Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԱԶԱՏԱԳՐՎԵԼ ԲՈԼՈՐ «ԿԼԻՇԵՆԵՐԻՑ»

Հայտարարում է կինոռեժիսոր Գագիկ Ղազարէն Նոյեմբերի 4-7-ը Սանկտ Պետերբուրգում կայացել է «Դեբոշիր ֆիլմ-Մաքուր երազներ» անկախ կինոյի միջազգային փառատոնը, որին մասնակցել է նաեւ ՆՓԱԿ-ի կինոյի, թատրոնի բաժնի համակարգող, ռեժիսոր Գագիկ ՂազարԷն: Նրա «Պատը» ճանաչվել է փառատոնի լավագույն ֆիլմ: – Ինչո՞վ է տարբերվում «Դեբոշիր ֆիլմ-Մաքուր երազները» մյուս փառատոներից: – 1998-ին ստեղծված «Դեբոշիր ֆիլմ-Մաքուր երազները» միակն է Ռուսաստանում

Այցեքարտը բուկլետ չէ

Ըստ այցեքարտ պատրաստող ընկերությունների՝ պատվիրատուները երբեմն պնդում են այցեքարտում տպագրել անձնագրային կամ կենսագրական տվյալներ: Արտասահմանում ծանոթանալուց ու ձեռքսեղմումից անմիջապես հետո փոխանակում են այցեքարտեր, որ անունները սխալ արտաբերելու դեպքում դիմացինին վատ վիճակի մեջ չդնես, բացի այդ, շարունակես կապ պահպանել: Իսկ մեզ մոտ այցեքարտ «հրամցնելն» ավելի շատ տպավորություն թողնելու համար է: Այդ մասին են վկայում «հայկական» այցեքարտերում

ԳԱՃԱՃ ՊՏՈՒՂՆԵՐ՝ ԱՆՈՐԱԿ ՍԵՐՄԻՑ

Արմավիրի մարզի Բամբակաշատ եւ Ջանֆիդա գյուղերի 101 հողագործներ, չստանալով լոլիկի բերքի ակնկալվող քանակությունը, միջին հաշվարկով կրել են մոտ 52 մլն դրամի վնաս: Գյուղացիները պնդում են, որ պատճառը անորակ սերմն է, իսկ սերմ վաճառողները հերքում են՝ ասելով, որ ոչ մի գյուղացի ճիշտ չի իրականացրել ագրոտեխնիկական միջոցառումները: «Պոմիդորի թուփը չմեծացավ, վրան էլ 2-3 հատ փափուկ, անդիմացկուն պոմիդոր

«Աղետյալ» քաղաքացուն չեն օգնում

Փոխանակ երկրաշարժից քանդված տան համար փոխհատուցում տան՝ եղած նպաստից էլ են զրկում Արարատի մարզի բնակիչ Լուսինե Խառատյանի՝ իշխանություններից ստացած միակ շոշափելի արդյունքը 15 տարիների ընթացքում տարբեր գերատեսչություններ հղած դիմում-բողոքների պատասխանների տրցակն է: Միայն իգական սեռից բաղկացած Լուսինե Խառատյանի ընտանիքը (մայրը եւ անչափահաս դուստրը) արդեն 17 տարի բնակվում է կոմունալ հարմարություններից զուրկ, փլված բնակարանում: Հողե աղյուսից

ՈՉ ՊԱՂՊԱՂԱԿ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ, ՈՉ ԷԼ ՊԱՆԻ՞Ր

Ըստ ներկրողների եւ արտադրողների ներկայացրած տվյալների, փաստորեն, Հայաստանում յուրաքանչյուր մարդ տարեկան ուտում է 60 գրամ պաղպաղակ եւ դրա կեսի չափ պանիր: Այս տարվա ընթացքում հացամթերքի, մսամթերքի, կաթնամթերքի եւ այլ շուկաներում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ առկա են չարձանագրվող, որոշ դեպքերում՝ արձանագրվող ծավալները մի քանի անգամ գերազանցող հատվածներ: Պատկերն առավել տեսանելի

