Օրվա լրահոսը
ԳՈՐԾԵՐԸ ԿՀԱՍՆԵՆ ԵԴ
Իսկ առայժմ մեր երկրում կա 67 քաղբանտարկյալ Երեկ Մարդու իրավունքների միջազգային օրվա 60-ամյակն էր: Հայաստանում այդ տարեդարձը տոնվեց թվով 67 քաղբանտարկյալների առկայության պայմաններում: «Քաղբանտարկյալների իրավական աջակցության կենտրոնի» համակարգող Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ, այսօր մեր երկրում կան հենց այդքան քաղբանտարկյալներ, որոնցից 54-ն արդեն դատապարտվել են: Հիշյալ բոլոր անձինք բանտերում են հայտնվել նախագահական ընտրություններից հետո հետընտրական զարգացումների, իսկ
ԷԼԻ ՆՈՒՅՆ ԿՈՉԵՐՆ ԱՐԵՑ
Երեկ առավոտյան՝ 2 տարվա պատժաժամկետն ամբողջությամբ կրելուց հետո, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը, որը ձերբակալվել էր 2006 թվականի դեկտեմբերի 9-ին եւ Հայաստանի քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն` «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» («Հայ կամավորականներ համախմբում» շարժման հիմնադիր ժողովի ելույթում) հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել էր ազատազրկման: Նա
2 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԻՉ Է
«Գյուղապետ Թագուհի Բոյախչյանն ինձ ասում է՝ ինչքան ուզում ես դիմի թերթերին, ինձ համար միեւնույն է: Ախր, ես շատ վատ վիճակում եմ, ինքն էլ ինչ ուզում անում է: Ուզածս մի կտոր հող է՝ չի տալիս: Երեխաներս էլ դպրոց չեն գնում, փող չունեմ, որ նրանց համար շոր կամ կոշիկ առնեմ»,- պատմեց Վարդենիսից մեր խմբագրություն եկած Մարո Սարգսյանը:
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ «ԱՐԵՆԱ»
«Արենա». այսպես է կոչվում գիտահետազոտական եւ կրթական այն ցանցը, որի բացումը տեղի ունեցավ երեկ՝ Սլավոնական համալսարանում: Ցանցի ստեղծումը նախաձեռնել են ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտը, Երեւանի պետական ճարտարագիտական, Բժշկական համալսարանները, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ու Բաց հասարակության ինստիտուտը: «Արենային» միացել է հայաստանյան 48 գիտահետազոտական ինստիտուտ եւ 31 պետական եւ մասնավոր բուհ: Միջբուհական ցանց մուտք գործած յուրաքանչյուր հաստատության
«Մենակ. իմ արվեստով եւ ինքս ինձ հետ»
Երբեւէ որոնե՞լ եք սիրո երաժշտությունը կամ փորձել նկարել այն: Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» այդ երաժշտությունը գտել եւ Զարուհի Թովմասյանի «Սիրո երաժշտության որոնումներ» նկարի մուսան է դարձել: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում նկարչուհի Զարուհի Թովմասյանի առաջին անհատական ցուցահանդեսն է բացվել՝ նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան: «Հոգով նկարչուհի եմ»,- ասում է Զարուհին՝ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գրադարանավարը: Երեք տարեկանից
ԱՐՈՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՖԻԴԵ-ԻՑ
Իսկ գոլֆի Հայաստանի ազգային հավաքականը գրավել է 7-րդ տեղը Որտե՞ղ կխաղա գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Ըստ «ArmChess.am» ինտերնետային կայքի, Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդես է գալու Չինաստանում մեկնարկող միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշարում: Նրա մրցակիցները լինելու են ժամանակակից համաշխարհային շախմատի առաջատարներ, գրոսմայստերներ, Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը, Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), Վասիլի
ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Նարեկին փոխարինեց Գեւորգը Ըստ «Նոյյան տապանի», «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության դեկտեմբերի 8-ի ընդհանուր ժողովում միության նոր ատենապետ է ընտրվել Գեւորգ Պերկուպերկյանը: Նա 28 տարեկան է եւ ներկայումս ղեկավարում է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Ըստ ՍԴՀԿ վարչության հաղորդագրության, ատենապետի պաշտոնից հրաժարական տված Նարեկ Գալստյանին մինչեւ հաջորդ համագումարը ժամանակավորապես հանձնարարվել է ղեկավարել ՍԴՀԿ
ՏՂԱՄԱՐԴԻԿ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՆ ԿԼԻՄԱՔՍԻՑ
Թեեւ դա ոչ բոլորին է սպառնում Բնությունը կանանց հետ ավելի դաժան է վարվում, քան տղամարդկանց: Որոշակի տարիքից հետո դադարում է գործել կանանց վերարտադրողական ֆունկցիան, օրգանիզմում տեղի են ունենում ինչ-ինչ փոփոխություններ, որոնք մեկ բառով անվանում են կլիմաքս: Իսկ տղամարդիկ ունե՞ն կլիմաքսի ժամանակաշրջան: Այս հարցը վերջին տարիներին բուռն քննարկումների տեղիք է տվել: Ընդ որում, տղամարդիկ ավելի ցավագին
Սուտ ցուցմունք տալու համար
Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի բնակիչ, զինակոչիկ Կարեն Հայրապետյանն ինչ իմանար, որ մարտին ինքը գնալու է գոմ՝ անասուններին տիրություն անելու, իսկ հետագայում «պարզվելու» է, որ դա գոմը չէ, այլ Ազատության հրապարակը, ինքն էլ «Մարտի 1»-ի գործով անցնելու է որպես «վկա», ապա՝ «մեղադրյալ»: Այսօր նա մեղադրվում է սուտ ցուցմունք տալու մեջ: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի
«ԱՍԱ՝ ԻՆՉԻ՞ ՎՐԱ ԵՔ ՊԱՐՈՒՄ»
Ըստ գիտությունների թեկնածու Վլադիկ Աբրահամյանի ու նրա կոլեգաների, այսօր բոլորը երգող-պարող են, գիտությամբ հետաքրքրվող չկա: Հրանտ Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնն այսօր ողբալի վիճակում է, մինչդեռ ժամանակին միջազգային հռչակ վայելող ու շուրջ 300 աշխատակից ունեցող գիտահետազոտական ինստիտուտ է եղել: Կենտրոնում, իբրեւ անցյալի բարի հուշ՝ ստենդի վրա սլաքներով դեռ նշված է, թե ինչ
«Բոգդանները» թանկ են նստում
Երթուղիների շահագործմամբ զբաղվող տնտեսվարողների հավաստմամբ՝ «Բոգդան» մակնիշի ավտոբուսներ ձեռք բերելու համար պետք է մեծահարուստ լինել: Մայրաքաղաքի տրանսպորտային երթուղիները սպասարկող գծատերերը, ըստ կառավարության որոշման, միկրոավտոբուսների փոխարեն՝ գիծը պետք է շահագործեն «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով: Սա պայմանավորված է Երեւանը տրանսպորտային խցանումներից ազատելու եւ քաղաքը բեռնաթափելու հանգամանքով: Սակայն խնդիրն այն է, որ այս որոշման արդյունքում տուժում են տասնյակ գծատերեր,
ԵՐԻՑՅԱՆԸ ԼՐՏԵՍ Է ՓՆՏՐՈՒՄ
Էկոնոմիկայի նախարարը իր ղեկավարած կառույցի աշխատակիցներին հորդորում է ամեն ինչ «խաբար տալ» Այս օրերին էկոնոմիկայի նախարարությունում լարված մթնոլորտ է: Աշխատակիցները շունչները պահած սպասում են, թե նախարարն այդ օրն ինչ տրամադրությունով է աշխատանքի գալու եւ քանի մարդու է գործից ազատելու: Նախարարության որոշ աշխատակիցների ներկայացմամբ՝ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը՝ եկած չեկած, «կադրային ջարդ» է սկսել: Ընդ որում,
