Օրվա լրահոսը

ՈՒՇԱԳՐԱՎ ՄՏՔԵՐ

Ներկայացնում ենք ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ եւս մի քանի ուշագրավ դատողություն, որոնք հնչել են երեկ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետում. Որտե՞ղ էր ԿԳՆ-ն «Շատ ամոթ է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը ընդունվեց միայն վերջերս: Ավելի ամոթ է, որ ունենք բուհեր, որոնք ժամանակին լիցենզավորումը անցել են, իրավունք ունեն մասնագետ պատրաստելու, բայց այդ ներուժը չունեն: Բավական լուրջ քայլեր

ԱԿՆԿԱԼԵՆՔ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՖՈՒՏԲՈԼ

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը Այս մրցաշրջանում առաջնությունն անցկացվելու է փոփոխված մրցակարգով: ՀՖՖ-ի հրատարակած «ՀՀ ոչ սիրողական ակումբների միջեւ 2005թ. անցկացվող ֆուտբոլի մրցումների կանոնակարգի» ութերորդ հոդվածում գրված է. «Բարձրագույն խմբի առաջնությունն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլում բոլոր ինն ակումբները շրջանաձեւ մրցակարգով, երկու շրջանով հանդիպում են սեփական եւ մրցակցի դաշտերում: Երկրորդ փուլում

Ռուսները սկսեցին Ֆրանկենշտեյնից

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնում «Իմ խորթ եղբայր Ֆրանկենշտեյնը» ֆիլմով բացվեց ռուսական կինոյի շաբաթը, որ կտեւի մինչեւ ապրիլի 17-ը: Այս առիթով Հայաստան ժամանած Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի վարչության պետ Սերգեյ Լազարուկը, արտիստներ Դանիել Սպիվակովսկին եւ Միխայիլ Եվլանովը հանդիպեցին հայաստանցի լրագրողների հետ: Մինչ այդ, նրանք եղել էին նաեւ Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում: Հյուրերը խոստովանեցին, որ մերօրյա հայկական կինոյից տեղյակ չեն,

ԵՐԳԱՀԱՆԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ՍՔԵՄՈՎ

Օրերս կայացավ տեր Թովմայի՝ երգահան-պոետ Վահան Անդրեասյանի bհեղինակային երեկոն: Բարեգործական համերգը նվիրված էր՝ իր խոսքով՝ «բեմի համար գործունեության 25-ամյակին»: Վերջին շրջանում նա համագործակցում է երգահաններ Էդգար Գյանջումյանի, Դավիթ Դավթյանի, Հայկ Մանարյանի, Արսեն Ադոնցի ու Արման Ղազարյանի հետ: «Այսօր ծնվում են երգեր, մեկ-երկեւ անգամ կատարվելուց հետո մոռացվում, ի՞նչն է պատճառը, ի՞նչ է պակասում այսօրվա երգին»,- հարցրինք

Փաստաբանների վեճը շարունակվում է

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան) շարունակվեց մարտի 19-20-ին տեղի ունեցած Հայաստանի փաստաբանների ընտրությունների արդյունքների վիճարկումը: Երրորդ անձ ճանաչվեցին 9 փաստաբաններ, որոնց հետ կապված, 5 հայցվորներից մեկը՝ Հայկ Ալումյանը, պահանջել էր նրանց անձնական գործերը, որակավորման հանձնաժողովից նրանց տրված լիազորագիրը: Հիշեցնենք, որ այդ փաստաբանների՝ ենթադրաբար, հօգուտ Ենոք Ազարյանի տված ձայները վիճարկվում

ԻՆՉՈ՞Ւ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

Մեկնաբանում է ՀՀ նախագահը Չանսալով տիկնոջ՝ նախօրեին տված խորհրդին՝ չխոսել տնտեսական աճի մասին, երեկ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նախագահ Քոչարյանը շեշտեց, որ անցյալ տարի ունեցել ենք 10.1 տոկոս տնտեսական աճ, իսկ վերջին 4 տարվա միջին ցուցանիշը 11.7 տոկոս է, եւ մենք առաջատար դիրքերում ենք ԱՊՀ եւ մի քանի զարգացող