Հայաստանի «կլասը» կբարձրանա

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լուծել է պրովայդերների հարցը «Ինտերնետ միություն» հասարակական կազմակերպությունը, որին հիմնականում անդամակցում են ինտերնետ ծառայություններ մատակարարող ընկերություններ, անընդհատ բողոքում էին, որ «ԱրմենՏելի» մատակարարած ինտերնետ կապի որակի ու մատչելիության պատճառով Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով աշխարհում համարվում է «ճ» կլասի երկիր: Նույն բողոքով այս տարի օգոստոսի 8-ին նրանք դիմել են Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝

ՊԱՀՊԱՆԱԿԻ ՀԱՄ ՈՒ ՀՈՏԻՆ ՄԻ ԽԱԲՎԵՔ

Տղամարդկանց նախընտրած մրգային, հատապտղային կամ այլ հոտերով ու համերով պահպանակները կարող են վնասել առողջությանը: Հայ տղամարդիկ հիմնականում գնում են էժանագին պահպանակներ. համենայնդեպս՝ այդպես հավաստիացրին մայրաքաղաքի մի քանի տասնյակ դեղատների աշխատակիցները: Մինչդեռ նրանց առաջարկվող տեսականին բավականին լայն է ու բազմազան: Եթե ելակի, բանանի, հաղարջի, ցիտրուսների եւ այլ գայթակղիչ հոտերով պահպանակները օգտագործողին էսթետիկական հաճույք են պատճառում, ապա

Մրցույթ՝ հեռախոսներով ու զանգերով

Հայ աղջիկները նախընտրում են «պուճուր-մուճուր», իսկ տղաները՝ «բացովի-փակովի» բջջային հեռախոսներ Բջջային հեռախոսների վաճառքը վերջին ամիսներին բավականին շահեկան բիզնես է դարձել: Այդ մասին է վկայում այն, որ քաղաքում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել «բջջայինների խոշոր տեսականի», «հեռախոսներ» եւ այլ ցուցանակներով խանութների: Վերջերս էլ այդ բիզնեսով սկսել են զբաղվել բջջային ծառայություններ մատուցող 2 օպերատորները՝ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելը»:

Ի՞ՆՉ Է ՏԱՊԱԿՎՈՒՄ «ՂԱՐՍԻ ԽՈՐՈՎԱԾԻ» ՇՇԵՐԻՆ

Հոտերից դատելով՝ տապակվողը խոզի, գառան կամ տավարի միս չէ Ագաթանգեղոսի փողոցով անցնելու համար այս օրերին պետք է առնվազն հակագազ հագնել՝ «Ղարսի խորովածանոցների», «պոնչիկ-պերաշկու» ձեթային անտանելի հոտերին դիմակայելու համար: Նման անանուն սննդի կետերի վրա փակցված «ախորժաբեր» հորդորներով ցուցանակները իրենց ուժը կորցնում են ճիշտ այն ժամանակ, երբ աշխատողները վառում են գազօջախն ու դաղում «բուրումնավետ» էժանագին ձեթը: Հետո

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ

Ակցիան տապալեցին

Մանուկ Գասպարյանը ուսանողների հետ է Երեկ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհուրդը» տարբեր բուհերից եկած ուսանողական խմբերի հետ պետք է կազմակերպեր հերթական հավաքը՝ ընդդեմ բուհական խորհուրդների կազմը ձեւավորելու մասին կառավարության որոշման: Ինչպես հայտնեցին կազմակերպիչները, դեռ մեկ օր առաջ դեկանատներից մտել եւ ֆակուլտետներում զգուշացրել են, որ եթե որեւէ մեկը մասնակցի նմանատիպ հավաքների, անհապաղ կհեռացվի

ԳՈՄԱՂԲԸ՝ ՈՐՊԵՍ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԽԹԱՆ

Էկոգյուղատնտեսությամբ զբաղվողները բացառում են թունաքիմիկատների օգտագործումը եւ բույսերը մշակում են միայն օճառաջրով, սոխի, սխտորի եւ տաքդեղի հյութերով: Բնության դեմ երկարատեւ պայքարից հետո, երբ այլեւս քիչ բան մնաց փչացնելու, մարդկությունը սկսում է հասկանալ, որ ժամանակն է ոչ միայն կանգ առնելու, այլեւ՝ վերադառնալու նախկին վիճակին: Էկոլոգիական աղետների եզրին կանգնած մարդիկ այսօր ուտում են քիմիական տարբեր նյութերով եւ