«Ժամանակը կանգ է առել»
Քաղաքական դրդապատճառներով կալանավորված Մյասնիկ Մալխասյանի կինը՝ Աննա Մալխասյանը, մեր թերթի միջոցով նամակով դիմում է իշխանություններին: Նամակում ասվում է. «Մարտի 1-ից հետո կանգնել է ժամանակը բոլոր այն ընտանիքների համար, ում եղբորը կամ զավակին, ամուսնուն կամ հորը մեր իշխանություններն անամոթաբար զրկեցին ազատությունից: Ամենացավալին այն է, որ այս ամենը կատարվում է Հայաստանի ներսում, հայի ընտանիքի, քրիստոնյա ընտանիքի հետ,
Ադրբեջանական նավթը կորցնում է կարեւորությունը
Պնդում է էներգետիկ ոլորտի հայտնի փորձագետ Պետրոս Թերզյանը «Սիվիլիթաս» հիմնադրամը երեկ «Երեւան» հյուրանոցում կազմակերպել էր իր առաջին միջոցառումը: «Պետրոսթրաթեջի» (Փարիզ) միջազգային խորհրդատվական ընկերության նախագահ Պետրոս Թերզյանը դասախոսություն կարդաց «Նավթը՝ Կովկասում տնտեսական եւ քաղաքական գործոն» թեմայով: Նրան ներկայացնելիս՝ «Սիվիլիթասի» հիմնադիր, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նշեց, թե Պետրոս Թերզյանն իր պաշտոնավարման ընթացքում եղել է Հայաստանի ԱԳՆ-ի
ԻՆՉԵ՜Ր ԵՆ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ…
Մինչ «Մարտի 1»-ի իրադարձությունների համար մեղադրվողների՝ «Յոթի» գործը միջդատական փուլում է, դրանում եղած կեղծիքները բացահայտվում են: Այն բանից հետո, երբ «Մարտի 1»-ի իրադարձությունների փաստի առիթով հարուցված թիվ 62202608 քրեական գործի նախաքննությունը յոթ քաղբանտարկյալների մասով ավարտվեց, եւ այդ գործի վարույթն իրականացնող ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գործի նյութերը տրամադրեց մեղադրյալների պաշտպաններին, վերջիններս դրանց ծանոթանալուց հետո ահազանգեցին դրանցում
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՔԱՅԼՆ ԱՐԵԼ Է, ՀԱՋՈՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԱՆԻ»
Դաշնակցական Կիրո Մանոյանը վստահ է, որ սահմանի բացումն առավել պետք է Թուրքիային, քան Հայաստանին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը երեկ հայտարարեց, որ չի նախընտրում «ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը, քանի որ, իր կարծիքով. «Եթե խոսքը հրավերի եւ հրավերին ընդառաջելու մասին է՝ լավ, բայց ընդհանուր գործընթացն ինչ-որ տեղ կարող է եւ նվաստացնենք,
ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ
Արդեն չորրորդ օրն է, որ Հունաստանի մայրաքաղաքում եւ հարակից յոթ ավաններում շարունակվում են բախումները ոստիկանության եւ երիտասարդական ռադիկալ խմբերի միջեւ: Անկարգությունների ընթացքում վնասվել են մեծ թվով հիմնարկներ, խանութներ, պետական եւ մասնավոր մեքենաներ: Իսկ երեկ Հունաստանի խորհրդարանին հարող հրապարակը վերածվել էր իսկական մարտի դաշտի, ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները հրապարակ են բերել մեծ աղբամաններ եւ
ԲԱՑ ՆԱՄԱԿ
Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Աբդուլլա Գյուլին Մեծարգո պարոն նախագահ Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց Ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ: Անկեղծորեն ընդունենք՝ այս
