Օրվա լրահոսը

«ԹՈՂ ՔՆՆԱԴԱՏԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Առաջիկա օրերին պատրաստ կլինի «Մարտի 1»-ի հանձնաժողովի նախնական եզրակացությունը Հյուսիսային պողոտայում նստացույց անողների հանդեպ արդեն երկու օր է՝ իրականացվում են կոշտ գործողություններ, առայժմ ոստիկանների եւ քաղաքացիական հագուստով անձանց ուժը պատում է միայն «պաստառների վրա»: Նույն ընթացքում մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը քննում է բոլոր այն մանրամասները, որ տեղի են ունեցել մարտի

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

Հյուսիսային պողոտայում վերջին օրերին կատարվող դեպքերից հետո կրկնապատկվել է այստեղ անցկացվող նստացույցի մասնակիցների քանակը: Ասենք, օգոստոսի 25-ին մինչեւ ուշ գիշեր նստացույցին մասնակցեցին ՀՀ առաջին նախագահի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը եւ նկարներում պատկերված այլ գործիչներ: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Հայացք» ակումբում նշել է, թե իշխանությունը գուցե հաշվարկել է, որ քանի դեռ միջազգային

«ՆԱԻՐԻՆ» ՆԱՎԱՐԿԵՑ

Մինչեւ մյուս տարի «ԱՅԱՍ» ակումբի նախաձեռնությամբ եւս տասը որսորդական նավ կնավարկի Սեւանում Ծովային հետազոտությունների «ԱՅԱՍ» ակումբը փորձում է Սեւանում ընդլայնել առագաստանավերի ու նավակների շահագործումը: Օգոստոսի 23-ին «ԱՅԱՍ» ակումբը՝ HSBC բանկի հետ համատեղ, Սեւանի «Վիշապ» ճամբարում հանդիսավոր արարողությամբ իրականացրեց Սեւանի առագաստային նավակի ջրարկումը: Հոգեւորական տեր Կյուրեղը օրհնեց ու օծեց նավը, որից հետո նավորդներն այն ջուրն իջեցրին:

Սեւանը դարձրել են «հոր» սեփականություն

Լողափերին հանգստացողներից գումար է կորզվում չմատուցված ծառայությունների համար Ամռանն ավելի ցցուն է երեւում Սեւանի զավթված լինելը. լճի երկայնքով մեկ ցանկապատեր են, մանր ու մեծ «օբյեկտներ», «տեղի փող» հավաքող՝ հիմնականում ոսկե շղթայով անթրաշ ջահելներ ու փնթի խալաթներով եւ տղամարդկային մականուններով կանայք: Աչքովս եմ տեսել, թե ինչպես են սեւանցիներն ընդվզում, երբ իրենցից էլ են գումար պահանջում: Մի

ՊԼԱԳԻԱ՛Տ, ՊԼԱԳԻԱ՛Տ ՄԻՆՉԵՎ ՎԵ՞ՐՋ

Գրագողության ավանդույթներն այսօր էլ շարունակվում են հայկական շոու-բիզնեսում Գրագողությունը կամ, ինչպես ընդունված է ասել՝ պլագիատը, աշխարհում շատ տարածված է: Մասնավորապես՝ վերջին տարիներին ականատեսն ենք այն բանի, որ հատկապես շոու-բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ մեղադրանքներ են ներկայացնում միմյանց՝ իրենց ստեղծագործությունները գողանալու առիթով: Որքան էլ հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինեն նման մեղադրանքները, դրանք, այնուամենայնիվ, ստվեր են գցում հատկապես ճանաչված

Դատավորի «ագրեսիան» ցնցել է երկրապահներին

Աշոտ Զաքարյան-Շոթա Սաղաթելյան-Պետրոս Մակեյան եռյակի դատավարությունը ՀՀ վերաքննիչ դատարանում քաղաքակրթություն ակնկալող գյումրեցիները օրերս արժանացել են դատավոր Արմեն Դանիելյանի «անտաշ ու վայրագ» վերաբերմունքին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը իր անարդար վճռով դրախտ է թվացել: Հիշեցնենք, որ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի գործը սկանդալային էր

