Օրվա լրահոսը

ԱՎՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՎՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Վերջին ժամանակահատվածում Ազատամարտի վետերանների միության կառույցներում եւ կադրային քաղաքականության մեջ տեղի են ունեցել տրամաբանական եւ օրինաչափ փոփոխություններ, որոնց արդյունքում ավելի են հստակվել եւ ամրացվել կառույցները։ ԱՎՄ-ն նաեւ իր քաղաքական վերջին հայտարարությամբ որոշակիացրել, հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Սակայն վերջին երկու ամիսներում բացարձակ փոքրամասնություն կազմող մի խումբ անձանց կողմից ոչ կանոնադրական եւ

ԸՆԴՄԻՇՏ ՔԵԶ ՀԻՇԱՏԱԿ, ՆՈՐԻԿ ՍԱՄՍՈՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ

ԸՆԴՄԻՇՏ ՔԵԶ ՀԻՇԱՏԱԿ, ՆՈՐԻԿ ՍԱՄՍՈՆԻ ԹՈՐՈՍՅԱՆ Ծնվել է 1942 թվականի հունվարի 1-ին։ Ու ամեն տարի աշխատանքային ընկերներով նրա ծնունդը նշում էինք հունվարի 13-ին։ «Նոր հայերից եմ, բայց ինձ հիշում են հին տոմարով»,- կատակում էր նա։ Հունվարի 13-ին նորից պիտի նշեինք… Այս անգամ արդեն հոբելյանականը՝ 60-ամյակը։ Նորից բաժակ պիտի բարձրացնեինք, ասեինք, խոսեինք, կատակեինք… Մինչ այդ երեք

ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ

ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ «Գործազուրկների բանակը կհամալրեն եւս երկու, երեք հազար հոգի». այս համոզվածությամբ «Առավոտ» օրաթերթին էին դիմել «Նաիրիտ-1» գիտարտադրական միավորման մի խումբ աշխատակիցներ։ Նրանց խոսքերով. «Տոներից հետո «Նաիրիտի» աշխատուժն անհիմն պատճառաբանություններով ուղարկվել է հարկադիր պարապուրդի։ Աշխատակիցների առջեւ դռները փակ են։ Աշխատանքի է գնում միայն ղեկավարությունը»։ Գործազուրկ լինելու հեռանկարից ահաբեկված նաիրիտցիների անհանգստություններին ի պատասխան, առեւտրի եւ

ՏԵՍԱՆԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

ՏԵՍԱՆԵԼԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հերթական համաժողովը կայացավ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի նիստերի դահլիճում։ Բացելով նիստը՝ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը պատվիրակներին տեղեկացրեց, որ 2001թ. ՄՕԿ-ը հայտարարել էր կամավորների տարի եւ սահմանել մրցանակներ, որոնք շնորհվում են իրականացված միջոցառումների ամենաակտիվ գործիչներին։ Սահմանվել էր նաեւ մեկ հատուկ մրցանակ, որը տրվելու էր տարվա ընթացքում օլիմպիական շարժմանը, գաղափարների

Բուրգերի «նոր» աշխարհը

Բուրգերի «նոր» աշխարհը Գիտնականների կողմից հայտնաբերված ամենահին քաղաքը, որը գտնվում է Ամերիկա մայրցամաքում, ցույց է տալիս, որ քաղաքակրթությունն այստեղ գոյություն է ունեցել շատ ավելի վաղ, քան մինչեւ հիմա կարծում էին, ավելի քան 1500 տարի առաջ։ Ավազակույտերի տակ գտնվող բուրգերի փլատակները ոչ թե Եգիպտոսում են գտնվել, այլ այս անգամ արդեն՝ Կարալ կոչվող վայրում, որը գտնվում է

ՍՊԱՍԵՔ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻՆ

ՍՊԱՍԵՔ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԻՆ Երրորդ Հանրապետության հիմնադիրների բազմաթիվ սխալներից մեկն այն էր, որ նրանք չէին փորձում իրենց կողմը քաշել խորհրդահայ մտավորականությանը: Չափից դուրս խորն էին, հավանաբար, գաղափարական տարբերությունները 88-ի ժողովրդավարական շարժման լիդերների եւ կոմունիստական նոմենկլատուրայի մասը կազմող մտավորականների միջեւ: Հենց այդ պատճառով էլ «սկզբունքային մոտեցում» դրսեւորվեց, եւ հիշյալ մտավորականներին վանեցին, նեղացրին: Ի դեպ, պետական կառավարման համակարգում ՀՀՇ-ն

