻԿԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԻ ՄԱՐԴԸ…»
Կնշվեն կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի 60 եւ նրա ղեկավարած նվագախմբի 40-ամյակները Արվեստի վաստակավոր գործիչ, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, Երեւանի պետկոնսերվատորիայի էստրադային եւ ջազային երաժշտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյանը 60 տարեկան է: Մինչ հոբելյարին հանդիպելը, «Առավոտը» կապվեց նրա գործընկերների հետ՝ կոմպոզիտորի ստեղծագործական կյանքի բնութագիրը լսելու ակնկալիքով: Մեր զրուցակիցների, այդ թվում՝ Լեւոն Մալխասյանի, Մարտին Վարդազարյանի,
Նոր սկանդալներ Գյումրիի թիվ 32 դպրոցում
Կրթօջախի ներկայիս տնօրենին մեղադրում են նախկին տնօրենի կողմնակիցներին աշխատանքից ազատելու մեջ Ինչպես միշտ, Գյումրիի վերոհիշյալ դպրոցում սեպտեմբերի 1-ը չի անցնում առանց «ռազբորկաների» ու բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ այս դպրոցի անձնակազմը անցած տարվա սեպտեմբերի մեկին հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով աշխատանքից ազատել տնօրեն Հակոբ Մուշին: ԿԳ նախարարության միջամտությամբ ուղիղ յոթ ամիս առաջ տնօրենի աթոռը զբաղեցրեց Գայանե Մելոյանը,
ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի փնտրտուքը շարունակվում է ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի դատավորի թեկնածու Նելլի Հարությունյանը երեկ հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունները, ըստ որի՝ սեպտեմբերի 10-ին իր հետ միասին Փարիզ՝ բանավոր հարցազրույցի են մեկնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված ԵԴ գործող դատավոր Ալվինա Գյուլումյանն ու արդարադատության
Պարսկահայերը Հայաստանը «սիրունացնում» են
Նրանք «տարածքի բարեկարգում» անվան տակ կտրում են պտղատու ծառերն ու տեղը շենք կառուցում: Կիեւյան 11 շենքի բակում, արդեն մեկ ամիս է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ըստ բնակիչների, կառուցվում է հերթական «էլիտար» շենքը: «Այդ տարածքում պտղատու ու դեկորատիվ ծառերով փոքրիկ այգի էր: Անխիղճները բուլդոզերներով եկան, պտուղը վրան ընկուզենին արմատախիլ արեցին: Խաբում-ասում են, թե բարեկարգում ենք անում:
ԱՐՄԱՎԻՐԻ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ» ՔԱՂԱՔԱՊԵՏՆ Է
Արմավիրի քաղաքապետը գտնում է, որ ձեռքները ծալած չպիտի նստեն եւ սպասեն, թե ձեռնարկություններում գործիքները ոնց են անգործությունից ժանգոտում: «Միայն շուկաներով, խանութներով ու օֆիսներով՝ ոչ քաղաք կարող ենք պահել, ոչ էլ երկիր, մեզ արդյունաբերություն է պետք»,- «Առավոտի» հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Քաղաքապետն էլ խոստովանեց, որ Արմավիրում աշխատանք գտնելը լուրջ խնդիր է:
Վիզկապների խնդիրը ԱԺ նիստում չի քննարկվի
Պատգամավորների հագուկապի հարցը կթողնվի նրանց խղճին Նոր խորհրդարանն արդեն եկող շաբաթ կսկսի իր ակտիվ աշխատանքային շրջանը: Պատգամավորներից շատերն այս օրերին իրենց հագուկապի հարցերն են հոգում, ոմանք օրենքներ կարդալ են սովորում, ուրիշները ոչինչ էլ չեն անում եւ մտածում են, որ պատգամավոր աշխատելը բոլորովին էլ դժվար գործ չէ: Գաղտնիք չէ, որ ոչ բոլոր պատգամավորներն են սիրում խորհրդարան
ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԻ ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Պնդում է «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը – Խորհրդարանական բոլոր ուժերը դեմ արտահայտվեցին «Ժառանգության» նախաձեռնությանը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին»: Եվ եթե այս օրենքի նախագիծը մնա օրակարգում եւ մերժվի՝ կստացվի, որ Հայաստանի ԱԺ-ն չի ցանկանում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ավելի նպատակահարմա՞ր չէ, որ «Ժառանգությունն» ինքը հետ կանչի այդ օրինագիծը: – Ո՛չ, իմ համոզմամբ՝
«ԼՍՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ, ՈՎ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է»
Վստահ է քաղաքագետ Աղասի Ենոքյանը «Եթե պահպանվի պարիտետային հավասարակշռությունը տնտեսական, ռազմական, ժողովրդագրական եւ միջազգային քաղաքական ոլորտներում, ապա ժամանակն աշխատում է հօգուտ մեզ»,- ԼՂ հակամարտության սառեցված վիճակից գոհունակություն հայտնեց ՀՀԿ անդամ, պատգամավոր Արմեն Աշոտյանը, որը երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էր քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ: Ըստ պարոն Աշոտյանի՝ «Միջազգային իրավունքի տեսակետից ԼՂ հարցը բացարձակապես կապ չունի Ադրբեջանի
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՌԵԿՑԻԱՅԻ ԿԵՆԹԱՐԿԻ ԶՈՅԱՅԻՆ
«Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանից երեկ հետաքրքրվեցինք, թե մտադիր չե՞ն ուսուցում անցկացնել ԿԸՀ-ում իրենց ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի համար, որը Խաչիկ Մանուկյանի պատգամավոր ընտրվելու մասին արձանագրությունը ստորագրելով՝ հայտարարել էր. «Ես ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնել չեմ կարող», «ես իրավունք չունեմ գրավոր բողոք ներկայացնելու», եւ նրան բացատրել, որ իրավունք ունի, ասենք, չստորագրել արձանագրությունը, հատուկ կարծիք ներկայացնել եւ
Գործը դեռ դատարանում է
ՀՀ նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկության ավագ ճարտարագետ Արմենուհի Ավետիսյանը ստիպված եղավ վերջերս վաճառել Չարենցի փողոցում գտնվող իր հայրական տունը: Ներկայումս նա բնակվում է Գյուլբենկյան 43 հասցեում:Արմենուհի Ավետիսյանի ոդիսականը սկսվեց 2005թ. նոյեմբերի 2-ին, երբ նա դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման (պայմանական): Կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ էր մտել 10-ամյա հարեւանի՝ Վաղինակ Պետրոսյանի հետ: Խփել էր երեխային, վերջինիս պաշտպանել
ԽՈՅ 21.03-20.04: Եթե հիմնարկ եք ղեկավարում, մտածեք ձեր աշխատակիցների նյութական վիճակը բարելավման մասին: ՑՈՒԼ 21.04-21.05: Ժառանգության հետ կապված խնդիրներ առաջ կգան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ընտանեկան կապերը խորացնելու համար հարմար օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեզ անհանգստացնող խնդիրների մեծ մասն արդեն անցյալ կդառնա: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ներդաշնակ օրը բարեբեր կլինի մտավոր աշխատանքի տեր մարդկանց համար: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Համոզմունքներին տրվելն
ՈՍԿՅԱ ԱՎԱՐՏ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒԹ ՌԵԿՈՐԴՈՎ
Իտալիայի Պավիա քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների 5-րդ առաջնությունը Առաջնությունը, ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», Հայաստանի համար նշանավորվել էր մինչեւ 50 կգ քաշային Սմբատ Մարգարյանի արծաթե մեկնարկով: Ընդ որում, երեւանցի մարզիկը հրում վարժությունում 115 կիլոգրամ արդյունքով արժանացել էր նաեւ փոքր «ոսկու»: Աղջիկների մրցապայքարում հանդես եկած մինչեւ 58 կգ քաշային Հռիփսիմե Եփրեմյանը (Քասախ) երկամարտում ոչ
«Ձերբազատվենք անտարբերությունից»
Բաց նամակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին Հայաստանի ռազմատնտեսական հզորացման, նոր աշխատատեղերի ստեղծման, երկրի համար կարեւորագույն եւ նրա առաջընթացում կողմնորոշիչ խնդիրների մասին Ձեր ելույթները (օրինակ՝ Ալավերդի քաղաքում) ինձ՝ բազմավաստակ հայ ինժեներիս, թույլ են տալիս հուսալ, որ կծանոթանաք նամակիս հետ… Բանն այն է, որ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում ամենաակտիվ աշխատանքներ են տարվում էներգետիկական նոր ռեսուրսների որոնման,
ՅԱՐԱԼՅԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻՑ «ՎԵՐԱԴԱՐՁԱՎ» ՀԱՅՐԵՆԻՔ
Անվանի գեղանկարչի դուստրերը կներկայացնեն հոր չցուցադրված գործերը Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում սեպտեմբերի 7-ին, տարիների ընդմիջումից հետո, կբացվի ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արտո Յարալյանի անհատական ցուցահանդեսը: Այս առիթով Լիտվայից հայրենիք են ժամանել արվեստագետի դուստրերը՝ նկարչուհիներ Անուշ եւ Արփի Յարալյանները: «Առավոտի» հետ զրույցում նրանք հայտնեցին, որ ապրում եւ ստեղծագործում են Վիլնյուսում՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով: Հիշեցին ուղիղ
Փառապանծ անցյալը հաշվի չեն առնում
Միայնակ կնոջը փողոց են շպրտել Ավարտվեցին համահայկական չորրորդ խաղերը: Այդ միջոցառմանը հրավեր էր ստացել մասնակցելու նախկին բասկետբոլիստ, վոլեյբոլիստ, ՀՀ վաստակավոր մարզիչ, տեղական նշանակության անհատական թոշակառու Գոհար Թորոսյանը: 87-ամյա միայնակ կնոջ համար դժվար էր մասնակցել մի միջոցառման, երբ հագուստ չկա հագին ու հայտնվել է փողոցում: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի մարզական պատիվը բազում անգամ պաշտպանած
ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԱԺԻՈՏԱԺԸ՝ ՌԻՆԴՈՒՄ
Վայոց ձորի մարզի այս փոքրիկ գյուղում ուսումնական տարին «սեւ ու սպիտակ» է եւ քիչ տոնական Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղում երկար են նախապատրաստվում: Ծնողները գիտակցում են այդ օրվա նշանակությունը իրենց երեխաների համար եւ, անկախ դժվարին պայմաններից, աշխատում բավարարել նրանց ցանկությունները: Ռինդում հողագործությամբ զբաղվող գյուղացու ողջ տարվա ընդհանուր եկամուտը ամենաշատը կազմում է 200-250 հազար
Կիսատ-պռատ նախագծով շենքեր են կառուցում
Հյուսիսային պողոտայում կառուցվող 3-4 շենքի հիմքերն այնքան են փորվել, որ գրեթե հավասարեցվել են այդ հատվածում գտնվող մետրոյի թունելին: Հյուսիսային պողոտայում իրականացվող կառուցապատման աշխատանքների նախագծային շարունակությունն է նաեւ Պուշկինի թիվ 3 եւ Արամի թիվ 3, 5, 7, 9 շենքերին հարակից ընթացող շինարարությունը: Վերոնշյալ շենքերի բնակիչների հավաստմամբ, արդեն քանի ամիս է՝ նախկին «սեփական տների» ու իրենց շենքի
ԱՌԵՎՏՐԱԿԱՆՆԵՐԸ ՏԱԿ ԵՆ ՏՎԵԼ
Դպրոցական հագուստ վաճառողների ապրանքը այս տարի լճացել է՝ հսկայական վնաս պատճառելով օրվա հացի փող վաստակող առեւտրականներին: Այս տարի Հայաստանի մի շարք դպրոցների տնօրեններ իրենց դպրոցի աշակերտներին պարտադրեցին կրել միանման համազգեստներ. տղաները՝ սպիտակ վերնաշապիկ ու սեւ տաբատ, աղջիկները՝ միանման վերնաշապիկ ու շրջազգեստ: Քանի որ մի ամբողջ դպրոցի աշակերտների համար այդքան մեծ քանակությամբ միեւնույն հագուստից դժվար էր
Գեղամյանի նմանը չկա
Սա ԱՄ կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանի կարծիքն է իր կուսակցական առաջնորդի մասին: Պարոն Առաքելյանը նաեւ վստահ է, որ ամենաընդդիմադիրն այսօր իր կուսակցության ղեկավարն է: «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հնարավոր է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանի ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանին: Պատասխանելով հարցին՝ Արտաշես Գեղամյանը կպաշտպանի՞
ԽԱՂԻ ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ, ԱՅԼ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ ցանկացած թեկնածուի այլընտրանք կարելի է գտնել: – Առաջիկայում տեղի կունենա Դաշնակցության Գերագույն ժողովը, մոտավոր տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, արդեն ձեր մեջ խոսո՞ւմ եք, թե ով է լինելու Դաշնակցության կողմից առաջադրվող նախագահի թեկնածուն: – Ինքս Գերագույն ժողովի պատգամավոր չեմ ընտրվել: Իհարկե,


















































