Օրվա լրահոսը
ԳՈ՛Ղ ԵՍ ԵՎ ԽԱՌՆԱԿԻ՛Չ Երեկ նման որակումներով «Հայելի» ակումբում բանավիճեցին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը: Բանավեճի հայտարարված թեման էր՝ «Տարածաշրջանային զարգացումները եւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները»: Սակայն բավական էր, որ Շավարշ Քոչարյանը խոսեր այն մասին, թե հարկ է արագացնել նոր ատոմակայանի կառուցումը, եւ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ այդ մասին նախկին իշխանությունները բանակցություններ
«ՀԱՅՓՈՍՏԸ» ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
«ՀայՓոստ»-ը, որը 2006-ի նոյեմբերից կառավարում է հոլանդական Dutch HayPost Trust Management B.V. ընկերությունը, երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե «Նամականիշ» ՓԲԸ-ի կողմից նամականիշների ապօրինի թողարկման հետեւանքով «ՀայՓոստ»-ը կրել է մոտ 300 մլն դրամի վնաս. «Կա ապացույց, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը օժանդակում է «Նամականիշ» ՓԲԸ-ի ապօրինի գործունեությանը»: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ
ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ ՆՎԵՐՆԵՐ ՏՎԵՑ
Ժողովրդավարություն եւ աշխատանք կուսակցության ղեկավարն այս անգամ նվեր-փաթեթներ տալու համար ընտրել էր Գեղամասար եւ Սոտք գյուղերը: Սեպտեմբերի 1-ին Ժողովրդավարություն եւ աշխատանք կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանը Գեղարքունիքի մարզ էր այցելել՝ շնորհավորելու դպրոցականների տոնը: Նա մասնավորապես ցանկանում էր շնորհավորել առաջին անգամ դպրոց գնացողների տոնը, քանի որ, ըստ նրա, այդ օրը հենց առաջին դասարանցիների տոնն
Ըմբշամարտիկը, հաղորդավարն ու դերասանուհին՝ «Եվրատեսիլում»
Առաջին պարային մրցույթը կայացավ Սեպտեմբերի 1-ին Լոնդոնում՝ BBC-ի տաղավարում կայացավ «Եվրատեսիլի» առաջին պարային մրցույթը, որտեղ Հայաստանն այս տարի ներկայացված չէր եւ քվեարկելու իրավունք չուներ: Միջոցառումը, որին մասնակցում էր 16 երկիր, Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ մեկնաբանում էին սպորտային պարերի բազմակի չեմպիոն Վարդուհի Ալեքսանյանն ու հաղորդավար Գոհար Գասպարյանը: Ինչպես 2006-ի երգի մրցույթում, այնպես էլ այս տարվա պարայինում՝ մրցանակը
ՄԵՐՕՐՅԱ ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ՝ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԴԻՄԱՑ
Ծրագրի հեղինակ Գեւորգ Ներսիսյանի համոզմամբ, այդ համալիրի կառուցումը աշխարհին ներկայանալու լավագույն ճանապարհն է: «Հայ ժողովուրդը պետք է հավերժացնի Նոյ Նահապետի ոտք դնելը Հայոց սուրբ հողի վրա: Նրանք, ում համար թանկ է Աստվածաշունչը, լավ կլիներ մասնակցեին Նոյյան տապանի կառուցմանը, որը մեր փրկության խորհրդանիշն է նորօրյա «ջրհեղեղներից»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց մասնագիտությամբ երաժիշտ Գեւորգ Ներսիսյանը: Նրա մտահղացմամբ,
Բաղդասարովը ազատ շնչելը սահմանափակում է
Սեփական տանը չխեղդվելու համար ուրիշների տներում է գիշերում Շուրջ 3 տարի է Հռիփսիմե Բաբայանը բնակվում է Պուշկին փողոցի 2-րդ շենքի թիվ 6 բնակարանում, բայց արդեն երկու տարի է իր տանը չի կարողանում ապրել: «Միխայիլ Բաղդասարովը տնիցս 5-6 մետր հեռավորության վրա տարածք գնեց, ասեցին, որ այդտեղ ցածրահարկ խանութ են սարքելու, բայց վերջում 8 հարկանի շենք կառուցեցին,
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀ
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի «դեղատոմսը»՝ թիվ 160 դպրոցի աշակերտներին Սեպտեմբերի 1-ին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը վերսկսեց նախորդ տարվա ավանդույթը, երբ պաշտոնյաները բաց դասեր էին անցկացնում աշակերտների հետ: Նա այս անգամ դասախոսություն կարդաց ոչ թե Երեւանի կենտրոնի, այլ ծայրամասային դպրոցներից մեկում՝ թիվ 160-ում, որի տնօրենը ՀՀԿ անդամ Անահիտ Գալստյանն է: «Քաղաքացիական կրթություն» թեմայով դասախոսության ընթացքում Լ.
