Օրվա լրահոսը
Ծնողների այցը՝ զորամասեր
Ապրիլի 26-ին եւ 27-ին Երեւանի Կենտրոն համայնքի շուրջ 500 անապահով ընտանիքներ թաղապետարանի հովանավորությամբ այցելեցին պաշտպանության նախարարության Վայքի, Գորիսի եւ Ստեփանակերտի զորամասեր՝ տեսնելու զինծառայության մեջ գտնվող իրենց որդիներին: «Առավոտը» զրուցեց ինչպես զինվորների, այնպես էլ՝ ծնողների հետ: Զինվորները թեեւ կաշկանդվում էին խոսելիս, այդուհանդերձ, նշում էին, որ ծնողներից երկու տարի բաժանվելը ողբերգություն չէ, քանի որ կատարում են իրենց
ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾԸ
Ապրիլի 25-ին ՀՀ վարչական դատարանում լսվեց Արաբկիրի տարածքի նոտարական գրասենյակի նախկին նոտար Գոհար Բադալյանի դիմումը՝ ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության: Հայցվորը պահանջում էր գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանին վարչական պատասխանատվության ենթարկել: Արդարադատության համակարգում՝ 30, եւ նոտարական գործունեության 12 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Գ. Բադալյանին նոտարների որակավորման 2002թ. քննությունների ժամանակ «կտրել» են: ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նրան աշխատանքից
Արմավիրցիների համբերությունը սպառվել է
Ոռոգման ջուր չունենալու պատճառով մարզի հողերն անմշակ են Երեկ Արմավիրի մարզի Վարդանաշեն, Արազաբ, Երասխահուն եւ Մարգարա գյուղերի մոտ 250 բնակիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ փակելով ճանապարհները: Նրանք սպառնում էին ճանապարհը փակել, ավտոմեքենաներ շրջել ու հրկիզել, եթե մարզպետարանն իրենց ոռոգման ջրի խնդիրը չլուծի: Գյուղացիները վրդովված էին.«Դանակը ոսկորին է հասել: Որքա՞ն կարելի է գյուղացուն արհամարհել: Քանի տարի
ԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՂԵԿԱՎԱՐԸ
Ավանի բնակիչների նախաձեռնությամբ՝ Տարոն Մարգարյանը երկրորդ անգամ է առաջադրվել համայնքի ղեկավար 2005-ին, երբ Տարոն Մարգարյանն առաջին անգամ որոշեց մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին՝ որպես թեկնածու, շատերը թերահավատությամբ գլուխները տմբտմբացրին՝ «Ախր, շատ ջահել է, ի՞նչ կարող է անել»: Համայնքի ղեկավարի պաշտոնում երեք տարիների աշխատանքից հետո ավանցիները տեսան, որ նրա երիտասարդ լինելն ավելի օգտակար եւ արդյունավետ էր համայնքի
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵՑԻՆ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տարբեր ժամերի ընթանում էին մարտի 1-ին ձերբակալված Միսակ Հովակիմյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Ղազարյանի դատավարությունները: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, երկու դեպքում էլ դահլիճը լիքն էր, նրանց երկուսին էլ բուռն ծափողջյուններով էին դիմավորում, ինչը հարուցում էր դատավորների դժգոհությունը: Դահլիճն ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցույց տալիս դատավորների նկատմամբ:
Վրաստանում էլի «շատ խառն են»
Վրաստանի ղեկավարությունն իրեն փրկելու եւ իր իշխանությունը պահպանելու նպատակով փորձում է խորհրդարանական ընտրությունները հետաձգել մինչեւ աշուն: Այս մասին, ինչպես գրում է «Ալիա» թերթը, հայտարարել է վրաց քաղաքագետ Ռամազ Կլիմիաշվիլին: Ըստ նրա, մի քանի օր առաջ պետնախարար Գեորգի Բարամիձեն նշել էր, որ երկիրը գտնվում է մեծ սպառնալիքների դեմ-հանդիման, եւ ընտրություններն այս պահին առաջնահերթ գործ չեն: Կլիմիաշվիլու
