Օրվա լրահոսը

Լույսից թաքնվողները

Չեմ փորձի հաստատել, թե դա այդպես է, այսինքն՝ ընդունելի բոլորի համար, բայց ինձ համար երեք բան հաստատուն է, որոնց կարելի է անվերջ նայել ու չհոգնել, չհագենալ: Դա աստղազարդ երկինքն է, բոցկլտացող խարույկը եւ հոսող կենդանի ջուրը, որի խորքում հաստատ ջահել ձուկն է ապրում: Այո՛, ինձ համար դա այդպես է, եթե, իհարկե, հողի վրա եմ: Եվ

Արորդիներից մինչեւ «Գրեմմի»

Քուրմերի ասուլիսը «Կգա մի ժամանակ, երբ հայերը, հասկանալով, կվերադառնան հեթանոսությանը»,- երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Արորդաց ուխտի» խորհրդի նախագահ, թեմապետ Զոհրաբ Պետրոսյանը: Ըստ Զ. Պետրոսյանի՝ «Արորդաց ուխտը» ՀՀ-ում առաքելականից եւ կաթոլիկից հետո երրորդ կրոնական համայնքն է, որ պետականորեն գրանցվել է 1992թ.-ի մայիսին. «Իրականությունն այն է, որ չէինք ուզում գրանցվել որպես կրոնական

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԱՋԱԿՑՈՂ ԱԿՑԻԱ

Ում տարիքը ներում է՝ անպայման կհիշի 88-ի դեկտեմբերի 7-ի սարսափելի երկրաշարժի օրը Տողերիս հեղինակն այդ ժամանակ աշխատում էր «Մարզական Հայաստանի» խմբագրությունում, որը ԴՕՍԱԱՖ-ի շենքին «կպած» էր մեկ ընդհանուր պատով: Ժամը 11.41-ին ուժեղ ցնցում զգացինք: Ամբողջ կոլեկտիվից ես ու լուսանկարիչ Ֆելիքս Առուստամյանը վազեցինք փողոց: Հետո՞… Ամեն բան նորմալ էր: Բայց բառացիորեն մեկ ժամ չանցած, նույն ԴՕՍԱԱՖ-ից

Կոնֆլիկտներն ու մշակույթը ըստ դիվանագետների

Լեհերը՝ ԵՊՀ-ում «Հայ-լեհական հարաբերությունները զարգանում են, լավ է»,- երեկ ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Տոմաշ Կնոտհեն: «Միջազգային կազմակերպությունները եւ Հարավային Կովկասի հակամարտությունները» թեմայի շրջանակներում ելույթ ունեցան եւ ուսանողների հարցերին պատասխանեցին լեհ փորձագետներ՝ դիվանագետ Մարիան Ստաշեւսկին եւ Լոձի համալսարանի պրոֆեսոր Անջեյ դե Լազարին: Հյուրերը Հայաստան են ժամանել «Գլոբալիզացիայի

«ԻՍԿ ՆԿԱՐՉԻ ԽԻ՞ՂՃԸ»

Քանդակագործ Արա Շիրազը մտահոգված է Նկարիչների միությունում տիրող նախահամագումարյան իրավիճակով ՀՀ վաստակավոր նկարիչ, ՀՀ նախագահի մրցանակակիր, քանդակագործ Արա Շիրազը մտահոգված է Հայաստանի նկարիչների միությունում (ՀՆՄ) տիրող իրավիճակով: Նրա համոզմամբ, ՀՆՄ համագումարի նախաշեմին գործընթացներ են գնում, որոնք հարիր չեն ստեղծագործող մարդուն: Ճանաչված քանդակագործն ասում է, որ անիմաստ է համարում իր եւ իր համախոհների՝ համագումարին մասնակցելը, որովհետեւ

«Չտես ազգի տպավորություն»

Ըստ «Շարմ» հոլդինգի հիմնադիր Կարեն Ղազարյանի՝ դա հայկական գովազդների «վաստակն» է Հայկական գովազդների ու այդ քաղաքականության մասին օրերս «Առավոտը» նամակ-բողոք ստացավ: Նամակագիրը մտահոգություն է հայտնում, որ հեռուստասերիալներում 10-15 րոպե շարունակ ցուցադրվում են խաղատներում նկարահանված իրավիճակներ: Նա հարցնում է, արդյո՞ք դա գովազդի մասին օրենքի խախտում չէ եւ ինչո՞ւ դրանով չեն զբաղվում վերահսկող մարմինները: «Առավոտը» այս եւ

