Օրվա լրահոսը

ՇԻՄՈՆ ՊԵՐԵՍՆ ՈՒ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Համեմատությունը Իսրայելի նախագահի օգտին չէ Անցած շաբաթ Իսրայելի իշխանությունները որոշում կայացրին համաներում շնորհել բանտերում իրենց պատիժը կրող պաղեստինյան զինված խմբավորումների մոտ 200 անդամների: Մեծ մասամբ՝ ահաբեկիչներին, որոնք չէին ընդունում անգամ Իսրայել պետության գոյությունը, որոնց ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհվել էին տասնյակ եւ հարյուրավոր անմեղ քաղաքացիներ: Նույնպիսի համաներում էր շնորհվել 240 պաղեստինցիների՝ անցյալ տարվա հուլիսին: Բանտերից ազատ

ՆԺԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնալով իշխանությունների ջանքերին՝ էական շրջադարձ կատարել հայ-թուրքական հարաբերություններում, նշված է. «Դիվանագիտական կապերի բացակայության պայմաններում միակողմանի զեղումներն ու նոր քաղաքականության դրսեւորումները վիճահարույց հարցադրումներ են առաջացնում»: ՆԺԿ-ն առաջարկում է հաշվի առնել պատմական փորձն ու հիշողությունը, ըստ որի՝ «Թուրքիայի հետ քաղաքական մերձեցման բոլոր փորձերը, որպես կանոն, ունեցել են

ՍԴՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Ս.Դ.Հնչակյան կուսակցության մամլո դիվանը երեկ կոչ է հղել ՀՀ քաղաքացիներին եւ ֆուտբոլի ազգային հավաքականին, որում մասնավորապես ասվում է. «Գիտակցելով, որ մեր հայրենիքի եւ Թուրքիայի միջեւ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ մեզնից եւ ոչ մեկը չի մոռացել դարասկզբին տեղի ունեցած ոճրագործությունը եւ դրանից հետո էլ Թուրքիա պետության անհանդուրժող ու հանցագործ պահվածքը հայերի նկատմամբ, այնուամենայնիվ կոչ ենք

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Խորհրդային կայսրության օրոք քաղբանտարկյալ ճանաչված Շահեն Հարությունյանի որդին՝ Շանթ Հարությունյանը, երեկ դիմել է խորհրդային տարիների քաղբանտարկյալներ Պարույր Հայրիկյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանին, որոնք, ըստ նրա, առիթ են ունեցել խոսել մարտի 1-ի դեպքերի շուրջ: «Ժամանակին սովետական բանտերում դուք դիմել եք հացադուլի, որպեսզի ճանաչվեք քաղբանտարկյալ: Տականք բոլշեւիկներն ու չեկիստները չեն ճանաչել ձեր պահանջը: Հիմա ես ուզում եմ տեսնել,

Արդյո՞ք կբացվեն «նոր հորիզոններ»

«Դաշնակից Վրաստանի թուլացման ժամանակաշրջանում Թուրքիային հարմար առիթ է ընձեռվել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարմար: Եթե Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեկնի Երեւան, երկու երկրների միջեւ դրական մթնոլորտ կձեւավորվի: Անկարան ու Երեւանը դրա համար առաջինը պետք է շնորհակալություն հայտնեն Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն»: Ըստ «Նոյյան տապանի», նման կարծիք է հայտնել Բեյրութի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մուհամեդ Նուրեդդինը:

ՆՈՐ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ

Դրանք երեկ արեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն ու խոստացավ դեռ շարունակել բացահայտել ՀՀ առաջին նախագահ եւ 2008թ. նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ գաղտնազերծելու եւս երեք, իր ձեւակերպմամբ՝ նորահայտ փաստաղթղեր, «որոնք կարեւոր նշանակություն ունեն ընդդիմության դեմ ՀՀ իշխանությունների կազմակերպած հրեշավոր դավադրության էությունը բացահայտելու առումով»: «Հայկական Ուոթերգեյթ» «Այս փաստաթղթերը

ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ՝ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ

Դաշնակցության հանրահավաքը, որի կարգախոսն էր՝ «Միասին, պայքար, հաղթանակ», նման էր պատմության դասագրքի ընթերցման: Մատենադարանի մոտ դաշնակցության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար միկրո եւ մակրո-ավտոբուսներով մայրաքաղաք էին բերվել տասնյակ հազարավոր մարդիկ: Հանրահավաքից դեռ մեկ ժամ առաջ դաշնակցությունը «կազմաքանդել էր» մայրաքաղաքի կենտրոնի երթեւեկությունը: Մարդիկ գալիս էին խումբ-խումբ, ուսուցիչներով աշակերտներ, գյուղապետերով գյուղացիներ…Ներկա էին ամենատարբեր դաշնակցական շերտերը: Իշխում էր կարմիրը

«ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՉՈՎ ՉԻ ՋՆՋՎԻ»

ՀՅԴ-ն երեկ հանրահավաքի ժամանակ տարածեց մի հայտարարություն, որում ասվում է. «1) Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները կարող են արդյունավետ լինել եւ խաղաղության պահպանմանը նպաստել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ ստորագրի ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը բացառող իրավական փաստաթուղթ: 2) Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ պետք է ստորագրի պայմանագիր՝

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկած շախմատի կանանց աշխարհի անհատական առաջնությունում մեր հանրապետության միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, առաջին տուրի երկու հիմնական պարտիաներում ոչ-ոքի խաղաց ավստրիացի Եվա Մոզերի հետ, իսկ դրան հաջորդած թայ բրեքից հետո ընդհանուր հաղթանակի հասավ՝ 3,5:2,5: Երկրորդ տուրում Լիլիթն ուժերը չափելու էր Աննա Գաշիկի (Լեհաստան) հետ: Նալչիկում Միացյալ Նահանգների մարզական պատիվը պաշտպանում է կանանց

Արդարադատության իրական դեմքը

Ըստ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը: Դատաքննության հենց սկզբում Գ. Ջհանգիրյանը, որը մեղադրվում է «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ», հանդես եկավ քաղաքական սույն հայտարարությամբ. «Ուղիղ 6 ամիս է անցել մարտի 1-ի արյունալի դեպքերից. ա)

ՀՐԱՎԻՐՎԵԼ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐ

Ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, որոնց հրավիրել են՝ նախապատրաստվելու սեպտեմբերի 6-ին «Հրազդան» ստադիոնում կայանալիք աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանը: Յան Պոուլսենի կազմած ընդլայնված ցուցակում ընդգրկված է 25 ֆուտբոլիստ: Նրանք են: Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Ռահահան», Իրան), Գրիգոր Մելիքսեթյան («Փյունիկ»): Պաշտպաններ. Սարգիս

Երեւանյան փառատոնը բացվում է

Սակայն առանց հայ կոմպոզիտորների Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Երեւանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որի գեղարվեստական ղեկավարներն են ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա) եւ դիրիժոր, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Փառատոնային օրերին կկայանան սիմֆոնիկ եւ կամերային երաժշտության համերգներ՝ համապատասխանաբար «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության տանը: Հանդես կգան ինչպես երիտասարդ,

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ՛ ԽԱՌՆԵՔ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին է դիմում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը Կառավարության օգոստոսի 28-ի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստել էր, որ վերջին շրջանում փորձ է արվում քաղաքական կրքերը տեղափոխել դպրոց եւ բուհական համակարգ, ու հայտարարել, էր, թե այսուհետեւ մեղավորները պատժվելու են: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը որոշ վերապահումներով է մոտենում այս համատեքստում վարչապետի խիստ

Բացվում են «եվրո» դպրոցներ

Ուր այցելում են նախագահն ու վարչապետը Այս տարի սեպտեմբերի 1-ը նշանավորվեց ոչ միայն պաշտոնյաների եւ այլ գործիչների՝ աշակերտներին տրվող դասերով, այլեւ «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով վերանորոգված դպրոցների բացման արարողություններով: Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ այլոք մասնակցեցին Էրեբունի համայնքում գտնվող ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194

«ԹՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆ»

Ազատամարտիկները խորհուրդ են տալիս պաշտպանության նախարարի շուրջ հավաքված նախկին երկրապահներին: Արցախում Երկրապահ կամավորականների միության ուխտագնացության ժամանակ «Առավոտը» հետաքրքրվեց մի քանի երկրապահներից, թե ինչպե՞ս են վերաբերվում իրենց մարտական ընկերների՝ ԵԿՄ-ից դուրս գալու քայլին: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հրաժարվեց հարցազրույցից, միայն նշեց, որ այն կողմում «կլինի Սանասարը, թե Բաղդասարը՝ իր համար բոլորն էլ հավասար են»: «Ես չեմ

Շենքը հայտնվել է շրջափակման մեջ

«Շին Պլաստ» ընկերության կողմից իրականացվող շինարարության հետեւանքով Հալաբյան փողոցի թիվ 34 ա շենքի բնակիչները քուն ու դադար չունեն: Մետաղապլաստե եւ ալյումինե դռների եւ պատուհանների արտադրությամբ զբաղվող «Շին Պլաստ» ընկերության տնօրեն Հայկ Ալավերդյանը, չբավարարվելով մայրաքաղաքի Հալաբյան փողոցի 34ա հասցեում գտնվող իր արտադրամասի տարածքով, որոշել է նույն շենքի բնակիչների բակի հաշվին մեծացնել իր տարածքն ու բիզնեսն ընդլայնել:

«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԽԱՆԳԱՐՈՒՄ Է ՄԻ ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»

Վստահ է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ (թեեւ դեռ չկա պաշտոնական տեղեկատվություն)՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ընդունել է մեր երկրի նախագահի հրավերը եւ մասնակցելու է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին: Մինչ այդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավականին «ռուսամետ» հարցազրույց տվեց, եւ դրանից անմիջապես հետո Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ մինչեւ սեպտեմբերի 12-ը դադարեցնում է քաղաքական ակցիաները, Հյուսիսային

ԱՌԿԱ ԵՎ ՍՊԱՍՎՈՂ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

«Ընտրական օրենսգրքի» 21 հոդվածի համաձայն՝ «Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն այն կազմակերպությունների եւ անձանց մասին, որոնք պատասխանատու են հրատարակման համար, ինչպես նաեւ տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»: Սակայն երեկ «Ուրբաթ» ակումբում ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ապացույցներ ներկայացրեց, որ Արաբկիրի համայնքապետի սեպտեմբերի 7-ին կայանալիք ընտրություններում խախտվում է օրենքի այդ դրույթը: Այսպես,

Գյուլը հավանաբար կգա

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, այնուամենայնիվ, կմեկնի Հայաստան՝ ներկա գտնվելու սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը: «Ֆրանսպրես» գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիայի նախագահի գրասենյակը չի հաստատել «Վաթան» օրաթերթի հրապարակումը՝ նշելով, այդուհանդերձ, որ «եթե այցը կայանա, այն կնպաստի հարեւան երկրների հարաբերությունների բարելավմանը»: «Վաթանը» հաղորդել է նաեւ, թե «Գյուլը կմեկնի հանդիպմանը

Հերթական սկանդալը

Երեկ դատարանում հերթական սկանդալն է եղել, այս անգամ` Գագիկ Ջհանգիրյանի դատավարության հենց սկզբում Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Տվյալ դեպքում որպես «իշխանության ներկայացուցիչ» սույն gործով

«ՉԵՄ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ»

Ասում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար, ղեկավարի թեկնածու Արայիկ Քոթանջյանը – Ինչպես բոլոր համայնքներում, այնպես էլ Քանաքեռ-Զեյթունում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ: Ցանկանում եք երկրորդ անգամ դառնալ համայնքի ղեկավար, չե՞ք խուսափում արդյոք այդ խնդիրներից: – Ամենեւին էլ չեմ խուսափում: Ես գիտեմ համայնքի բոլոր խնդիրները: Բավականին աշխատանք է կատարված: Շատ գործեր էլ ընթացքի մեջ են: Ամենակարեւորը` թաղապետարանում գործում

ԳՈՐԾԵՐՆ ԻՐՈՔ ՈՒՂԱՐԿՎԵԼՈՒ ԵՆ «ՓԱԹԵԹՈՎ»

«Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների գործերը դատարանում կքննվեն մեկ վարույթով Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության ղեկավար Արմեն Խաչատրյանը դեռ օգոստոսի 20-ին էր հայտնել «Առավոտին», որ իրենց տեղեկություններով՝ շուտով դատարան են փոխանցվելու ՔՕ 300 հոդվածով («Պետական իշխանությունը յուրացնելը») մեղադրվող մի շարք անձանց գործերը՝ առանց, ինչպես եղել է մինչ այժմ, իրարից անջատելու: Օրերս այս տեղեկությունը հաստատեցին ե՛ւ քաղբանտարկյալների

«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

Շաբաթ օրը, ժ. 23:30-ի սահմաններում Օպերայի տարածքում գտնվող «Ատլանտիկ» բացօթյա սրճարանում մոտ 10-15 երիտասարդներ, որոնք եղել են ոչ սթափ վիճակում, սկսել են վիճաբանել եւ բարձր հայհոյել: Օպերայի տարածքում ծառայության մեջ գտնվող «կարմիր բերետավորներից» մի քանիսը մոտեցել են վերջիններիս՝ կարգի հրավիրելու նպատակով: Արդյունքում՝ երիտասարդներից մեկը շշով հարվածել է «կարմիր բերետավորներից» մեկին, եւս մեկը հարված է ստացել

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ քսանվեցերորդ ՋԻՎԱՆՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ Հիմա արդեն Վիոլետին տված հարցազրույցս ծայրեծայր վերափոխել ու վերաշարադրել եմ, ու խիղճս էլ համեմատաբար հանգիստ է, որովհետեւ Վիոլետին ասածներս միանգամայն փափկացրել ու հնարավորինս ընդհանրացրել եմ, եւ, որ ամենակարեւորն է, երեսունհինգ տարվա էդ կեղծ ընկերության մասին որեւէ հիշատակություն չկա. այսինքն, մեր էդ երկարուձիգ ընկերությունը ոչ եղել է եւ