«Կտամ գլուխդ կջարդեմ»

«Կտամ գլուխդ կջարդեմ» Դատական նիստի ավարտին նման «բարեկրթությամբ» քաղաքապետարանի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Գեւորգ Մհերյանը քաղաքապետի դեմ հայցով դատարան դիմած Սամվել Խաչատրյանին սպառնաց, թե «ընենց մի արա, որ իմ հետ անձնական պրոբլեմ ունենաս»։ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի կարգադրությամբ աշխատանքից ազատված քաղաքապետարանի կրթության վարչության առաջին կարգի մասնագետ Ս.Խաչատրյանը հայցով դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին

ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ «ԵԹԵ»-ՈՎ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ

ԴԱՏԱՐԱՆԻ ՀԵՏ «ԵԹԵ»-ՈՎ ՉԵՆ ԽՈՍՈՒՄ Ավան եւ Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ Մարտին Կարապետյանի, մեղադրող Գագիկ Ավետիսյանի մասնակցությամբ երեկ սկսվեց ռազմական ոստիկանության նախկին աշխատակիցներ Արշակ Մանուկյանի, Արտակ Նիկողոսյանի, Հայկ Մկրտչյանի եւ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Մինչ դատական նիստը սկսվելը տեղեկացնենք, որ դատարանում շինարարական աշխատանքներ էին տեղի ունենում եւ նախատեսված դահլիճ-աշխատասենյակից (դատավորի)

Գաղտնի է եւ արդար չէ

Գաղտնի է եւ արդար չէ «Սեւանի ԲՈՒԱՏ» ՊՓԲԸ կոլեկտիվի բաց նամակը ՀՀ նախագահին Մեծարգո նախագահ, մենք այսօր ստիպված ենք դիմում հաղորդակցման այս ձեւին, քանի որ բյուրոկրատական քաշքշուկի պատճառով այլ եղանակ չկա մեր ձայնը Ձեզ հասցնելու համար։ Մեր ընկերությունը, ինչպես նաեւ նախկինում տրանսպորտի եւ կապի նախարարության ենթակայության տակ գտնվող բազմաթիվ ավտոտրանսպորտային ընկերություններ այսօր գտնվում են օդի

ԿԱՐԵՎՈՐԸ «ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՆ» ԵՆ

ԿԱՐԵՎՈՐԸ «ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐՆ» ԵՆ «Հիվանդանոցը արմատական վիրաբուժական միջամտության կարիք է զգում։ Այնտեղ ստեղծվել է վտանգավոր բարոյահոգեբանական իրավիճակ, որը սպառնում է այդ առողջապահական հիմնարկի գոյությանը»։ Մեր խմբագրություն ուղարկած ահազանգում այսպիսի «պայծառ» գույներով են նկարագրում «Սեւանի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում տիրող իրավիճակը կոլեկտիվի մի քանի անդամները, ըստ որոնց, այդպիսի վիճակը ստեղծվել է գլխավոր բժիշկ Աղվան Կարապետյանի «եռանդուն ջանքերի շնորհիվ»։ Բողոքի

Ամբաստանյալի աթոռն այդպես էլ թափուր է մնալու

Ամբաստանյալի աթոռն այդպես էլ թափուր է մնալու Այս եզրակացությանն ես հանգում՝ ծանոթանալով Պողոս Պողոսյանի սպանության առնչությամբ վկաների տված ցուցմունքներին։ «Առավոտ» թերթն էր մեղավոր, որ Աղամալ Հարությունյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, քանի որ նրա նկարը տպվել էր»,- «Ազատություն» ռ/կ-ին վերջերս տված հարցազրույցում ասել էր «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի եղբայրը՝ Անդրանիկ Պողոսյանը, պնդելով, թե ո՛չ մեր

ԾԱՂԻԿՆԵ՞Ր ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ

ԾԱՂԻԿՆԵ՞Ր ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻՆ Թեեւ 2000 թ. ապրիլի 10-ին խափանման միջոցի փոփոխությունից հետո «27»-ի գործով նախկին մեղադրյալ, նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը բազմիցս հարցազրույցներ է տվել, բայց առայժմ չի պատմել այն ամենի մասին, ինչ իր հետ տեղի է ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին։ Թեեւ այդ նկարագրությունը կա 1999 թ. նոյեմբերի 8-ից (երբ նա հարցաքննվել էր իբրեւ վկա)