ԱՇՏԱՐԱԿԻ ԱՎԱԳԱՆԻՆ «ԲԱՐԵԳՈՐԾ» Է ԴԱՐՁԵԼ

Իսկ աշտարակցիները տեղյակ էլ չեն, թե ինչի վրա է դատարկվում քաղաքի բյուջեն «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում նաեւ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, անվճար տեղադրել է ցուցանակներ՝ պայմանով, որ համայնքապետարաններում կայացված ցանկացած որոշում եւ իրավական ակտ փակցվի, որպեսզի հանրությունը տեղյակ լինի: Համայնքապետարանների եւ հ/կ-ի միջեւ ստորագրվում է նաեւ պայմանագիր, որ տեղադրված

Մրցեցին Գավառ-Երեւանի համար

«Ալիկ» եւ «Գավառտրանս» ընկերություններն ամեն կերպ փորձում էին գովերգել իրենց մեքենաների հնարավորությունները: Նախօրեին Հյուսիսային ավտոկայարանում տեղի ունեցավ բավականին եկամտաբեր երթուղագծերից մեկի՝ Գավառ-Երեւան գծի մրցույթը: Միջմարզային այս երթուղագիծը, մնացած գծերի նման, նույնպես կռվախնձոր է: Մրցույթին մասնակցում էր 2 ընկերություն՝ «Ալիկ» ՍՊԸ-ն եւ «Գավառտրանսը»: Նշենք, որ մինչ այժմ գիծը սպասարկել է «Գավառտրանսը»: Գծի լիցենզիա ստանալու համար 2

ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂԻՆ

Սակայն դա անում են ներմուծողների գրպանի հաշվին Տեղական ոգելից խմիչքների արտադրանքին զարկ տալու եւ պետբյուջեի մուտքերն ավելացնելու նպատակով ԱԺ-ն ծրագրել է գործող «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ մտցնել, ըստ որի՝ ներկրված խմիչքների համար մաքսատանը որպես հարկ վճարվելու է 3 անգամ ավելի գումար, քան նախկինում էր: Այս օրենքը դեկտեմբերի 4-ին արդեն ընթերցվել է ԱԺ-ում: Նախատեսվում է,

ԱԶԱՏՎԵԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԻՑ

Երեկ, ելույթ ունենալով Մամուլի ազգային ակումբում, անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը՝ որպես այսօր երկրի զարգացմանը խանգարող «բացասական ժառանգություն», մատնանշել է, մասնավորապես, նախորդ նախագահի թե՛ կադրային քաղաքականությունը, թե՛ հարցեր լուծելու ձեւերը: Պատգամավորը վստահ է, որ հաջողության հասնելու համար Սերժ Սարգսյանը պետք է նախ ազատվի իրեն որպես ժառանգություն թողած որոշ կադրերից: Անուններ չի տվել, բայց թափանցիկ ակնարկել է,

Այնքան էլ «շուստրի» չէ

«Առավոտի» դեկտեմբերի 10-ին հրապարակված «Ինչե՜ր են բացահայտվելու» վերտառությամբ հոդվածին երեկ արձագանքել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջինս «Մարտի 1»-ի գործով նախաքննություն իրականացնող քննչական խմբի ղեկավարն է: Իշխանամետ թերթերից մեկում նա մի ամբողջ հարցազրույց է տվել` հերքելու համար, որ «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ ոչ մի թիվ 62202708 քրգործ էլ

«Առողջ կարիերիզմը ողջունելի է»

ՀԵԿ-ը ձուլվում է ՄԻԱԿ-ի մեջ «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը՝ ՀԵԿ, որն անցած նախագահական ընտրություններում պաշտպանեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, լուծարվելու է: ՀԵԿ-ի արդեն նախկին անդամները այլեւս կանդամակցեն մեկ այլ իշխանամետ ուժի՝ Միացյալ ազատական ազգային կուսակցությանը՝ ՄԻԱԿ-ին: Վերջինս հիմնադրվեց 2007 թվականի փետրվարին՝ խորհրդարանական ընտրությունների շեմին, եւ մասնակցեց խորհրդարանական ընտրապայքարին: Նախագահական ընտրությունների ժամանակ ՄԻԱԿ-ը ամենատարբեր դրսեւորումներով