Ձեռնտո՞ւ են արդյոք վթարները

«Զգուշացեք», մեքենան վարվում է լույսերը միացրած 2001թ. սեպտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանից քաղաք մեկնելու ճանապարհին զարմանալին ճանապարհի որակն ու մաքրությունը չէր եւ ոչ էլ կարգազանց վարորդներն ու նրանց հսկող ավտոճանապարհային տեսուչների բացակայությունը, այլ այն, որ բոլոր տրանսպորտային միջոցները, առանց բացառության, գիշեր ու ցերեկ, արեւին ու անձրեւին ընթանում էին լույսերը վառ: Մեզ մոտ դա ընդունված է թաղման,

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ

Նրանք օգտվեցին խոսքի ազատության իրավունքից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ն «Միջազգային բանտային բարեփոխում» կազմակերպության հետ իրականացրեց Հայաստանում ՄԱԿ-ի խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի այլ ձեւերի դեմ կոնվենցիայի ֆակուլտատիվ արձանագրության վավերացմանն ուղղված քարոզարշավ: Երեկ այցելեցինք ԱՆ «Վարդաշեն» եւ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկներ: Դատապարտյալների շրջանում անցկացրած էսսեների մրցանակաբաշխության արդյունքներով հաղթողներ էին ճանաչվել նաեւ

Բաժակս կնայե՞ք

Մինչ «հավատքի» մեջ մտնելը՝ մեր հարեւանուհի Ջուլիկ տատիկը հաճախ էր նայում ցանկացողի բաժակը։ Հիմա արդեն դա մեղք է համարում։ Նա սիրողական «բաժակ նայող» էր, բայց կան նաեւ պրոֆեսիոնալներ, որոնք «բաժակ են նայում» միայն որոշ գումար վճարելուց հետո։ Ծանոթները կարող են ծախսերից խուսափել սուրճով կամ շոկոլադե սալիկով։ Ոչ միայն բաժակ նայելը, այլ նաեւ գուշակությունների տարբեր եղանակները

ԾԻԳԻՆ ՈՒ ՋԻՆԱՆ ԿՌՎԵՑԻՆ

Իսկ այդ շների տերերին դատեցին Օրերս Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը լսել է «հետաքրքիր» մի գործ. երկու հարեւանների շների խաղը առիթ է դարձել, որ այն դառնա միջհարեւանական կռիվ եւ լուծվի դատարանում: Իրականում շները միայն առիթ էին: Չարենցի փողոցի թիվ 35 երկհարկանի առանձնատունը, որտեղ ապրում են Արմենուհի Ավետիսյանն իր քրոջ՝ Ամալյայի հետ եւ

Ասա որքան ես ծախսում՝ ասեմ քարոզարշավդ ինչ հալի է

Ըստ այդմ՝ իշխանությունը լավ է ծախսում, իսկ ընդդիմությունը չի ծախսում ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչություն ծավալելու նպատակով, համաձայն «Հանրաքվեի մասին» օրենքի հոդված 21-ի, փոփոխություններին եւ «այո», եւ «ոչ» ասող քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով հիմնադրամ են ստեղծել ու ՀՀ Կենտրոնական բանկում հատուկ հաշվեհամարներ բացել: Նույն օրենքի համաձայն, այդ հիմնադրամները ձեւավորվում են անձնական միջոցներից,

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՀԱՏ ՇԵՂՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

Ասում է ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը – Պարոն Խաչատրյան, «Նիգ-Ապարանը» կոնֆերանսում հայտարարեց, որ ակտիվորեն քարոզելու է սահմանադրական փոփոխությունների «այո»-ն, ինչպե՞ս է անցնում քարոզարշավը: – Մարդիկ թյուր տեղեկություններ, սահմանափակ տեղեկություններ ունեն սահմանադրական փոփոխությունների մասին, բայց երբ իրենց նորմալ բացատրում ես՝ միանգամից մի հոծ զանգված դառնում է «այո»-ի կողմնակից: Վերջերս հանդիպեցի Հնաբերդի ընտրողների հետ, մարդիկ չգիտեն, թե