Գերեզմանոցի ճամփան դժվար է, երկար
Դավիթաշենի գերեզմանոցի ճանապարհն այնքան քարուքանդ է, որ մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հանգուցյալների շիրիմներին: «500 դոլար ենք ծախսել, որ Դավիթաշենի գերեզմանոցում մեր հանգուցյալին թաղենք, բայց չենք կարողանում այցելել շիրիմին: Մեզ քաղաքի ուրիշ գերեզմանոց հարմար չէր, սա մեր տանը մոտ է, դրա համար էլ այդտեղ թաղեցինք ու փոշմանեցինք»,- «Առավոտին» այսպիսի բողոքով է դիմել Սուսաննա Մկրտչյանը: Դավիթաշեն
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ Է
Մարդիկ ՕՎԻՐ-ից անձնագիր կամ վիզա ստանալու համար ժամերով հերթ են կանգնում ծծկեր երեխաների հետ Մաշտոցի պողոտայում՝ Անձնագրերի եւ վիզաների վարչության (ՕՎԻՐ) շենքի մոտ, մշտապես մեծ հերթեր են գոյանում: Ամառային արձակուրդներին ընդհանրապես ՕՎԻՐ-ի տարածքում ասեղ գցելու տեղ չի լինում. հարյուրավոր մարդիկ հեռավոր մարզերից իրենց նորածին երեխաների հետ կիլոմետրեր կտրելով գալիս են մայրաքաղաք՝ ինչ է թե կարողանան
Հայաստանի բնակիչների տրամադրվածությունը
Ըստ «Գելափ» հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնի հարցման 2007-ի հուլիսի 5-12-ը Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան անցկացրել է ՀՀ 1200 բնակիչների հարցում, որը նախապատրաստել, համակարգել եւ արդյունքները վերլուծել է Baltic Surveys/The Gallup Organization-ը: Հարցումը ֆինանսաորվել է Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը (USAID), պատվիրել Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI): Ըստ ստացված արդյունքների՝ Հայաստանի բնակիչների 32%-ը տեսնում է, որ տնտեսական վիճակը երկրում բարելավվում
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱԾ
Այն առայժմ քննարկում են շարքային վանաձորցիները Օգոստոսի 25-ին Վանաձորում տեղի ունեցած Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը դեռեւս բացահայտված չէ, թեեւ վանաձորցիներն ակնկալում էին բացահայտում՝ «տաք հետքերով»: Սեպտեմբերի 1-ին մենք դարձյալ Վանաձորում էինք: Մեր զրուցակից վանաձորցիները առանձնակի հույսեր չէին փայփայում, թե սպանությունը կարող է բացահայտվել: Նրանց դիտարկմամբ, դա եղել է պատվիրված սպանություն եւ բացառապես ՀՀ
«ՓՈՂ ՃԱՐԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉԿԱ»
Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը գոհ է բյուջեի վիճակից Կառավարությունը երեկ խորհրդարանին էր ներկայացրել ՀՀ պետական բյուջեի մեկ տարվա հաշվետվությունը: Խորհրդարանի թիվ 334 դահլիճում բառի ամենաուղղակի իմաստով ասեղ գցելու տեղ չկար: Վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայացրած բյուջեի կատարողականը լսելու էին եկել գրեթե բոլոր պատգամավորները, այդ թվում նաեւ՝ «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջ կազմով, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Չկար միան ՕԵԿ-ը:
ՏՈՒԳԱՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ
Վանաձորում շարքային քաղաքացիների համոզմամբ, մեծ քանակությամբ ավտոմեքենաների՝ տուգանային հրապարակ տանելը ինչ-որ ձեւով կապված է օգոստոսի 26-ին Լոռու մարզի դատախազի սպանության հետ: Սակայն ոստիկանները այդ «ժողովրդական վարկածը» հերքում են: Միայն վերջին երեք օրերի ընթացքում Լոռու մարզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ոստիկանության տուգանային հրապարակ էին տարել ավելի քան 30 մթնեցված ապակիներով, այդ թվում՝ նաեւ արտասահմանյան մակնիշի «ազդեցիկ» պետհամարանիշներով
ՆՈՐ ՈՒՍՏԱՐԻՆ՝ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Երեկ «Ուրբաթ» ակումբում ՀՀ ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց է հաճախելու 35000 երեխա: Նա շեշտեց, որ նոր ուսումնական տարում որպես առաջին դասարանի աշակերտներ դպրոց են հաճախելու միայն 6 տարեկանները: «Նրանց բոլոր դասագրքերը, բացի երգեցողությունից եւ օտար լեզվից, կտրվեն անվճար»,- հայտնեց Ն. Հովհաննիսյանը:
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք հինգերորդ Գլուխ տասնչորսերորդ ՀՈԴՎԱԾԻ ՆԱԽԱԳԻԾ – Քննադատական հոդված ա ստացվում,- մտահոգ ասաց Սեյրանը.- էդ պարետն էլի պիտի նեղանա: – Կնեղանա էլ, կլենանա էլ,- ասաց Աշոտը: – Թող Դարբինյանից նեղանա,- ասաց Սեյրանը.- մենք ի՞նչ կապ ունենք: – Հենց Դարբինյանից էլ նեղանալու ա,- ասաց Աշոտը.- հո Արմոյից չի՞ նեղանալու: – Արմենին ե՞րբ ա ճանաչում,
Կտրոն պահանջելը՝ հայհոյանք
Մի մեքենայի վաճառքի պատմություն Իրականացավ հիմարիս երազանքը՝ 40-ամյակիս ինքս ինձ նվեր գնեցի մեքենա: Արդեն տարիքս այն չէ՝ երթուղայինում կքած կամ ինչ-որ մեկի գրկին նստած աշխատանքի կամ տուն գնալու համար: Տղայիս պարտեզ է պետք հասցնել, աղջկաս՝ դպրոց, դպրոցն էլ հեռու է, սեպտեմբերն էլ ուր որ է… Կարճ ասած՝ ստիպվա՛ծ էի ինձ այդ շռայլությունը թույլ տալ: Ոչ
«ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Հայուհիներին սեր է խոստովանում ամերիկաբնակ երգիչ Անդին Օգոստոսի 27-29-ը Երեւանում կայացան ծնունդով իրանցի, այժմ ամերիկաբնակ երգիչ Անդիի (Անդրանիկ Մադաթյան) համերգները: Ի դեպ, 3000-20000 դրամ արժողությամբ բոլոր տոմսերը սպառվել էին անգամ համերգներից օրեր առաջ: «Առավոտի» հետ զրույցում Անդին ասաց, որ նվագում է բաս կիթառ եւ երգում 7 լեզվով: Թողարկել է 14 CD՝ մեծամասամբ պարսկերեն, անգլերեն եւ
Ղահրամանյանը օրինակ կծառայի
Արմավիրի մարզպետը սեպտեմբերի 1-ին 17 հազար դրամանոց աշակերտական կոստյումով կշրջի Սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզի դպրոցականները կրելու են միանման աշակերտական համազգեստ: Թեեւ ծնողներն ամենեւին էլ դեմ չեն, որ իրենց երեխաները աշակերտին վայել համազգեստով դպրոց գնան, բայց, այնուամենայնիվ, նշում են, որ դա մեկից ավելի դպրոցական ունեցող ընտանիքների բյուջեին լուրջ հարված կլինի: Արմավիրցիներից ոմանք էլ նշեցին, որ աշակերտական
18 ՆՈՐ ՏՐՈԼԵՅԲՈՒՍ՝ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ
Մաքուր, ապահով ու անաղմուկ տրոլեյբուսները կթեթեւացնեն քաղաքացիների, հատկապես՝ հաշմանդամների երթեւեկության հետ կապված խնդիրները: «Նախկինում տրոլեյբուս նստելիս միշտ ուրիշներին օգնության էի կանչում, որ սայլակս աստիճաններով բարձրացնեին: Հիմա այս նոր տրոլեյբուսով ես մենակ էլ կարող եմ բարձրանամ-իջնեմ՝ առանց որեւէ մեկի օգնության»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես արտահայտեց իր ուրախությունը 9-ամյա հաշմանդամ Արսենը, որը Երեւանի քաղաքապետարանի գնած նոր