ԴԱՏԱՎՈՐԸ ԺԱՄԱՆԱԿ ՏՎԵՑ

ՀՀՇ վարչության գործադիր քարտուղարը պնդում է, որ ինքը ոչ թե մեղադրյալ է, այլ՝ տուժող Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վարդգես Հայոցյանի դատավարությունը: Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու եւ նրան դիմադրելու մեջ: Դատախազ Աշոտ Նադոյանը, հրապարակելով մեղադրական եզրակացությունը, հայտարարեց, որ

Ավտոկայանի թաղամասը փտում է

Գյումրիի այս թաղամասի հակահիգիենիկ վիճակի պատճառով՝ բնակիչները վարակիչ հիվանդություններով են տառապում: այանի թաղամասը, որտեղ մոտ 700 տնակ է տեղադրված, գրեթե ամբողջ տարին կեղտաջրերի ու անձրեւաջրերի մեջ է: «Ամբողջ քաղաքի կոյուղաջրերը գալիս-թափվում են մեր թաղամասում, կոյուղագծերն էլ էնքան մաշված են, որ կեղտաջուրն ամբողջովին դուրս է թափվում: Օրերով չենք կարողանում դոմիկներից դուրս գալ: Կոյուղաջրերի գարշահոտությունից խեղդվում ենք:

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ԳՐՊԱՆԵԼ»

Ե. Զախարյանի որոշմամբ, կենտրոնի բնակիչներին 1 քմ-ի համար պետք է տրվեր ոչ պակաս, քան $944 փոխհատուցում, մինչդեռ մարդիկ ստացել են դրանից 3 անգամ պակաս: 2001-ից սկսված եւ մինչ օրս շարունակվող իրացման գոտիների պատճառով մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ մնացին անօթեւան: Պետությունը, իր «հատուկ կարիքների» համար խղճուկ փոխհատուցմամբ բնակիչներից վերցրեց, իսկ շատ դեպքերում էլ պարզապես բռնագրավեց տասնյակ տարիներով

Կոնգրեսի հայտարարությունը

Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանում սկսված վառելիքի ճգնաժամի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հանրապետությունում վերջին օրերին առկա է տնտեսական լուրջ ճգնաժամ: Ռազմավարական նշանակության ապրանք համարվող հեղուկ վառելիքի պաշարները գրեթե սպառված են, բենզալցակայանների մի մասը չի աշխատում, որոշները բենզինը վաճառում են խիստ սահմանափակ չափերով: Հանրապետությունում 1 լիտր բենզինի ստվերային գինն արդեն հասնում

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ՝ ՀԱՎԱՔԱՐԱՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ

Երեկ, ժամը 10:30-ի սահմաններում, Հյուսիսային պողոտա են ներխուժել ոստիկաններ եւ քաղաքացիական հագուստով մարդկանց մի խումբ՝ շուրջ 100 հոգի, եւ ջարդել, պատռել ու առեւանգել քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով պաստառները, ինչպես նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի միջազգային դատարանին հանձնելու համար նախաձեռնած ստորագրահավաքի ստենդը: Պաստառները փրկելու փորձեր անող նստացույցի մասնակիցներին ոստիկաններն ու սափրագլուխները, ըստ ներկաների, վիրավորել ու ծեծել են:

ԼՂ-Ն ԿՀԵՏԵՎԻ՞ ԱԲԽԱԶՆԵՐԻ ՈՒ ՕՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Երեկ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու կոչով միաձայն դիմում է ընդունել՝ ուղղված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին: «Մենք պարտավոր ենք սատարել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ժողովուրդների կայունության, խաղաղության, անկախության ձգտումը»,- պալատի նիստում հայտարարել է ԴԽ-ի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նա ասել է, որ նշված տարածաշրջանների ժողովուրդներն անկախություն ձեռք բերելու բոլոր