Թուրք ջութակահարը՝ Երեւանում Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա թուրք ջութակահար, պրոֆեսոր Չիհաթ Աշքինի մենահամերգը: Նրա ելույթը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մշակութային ծրագրի մի մասն է, որը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական օժանդակության, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, «Օրիոն փրըդաքշնի» եւ «Կոմիտաս» քառյակի համագործակցության շնորհիվ: Որպես փոխայցի մի մաս՝ նոյեմբերի 25-ին «Կոմիտաս» քառյակի
ՄԻ ԱՉՔՈՎ ԼԱԼԻՍ ԵՆՔ, ՄՅՈՒՍՈՎ՝ ԽՆԴՈՒՄ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, մինչեւ 51,168 կգ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը WBC/WBA/IBF վարկածներով գոտիները նվաճած Ավստրալիա վերադառնալուց հետո ցանկանում էր անպայման գալ Հայաստան եւ անձամբ հարգել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը: Ու եկավ: Դեկտեմբերի 6-ին Վիկն իր մարզիչ Վազգեն Բադալյանի եւ մտերիմ ընկերների, որոնք նաեւ նրա թիմի անդամներն են ու բոլոր
«Հայաստանը միայն Երեւանը չէ»
Վանաձորցիներից շատերը համոզված են, որ ՀՀ իշխանությունների՝ իրենց խնդիրների վրա ուշադրություն չդարձնելու պատճառն այն է, որ համեստ են, եթերից չեն աղաղակում ու միտինգներ չեն անում: «Ընտրությունից ընտրություն գալիս են, ոտ ու ձեռ ընկած ձայն խնդրում, խոստանում, որ շուտով բնակարան կունենանք։ Այդ ասելն է լինում ու՝ վերջ։ Գնում են Երեւանի իրենց տաքուկ տներն ու մեր մասին
ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԼՍՈՒՄ ԷՐ
Այդուհանդերձ, աղետի գոտու բնակիչներին խորհուրդ էր տալիս իրենց հարցերն ուղղել նոր նախագահ Սերժ Սարգսյանին ու նոր կառավարությանը: Դեկտեմբերի 7-ին գյումրեցի տաքսու վարորդները որոշել էին փակել Գյումրի-Երեւան մայրուղին ու չթույլատրել, որպեսզի երկրաշարժի 20-ամյակի առիթով աղետի գոտի ժամանող երկրի բարձրաստիճան պաշտոնյաները մուտք գործեն Գյումրի: «Մենք այլեւս չենք ուզում ձեւական խոստումներ լսել, եթե 3 հազար գյումրեցու հարկերի տակ
ՆԵՐՈՒՄԸ՝ ԽՈՇՏԱՆԳՈ՞ՒՄ
Դեկտեմբերի 6-ին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել, որով «դատապարտում է սովետական ամբողջատիրական համակարգի վարքագիծը հիշեցնող այս ստորությունը»: Խոսքը «Մարտի 1»-ի գործով ազատազրկման դատապարտված անձանց ազատ արձակելու համար նրանց «ներում» հայցելուն կամ «գործուն զղջումի» դրդող իշխանությունների ընտրած մարտավարության մասին է: Հայտարարության մեջ ասված է, թե՝ «չդիմանալով միջազգային կառույցների ահագնացող ճնշումներին, հասկանալով, որ պատանդներ պահելու իրեն հատուկ անմարդկային
ԱՐՋԻՆ ԷԼ ԷԻՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 10-ին բավարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Սասուն Միքայելյանին պատկանող՝ Հրազդանում գտնվող քարի արտադրամասում, Վանատուր թաղամասում գտնվող առանձնատանը, անասնագոմում, ռեստորանում, հացի փռում, Հրազդանի Կենտրոն 45/1 գրասենյակում, Աղվերանի հանգստյան գոտում գտնվող «Նարինե» հանգստյան տանը կատարելու միաժամանակյա խուզարկություններ՝ «գործի համար նշանակություն ունեցող առարկաներ, զենք, ռազմամթերք, թմրամիջոցներ, մահակներ, մետաղաձողեր եւ այլ