Պատիվ են պահանջում
ՍԴՀԿ-ն քաղաքապետարանից խելամիտ պատասխաններ է ակնկալում Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ իրազեկելով, որ մայիսի 1-ին, ժամը 13-16-ը, կուսակցությունը որոշել է Ազատության հրապարակում անցկացնել 30 րոպեանոց հանրահավաք, երթ՝ Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ-Իտալիայի-Նալբանդյան-Թումանյան փողոցներով, ապա նորից 30 րոպեանոց հանրահավաք Ազատության հրապարակում: Ակցիան նվիրված էր լինելու մայիսմեկյան տոնակատարություններին: Ինչպես ակնկալվում էր, Երեւանի քաղաքապետարանը՝
ԲԱՐԵՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Այս բառն է նախընտրում գործածել վարչապետ Տիգրան Սարգսյանը «բարեփոխման» փոխարեն Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց կառավարության 2008-2012թթ. ծրագիրը: Եվ շարադրելով «այն գոյաբանական շրջանակները, որոնց ներքո կառուցված է» ծրագիրը՝ մասնավորապես ասաց. «Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ բարեշրջություններ կատարելիս պետք է ի վիճակի լինենք կանխատեսել այդ փոփոխությունները ու դրանք համահունչ դարձնել արագ փոփոխվող աշխարհի
ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱՆ, ՈՐ, ԻՐՈՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Զգուշացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը – ԲՀԿ-ն Հանրապետականի հետ պայքարեց մեկ միասնական թեկնածուի հաղթանակի համար, այն դեպքում, երբ ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը իրենց ընդդիմադիր ելույթներով շատ շահեկան վիճակում էին, ժողովրդահաճո բաներ էին ասում, մարդիկ էլ ուրախանում էին, որ քննադատում են իշխանություններին: Սակայն այսօր ձեր կուսակցությունը ավելին չունի քառակողմ կառավարության մեջ, քան մյուսները, մի
ՈՒԹ ՕՐ ԺԱՄԱՆԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Երեկ ի պաշտպանություն շիրակցի 9 քաղբանտարկյալների՝ բողոքի ակցիայով հանդես եկան մարզի ամենաըմբոստ ու ինքնատիպ գյուղի՝ Ձորակապի բնակիչները: Հիշեցնենք, որ այս գյուղը պատմության մեջ մտել է որպես Ռոբերտ Քոչարյանին ոչ մի ձայն չտված ու սահմանադրական բարեփոխումները բոյկոտած տեղանք: «Ազատություն, ազատություն, Սերժիկ, հեռացիր» վանկարկելով՝ ձորակապցիները քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար 8 օր ժամանակ տվեցին իշխանությանը, այլապես «իրենք էլ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
ՄԻԺԻ-ի ՈՒՂԵՐՁԸ ԸՄԲՈՍՏԱՑՈՒՄԸ մարդու եւ ազգի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է. ամեն պահի եւ հարաճուն, եւ հանուն մարդկային ու ազգային հիմնական արժեքների ՄԻԺԻ-ն, ի հետապնդումն իր կողմից հրապարակված ս.թ. մարտի 1-ի ժամը 18.00-ի ԿՈՉ-ի (տես՝ www.idhr.am) եւ զանազան ուժերի հետ ցայժմ ունեցած իր հանդիպումների, ներկա ուղերձն է ուղղում հիմնականում ՀՀ իշխանություններին, ընդդիմությանը եւ բովանդակ հայ ժողովրդին. * *
«Երդվել եմ ՀԳՄ անդամ չդառնալ»
Ասում է Գրողների միությունից հիասթափված գրող Հովհաննես Աղաջանյանը Հովհաննես Աղաջանյանը ներկայումս աշխատում է «Խարակտերներ» դրամատիկական վեպի, «Քրիստոս», «Մարդ աստված» գործերի վրա: «Վասակ եւ Վարդան», «Այաքս», «Մոնա Լիզա», «Մաֆիա». սրանք գրողի հրատարակված գործերից են, իսկ «Հեղափոխական դարը» «Դատավարությունը», «Հայտնություն» դրաման՝ հրատարակվելու համար դեռ սպասում են Գրահրատարակչական գործի գործակալության «բարեհաճությանը»: «Չեն ուզում տպել, միտումնավորություն է, պարզ ասած՝