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՐՈԶ

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՔԱՐՈԶ Երեկ Երեւանի պետական ագրարային համալսարանում (նախկին գյուղակադեմիա) արդեն երկրորդ անգամ կազմակերպվեց հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ՝ սահմանադրական «այո»-ի շրջանակներում: Ռեկտոր Արշալույս Թարվերդյանի հավաստմամբ՝ նմանատիպ հանդիպումները կազմակերպվում են բուհի նախաձեռնությամբ, եւ դրանք ոչ թե «այո»-ի կամ «ոչ»-ի քարոզ են, այլ նպատակ ունեն մեկնաբանել, մատչելի դարձնել Սահմանադրության առանձին դրույթներ: Այս անգամ հրավիրվել էին

Գտիր տարբերությունը

Գտիր տարբերությունը Մինչ հայ քաղաքական միտքը ինտելեկտուալ լուրջ բարձունքներ է նվաճում, ասենք՝ «հայերն ու ադրբեջանցիները գենետիկորեն անհամատեղելի են» կարգի արձանագրումների տեսքով, իրականությունը մեզ նորանոր ապացույցներ է հրամցնում առ այն, որ մենք ոչ միայն նման ենք ադրբեջանցիներին, այլեւ՝ գուցե միայն նրանց ենք նման: Ստորեւ ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ ադրբեջանական «Զերկալո» օրաթերթի երեկվա համարում տպագրված մի

Կրկնեցին հեղափոխական կոչերը

Ընդդիմությունը իշխանափոխության նոր ժամկետ է նշանակել «18+1» ընդդիմադիր կուսակցությունների միավորումը երեկ սահմանադրական փոփոխություններին «ոչ» քարոզելու նպատակով եղավ Եղվարդում ու Աշտարակում: Եղվարդի կենտրոնում՝ մարզպետարանի ու ոստիկանության բաժնի հարեւանությամբ գտնվող շենքերից մեկի հարակից փոքրիկ հրապարակում հավաքված շուրջ 500 հոգու ընդդիմադիր գործիչները փորձեցին փաստարկել, թե ինչու են իրենք այդ փոփոխություններին «ոչ» ասում: Եվ Եղվարդում, եւ Աշտարակում ընդդիմադիր գործիչները

ԾՆՎԵՑ «ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ»

Ծնունդին ներկա չէին «Հանրապետությունն» ու ՀՀՇ-ն Երեկ կառավարության նիստերի դահլիճում «ծնվեց» «Ազգային վերածնունդ» կուսակցությունը: Կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրված էր ամբողջ ընդդիմադիր դաշտը, այդ թվում նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը եւ ՀՀՇ-ն, սակայն երկուսն էլ ներկա չէին: Հրավիրված չէին միայն իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունները: Ներկա էր «Արդարություն» դաշինքն ամբողջ կազմով՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ: Ներկա էր նույնիսկ նորաստեղծ «Դաշինք»

ԿԱՐՈ՞Ղ Է ՀԱՆԿԱՐԾ ԲՈԼՈՐՍ ԴԱՌՆԱՆՔ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Մտահոգված է ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, որը պարզաբանումներ է ներկայացնում «Երկքաղաքացիության մասին» օրենքի նախագծի շուրջ: Սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում այս օրինագիծը հունվարի կեսից կդրվի պաշտոնական շրջանառության մեջ: Փորձեցինք պարզել, թե ովքեր են «Երկքաղաքացիության մասին» օրենքի նախագծի հեղինակները: «Մեր խմբակցությունն է մշակում,- պարզաբանեց Լեւոն Մկրտչյանը:- Նաեւ ունենք փորձագետներ: Առայժմ խորհրդակցական մակարդակով ենք անում հանդիպումները: Անպայման

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Աստղերն այսօր բարեհաճ են ձեր հանդեպ։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Սեքսուալ կյանքը կարող է շատ ակտիվ լինել։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Խուսափեք ընդհարումներից։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Աշխատեք շրջապատին վերաբերվել հանդուրժողականությամբ։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Ձերբազատվեք բացասական լիցքերից։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Զգույշ եղեք։ Բացառված չէ, որ դրամ կորցնեք։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Դուք մի կլորիկ գումարի տեր կարող եք դառնալ։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Աշխատավայրում