«ԳՈՐԾԸ ԼԻՆԻ ՀԻՇԱՏԱԿՈՂ»

Ալբերտ Երիցյանը ցանկանում էԱրաբկիրը դարձնել բարեկարգ համայնք «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության հիմնադիր նախագահ Ալբերտ Երիցյանի թեկնածության առաջադրումը Արաբկիր համայնքի ղեկավարի սեպտեմբերի 7-ի ընտրություններում անակնկալ էր ինչպես իրենց՝ արաբկիրցիների, այնպես էլ՝ մյուս թեկնածուների համար: Բավականին լուրջ բիզնես ունեցող ճանաչված գործարարին դժվար է կասկածել հարազատ համայնքում ունեցած տնտեսական, առավել եւս՝ քաղաքական ինչ-ինչ հաշվարկների եւ շահախնդրությունների մեջ:

ՄԵԶ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ ՉԷ

ԵԿՄ-ում իրենց անդամակցությունը դադարեցրածներին ասում է ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Արաբկիրի տարածքային բաժանմունքի նախագահ, գնդապետ Հովհաննես Հարությունյանը, որը դատապարտված է 1,5 տարվա ազատազրկման՝ մի քանի փամփուշտի համար: – Դուք եւ այժմ բանտում գտնվող մի քանի երկրապահներ բավական վրդովված հայտարարությամբ արձագանքեցիք այն լուրերին, թե ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը փետրվարի 24-ից դադարեցրած 15 գեներալներն ու գնդապետներն այժմ «իշխանափոխություն»

ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՋԱՐԴ

Երեկ առավոտյան՝ 10:30-ի սահմաններում, ոստիկաններն ու նրանց հետ եկած քաղաքացիական հագուստով անձինք Հյուսիսային պողոտայից հանեցին նստացույցի բոլոր ցուցապաստառներն ու լուսանկարները՝ պատճառաբանելով, թե «բողոքել է շենքի սեփականատերը»: «Առավոտի» թղթակցի վկայությամբ՝ պաստառները պոկողները քաղաքական դատավարություններին մասնակցող վկաներն էին: Նույնը կրկնվեց նաեւ երեկոյան՝ 19-19.20-ի սահմաններում: Նստացուցարարներն էլի պաստառներ էին բերել: Եվ կարմիր բերետավորներն ու սափրագլուխները դարձյալ դրանք պոկեցին:

Գլուխ քսանհինգերորդ ՄՈՄԻ ԼՈՒՅՍԻ ԴԵՄ Որպեսզի ասածներս ձեզ համար առավել հասկանալի ու տեսանելի դառնան, պիտի հավելյալ ձեզ տեղեկացնեմ, որ հավերժության էդ դարպասները գրականության ու հատկապես պոեզիայի մայրուղի դուրս բերող նույն դարպասներն են, բայց քանի որ հիմա անվերահսկելի ու խառը ժամանակներ են, երբ ասես եւ ով ասես՝ կարող է սողոսկել էդ դարպասներից ներս, եւ չնայած էդ

«Փյունիկի» նախագահ Գաբրիել Ջամբարջին՝ այլեւս ՀՀ քաղաքացի Նա խոստացավ հիմնադրամի գործունեության մեջ ընդգրկել Արցախը Երեկ կրթության եւ գիտության նախարարությունում հրավիրված ասուլիսի հյուրերն էին ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջամբարջին եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը, որոնք ներկայացրին Հայաստանի հանրակրթական դպրոցների կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի լաբորատորիաների համալրման գործում հիմնադրամի աջակցության

