Օրվա լրահոսը
ԱԺ-Ի ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Երեկ իր հրավիրած ասուլիսում ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով իր՝ նախագահ ընտրվելու դեպքում խորհրդարանի հետ համատեղ աշխատելու հնարավորությանն առնչվող հարցին՝ ասաց. «Հասկանալի է, որ այստեղ լուրջ խնդիրներ պետք է ծագեն, որովհետեւ մենք խորհրդարանում մեծամասնություն չունենք: Ու թեեւ ԱԺ-ն այսօր իրականում չի արտահայտում մեր հասարակության եւ մեր քաղաքական դաշտի ուժերի հարաբերակցությունը, բայց
ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ Երեկ առավոտյան, կյանքի 59-րդ տարում, հանկարծամահ է եղել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: Նախնական, ոչ պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է. նա երկու անգամ սրտի վիրահատություն էր տարել: Մ. Գասպարյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին, հարազատներին եւ զինակիցներին ցավակցություն են հայտնել ՀՀ առաջին նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր մի տեսակ խորհրդավոր եք։ Անգամ ինքներդ ձեզ չեք հասկանա։ ՑՈՒԼ 21.04-21.05: Ամբողջ էությամբ տրվեք աշխատանքին ու հետաքրքիր առաջարկներ կստանաք։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ճիշտ կողմնորոշումը նյութական բարեկեցություն կբերի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Առանձնակի ուշադրություն դարձրեք ձեր արտահայտություններին։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջող կլինեն արտասահմանցիների հետ գործարքները։ ԿՈՒՅՍ 24.08-23.09: Որեւէ գործ ձեռնարկելիս հույսը դրեք ձեր տրամաբանության վրա։ ԿՇԵՌՔ 24.09-23.10:
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Գնալով դժվարանում է 2008 թվականը Հայաստանի ծանրորդների համար անչափ պատասխանատու տարի է: Ամբողջ հանրապետությունը Պեկինի օլիմպիական խաղերում մեդալներ ամենից շատ ակնկալում է նախ եւ առաջ հենց նրանցից: Սակայն մարզաձեւի ֆեդերացիան այժմվանից մտածում է նաեւ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի մասին: Ու դրա համար լուրջ պատճառներ կան: Երեկ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի եւ
Օպերան կղեկավարվի կոլեգիալ սկզբունքով
Ինչպես ժամանակին կանխատեսել էր օպերային թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Տիգրան Լեւոնյանը: Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի հրաժարականից հետո, ինչպես հայտնի է, մշակույթի նախարարության որոշմամբ թատրոնում այլեւս կգործի կառավարման խորհուրդ: Երեկվա դրությամբ, ինչպես «Առավոտին» հայտնեց նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը. «Խորհրդի կազմը դեռ հայտնի չէ, պարզ կդառնա ամենամոտ ապագայում»: Ժամանակին Տիգրան
«ԱՆՀԱՐՄԱՐ Է ԵՎ ԱՆՊԱՏՎԱԲԵՐ»
«Պատրաստի երեխայի հայր դառնալու» գնահատականը՝ ըստ «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանի: «Առավոտի»՝ «Միսս աշխարհի» արտոնագիր Հայաստանը չունի» հրապարակման մեջ (08.12. 2007) «Միսս եւ միստր աշխարհ» փառատոնի հեղինակ եւ հիմնադիր Աշոտ Խաչատրյանը հայտարարել էր, որ ոչ միայն իրենք, այլեւ հայաստանյան մյուս կազմակերպությունները, այդ թվում՝ «Միսս Հայաստանը» չունի «Միսս աշխարհ» գեղեցկության հանրահայտ մրցույթին մասնակցելու արտոնագիր: «Միսս