Անփաստաթուղթ թաղամաս

Այս կարգավիճակում է Երեւանի Սարի թաղ կոչվող թաղամասը Ինքնակամ շինությունների մասին օրենքից հետո սեփականության իրավունքի նոր վկայական չունեցող բնակիչները փորձել են դիմում գրել ու օրինականացնել իրենց շինությունները, բայց կես ճանապարհից հետ են կանգնել՝ պարզվել է, որ իրենց ձեռքով կառուցած եւ կես դարից ավելի տնօրինած շինությունները իրենք պետք է պետությունից գնեն, 1 քմ-ի դիմաց վճարելով 5000

ԻՆՉՈ՞Ւ ԷԻՆ ՄՏՑՐԵԼ, ՈՐ ՀԵՏՈ ՀԱՆԵ՞Ն

ԱԺ-ում օրակարգի ձեւավորումը դարձել է պատուհաս Երեկ սկսվեց ԱԺ հերթական քառօրյան, որն արդեն լրագրողների եւ պատգամավորների նեղ շրջանակում կոչվում է չոռօրյա, քանի որ բավականին դժվարացել է մասնակիցների հարկավոր թվի ապահովումը խորհրդարանում, մյուս կողմից՝ նիստերի օրակարգում կամաց-կամաց պակասում են հույժ կարեւոր եւ կենսական նշանակության օրենսդրական նախագծերը: Նման իրավիճակում դժվար է խոսել նորմալ օրենսդիր աշխատանքի մասին, մանավանդ

ԿՐԿՆՎՈՂ ՍՑԵՆԱՐ

ԿՐԿՆՎՈՂ ՍՑԵՆԱՐ Սահմանադրական հանրաքվեն Հայաստանում կանցկացվի հավանաբար այս տարվա հունիս-հուլիս ամիսներին: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտնել է ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Ըստ նրա՝ ՄԱԿ խմբակցության տարբերակը չի ստանա պատգամավորների մեծամասնության հավանությունը: Տիգրան Թորոսյանը հույս է հայտնել, թե գիտակցելով երկրի զարգացման համար հիմնական օրենքի կարեւորությունը՝ ընդդիմությունը եւ լրատվամիջոցները հանրաքվեն չեն վերածի

ԵԶԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

ԵԶԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ Ներկայիս իշխանությունները, 1997-98-ին շահարկելով Ղարաբաղի հարցը, լուծել են իրենց՝ իշխանության գալու խնդիրը: Շատ վատ են արել: Բայց եթե ես այդպես եմ կարծում, ապա պիտի ընդունեմ, որ նույնքան վատ են վարվում այսօր այն ուժերը, որոնք ճիշտ նույն ձեւով «հայրենասիրական պարեղանակներով» շահագործում են նույն հարցը եւ ձգտում են լուծել նույն խնդիրը: Եթե 1997-ին ես կողմնակից

«Շարժման» մեջ էր

Ահա թե որտեղ էր Արամ Կարապետյանը «ցրտի եւ խավարի» տարիներին «Ղարաբաղյան շարժումը սկսվել է այստեղից եւ հաղթանակով է ավարտվել: Այդ պատճառով էլ ես հանդիպումների շարքն այստեղից եմ սկսում»,- շաբաթ օրը Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Հանդիպումը Մշակույթի տանն էր: Կուսակցությունը սահմանված կարգով դիմել էր

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԱՄԵՆ ՊԱՀԻ

Նաեւ ի հակադրություն քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի՝ պնդում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Վերջերս ելույթ ունենալով OPT-ի «Ժամանակներ» ծրագրով՝ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը խիստ ինքնատիպ առաջարկներ արեց ղրղզական իրադարձությունների առնչությամբ՝ թե Ռուսաստանին ավելի ձեռնտու կլինի, եթե Ղրղըզստանը բաժանեն երկու մասի՝ մի մասը հատկացնելով Ղազախստանին, մյուսը՝ Ուզբեկստանին: Սա առաջին անգամը չէ, որ Անդրանիկ Միհրանյանը հանդես է