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ԲՐԵՆԴԸ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ Է ԲԱՐԻ ՀԱՄԲԱՎԸ
Պարի պետական անսամբլը հանդես կգա նոր մոտեցումներով՝ հավատարիմ մնալով ակունքներին Այսօր Հայաստանում առաջին անգամ Ազգային օպերային թատրոնում՝ պարային պետական կոլեկտիվների մասնակցությամբ, կնշվի Պարի միջազգային օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այն աշխարհում տոնվում է 1982-ից: Այս տարին հոբելյանական է նաեւ 50-ամյա վաստակավոր կոլեկտիվ Պարի պետական անսամբլի համար, որը, ինչպես նաեւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը, Պետական ջազ-նվագախումբը, Կոմիտասի անվան
Երիտասարդ կուսակցականները դժգոհ են երկրի ղեկավարներից
Բայց չեն գործելու «Ռոբե՛րտ, հեռացի՛ր» տարբերակով «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչության անդամ Անդրանիկ Նաջարյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության երիտթեւի նախագահ Անի Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության ներկայացուցիչ Սոնա Մալխասյանը եւ Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգայի ղեկավար Կորյուն Գրիգորյանը: Թեման՝ ի՞նչ բացթողումներ է ունեցել Հայաստանի Հանրապետությունը անկախության տասնյոթ տարիների ընթացքում՝ սոցիալիզմի տեսանկյունից:
ՇԻՐԱԿՈՒՄ «ԲՈՒՆՏ» Է ՍՊԱՍՎՈՒՄ
Ի պաշտպանություն Մուշեղ ու Շոթա Սաղաթելյանների եւ մյուս քաղբանտարկյալների՝ ոտքի կկանգնի մարզի ամենաակտիվ ու համարձակ գյուղը՝ Ձորակապը: Երեկ Շիրակի մարզի քաղբանտարկյալների հարազատները Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ասուլիս էին հրավիրել՝ տեղեկացնելու, որ իրենք արդեն օգնության են կանչել սփյուռքահայությանը: Արտերկրում ապրող հայերին ուղղված նամակի մեջ մասնավորապես գրված է. «Բարձրացրեք ձեր բողոքի ձայնը ու ձեր ունեցած բոլոր հնարավորություններով
Հարկայինը չի խնայելու
Լինի շարքային հարկատու, թե օլիգարխ, հարկայինը խիստ է մոտենալու Չնայած Հայաստանի գործատուների մեծ մասը թաքցնում է իր եկամուտներն ու խուսափում է հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումից, սակայն հարկայինի ղեկավարներն իրենց աշխատանքը համարում են շատ արդյունավետ: Պարզվում է, որ բացի հարկերի հավաքագրումից ու հարկային համակարգի բարեփոխումներից, Հարկային պետական ծառայության աշխատակիցները նաեւ այլ «գործառույթներ» են իրականացնում: Մասնավորապես, այս
ՊԱՏԵՀԱՊԱՇՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Անդրադարձ Գեղամ Գասպարյանի նկարագրին Այն, որ Գեղամ Գասպարյանը դեռ 1999 թվականից անդամագրվել է ՕԵԿ-ին, դա փաստ է, այն, որ նույն Գեղամ Գասպարյանը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ ղեկավար մարմնի որոշմամբ կուսակցությունից հեռացվել է՝ դա նույնպես փաստ է։ Ավելին, փաստ է նաեւ այն, որ համամասնական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուներս գրել ենք ինքնաբացարկի դիմում, ինչը արվել
ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԷԻՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասուլիսում հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի միջնորդության շնորհիվ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է երկխոսությունից՝ նախագահի մամուլի ծառայությունը պարզաբանել էր. «Ակնհայտ է, որ Ս. Սաֆարյանը գործընթացներից անտեղյակ է։ Եթե նեղություն քաշի եւ հարցնի հենց Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա, կարծում ենք, վերջինս կպատմի,