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՆԴԵՏԱ»

«Յոթի» գործով պաշտպանություն իրականացնող 5 փաստաբաններն արդեն երեկ այսպես են որակել դեկտեմբերի 19-ին մեկնարկելիք դատաքննությունը: Դեկտեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված մայր գործից անջատված եւ արդեն ՀՀ քրեական դատարան մտած «Յոթի» գործի դատաքննությունը կմեկնարկի դեկտեմբերի 19-ին՝ Երեւանի քրեական դատարանում: Այդ գործը դեկտեմբերի 1-ին արդեն ընդունվել էր Երեւանի քրեական դատարան, հաջորդ օրը

ԴԻՊՈՒԿԱՀԱՐԸ ԿԱՐԻ՞Ք ՈՒՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

Նախաքննական մարմինը ետ է ուզել իր տված ինֆորմացիան Սամվել Նիկոյանի եւ ընդդիմության գործիչների կողմից բացահայտված իրողությունը, որ մարտի 1-ին Երեւան քաղաքում գործել է առնվազն մեկ դիպուկահար, հասարակությունն ընդունեց առանց հատուկ զարմանքի, թվաց, թե դա ոչ մեկի համար գաղտնիք չէր: Սակայն մի բան բոլորը կարծես մոռացան, որ տվյալ դիպուկահարը կոնկրետ մարդ է եւ այս բացահայտումների արդյունքում

ՀԱԿ-Ը ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼ «7»-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել «Յոթի գործով» դեկտեմբերի 19-ին մեկնարկելիք քաղաքական դատավարության առնչությամբ: Արձանագրելով, որ «սեփական ժողովրդի դեմ մարտիմեկյան ջարդի ու սպանդի հեղինակ վարչախումբը, իրեն հատուկ ցինիզմով, փորձում է իր իսկ կատարած ծանրագույն հանցանքը բարդել Համաժողովրդական շարժման ու նրա ներկայացուցիչների վրա», Կոնգրեսը նաեւ հայ հասարակությանն է կոչ արել՝ «կանխելու համար հերթական

Խնդիրների մասին՝ հոբելյանի առիթով

10-ամյա «Ռադիո Վանը» դժգոհ է ՀՀ օրենսդրական դաշտից 103.0 հաճախականությամբ հեռարձակվող «Ռադիո Վան» ռադիոկայանը երեկ դարձավ 10 տարեկան: Լրատվամիջոցի ներկայացուցիչները «Նովոստի Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տարեդարձը նշեցին՝ ռադիոհեռարձակման հայաստանյան խնդիրներից խոսելով: «Վանեցիները» կարճ հոլովակով տեղեկացրին, որ իրենք մինչ այժմ նվաճել են 52 լավագույն մրցանակ, պատրաստել 500-ից ավելի հեղինակային հաղորդում, հասցրել են նույնիսկ 13 երեխա ունենալ:

«ԹԻՄԱՅԻՆ ՈԳԻՆ ԶԳԱԼ Է ՊԵՏՔ»

Ասում են շախմատի համաշխարհային օլիմպիադայում 6-րդ տեղը գրաված մեր կանանց հավաքականի անդամները Դրեզդենում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայում գերազանց հանդես եկավ նաեւ Հայաստանի աղջիկների հավաքականը, որը երկու տարի առաջ Թուրինում ցույց տված 8-րդ ցուցանիշը բարելավեց երկու աստիճանով եւ 114 երկրների միջեւ պայքարը եզրափակեց 6-րդ հորիզոնականում: Սակայն մեզ թվում է, որ տղաների նվաճած օլիմպիական ոսկե մեդալի ֆոնի