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Լիլիթ Մկրտչյանը՝ աշխարհի առաջնությունում Երեկ Կաբարդինա-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկեց $450 հազար մրցանակային ֆոնդ ունեցող շախմատի աշխարհի կանանց առաջնությունը: Հայաստանն այդ հեղինակավոր մրցաշարում ներկայացնում է գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը: Վիճակահանությամբ մեկնարկային տուրում հայ շախմատիստուհու մրցակիցը լինելու է ավստրիացի Եվա Մոզերը: Վրացուհիները հրաժարվեցին Ըստ ներկայացված նախնական հայտերի, կանանց աշխարհի առաջնությունում հանդես էին գալու 32 երկրների 64 ուժեղագույն գրոսմայստերներ:

Առանց «բարոյական» հրամայականների

Արվեստագետների երեք սերունդ՝ «Խորքային տեղաշարժեր» խորագրով ցուցահանդեսում Սեպտեմբերի 2-ին ՆՓԱԿ-ում կբացվի «Խորքային տեղաշարժեր» խորագրով ցուցահանդես, որին կմասնակցեն 3 սերնդի արվեստագետներ ու կներկայացնեն վիդեո-արտ, նկարչություն, ինստալյացիա, միքս-մեդիա (տարբերի տեսակի տեխնիկաների կիրառում): Ցուցահանդեսի նախաձեռնողն ու համադրողն է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Սոնիա Պալասանեանը, աջակից համադրողը՝ Դավիթ Կարեյանը: Միջոցառման կազմակերպիչները փաստեցին, որ հաճախ կրոնն ու քաղաքականությունը բարոյական կամ այլ սահմանափակումներ

«ՎԱՅՐԻ ԱՂՋԻԿԸ»՝ ԲՈԼՈՐ ԱՆՈՒՇ ՏՂԱՆԵՐԻՆ

Սիրված դերասանուհի եւ բեմադրիչ Տաթեւիկ Ղափլանյանը Հայաստանում ներկայանում է իր նոր բեմադրությամբ Հայաստանից ինչ-ինչ պատճառով հեռացած արվեստագետներից շատերը վերադառնում են կարոտով, անգամ մոռացած երբեմնի վիրավորվածությունն ու խոսում միայն բարի հիշողությունների մասին։ 15 տարի առաջ հայրենիքից հեռացավ նաեւ ՀՀ վաստակավոր արտիստուհի Տաթեւիկ Ղափլանյանը՝ ժամանակակիցների սիրելին ու կուռքը, Դրամատիկական թատրոնի պայծառ անուններից մեկը, ով թատրոնում եւ էկրանին

«Շատ եք ասում՝ «հորս արեւ»

Ֆրանսիացի Լյուք Կոմպանյոնը՝ Հայաստանի ու հայերի մասին Լյուք Կոմպանյոնը Հայաստան է եկել Ֆրանսիայից: Ութ ամիս կամավոր սկզբունքներով աշխատել է Հայաստանում: Նրան այստեղ ընդունող կազմակերպությունը Երիտասարդական ակումբների դաշնությունն է: Եվ, ըստ ֆրանսիական մի կազմակերպության հետ պայմանագրի, երիտասարդի առաքելությունը ֆրանսերենի դասավանդումն է մանկատներում եւ տարբեր խմբակներում: Լյուքը ֆրանսերենի դասընթացներ է անցկացրել նաեւ «Զատիկ» մանկատանը. «Այնտեղ ժամանակ առ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը՝ «ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ»

Ծնողներն ամեն տարի այդ առիթով «թալանվում» են Ներկայումս ողջ հանրապետության տոնավաճառներում եռուզեռ է. մի քանի օրից սեպտեմբերի 1-ն է: Առեւտրականները իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում. աշակերտների ոգեւորությունից օգտվելով՝ ապրանքը սովորականից բարձր գնով են վաճառում: «Առավոտը» շրջայց կատարեց Երեւանի մի շարք տոնավաճառներում եւ խանութներում ու պարզեց, որ կրտսեր եւ միջին դպրոցի մեկ աշակերտի դասերին նախապատրաստվելու

Դատարանի որոշմամբ քրգործ հարուցվեց

Տուժող վարորդը հաղթեց 2007թ. նոյեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 23 շենքի հարակից տարածքում Հովհաննես Մկրտչյանն իր «Մերսեդես-Բենց-Ե420» մակնիշի 01 UL 042 պետհամարանիշի ավտոմեքենայով ընդհարվել էր Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Վահե Ասեյանի կողմից վարած, «Պրոմեթեյ» ՍՊԸ-ին պատկանող «Գազ-3102» մակնիշի 119 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենային: Բախման հետեւանքով Վահե Ասեյանին պատճառվել էր միջին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031