ԴԵՄ ԵՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ԴԵՄ ԵՆ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ Ոչ թե անձին Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, նաեւ «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը մեր զրույցի ընթացքում նախ, անդրադառնալով սոցիալիստամետ 6 ուժերի միավորման համատեղ ծրագրին, ասաց, թե դրա ուղղությամբ դեռ անցյալ նոյեմբերին սկսված աշխատանքներն արդեն ավարտվել են: «Մենք գտնում ենք, որ կարեւորը գաղափարական հենքի վրա սոցիալիստական ուժերի միավորումն էր: Դա

Չծրագրած հանդիպում

Չծրագրած հանդիպում Աղբյուր Սերոբի եւ Գեւորգ Չաուշի լեգենդն այնտեղ եւս ապրում է Լրատվամիջոցներից տեղեկանալով, որ Ընկուզաձոր (Գելիեգյուզան) հայկական գյուղից հայ զբոսաշրջիկների բերած հողը խառնվեց Սոսե մայրիկի գերեզմանին, որոշեցի հանդիպել արարողության կազմակերպչին ու հարցնել՝ ինչո՞ւ զանգվածային արտագաղթին պատասխանում ենք աճյունների ներգաղթով կամ մի բուռ հող բերելով, քաջ գիտակցելով, որ հարցս ամենավերինների խնդիրն է։ Պարզվեց, որ պետք

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՆՑԱԽՈՒՄԲ

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՆՑԱԽՈՒՄԲ 2001 թ. մայիս-նոյեմբեր ամիսների ընթացքում Վանաձորում հանցագործության մի շարք դեպքեր գրանցվեցին։ Մայիսի 2-ին «Կենտավր» դեղատնից՝ գողություն, մայիսի 8-ին թիվ 1 համաբուժարանում՝ կողոպուտ, հաջորդ օրը Լոռու մարզպետարանի վարչական շենքում ավազակային հարձակում կատարվեց, մայիսի 17-ին ոստիկանական երկու մեքենա հրկիզվեց, մեկ այլ մեքենայից գողություն կատարվեց, հուլիսի 3-ին Վանաձորի պահպանության բաժնի ոստիկանի նկատմամբ ավազակային հարձակում

21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԳՅՈՒՂԸ

21-ՐԴ ԴԱՐԱՍԿԶԲԻ ՀԱՅ ԳՅՈՒՂԸ Հայաստանի նախալեռնային ու հատկապես լեռնային շրջանների հողը այնքան էլ բերրի չէ։ Տարին մեկ անգամ է բերք տալիս, ծիրան ու խաղող չի հասնում։ Կլիման է այդպիսին։ Իսկ հողի սեփականաշնորհման հարցում այստեղ տարբեր մեկնաբանություններ եղան։ Ե՛վ քաղաքացիները, ե՛ւ գյուղացիները պնդում են, որ ոչ թե հողն է տրվել գյուղացուն, այլ գյուղացին է հանձնվել հողին։

Ավելի շատ հավատում են Անդրե Աղասիի հաղթանակին

Ավելի շատ հավատում են Անդրե Աղասիի հաղթանակին Երեկ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում մեկնարկեց մրցաշրջան-2002-ում թենիսի «Մեծ սաղավարտի» անդրանիկ մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը։ Կանաչ երկրում հանդես կգան մեծ ռակետի աշխարհի բոլոր ուժեղագույն վարպետները, այդ թվում նաեւ մի քանի ամիս առաջ հայր դարձած ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին։ Ավելորդ է ասել, որ բոլոր մասնակիցներն էլ ամենայն պատասխանատվությամբ են

Ակամա տառապյալներ

Ակամա տառապյալներ Առեղծված է։ Մենք շատ ենք դժգոհում հեռուստակինոէկրանները ողողած սպանության եւ բռնության տեսարաններով, բայց մոլագարի համառությամբ շարունակում ենք փնտրել հանրահայտ մարդկանց սպանության ամենաանհավանական վարկածներ։ Ահա ոչ լրիվ ցուցակը այն մարդկանց, ովքեր մյուս աշխարհ են գնացել ոչ սեփական կամքով։ Սկսենք Պուշկինից, որի շնորհիվ ամեն աշակերտ համոզված է, որ Մոցարտին թունավորել է Սալյերին, իսկ Բորիս Գոդունովը