Իրավական խճանկար
Հունվարի 8,9,10 ՄԱՀ՝ ՀԱՆՔԱԽՈՐՇՈՒՄ Երեկ Կապանի լեռնափրկարարները փլուզված հանքախորշից դուրս են բերել այնտեղ մնացած երկու աշխատակիցների: Նրանցից մեկի կյանքը հաջողվել է փրկել: Երեկ ժամը 01.47-ին ՀՓԾ հատուկ լեռնափրկարարական ծառայության Կապանի լեռնափրկարարական ջոկատում ահազանգ էր ստացվել, որ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը պատկանող Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի Թեջադինի 6-րդ հանքուղու 4-րդ երակի 2-րդ բլոկում տեղի է ունեցել փլուզում,
«ԻՆՉ-ԻՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ»
Հարցազրույց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Ախալքալաքում Միխայիլ Սահակաշվիլու նախընտրական շտաբի ղեկավար Համլետ Մովսիսյանի հետ: – Պրն Մովսիսյան, ձեր կարծիքով, ջավախա հայերի մասնակցությունը Վրաստանի նախագահական ընտրություններին այս տարի ավելի ակտի՞վ էր… – Այո՛, նախորդ տարիների համեմատությամբ, իրոք, բավականին ակտիվ էր: Առանձնահատուկ աշխույժ էին նաեւ գյուղերը, եւ սա պայմանավորված էր նախ նրանով, որ Ամանոր էր ու արտասահմանում գտնվողների
Սպառողներին խաբում են
Առեւտրի կետերում օգտագործվող կշեռքների մեծ մասը վաճառվող ապրանքները թերի է կշռում՝ 1 կգ-ի մեջ խաբելով մինչեւ 500 գրամ: Խանութներից ցանկացած մթերք գնելիս՝ սպառողները 1 կիլոգրամի մեջ խաբվում են նվազագույնը 200-300 գրամով: Ժամանակին այդպիսի թերակշռումներ անում էին մեխանիկական կշեռքներով, քանի որ խանութպանները նժարն արհեստականորեն ծանրացնելով՝ գնորդին կարողանում էին հեշտությամբ մոլորեցնել: Իսկ հիմա, պարզվում է, խանութպանները յուրացրել
ԳԱՖԷՍՃԵԱՆՆԵՐԻ ՈՒ ՍԱՐԳՍՅԱՆՆԵՐԻ «ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» ՉՀԱՋՈՂՎԵ՞Ց
Ըստ լուրերի, «Արմենիա» հեռուստաընկերությունում լուրջ խնդիրներ են ծագել Վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությունում մեծ խառնաշփոթ է: Լուրեր են շրջանառվում, որ հեռուստաընկերությունը վաճառված է, իսկ դա նշանակում է, որ «Արմենիայի» նախկին աշխատակազմը՝ հաղորդավարներից ու վարորդներից սկսած՝ մինչեւ տնօրեններ, ենթակա են փոփոխման: Բանն այն է, որ «Արմենիա» հեռուստաընկերության հիմնական աշխատակազմը Բագրատ Սարգսյանի բարեկամներն էին, ու հիմա, երբ նա հեռանում
«ՉԻ ԿԱՆԳՆՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ»
«Կարիք չկա սքողելով Առաջին հանրապետության թողած հետքերը մեր երկրի պատմության մեջ՝ սեթեւեթել եւ աշխատել դրա հիման վրա մոռացության տալ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Առաջին հանրապետության եւ նույնիսկ իր օրոք: Մեզ հայտնի է, թե նա ինչպես վարվեց Առաջին հանրապետության կուսակցության հետ: Սեթեւեթելը քաղաքական այդ մասշտաբի գործչին չի սազում»,- Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի մասին երեկ
Սկսել են դիտարկել
«Ընտրությունների ելքը մեր գործը չէ, եթե ընտրությունների անցկացումը ճիշտ էր»,- երեկ ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը: ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը արդեն երկու օր է, ինչ սկսել է իր դիտորդական առաքելությունը Հայաստանի նախագահական ընտրություններում: Դեսպան Գեռտ-Հինրիխ Արենսի գլխավորած առաքելությունը կազմված է 11 հիմնական մասնագետներից, ովքեր աշխատում են Երեւանում, եւ 28 երկարաժամկետ