Բաքուն եւ Թեհրանը կարող են գժտվել՝ ու ոչ միայն միմյանց հետ
Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ սկանդալ է հասունանում՝ կապված ադրբեջանական մաքսավորների կողմից իրանական բեռների բռնագրավման հետ: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Բուշերի ատոմակայանի շինարարության համար նախատեսված՝ ռուսաստանյան սարքավորումների ճակատագրին, որոնք մարտի 29-ին բռնագրավվել էին Ադրբեջանի Աստարայի մաքսակետում: «Միջուկային սարքավորումների խմբաքանակի առաքումը համապատասխանում է Բուշերի ատոմակայանի
Օրենսդրական նախաձեռնությունը Վիկտոր Դալլաքյանինն էր
Հասարակական պալատի գաղափարը՝ կռվախնձոր Նախորդ շաբաթ ներկայացրել էինք ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի կարծիք-առաջարկը՝ հասարակական պալատ ստեղծելու մասին, որ ԱԺ պատգամավորը ներկայացրել էր ՀՀ նախագահի մոտ հրավիրված քառակողմ կոալիցիայի խորհրդի նիստում: Արձագանքելով հասարակական պալատի ստեղծման մասին Վահան Հովհաննիսյանի առաջարկներին՝ ԱԺ նախկին պատգամավոր, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Վահան Հովհաննիսյանին մեղադրել էր գրագողության մեջ, քանի որ, իր
ՈՒԺԵՐԴ ՓՈՐՁԻՐ ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍՈՒՄ
Ակնարկել էր ԲՀԿ պատգամավորը ՕԵԿ նախագահին, որի հետ այժմ նույն կոալիցիայում է «Պոպուլիստ»,- այսպես էր բնութագրել «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 31-ին «Ազդակ» ակումբում, երբ նրան խնդրել էին մեկ բառով բնութագրել նախագահի թեկնածուներին: Սակայն սա ոչինչ էր այն հայտարարության համեմատ, որով փետրվարի 5-ին ԱԺ-ում հանդես եկավ Գալուստ Սահակյանը: Հիշեցնում
ԱԺ-Ն ՄԵՐԺԵՑ «ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ
Դրա փոխարեն այսօր կընդունվի «ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարությունը, որն ըստ «Ժառանգության»՝ «անատամ» է: Երեկ, մինչ ԱԺ-ն կմերժեր նստաշրջանի օրակարգում ընդգրկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հեղինակած օրինագիծը՝ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մտահոգություն հայտնեց, թե մերժման որոշումը կարող է քաղաքական բացասական հետեւանքներ ունենալ. «Նաեւ դա կարող է օգտագործվել մեր հակառակորդների
ԲՐԱԲԻՈՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի փոխարեն ԲՀԿ խմբակցության ցուցակը կհամալրի նախկին պատգամավոր, Դավիթաշեն համայնքի նախկին թաղապետ Ռուբեն Գեւորգյանը: Շատ հնարավոր է, որ արդեն հաջորդ քառօրյայում հնչեն վերամբարձ բառերով հագեցած եւ, ով գիտի՝ գուցե նույնիսկ չափածո հայտարարություն-ներ:
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑԸ
Երեկ արտահերթ հրապարակային զեկույցով հանդես եկած ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն անդրադարձել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին: 64 էջից բաղկացած զեկույցի 14 էջը վերաբերվում է մարտի 1-ի իրադարձություններին՝ «հետընտրական զարգացումների ընթացքում իրավունքների խախտումների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացված դիմում-բողոքների կապակցությամբ Պաշտպանի ուսումնասիրություններին, ինչպես նաեւ Պաշտպանի նախաձեռնությամբ հետընտրական զարգացումների առնչությամբ