Վանաձորի քրեական քրոնիկոնից
ՀՀ պաշտոնյաներն ասում են՝ Վանաձորում աղմկահարույց հանցագործություններ չեն եղել Հայաստանյան պետական պաշտոնյաները «գերազանց» գիտեն, թե ում պետք է մեղադրել այն բանում, որ մեր երկրում ապրող առանձին բնակավայրեր ներկայացվում են որպես «կրիմինալի» կենտրոններ: Մեղավորները, ըստ ՀՀ պաշտոնյաների, իհարկե՝ ԶԼՄ-ներն են: Օրերս Լոռու մարզպետ Արմեն Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ ոստիկանության եւ գլխավոր դատախազության որոշ պաշտոնյաներ
«ՉԻ ԿԱՐԵԼԻ «ԲԵԶԱԼԱԲԵՌՆԻ» ԱՊՐԵԼ»
Ասում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւ առաջարկում քաղաքական զարգացումների վարկածներից մեկը՝ Լեւոն Տեր-Պետրոսյան՝ նախագահ, Սերժ Սարգսյան՝ վարչապետ: Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը եւս մասնակցում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մարզային այցերին եւ վստահ է, որ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը միակն է, ով կկարողանա երկրում ստեղծված իրավիճակը փոխել եւ զարգացումները տանել
ԱՅՍՊԵՍ ՈՐՈՇԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՑՈՐԴԸ
Դատարանը երեկ 2 ամսով երկարացրեց ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը՝ առանց որոշակի պատճառաբանության: Երեկ շուրջ կես ժամ տեւեց դռնփակ դատական նիստը, որի ընթացքում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը քննեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի միջնորդությունը՝ Ալեքսանդր Արզումանյանին կալանքի տակ պահելու ժամկետը մինչեւ նոյեմբերի 7-ը երկարացնելու վերաբերյալ: Եվ մինչ
ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵ՞Մ
Ճանաչված ամերիկաբնակ գեղանկարիչ, կոլեկցիոներ, Երեւանի Միջին Արեւելքի թանգարանի հիմնադիր, Երեւանի պատվավոր քաղաքացի Մարկոս Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման գերատեսչական հանձնաժողով՝ մշակույթի փոխնախարար Գ. Գյուրջյանի գլխավորությամբ: Մարկոս Գրիգորյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա այսօր, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը 12-14-ը: Նույն օրը աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում: Նախարարության մահախոսականում բարձր է գնահատվել արվեստագետի տաղանդն ու
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր ձեզանից պահանջվելու է զսպվածություն, որպեսզի գործերը լավ ընթանան: ՑՈՒԼ 21.04-21.05: Ամենաբարդ խնդիրներն անգամ անսպասելի հեշտ կլուծվեն: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք նպատակաուղղված: Փնտրեք եկամուտ ստանալու լրացուցիչ աղբյուրներ: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Խուսափեք հապճեպ վճիռներ կայացնելուց: Դրանք կարող են սխալ լինել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է՝ այսօր ձեր առջեւ նոր հեռանկարներ բացվեն: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ձեր նոր մտահղացումները արժանի
ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հանրապետության մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարուժան Սուքիասյանը: Նախկին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երեկ «Առավոտը» Սամվել Պետրոսյանի հետ հեռախոսազրույց ունեցավ: – Ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվությունում նշված է, որ դուք եք ցանկացել հավաքականի ղեկը
Ստամբուլը հարմար է
Ալեքսանդր Բոյկոն «Սպորտ եւ մեդիա-2007» փառատոնի անցկացման վայրը ընտրելիս այսպես է կողմնորոշվել: Ինչպես բազմիցս արդեն նշվել է, այս տարվա սեպտեմբերի 24-30-ը Ստամբուլում կանցկացվի «Սպորտ եւ մեդիա-2007» 2-րդ մարզական խաղերի մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու են տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ առաջին նույնանուն փառատոնը եղել է անցած տարի Սեւանում: Այս տարի եւս միջոցառման նախաձեռնողը «Միր Սպորտա» պարբերականի
ԾԱՆՐ ՊԱՅՔԱՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Հոկտեմբերի 2-9-ը Անթալիայում (Թուրքիա) անցկացվելիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային հերթական առաջնությունում Հայաստանի «Միկա» աղջիկների թիմը պետք է փորձի պահպանել չեմպիոնական տիտղոսը: «Առավոտը» տեղեկացավ, որ «Միկայի» անդամներից յուրաքանչյուրն այսօրվա դրությամբ այդ կարեւոր մրցաշարին նախապատրաստվում է անհատական ծրագրով: Իսկ թե դա որքանո՞վ է նպատակահարմար, պարզաբանեց միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որի հետ զրույցի ընթացքում շոշափեցինք
«ՍԱՆՐՎԱԾՔՍ ՓԻՆԿԻ ՈՃԱԲԱՆԻ ԽՈՐՀՐԴՈՎ Է»
Երգիչ Անդրեն կարծում է, որ Բիլանին նմանակելու միտում տեսնելը տեղին չէ – Վերջին շրջանում քեզ հաճախ ենք տեսնում բարեգործական միջոցառումներում, այդպես փորձում ես նմանվել Արեւմուտքի շոու-բիզնեսի աստղերի՞ն, թե՞ դա հոգու պահանջ է: – Նման ակցիաների ես վաղուց եմ մասնակցում: Դեռ 90-ականների սկզբներին, երբ հայտնի չէի, «Արցախի բալիկներ» խմբում երգում էի ազատամարտիկների համար: Այսօր էլ մտածում
ԱՆՀՈՐԻԶՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Անհնարին է, որ Ուրուկ քաղաքի թագավոր-քուրմ եւ կիսաստված Գիլգամեշը իրեն թույլ տար Էնկիտու ընկերոջ մահվանից հետո այդպիսի երկար ճանապարհորդության դուրս գալ՝ անմահության ծաղիկը որոնելու եւ հասներ Մաշու լեռանը, որն է Մասիսը, եթե լեռն այդ սրբազան չլիներ: Այսինքն թե` Արարատը սրբազան էր բոլոր ցեղերի համար, ջրհեղեղից հետո եւ թերեւս ջրհեղեղից առաջ նույնպես: Այսպիսի տարօրինակ մտքեր էին
ԴԱՀԿ-ն աշխատում է հօգուտ քաղաքապետարանի
Քաղաքացին իր հասանելիք հողակտորը քաղաքապետարանից չի կարողանում ստանալ: 2004թ. փետրվարի 6-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ Մանյա Հայրապետյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Մ. Հայրապետյանը պարտավորվել է 5940 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող հողամասի դիմաց քաղաքապետարանին որպես սեփականություն մեկ ամսվա ընթացքում հանձնել Աբովյան 1/2 հասցեում գտնվող 8.2 քմ ընդհանուր մակերեսով


















