«Նախագահականում» չեն քնում, մտածում են
Մտածում են ինչպես անել, մեկ՝ որ ԼՂ հարցում ընդդիմությունը փառաբանի կարգավորման Սերժ Սարգսյանի տարբերակը, մեկ՝ որ ՀԱԿ-ից բեկորներ պոկվեն: Այն, որ ԱԺ-ում արագացված տեմպերով քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ուղղակիորեն առնչվում է ԼՂ հակամարտության կարգավորման հետ, երեկ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ հաստատեց նաեւ ԱԺ
«ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐՄԱՆ»
Քաղաքական ուժերը մեկնաբանում են այդ պատրաստակամությունը ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը դրական պատասխան է տվել «Առավոտի» հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ նախագահի հրամանագրով ներում է շնորհվել մարտի 1-ի գործով անցնող երեք դատապարտյալների: Մամուլի խոսնակը նաեւ հայտարարել է. «Հանրապետության նախագահը, ներման հրամանագիր ստորագրելու որոշում կայացնելիս, հաշվի է առել ինչպես տվյալ դատապարտյալների կողմից նախագահին
ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ԹԵ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՆՑ ԿՀԻՇԻ ՁԵԶ
Գրել էր Սասուն Միքայելյանը ՀՀ երկրորդ նախագահին Մարտի 12-ի երեկոյան Երեւանի Ագաթանգեղոսի փողոցի մի բնակարանում հայտնաբերվել էր հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը: Այդ բնակարանի զննության ընթացքում, ըստ արձանագրության՝ հայտնաբերվել էր միայն «դիմում նախագահին՝ բաղկացած 5 էջից»: Սակայն «7»-ի գործում առկա այդ դիմումում, որը փաստորեն սեւագիր է՝ դեռեւս չկանոնակարգված ու չխմբագրված գրառումներ են, միայն
ԲԱՐԻՇԵՑԻ՞Ն
Այն բանից հետո, երբ դեկտեմբերի 7-ին աղետի գոտի այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջեւ լարվածությունը, կարծես թե, փոքր-ինչ մեղմացավ՝ հավանաբար, երկրի ղեկավարի «բացատրական աշխատանքի» շնորհիվ: Համենայնդեպս, Այգաբաց գյուղում դպրոցի անվանակոչության ժամանակ քաղաքապետն ու հոգեւորականը փոխադարձ հանդուրժողականություն էին ցուցադրում: Առայժմ պարզ չէ, թե ինչ է
ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Երեւանի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի խորհրդի նախագահ ընտրելու համար խորհրդի անդամներին, անհասկանալի պատճառով, հրավիրել են Երեւանի քաղաքապետարանի շենք եւ, ըստ արձանագրության, կոպտորեն խախտելով խորհրդի նախագահի ընտրության կարգը, քաղաքապետարանի կողմից խորհրդում ընդգրկված անդամ Լ. Ավագյանին, քաղաքապետի կարգադրությամբ եւ հրամանով, փաստորեն, նշանակել են խորհրդի նախագահ: Անօրինականության մի փաստ եւս այդ դպրոցի վերաբերյալ: Դպրոցի բոլոր ուսուցիչներին
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ տասներեքերորդ ԱՆՁՐԵՎԱԲԵՐ ԱՄՊԵՐ Եվ ես Արիսին ասացի՝ «ուրեմն, Հրանտենց տները գյուղի էս հակառակ կողմը պիտի ըլնեն», եւ Արիսը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Գագոն ասաց՝ «երեւի էն թթի ծառով տունն ա», եւ Արիսն ասաց՝ «իրանց տունը պիտի որ ավելի հին ըլնի», եւ ես ժպտալով Արիսին հարցրի՝


















