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ`

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ` «ԼՈԼՈ» «Առնո Բաբաջանյան» համերգասրահում երեկ ամփոփվեցին «Հայ դպրություն» հասարակական կազմակերպության եւ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ անցկացրած Մեսրոպյան գյուտի 1600-ամյակին նվիրված «Սրի դեմ գրիչ» խորագրով համաքաղաքային շարադրության մրցույթի արդյունքները: Երեւանի հանրակրթական դպրոցներում շուրջ երկու ամիս առաջ մեկնարկած մրցույթն անցկացվել է երեք փուլով: Եզրափակիչին մասնակցել է լավագույն աշխատանքների 54 հեղինակ: Նախքան միջոցառման սկիզբը՝ համերգասրահի

Հերթը

Հերթը հասավ Վանաձորին Շարունակվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախաձեռնած «Պահպանենք մեր մշակույթը» խորագրով փառատոնը հանրապետության մարզերում: Նոյեմբերի 9-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ փառատոնի հերթական փուլը: Սրահներից մեկում ցուցադրված էին Վանաձորի տիկնիկային թատրոնի «հերոսները», գեղագիտական կենտրոնի սաների եւ վանաձորցի նկարիչների աշխատանքները: Մշակույթի պալատում գործող դիզայնի կենտրոնի ղեկավար Լառա Պետրոսյանի աշխատանքները

ԲԱՆԿԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ

ԲԱՆԿԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ Որից երիտասարդ մասնակիցը հիասթափված է Օրերս Մոսկվայի Կրեմլի պալատում ավարտվեց «Անելիք» բանկի հովանավորությամբ անցկացվող «Հայաստանի տարվա երգ-2005» համահայկական մրցույթը, որ կազմակերպել էր «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնը: Գլխավոր մրցանակը շնորհվեց Էրիկ Մակարյանին (Հայաստան), առաջին երեք տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Վալերիա Ռիշոտնիկովան (ՌԴ), Ավետ Խալաթյանը եւ Արփինե Շահնուբարյանը (Հայաստան): Մրցույթին մասնակցել է նաեւ երգիչ, հայաստանյան վոկալիստների 4

Այո՝

Այո՝ աշխատավարձին Ոչ՝ «Հայէլեկտրամեքենայի» տնօրինությանը Եթե Շենգավիթ համայնքի առաջին ատյանում այլ գործեր չքննվեն, «Հայէլեկտրամեքենա» ԲԲԸ-ի դեմ հարուցված հայցերը բավարար են դատարանը ծանրաբեռնելու համար: Հոկտեմբերի 12-ին այս դատարանում միաժամանակ լսվեց 25 հայց՝ աշխատավարձի պահանջով: Հայցվորները գործարանի բանվորներն էին, որոնք, սկսած 2002թ. սեպտեմբերից, չէին ստացել իրենց աշխատավարձը, նաեւ՝ խեղման գումարները: Ուշադրության արժանի է այն, որ դատարանը բավարարում

Ո՞Վ

Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ԲԺՇԿԱԿԱՆԻ ՌԵԿՏՈՐ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի հավանական թեկնածուների պայքարը՝ բաղձալի աթոռի համար, սպառնում է վերածվել քաղաքական պայքարի. այն դիտվում է իբրեւ ՀՀԿ-ՕԵԿ հակամարտության փորձարկում: Բժշկական համալսարանի խորհուրդը՝ կառավարության կողմից հաստատված նոր որոշման համաձայն, կազմված կլինի 32 անդամից: Խորհրդի ձեւավորման հարցում այստեղ կպահպանվի 50% ներսից, 50% դրսից սկզբունքը, եւ արդյունքում

Տունը՝

Տունը՝ $630 պարտքի դիմաց «Խլոցիին» մասնակցում են դատավորներն ու ԴԱՀԿ-ն «Անբուժելի հիվանդությամբ տառապող հարսիս բուժումն ու հետագայում՝ հուղարկավորությունը կազմակերպելու պատճառով 2000թ. մեր ընտանիքն ընկավ մեծ պարտքերի տակ: Ծանոթների օգնությամբ իմացանք տոկոսով գումար տվող Սիրանուշ Գալիկյանի մասին եւ դիմեցինք նրան: Քանի որ գրավի համար ոսկեղեն չունեինք, փոխադարձ համաձայնագրով նրա անունով ձեւակերպեցինք մեր տունը՝ մինչեւ վերցրած 2500

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031