ՊԱՏԵՐԱ՞ԶՄ, ԹԵ՞ ՓՈԽԶԻՋՈՒՄ

Եկել է նաեւ ներկայիս իշխանությունների լրջանալու պահը 1997-ի հոկտեմբերին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» աղմկահարույց հոդվածում պատրաստակամություն է հայտնել հրապարակային բանավեճ սկսել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, միայն մեկ նախապայմանով՝ նախապես կողմնորոշվելով մի քանի ելակետային դրույթների շուրջ, որոնց առնչությամբ նրա դիրքորոշումը հստակ էր եւ միանշանակ՝ «պատերազմը պետք է բացառվի, ուստիեւ Ղարաբաղի հարցը

ՄԱՐԶԻՉԸ

ՄԱՐԶԻՉԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՎԱՐՁԱՀԱՏՈՒՅՑ ԼԻՆԵԼ Շատ է խոսվել այն մասին, որ միջազգային ասպարեզներում հաջող մրցելույթների կարեւորագույն նախապայմանը շուրջտարի մարզումային համապատասխան պայմաններ ունենալն է, մարզաձեւերի պատասխանատուների՝ ֆեդերացիաների ճիշտ աշխատանքը: Անկախացումից հետո Հայաստանում մարզաբազաների պահպանմանը, դրանց շուրջտարյա գործունեությունն ապահովելուն ուշադրություն չի դարձվել, որի հետեւանքով մեր մարզիկները տարվա գրեթե վեց ամիսը կամ «հարկադիր արձակուրդում» են, կամ, վտանգելով առողջությունը,

ՉԵՄ

ՉԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Խմբագրությանը նամակ էին հասցեագրել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վեց կալանավորներ. «Ինչպե՞ս կարող ենք մեր պետական այրերի ուշադրությունը հրավիրել մեզ վրա, որպեսզի մեզ դիտեն որպես մարդկանց, այլ ոչ թե անտեր կենդանիների»։ Նամակը ստորագրած ամբաստանյալները հավատացած են, որ «Առավոտի» միջոցով իրենց ձայնը կհասնի արդարադատությանը: Նամակագիրներից Ռաֆիկ Սերոբյանի գործին «Առավոտն» անդրադարձել է։ Հիշեցնենք, որ նրան մեղադրում

Հարցումներ դասախոսների դե՞մ

Հարցումներ դասախոսների դե՞մ 2002-ից ԵՊՀ-ում ուսանողների շրջանում անցկացվում են վարկանիշային հարցումներ՝ դասախոսների վերաբերյալ: Թեեւ դրանք հաճախ խիստ սուբյեկտիվ դրսեւորումներ են ունենում, սակայն բուհը հիմնականում հավատում է դրանց՝ հիմք ընդունելով գնահատականների միջինը: ԵՊՀ ուսումնական վարչության պետ Ալեքսանդր Գրիգորյանը չի բացառում, որ ուսանողների սուբյեկտիվ վերաբերմունքը կարող է արտահայտվել արդյունքներում. «Բայց դա հնարավոր է 1-2 անգամ եւ ոչ

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄ Պարգեւն ու մյուսները դեռեւս քնած էին, իսկ արթուն ազատանցին «բարլուսից» բացի դեռեւս այլ բառ չէր ասել, ու էդ պահին ես դեռեւս չգիտեի, որ ազատանցի Վալոդը երբեւէ ինձ հանդիպած

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Այսօր ռիսկի դիմելու առիթ կստեղծվի։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Աշխատանքային շաբաթն ավարտվեց։ Հանգստանալու ժամանակն է։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Խնայողաբար վարվեք ֆինանսների հետ։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Արթնա նալով՝ անմիջապես մի մտածեք օրվա հոգսերի մասին։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Օրը նվիրեք անձնական կյանքին։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Աշխատիր այսօր անպայման հասնել նվիրական նպատակին։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Ամբողջ օրվա ընթացքում անկանխատեսելի կլինեք։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։