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ Հայաստանի մարզիկները Պեկինում ավարտեցին մրցելույթներն ամառային 29-րդ օլիմպիական խաղերում: Նրանք ընդհանուր առմամբ նվաճեցին վեց բրոնզե մեդալ: Հոգեբանորեն պատրաստ չէր ավելիին Երեկ մեր օլիմպիականներից վերջինը մրցահարթակ մտավ 60 կգ քաշային բռնցքամարտիկ՝ վանաձորցի Հրաչյա Ջավախյանը: Նա կիսաեզրափակիչում հանդիպեց 57 կգ քաշային կարգում նախորդ օլիմպիական խաղերի չեմպիոն, անցած տարի Չիկագոյում կայացած աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր՝ ռուսաստանցի

Արեւի լույսից զրկված Արեւիկը

Նա ստեղծագործում է ու երազում իր ձայներիզի մասին Արեւիկ Գեւորգյանը տաղանդ ունի, բայց զրկված է տեսողությունից: Նա ստեղծագործում է՝ առանց կանգ առնելու: Գրում է երգի բառերը, հետո՝ երաժշտությունը, եւ մտածում է լուրջ կարիերայի մասին: Արեւիկ անունը տվել են ծնողները, բայց չեն իմացել, որ իրենց դուստրը զրկված է արեւի լույսից: Վիրահատության մի քանի անգամ են դիմել,

ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐԺՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ Արդյոք մեր ազգի մշակույթը միայն սիրողակա՞ն է Այսօր Հանրապետության հրապարակում գալա համերգով կավարտվի օգոստոսի 17-ին մեկնարկած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երրորդ փառատոնը: «Մեկ ազգ, մեկ մշակույթը» մշտապես եղել է «Առավոտի» ուշադրության կենտրոնում: Ինքնին փառատոնի անվանման մեջ ամփոփված գաղափարը ողջունելի է եւ կարեւոր՝ մշակութային միասնության հաստատումը, Հայաստանի ու Սփյուռքի հոգեւոր մերձեցումը,

ՍՏՐԻՊՏԻԶ ՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ Ստրպտիզ պարուհիների հավաստմամբ, իրենց պարը տեսնելու համար հայ տղամարդը պատրաստ է հազարավոր դոլարներ ծախսել: Ստրիպտիզ պարուհիներն, իրենց խոսքով, մեծ բավականությամբ պարում են միայն այն տղամարդկանց համար, որոնք ջենտլմեն են՝ կնոջ հետ վարվելու կուլտուրա ունեն եւ լավ են վճարում: Գիշերային ակումբներ այցելելու համար պետք է գրպանումդ գոնե $300 ունենաս: Իսկ

Հովտամեջում սեպտեմբերի 1 չի լինի

Աշակերտներն այդպես են սգում տնօրենի մահը Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի միջնակարգ դպրոցն արդեն հինգ օր է՝ տնօրեն չունի: Օգոստոսի 18-ին Սեւանում փողոցն անցնելիս դպրոցի տնօրեն Մանյա Դանիելյանը վրաերթի է ենթարկվել եւ մահացել: Տնօրենի թափուր տեղի համար մոտակա ժամանակներում անցկացվող մրցույթի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Արմավիրի մարզի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ

«ԻՆՁ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ» Ասաց Գագիկ Ջհանգիրյանը, շեշտելով, որ իրենց վրա քաղաքական ենթատեքստ ունեցող հարձակումը սպանության պատվեր է եղել: Երեկ Երեւանի քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի դատավարությունը, որին մեղսագրվել է Քրօրի 316 հոդվածի երկրորդ մասը՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Մեղադրող կողմի՝ Կորյուն

Վանաձորի բնակիչ Ռոստոմ Դարբինյանից խլում են սեփական խանութը Ռոստոմ Դարբինյանը 1993թ.-ից հանդիսանում է Տարոն-2 թաղամասի Վերածննդի փողոցի 1 հասցեում գտնվող խանութի սեփականատերը, ունի այդ հողատարածքի եւ կառույցի համար Կիրովականի քաղգործկոմի կողմից տրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, քաղաքապետարանում եւ ճարտարապետական բաժնում գրանցված է որպես հողի եւ կառույցի լիիրավ սեփականատեր եւ ունի սեփականաշնորհման վկայական, կատարել է բոլոր անհրաժեշտ