ՏԱՐԱԾՔԻ ՀԱՐՑԸ ՍՈՒՂ Է
«Առավոտի» տեղեկություններով, նախընտրական շտաբների համար տարածքներ վարձակալելը պրոբլեմ է Փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին «Իմաստավորելով անցյալը՝ դեպի ապագա» կարգախոսով մասնակցող ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմակիցների համար հայաստանյան էլեկտրոնային ԶԼՄ-ների եթերը դեռեւս անհասանելի է: Բայց սա նախընտրական շրջանում Լ. Տեր-Պետրոսյանի համակիրների համար իշխանությունների կողմից հարուցված միակ խոչընդոտը չէ: Ըստ որոշ
«ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱԲԵԼ»
Հիշեցնում է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը – Պարոն Զաքարյան, դուք ՀԺԿ-ից հեռանալու դիմում վերջերս եք գրել, եւ ասում են՝ պատճառն այն է, որ ՀԺԿ-ն սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ դուք նրան դեմ եք: – Ժողովրդին չի կարելի խաբել: Ինձ զարմացնում է, որ թեկնածուներից ոմանք կամ չեն ուզում տեսնել իրականությունը, կամ իրենց չտեսնողի տեղ են
ՍՏԵՓԱՆԻՆ ԽՆԱՅԵՑ
«Կարեն Սերոբիչն իր փորձով, գիտելիքներով, հմայքով կարողացել է գրավել ամբողջ Սովետական Միությունը: Ես համոզված եմ, որ նրա դաստիարակությունը մնացել է իր որդիների մոտ: Դա Ստեփան Դեմիրճյանի անձնական գործն է, բայց ինձ ուրախացրեց այն, որ Ստ. Դեմիրճյանը բավականին լուրջ հակադարձեց Տեր-Պետրոսյանի՝ սովետական շրջանին տված գնահատականին»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ Կոմկուսի կարկառուն դեմքերից մեկի
Մարզական անցուդարձ
Տիգրան Լ. Պետրոսյանը՝ միանձնյա առաջատար Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնությունը: Երեկ կայացած երկրորդ տուրում երիտասարդ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը միջազգային վարպետ Լեւոն Բաբուջյանի հետ պայքարում տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ 2,0 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Արդյունավետ ավարտվեց նաեւ Տիգրան Քոթանջյան-Կարեն Ասրյան, Տիգրան Նալբանդյան-Զավեն Անդրիասյան
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ ՇՈՒՇԻՈՒՄ
Ֆրանսահայ գործարարն օգնություն է խնդրում նախագահից «Հարգելի պարոն նախագահ, եկել եմ Ղարաբաղ Ֆրանսիայից՝ ամենաբարի ու հայրենասիրական նպատակներով, խոր համոզմունքով հաստատվելով Ղարաբաղում՝ հայոց պատմամշակութային մայրաքաղաք Շուշիում, կկարողանայի բազմապատկել իմ գործերի արդյունքները՝ հօգուտ Ղարաբաղի, օրինակ տալով հայ երիտասարդներին, որ հնարավոր է գալ Ղարաբաղ, ապրել Ղարաբաղում ու ավելի ուժեղ ձեւերով, քան թե սփյուռքից աշխատել: Եկել եմ նվիրված, այսօր
Նախ՝ տաղանդը, հետո՝ փողը
Ըստ ճանաչված կիթառահար Կարո Սարաֆյանի, սա է իրական աստղ դառնալու բանաձեւը Կիթառը որպես սոլո երաժշտական գործիք, համառորեն մուտք չի գործում հայաստանյան շոու-բիզնես: Համոզված ենք, որ եթե ոչ մասնագետների շրջանում հարցախույզ անցկացնենք այն թեմայով, թե ում են ճանաչում համաշխարհային եւ հայաստանյան կիթառահարներից, կլսենք երկու անուն՝ Պակո դե Լյուսիա եւ Հակոբ Ջաղացպանյան: Փաստենք, որ դեռ խորհրդային տարիներին