ՄԵՆՔ

ՄԵՆՔ ՎԻՃԱԲԱՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆՔ Թուրքերի փորձերը՝ ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, դատապարտված են, գտնում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Գեղամյանը: – Պարոն Գեղամյան, պատմական ինչպիսի՞ ֆոնի վրա էր սկսվել հայերի ցեղասպանությունը 1915-ին, եւ կարելի՞ էր արդյոք դրանից խուսափել: – Սկսենք նրանից, որ 1915-ը ցեղասպանության գագաթնակետն էր: Ցեղասպանությունը սկսվել էր 1890-ական թվականներին՝ Աբդուլ Համիդի ժամանակներից:

Իրավունքի

Իրավունքի լաբիրինթոսում «Պատիժ նշանակել» հասկացությունը ենթադրում է դատարանի եռակտ գործողություն, այսինքն, որոշել՝ ամբաստանյալը պատժի ենթակա՞ է, թե՝ ոչ, պատժի ի՞նչ տեսակ ու չափ պետք է նշանակել, այն պե՞տք է արդյոք կրի։ Սակայն այստեղից չի հետեւում, որ ամբաստանյալի կողմից պատիժը փաստորեն չկրելու վերաբերյալ դատարանի հետեւությունները պետք է նույնացնել որոշված պատժատեսակի հետ, ինչը հաճախ է նկատվում դատական

«ՍՏՐԵԼԿԱ»

«ՍՏՐԵԼԿԱ» ԲԱՌԸ ՉԻ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Երեկ Մամուլի տանը դատաիրավական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, գնդապետ Հայկ Միլիտոնյանը: Նրա կարծիքով, որքան բաց լինեն ոստիկանները մամուլի առաջ, այնքան շահեկան վիճակում կհայտնվենք երկուստեք: Հ. Միլիտոնյանի գնահատմամբ, «քրեական հետախուզության գծով» անցյալ տարվա առաջին եռամսյակում 16 սպանությունների փոխարեն գրանցվել էր 9 սպանություն: Քանի որ,

Կստիպեն,

Կստիպեն, որ հեղափոխություն անեն Մեկ շաբաթ առաջ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը, քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանը, Ստեփան Գրիգորյանը միավորվեցին՝ հիմնադրելով «Ազգային լիգա՝ Հայաստանի անկախության համար»: «Առավոտի»՝ «Ինչո՞վ է տարբերվում այս լիգան վերջին շրջանում անընդհատ ստեղծվող միավորումներից, որոնք ըստ էության նույն խնդիրներն են դնում իրենց առջեւ» հարցին Ստեփան Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Մենք շեշտադրում ենք անում Հայաստանի Հանրապետության

ՄԵԾ

ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ «ԱրմենՏելը» զրկել է վետերանների մի խմբի՝ հեռախոսավարձի 50 տոկոս զեղչից Մենք արդեն գրել ենք այն մասին, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին եւ նրանց հավասարեցված անձանց համար տրվող գազի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի եւ ջերմամատակարարման 50 տոկոս զեղչերը կառավարության անցյալ տարվա թիվ 207 որոշմամբ փոխարինվեցին 3500 դրամ ամսական օգնությամբ՝ առանց ինդեկսացիայի: Այս տարվա սկզբից գումարին

Կարտոֆիլագործները

Կարտոֆիլագործները անհանգստացած են Բաց նամակ-կոչ Սեւանի ավազանի, Շիրակի, Լոռու եւ այլ վայրերի մանր արտադրող-կարտոֆիլագործներին: Հարգելի ժողովուրդ, այսօր սկիզբ է առել հիասթափության մի նոր ալիք: Առանձին անհատներ, օլիգարխներ, իրավաբանական անձինք կարտոֆիլ արտադրող մանր հողատեր գյուղացուց խլել են ապրելու, գոյատեւելու հնարավորությունը: Հայաստանում ապրող, կարտոֆիլ գնող բնակչության պահանջարկի կրկնակիից ավելի է արտադրվում եւ մանր արտադրողների մոտ 100 հազարավոր