Նոր կենտրոն՝ «Իսահակյան» գրադարանում
«Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակը եւ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը որոշել էին Գրքի եւ հեղինակային իրավունքների համաշխարհային օրը՝ ապրիլի 23-ին, գրադարանում հիմնել Օտար լեզուների գրականության կենտրոն: Կենտրոնի շնորհանդեսը կայացավ երեկ: Կնքվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ «Բրիտանական խորհրդի» հայաստանյան գրասենյակի միջեւ: Վերջինիս հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիամ Մովսիսյանը «Առավոտին» հայտնեց, որ
Ուսման վարձը դարձավ հանցագործության պատճառ
18-ամյա պատանին որոշեց ինքնուրույն հոգալ իր ուսման վարձի վճարումը, բայց հայտնվեց անազատության մեջ 2006-07 ուսումնական տարում Կարենն (անունը փոխված է) ընդունվել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Նրա ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում: Ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աշխատում, եղբայրը ծառայում է ազգային բանակում, մինչեւ 2007թ. ապրել են քրոջ՝ Կառավարման ակադեմիայից ստացած 49 հազար
ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ
«Բիլայնը»՝ ՀԱՕԿ-ի գլխավոր հովանավոր Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջեւ, որը ներկայումս հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում «BeeLine» ապրանքանիշով, հովանավորչական համաձայնագիր ստորագրվեց: Համաձայնագիրը ստորագրեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու «BeeLine»-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գենադի Կալգաշկինը: Համագործակցության հուշագիր ստորագրվեց նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «BeeLine»-ի միջեւ:
Մեր թատրոնները՝ «դրսի» փառատոներում
Ջերմ ընդունելություն Մոսկվայում, Կիեւում եւ Սանկտ Պետերբուրգում «Ուրբաթ» ակումբի երեկվա հյուրերը Ազգային ստեղծագործական թատերական ասոցիացիայի ղեկավար, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը եւ Երեւանի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոռեկտոր Աննա Երզնկյանն էին: Նրանք օրերս են վերադարձել Մոսկվայում տեղի ունեցած թատերական տոնավաճառից, Սանկտ Պետերբուրգում կայացած «Բալթյան տուն» եւ Կիեւի թատերական բարձրագույն
ԲԵՐԿՈՖՍԿԻՆ «ԴԱՏԱՐԿ ՁԵՌՔՈՎ» ՉԻ ԵԿԵԼ
Ճանաչված դաշնակահարի հետ Հայաստան է «ժամանել» նաեւ մի «STEINWAY» ռոյալ Ամերիկացի դաշնակահար Մարտին Բերկոֆսկին չորրորդ անգամ է համերգային այցով Հայաստանում: Այս անգամ ճանաչված արվեստագետը դատարկ ձեռքով չի եկել: 2006թ. համագործակցելով հայաստանյան «Ալան Հովհաննես» միջազգային հետազոտական կենտրոնի հետ (ղեկավար՝ Ալեքսան Զաքյան), անվանի երաժիշտը կենտրոնին է նվիրել բարերար Ջերալդ Միգըլի նվիրատվությունը՝ «STEINWAY» ռոյալ, որի շնորհանդեսը կկայանա այսօր՝
Չեն սպառնացել ու չեն հայհոյել
Վկաները խայտառակեցին դատախազությանը Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհներ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի դատավարության ժամանակ վկաները հայտարարեցին, որ այս անձինք ընտրական հանձնաժողովի աշխատանքը որեւէ ձեւով չեն ձախողել: Իսկ նրանք դատվում են հենց դրա համար: Ստացվում է, որ նրանց գլխին պարզապես


















