ՍԻՐԵԼ ՄԵՐ ԳՅՈՒՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ»
Այսպես է մեր երկրին հայերեն սեր բացատրում ամերիկացի Գարի Գլասը ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորականներից մեկը՝ Գարի Գլասը, Հայաստանում է անցյալ տարվա հունիսի 4-ից: Օգոստոսից երիտասարդը ապրում է Սյունիքի մարզի սահմանամերձ՝ Դավիթ-Բեկ գյուղում ու տեղի դպրոցում էլ էկոլոգիա է դասավանդում: Երեխաներն էլ նրան, խորհրդային տարիների իներցիայով, ընկեր Գարի են անվանում: Մեր Հայաստան, մեր գյուղ, մեր բնություն՝
Դատավորները «հանգստանում» են
Քաոս՝ արդարադատության համակարգում Երեկ փորձեցինք շրջայց կազմակերպել Հայաստանի տարածքում գործող առաջին ատյանի, վերաքննիչ քրեական եւ քաղաքացիական, նախկին տնտեսական, այսօր արդեն վարչական դարձած դատարաններում: Ամանորից հետո դատարանները հայտնաբերեցինք դատարկ, քանի որ դատական նիստեր դեռ չեն նշանակվել, մուտքերի ցուցանակներին դեռեւս անցյալ տարվա ժամանակացույցի տվյալներն են: Դատարկ շենքերը պահպանվում են «պետության»՝ ոստիկանների կողմից: Երբեմն-երբեմն շենքում շարժման նշաններ են
«ԻՄ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐՆ ԵՆ»
Համոզված է իր հաղթանակի մեջ կասկած չունեցող ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը «Ես այլընտրանքային թեկնածու եմ, որովհետեւ ոչ մի անգամ իշխանության շրջանակներում չեմ եղել: Ես առաջադրված եմ ժողովրդի՛ կողմից»,- երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց «Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Տիգրան Կարապետյանը: Նա թվարկեց նաեւ իր 20 կարգախոսներից մի քանիսը՝ «Եթե երկուստեք պայքարում են, շահում
Բանկից ավանդն անհետացել է
Ավանդատուին բանկը համոզում է, թե իր ավանդը նա տարիներ առաջ արդեն ստացել է: Գյումրեցի Ռիմա Բաղդասարյանը 1991-ին նախկին «Հայխնայբանկի» (ներկայիս՝ «ՎՏԲ-Հայաստան») Գյումրիի մասնաճյուղում 10 հազար 800 ռուբլի ավանդ է դրել: Տիկին Ռիման երկար տարիներ բնակվել է տնակում: Այդ տնակի ապամոնտաժման ժամանակ՝ 2001-ին, կորցրել է ավանդի գրքույկը, ու երբ կառավարությունը հայտարարեց խնայբանկի ավանդատուներին փոխհատուցման մասին, կինը,
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Բլիզնյուկը գնում է, Յիրիկյանը մնում է, «Megafone»-ը՝ գալիս Ամանորի այս տոներին էլ «ՎիվաՍելլի» եւ «ԱրմենՏելի» թե՛ բջջային եւ թե՛ ֆիքսված կապը կաթվածահար էր եղել: Չնայած երկու ընկերություններն էլ վստահեցնում էին, թե իրենք հսկայական ներդրումներ են կատարել իրենց ցանցի որակը իդեալական դարձնելու համար, այնուամենայնիվ, «պիկ» օրերին, միեւնույն է, այդ կատարյալ ցանցը բաժանորդներին հուսախաբ է անում: Այս
Եթե ընտրություններն անցնեն առանց սարսափների
Ապա, ըստ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի, անկախ նրանից, թե ով կընտրվի, այդ ընտրությունները ընդունելի կլինեն միջազգային դիտորդների կողմից: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը երեկ քննարկում էին Վրաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, եւ լրագրողների ջանքերով այդ քննարկումները սահուն կերպով անցան հայաստանյան իրողություններին: Ալ.Իսկանդարյանը նկատեց, որ նախագահական ընտրությունները Վրաստանում եւ Հայաստանում արմատապես տարբերվում են.
ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ ԱՀԱՎՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է
Եթե «Գելափին» Ահարոն Ադիբեկյանն առաջարկել էր «շատ հաց ու պանիր ուտել»՝ իրեն հասնելու համար, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի վերաբերյալ էլ կասկածում է, թե նա տանն է դարձել սոցիոլոգ: Հայաստանում ԱՄՆ դեսպանության դեկտեմբերի 28-ի հայտարարության մեջ հիշատակված էր, թե «Գելափ» կազմակերպության համակարգած ամենավերջին հարցումն անցկացվել է 2007-ի դեկտեմբերի սկզբին: Այսինքն՝ խոսքը դեկտեմբերի 1-9-ի հարցման մասին է,
ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ ԵՆ ՄԻԱՍԻՆ
ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը դեռ դեկտեմբերի 13-ին էր հայտնել, թե մի շարք ընդդիմադիր ուժերի հետ Դաշնակցության նախաձեռնած բանակցությունները «բավականին խորը փուլում են»: Երեկ փորձեցինք բանակցությունների այլ մասնակիցներից պարզել՝ դրանք էլի մնում են «խորը փուլո՞ւմ», եւ ի վերջո՝ ե՞րբ են դրանց արդյունքները հայտնվելու մակերեսին: «Ժառանգությունից» այդ հանդիպումներին մասնակցել էր կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ Հայաստանից
Նախկին նախագահիծրագրում «նոր միտք չի գտել»
Երեկ կայացած ասուլիսին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ՀՀ բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց զերծ մնալ երկրում իրավիճակի ապակայունացման ճանապարհով առաջիկա նախագահական ընտրություններում հաղթանակի հասնելու գայթակղությունից: «Իշխանությունը պահպանելու կամ իշխանության հասնելու ձգտող ուժերը պետք է օգտագործեն բացառապես ժողովրդավարական մեխանիզմներ»,- ասաց Օսկանյանը: Նա վստահություն հայտնեց, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր մակարդակով, ի համեմատ 2007-ի ԱԺ
ՈՉ ԹԵ ԲԱՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԼ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ
Այսպես է բնութագրում իր ծրագիրը Արման Մելիքյանը, որը կհրապարակվի քարոզարշավի սկզբում «Ես նախագահ դառնալու հնարավորություն ինձ համար տեսնում եմ»,- երեկ «Տեսակետ» ակումբում պատասխանելով «Առավոտի»՝ ինչպե՞ս եք գնահատում ձեր հնարավորությունները՝ հարցին, հայտարարեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Այս ինքնագնահատականին պարոն Մելիքյանը հանգել է` հաշվի առնելով այն, որ նախագահ դառնալու իր մտադրության մասին հայտարարել է ընդամենը նոյեմբերի 28-ին.
ԻՆՉՈ՞Ւ Է ՄԱԼԽԱՍՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր անելու մեղադրանքով 2 տարի ազատազրկման դատապարտված եւ այսօր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող Վարդան Մալխասյանը երեկ պատասխանելով «Ա1+»-ի հարցին, թե՝ ինքը ժամանակին, հատկապես ԼՂ հարցում վարած քաղաքականության համար, քննադատում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ այսօր բոլորին կոչ է անում միավորվել Տեր-Պետրոսյանի շուրջ, ասել է. «Մեր տեսակետներում ոչինչ չի փոխվել: Ամենաառաջնային խնդիրն
ԱՂՆ ՈՒ ԱՎԱԶԸ ՉԵՆ ՓՐԿՈՒՄ
«Երեւանի քաղաքային նշանակության փողոցները մաքրելու համար օգտագործվել է 850 խմ աղ, 1680 խմ ավազ, փողոցներում աշխատել է 370 միավոր տեխնիկա»,- այս մասին երեկ քաղաքապետարանի բրիֆինգում հավաստիացրեց փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը: Ըստ նրա, մայրաքաղաքի գլխավոր փողոցների մաքրության հարցը լուծված է, եւ խնդիրներ կան միայն երկրորդական՝ բակերի եւ մայթերի մաքրման հետ կապված: Մինչդեռ նշենք, որ վերջին ձյունը մայրաքաղաքում

















