Ո՞ՒՄ ՏԱՐԱԾՔԻՆ ԵՆ ՏԻՐԱՆՈՒՄ Այս տարվա հուլիսին 88-ամյա Երվանդ Ավետիքյանը բողոքով դիմեց «Առավոտին» Բողոքում բերված փաստարկները, փաստաթղթերը դեռ չէինք հասցրել ուսումնասիրել, ճշտել, երբ նա կնքեց իր մահկանացուն: Հայրենական պատերազմի մասնակցի վերջին խոսքում դառը ճշմարտություններ էին, նրա իրավունքների ոտնահարման տասնյակ օրինակներ: 1-ին կարգի հաշմանդամ, գվարդիայի ավագ լեյտենանտ Երվանդ Ավետիքյանը Հայրենական պատերազմի ժամանակ զրկվում է երկու ձեռքից,

Նորակերտի արտերը մնացել են ջրի տակ

Գյուղացիները հսկայական վնասներ են կրել, սակայն մարզպետարանի պաշտոնյաները կարծում են, որ ջրհեղեղը դեռ մի բան էլ նպաստել է, որ բերքը փարթամանա: Գեղարքունիքի Նորակերտ գյուղի ցորենի արտերն արդեն մի քանի տարի մնում են ջրի տակ՝ հսկայական վնասներ պատճառելով գյուղացիներին: Այս գյուղի կողքով անցնող 2 ջրատարները, որոնց միջոցով անձրեւներից եւ ձնհալից առաջացած ջրերը պետք է թափվեն Գիլի

ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ

Կարապետիչը՝ հայկական եւ վրացական իրականության մասին «Եթե Վրաստանը գիշերով ուրիշի զենքով ու ներուժով հարձակվում է Հարավային Օսիայի վրա, ուրեմն ընդունակ է հարձակվել նաեւ Ջավախքի վրա: Ես դատապարտում եմ բոլոր այն ուժերին, որոնք Սահակաշվիլու ղեկավարությամբ նախաձեռնել են այդ ամենը: Համարում եմ, որ կատարվածը հանցագործություն էր,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ հավելեց:-

Սուտ ցուցմունք էր տվել

Վահրամ Սահակյանն այժմ ինքն է ակամա հերքել ոստիկանության հաղորդագրությունը Հուլիսի 10-ի երեկոյան Վահրամ Սահակյանը ատրճանակը ձեռքին գնացել էր Հյուսիսային պողոտա՝ սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղալով նստացուցարարների հասցեին: Եվ չնայած կատարվածի մասին ականատեսների բազմաթիվ վկայություններին՝ ՀՀ ոստիկանությունը հուլիսի 11-ին հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես նշված էր. «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վահրամ Սահակյանը գնումներ կատարելուց հետո, տուն

ՀԵՐՔԵԼԸ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ ԽՄԵԼ ՉԷ «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը պնդում է, որ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքների մասին սեփական պնդումները կապ չունեն կալանավորին «փչացնելու» մասին տեսաերիզի հետ: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը երեկ հերքել է «Առավոտի»՝ օգոստոսի 22-ի համարում «Սպառնացել են փչացնել» հրապարակումը: Հիշեցնենք, որ այստեղ մասնավորապես նշված էր, թե «Ժամանակ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԵՑ ԲՈՂՈՔՆԵՐԸ

«Մարտի 1»-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի հյուրերն էին մեր գործընկերներ Գագիկ Շամշյանն ու Գոհար Վեզիրյանը, ում հանձնաժողովը հրավիրել էր՝ տեղեկություններ ստանալու մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերի մանրամասների վերաբերյալ: Հանձնաժողովը դիմում-բողոք էր ստացել Սուրեն Սիրունյանի փաստաբանից, ով տեղեկացնում էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031