ՎՏԱՆԳԱՎՈՐ

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՊՐԱԿՏԻԿԱ Է Սեռական վարակների տարածմանը նպաստում են նաեւ դեղատան աշխատակիցները Առողջապահության նախարարության (ԱՆ) մաշկաբանության եւ սեռավարակների բժշկագիտական կենտրոնի բնութագրմամբ, Հայաստանում այսօր դիտվում է սեռավարակների տարածման աննախադեպ աճ, որը մասնավորապես նպաստում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածմանը: Վերջերս սեռավարակների մասին նախարարության կազմակերպած սեմինար-քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը նշեց. «Մեր երկրում սեռավարակների տարածմանը հիմնականում նպաստում է այն,

ՀԿ-ՆԵՐԸ՝ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՀԿ-ՆԵՐԸ՝ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ Արձագանքներ Արթուր Բաղդասարյանի «Ապագայի ընտրություն կամ հանուն հասարակական համաձայնության» հոդվածին: Մենք էլ ենք մտահոգ, որ 2005 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ապահովեն Հայաստանում ժողովրդավարության զարգացման շարունակականությունը: Հույս ունենք, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շուրջ հասարակական համաձայնության գալու նախաձեռնությունը չի վերածվի սեփական կուսակցական թեկնածուների ընտրության ապահովմանն ուղղված մի

ԲՈԼՈՐՍ

ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՆԱՏՕ ՆԱՏՕ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը մեզ տված հարցազրույցում նկատեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից մեկը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն է. «Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն այսօր, ըստ էության, համապատասխանում է ԵՄ-Հարավային Կովկաս հարաբերությունների խորացման ծրագրին: Մենք պետք է հասկանանք, որ այդ

ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅԱՆ

ԱՆԱՍՆԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ Ոչ վաղ անցյալում ստեպ-ստեպ տարբեր գյուղերի բնակիչներ, որոնց անասունները գողացել եւ անցկացնելով սահմանը՝ տարել էին Թուրքիա, ցույցեր էին անցկացնում ԱԺ-ի, նախագահի նստավայրի եւ պետական այլ շենքերի մոտ: Մամուլի համար այդ ցույցերն առիթ էին դատողությունների, թե որքանով է իրականում պաշտպանված Հայաստանի սահմանը: Ցուցարարները նաեւ բավական կոլորիտային անձնավորություններ էին եւ իրենց բողոքները համեմում էին

Խմորումներ

Խմորումներ ԼՂ հարցով վերջերս անցկացված լսումները հասարակության համար ինքնին հետաքրքիր էին ոչ թե նրանով, թե ինչ դիրքորոշումներ հնչեցին դրանց ընթացքում, այլ հարցադրումով, թե առհասարակ ինչու էր կազմակերպվել այդ անհեթեթ ներկայացումը: Պաշտոնական թոթովահունչ մեկնաբանությամբ, լսումների նպատակը հակամարտության առնչությամբ հայ հասարակայնության տարբեր շերտերի դիրքորոշումների եւ տրամադրությունների հրապարակային համադրումն էր, ինչպես նաեւ կարգավորման ուղիների հարցում միասնական կոնցեպցիայի մշակումը:

«ԱԺ խոսնակը կցորդ է»

«ԱԺ խոսնակը կցորդ է» Այդպես գնահատեցին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ներդրումը քաղաքական դաշտում ընդդիմության արեւմտամետ ներկայացուցիչները։ Առերեւույթ թվում էր, թե «գարնանային սրացումները» ընդդիմադիր կուսակցությունների մենաշնորհն են, բայց իրականում ընդդիմությունից էստաֆետը վերցրել է ՀՀ խորհրդարանական կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի, «Օրինաց երկրի» եւ ՀՅԴ-ի: Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նույնիսկ չթաքցրեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930