ԴԺՈԽԱՅԻՆ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ»

ԴԺՈԽԱՅԻՆ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ» Հետաքրքիր է, երբ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը որոշեց, որ բավական է, ինչքան Արա Երնջակյանը գնահատեց ու բեմ բարձրացրեց հայ գեղեցկուհիներին, եւ որ արդեն ժամանակն է Հայաստանի «միսսերը» բեմի վրա ճեմեն ու ժպտան անձամբ փոխնախարարի բարձր պատրոնաժով, գիտե՞ր, կասկածո՞ւմ էր, թե՞ ինչ պատասխան պիտի ստանա։ Երեւի մտածում էր,

Ինչպես ղազախական աուլներում

Ինչպես ղազախական աուլներում «Առավոտի» տեղեկություններով, Շենգավիթի թաղապետարանը համայնքի մանկապարտեզներին չի վճարել 3-4 ամսվա աշխատավարձ։ Իսկ վարիչների հետ կնքել է եռամսյա պայմանագիր՝ աշխատավարձերի ուշացումների հետ կապված հնարավոր տրտունջներից հեռու մնալու նպատակով։ Եվ բնական է, որ ընդամենը եռամսյա աշխատանքային պայմանագիր ունեցող որեւէ մանկապարտեզի վարիչ երբեք չի հանդգնի բողոքել կամ աշխատավարձի պահանջի պատճառով իր ձեռքով «իր տունը քանդել»։

ՄԻ «ՀԱԼԱԾՎԱԾ ՔՐԳՈՐԾ»

ՄԻ «ՀԱԼԱԾՎԱԾ ՔՐԳՈՐԾ» Բաց նամակ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Ես նախկինում բազմիցս իմ դիմում-բողոքներում նշել եմ գլխավոր դատախազության խախտումների եւ անօրինականությունների մասին, սակայն մինչ օրս ոչ մի գործնական արդյունք չի եղել։ 1994-ից նախկին ԱԺ պատգամավոր, Էրեբունու համայնքապետ, ներկայիս ՀՀ տրանսպորտի նախարարության երկաթգծի դեպարտամենտի պետ, փոխնախարար Արարատ Խրիմյանը եւ նրա փեսան՝ քրգործով մեղադրյալ Սամվել Կարախանյանը, հանցավոր

Չմեկնաբանելով «փաստերը»

Չմեկնաբանելով «փաստերը» «Առավոտ» օրաթերթում (15 դեկտեմբերի 2001թ.) «Փարոսի պղտոր լույսերը» վերնագրով հոդվածում ներկայացվում են ընտանեկան նպաստի եւ մարդասիրական օգնությունների բաշխման հարցերը։ Դրանք այսօր խիստ առօրեական են, շոշափում են բնակչության սոցիալապես անապահով խավերի կենսական շահերը՝ իրենց մեջ պարունակելով խնդրի քննարկման եւ լուսաբանման հարուստ նյութ։ Սակայն զարմանքս անչափ մեծ եղավ, երբ մի քանի օրվա փնտրտուքից հետո պարզվեց

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ, ՊԱ՞ՐԶ Է

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԵՆ, ՊԱ՞ՐԶ Է Հունվարի 19-ին կավարտվեն «ԱրմենՏելի» եւ ՀՀ կառավարության միջեւ ընթացող բանակցությունները, որոնց կարիքը չէր զգացվի, եթե մեր պետական մարմինները չարհամարհեին միմյանց։ Դեռեւս 3,5-4 տարի առաջ Սահմանադրական դատարանը մեր երկրի հիմնական օրենքին հակասող ճանաչեց «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ, ինչը ենթադրում էր, որ դրանք պետք է փոփոխվեն, համապատասխանեցվեն մեր Սահմանադրությանը։