«Ակոսի» ու թուրքական համույթների մասին

«Ակոս» շաբաթաթերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը համոզված է, որ Թուրքիան, ի վերջո, կբացի սահմանները եւ կընդունի Հայոց ցեղասպանությունը: «Մինչ Հրանտ Դինքի մահը՝ «Ակոսի» տպաքանակը 3500 օրինակ էր, նրա մահվանից հետո հասարակության հետաքրքրությունն «Ակոսի» հանդեպ բարձրացել է ու այն արդեն լույս է տեսնում տասնապատիկ ավելի: Այժմ Թուրքիայի բոլոր քաղաքներում ու անկյուններում հնարավոր է «Ակոս» ձեռք բերել: Այն

«ԿՈՄԻՏԱՍԻՑ ԽԱՉԱՏՐՅԱՆ՝ ԱՆԳԻՐ ԳԻՏԵՄ»

Վստահեցնում է թուրք ճանաչված ջութակահար Չիհաթ Աշքինը Մինչ պետական այրերը Թուրքիայի իրենց գործընկերների հետ հարաբերությունների ձեւավորմանն ուղղված առաջին քայլերն են անում՝ հայ եւ թուրք արվեստագետները վաղուց արդեն հաղթահարել են «երկաթե վարագույրը» եւ սկսել մշակութային երկխոսություն, որի արտահայտություններից մեկն էլ, ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», Կամերային երաժշտության տանը դեկտեմբերի 9-ին կայացած ջութակահար Չիհաթ Աշքինի եւ դաշնակահարուհի Գուլդեն

Մարդու իրավունքների օրը Հայաստանում

Գենդերային տրամադրությամբ Երեկ «Կոնգրես» հյուրանոցում Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը տեղեկացրեց, որ ավարտվել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակը»: Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նկատեց, որ կանանց իրավունքների խախտման ժամանակ տղամարդիկ պասիվ են, ավելին. «Մշակույթ է դարձել նաեւ, որ խախտումների վերաբերյալ կանայք դիմում են

ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Դպրոցներ են ուղարկվում 2009թ.-ի միասնական քննությունների ուղեցույցները՝ բոլոր քննական առարկաների համար Քննական նոր համակարգը, որ ներդրվեց 2007-ին, եւ ինչպես ամեն նոր բան, սկզբում ընդունվեց եթե ոչ թրերով, ապա գոնե մեծ զգուշավորությամբ, կամաց-կամաց սկսում է ընկալվել հասարակության կողմից, ձեռք բերել համակիրներ: Մարդիկ ընդունում են, որ այս համակարգն ապահովում է գիտելիքների քիչ թե շատ օբյեկտիվ ստուգում ու

Նմանվում ենք եվրոպական երկրներին

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Ամանորի նախաշեմին ապրանքների գնանկում է արձանագրել: «Առաջին անգամ, եվրոպական երկրների նման, մեր երկրի մեծ խանութներում եւս գնանկման միտումներ են կիրառվում: Նախատոնական առեւտրի համար զեղչեր են կիրառվում: Երեւի տնտեսվարող սուբյեկտները գիտակցեցին, որ ծավալային առումով մեծ իրացումը շահութաբերությամբ ավելի ձեռնտու կլինի: Միայն մի դեպքում եմ ես գնաճ նկատել, որ ձուն 55-ից դարձել

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԷԼ ԵՆ ԼԱՎ ԹԱԼԱՆԵԼ

Այս մարզի համար պատասխանատուները պետբյուջեի հաշվին «կլորիկ» գումարներ են գրպանել Վերահսկիչ պալատի այս անգամվա բացահայտումներն առնչվում էին Գեղարքունիքի մարզին: Այդ պատճառով պալատը երեկ խորհրդի հերթական նիստն ու մամուլի ասուլիսը կազմակերպել էր հենց Գեղարքունիքի մարզպետարանում, որպեսզի մարզի իշխանություններին էլ հնարավորություն ընձեռվեր տեղում պատասխաններ տալ պալատի հայտնաբերած խախտումներին: Վերահսկիչ պալատը ուսումնասիրել էր Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Վարդենիս

«ԶՈՒՐ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ՛ ՎԱՏՆԵՔ»