ՀԻՎԱՆԴ ԳԼԽԻՑ՝ ԱՌՈՂՋԻՆ

ՀԻՎԱՆԴ ԳԼԽԻՑ՝ ԱՌՈՂՋԻՆ «Այդ օրը (1999 թ. հոկտեմբերի 27-ին.- խմբ.) Նաիրին ուղիղ եթեր մտնելու խնդիր չուներ, նա արդեն ուղիղ եթերում էր մի քանի անգամ, եւ քիչ մնաց նրան ազգային հերոս դարձնեին։ Նույն «Ա1+»-ը Նաիրիին քանի անգամ եթեր տրամադրեց, հետն էլ այնպես էին խոսում՝ «պարոն Հունանյան», իսկ գուցե այսպես, իսկ միգուցե այնպես։ Ամենայն հարգանքս «Ա1+»-ի տնօրենին,

Վկան «աստիճանների փորձագետ» չէր…

Վկան «աստիճանների փորձագետ» չէր… Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց ՀՀ նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանի դեմ հարուցված քրգործի դատաքննությունը։ Դատակոչված վկաներից՝ Բելլա Գրիգորյանը, Արարատ Մանվելյանը, Վաղարշակ Սահակյանն ու Արա Պողոսյանը նոր բան չավելացրին։ Նրանք, ըստ էության, չէին տեսել, թե ովքեր էին քաշքշել «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանին, ովքեր էին մասնակցել վեճին, ով

Գրեթե լենինյան մրցանակ

Գրեթե լենինյան մրցանակ Պետականը ըստ նախագահի «ավելի սոլիդ» է հնչում Վերականգնվեց պետական մրցանակ հասկացությունը։ Այսուհետեւ արվեստի եւ գրականության մշակները ստիպված կլինեն աշխատել ոչ միայն մշակույթ ստեղծելու համար, այլեւ՝ պետական մրցանակ ձեռք գցելու նպատակով։ Շաբաթ օրը նախագահական նստավայրում առաջին մրցանակները հանձնվեցին ութ արվեստագետների։ Երաժշտության բնագավառի ներկայացուցիչներից պետական մրցանակ հանձնվեց կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին, նկարիչներից մրցանակ տրվեց Ռուբեն

ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ

ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐՆ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԵՆ Սահմանադրական բարեփոխումների առաջարկված տարբերակներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի պատկերը եւ երեկ տեղի ունեցած հապճեպ քվեարկությունը (խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ) ավելորդ անգամ հաստատեցին, որ այս խորհրդարանից առայժմ որեւէ լուրջ ցնցում հնարավոր չէ ակնկալել։ Ասում ենք՝ առայժմ, քանի որ վստահաբար տարվա կեսից խորհրդարանը կդառնա նախընտրական թատերաբեմ եւ պոպուլիստական ելույթների պակաս չի զգացվի։ Ինչեւէ,

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ Երեկ «Սոցիալիստական Հայաստանի» եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչների միջեւ կայացած հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ քննարկվեց դրանից դուրս գալու ուղղությամբ հնարավոր համատեղ գործողությունների հարցը: Հանդիպման ժամանակ ՀԺԿ ներկայացուցիչ եւ ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը կարծիք հայտնեց, թե կան հարցեր, որոնց շուրջ սկզբունքորեն հնարավոր է համատեղ գործունեություն ծավալել, նաեւ փոխադարձաբար աջակցել միմյանց նախաձեռնություններին:

Կովասանք

Կովասանք Հին եգիպտացիները կովին պաշտում էին։ Ռուս կանայք նրան կերակրողուհի են ասում։ Գեր կնոջը կով են ասում. կովին ինչո՞ւ քեռակին չեն ասում։ Կովը հիշեց իր խոտընկերուհուն, որն անձնասպան եղավ, որպեսզի կոլխոզ չմտնի։ Նա բառ չէր գտնում ասելու եւ բառաչեց՝ բառ հաչեց։ Շունը զարմացավ եւ կովահաչ տվեց։ Կովն անտեսեց այն, որ շունը նրան գայլից պաշտպանում է։

Նրանք կսպասարկեն աշխարհի առաջնության խաղերը

Նրանք կսպասարկեն աշխարհի առաջնության խաղերը ՖԻՖԱ-ն օրերս հրապարակեց Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում մայիսի 31-ից հունիսի 30-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի հանդիպումները սպասարկող մրցավարների անունները։ Ընտրությունը կատարելիս հաշվի է առնվել, թե մրցավարներն իրենց ինչպես են դրսեւորել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ «Բոլոր մրցավարները ցուցադրել են խաղի կանոնների գերազանց իմացություն»,- հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Միշել

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30