Հակադարձելով այն լուրերին, թե ինքը Երեւանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ասաց, թե նմանատիպ լուրերը «որոշ մարդկանց մթագնած ուղեղի արգասիք են միայն»: «Առավոտի» հետ զրույցում Կարեն Կարապետյանն ասաց նաեւ. «Խորհուրդ կտամ այդ մարդկանց՝ զուր ժամանակ չվատնել եւ իմ անվան շուրջ ինչ-ինչ ստահոդ հերյուրանքներ չտարածել»: Իսկ իր եւ եղբոր մասին ժամանակ

«Իշխանությունները պետք է երեսատեղ ունենան»

Որպեսզի կարողանան խոսել մարդու իրավունքների մասին՝ գտնում է Արամ Զավենի Սարգսյանը «Ավելի լավ եմ գնահատում ընդհանրապես այդ հռչակագրին չանդրադառնալը: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մասին խոսելու համար այսօր իշխանությունները երեսատեղ պետք է ունենան, վաստակեն այդ իրավունքը»,- երեկ «Ա1+»-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, որը «պարզապես ողջունում է», որ Սերժ Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպանության օրվա

ԵՐԹ, ՈՐՆ ԱՐԳԵԼՎԵՑ ԿԱՅԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ

Հայաստանի քաղբանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեն երեկ՝ մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ, անցկացրեց մի շարք միջոցառումներ Նախ՝ ՀԺԿ կենտրոնական գրասենյակում բացվեց մարտի 1-ի դեպքերի լուսանկարների ցուցահանդես: «Այս ցուցադրությամբ ոչ թե ինչ-որ սարսափելի տեսարաններ ներկայացնելու նպատակ ենք ունեցել, այլ յուրաքանչյուր գիտակից մարդու հերթական անգամ ահազանգելու մարտի 1-ի խորհրդի մասին, երբ համատարած ոտնահարվում էին մարդու իրավունքները»,- ասաց

ԳՈՐԾԵՐԸ ԿՀԱՍՆԵՆ ԵԴ

Իսկ առայժմ մեր երկրում կա 67 քաղբանտարկյալ Երեկ Մարդու իրավունքների միջազգային օրվա 60-ամյակն էր: Հայաստանում այդ տարեդարձը տոնվեց թվով 67 քաղբանտարկյալների առկայության պայմաններում: «Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի» համակարգող Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, այսօր մեր երկրում կան հենց այդքան քաղբանտարկյալներ, որոնցից 54-ն արդեն դատապարտվել են: Հիշյալ բոլոր անձինք բանտերում են հայտնվել նախագահական ընտրություններից հետո հետընտրական զարգացումների, իսկ

ԷԼԻ ՆՈՒՅՆ ԿՈՉԵՐՆ ԱՐԵՑ

Երեկ առավոտյան՝ 2 տարվա պատժաժամկետն ամբողջությամբ կրելուց հետո, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը, որը ձերբակալվել էր 2006 թվականի դեկտեմբերի 9-ին եւ Հայաստանի քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն` «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» («Հայ կամավորականներ համախմբում» շարժման հիմնադիր ժողովի ելույթում) հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել էր ազատազրկման: Նա

2 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉ Է

«Գյուղապետ Թագուհի Բոյախչյանն ինձ ասում է՝ ինչքան ուզում ես դիմի թերթերին, ինձ համար միեւնույն է: Ախր, ես շատ վատ վիճակում եմ, ինքն էլ ինչ ուզում անում է: Ուզածս մի կտոր հող է՝ չի տալիս: Երեխաներս էլ դպրոց չեն գնում, փող չունեմ, որ նրանց համար շոր կամ կոշիկ առնեմ»,- պատմեց Վարդենիսից մեր խմբագրություն եկած Մարո Սարգսյանը:

ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ «ԱՐԵՆԱ»

«Արենա». այսպես է կոչվում գիտահետազոտական եւ կրթական այն ցանցը, որի բացումը տեղի ունեցավ երեկ՝ Սլավոնական համալսարանում: Ցանցի ստեղծումը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարագիտական, Բժշկական համալսարանները, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու Բաց հասարակության ինստիտուտը: «Արենային» միացել է հայաստանյան 48 գիտահետազոտական ինստիտուտ եւ 31 պետական եւ մասնավոր բուհ: Միջբուհական ցանց մուտք գործած յուրաքանչյուր հաստատության

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031