Օրվա լրահոսը

«ԵՐԲԵՄՆ ՁԵՌՆԱՄԱՐՏԻ ԵՆՔ ԲՌՆՎՈՒՄ»

Աղանդավորների հետ «հանդիպումների» մասին ասում է Մրգավանի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանը: «Առավոտը» մշտապես անդրադառնում է աղանդների դեմ պայքարի թեմային: Մեր հերթական զրուցակիցը Արտաշատի Մրգավան գյուղի սբ. Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանն է: Նրանից հետաքրքրվեցինք՝ իրենց տարածքում է՞լ են աղանդները «բույն» դրել: «Արտաշատը բազմաղանդ է: Այստեղ կան մորմոններ,

Մեռնել գնդակից, ոչ թե վախից

Հրաչ Զաքարյանի՝ «առաջին գծի» զինվորի մասին «Երազում եմ» ֆիլմում ոչ մի կրակոց չկա Վերջերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ երիտասարդ ռեժիսոր Հրաչ Զաքարյանի «Երազում եմ» գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմի շնորհանդեսը: Այն նկարահանվել է 2007թ. ամռանը, երբ հեղինակը ծառայում էր «Զինուժում»: Հրաչը պատմեց, որ ֆիլմը նկարահանվել է ԼՂՀ-ում՝ «առաջին գծում»: «Ֆիլմը հակապատերազմական է, զինվորի վախի հաղթահարման մասին: Խաղում են

ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՄԱՅՔԸ

Այստեղ ամենահինը հայկական եկեղեցին է, ամենաթանկը՝ հայկական հյուրանոցը Սինգապուրի ամենահին՝ «Ռաֆֆըլս» հյուրանոցը համարվում է երկրի այցեքարտերից մեկը: Այս հայկական եկեղեցին 1973թ-ից հայտարարված է Սինգապուրի ազգային հուշարձան: «Սինգապուրա» նշանակում է առյուծի քաղաք: Քաղաքի խորհրդանիշը համարվող այս քանդակն ունի 12 հարկանի շենքի բարձրություն: Վերջերս Սինգապուրում կայացել է ճարտարապետական սիմպոզիում, որտեղ Հայաստանը ներկայացրել են ճարտարապետներ Նարեկ Սարգսյանն ու

Պետական ֆինանսավորումը կրքեր է բորբոքել

Գիտնականների միջեւ կռիվ է ընկել, թե ում թեմային պիտի փող տրվի Երեկ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ԿԳՆ Կենսաբանության բնագավառի թեմատիկ ֆինանսավորման փորձագիտական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը որոշեց, թե 2008-ի պետական բյուջեից որ գիտնականների ներկայացրած թեմաներն են ֆինանսավորվելու: Նիստի ժամանակ տարաձայնություններ առաջացան: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը «Առավոտին» այսպես ներկայացրեց իրավիճակը. «Սա աբսուրդ է: Մասնագիտական

ՎՌԱԶ ԱՐՁԱԳԱՆՔ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացված «Ադրբեջանի օրերի» առիթով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի «Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան. քայլեր դեպի երկխոսություն» ծրագրով առաջին նախագիծը՝ «Ադրբեջանի օրերը», անցկացվեց Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Ինձ անակնկալի բերեց թե՛ հասարակական մեծ ուշադրությունը նախագծին Հայաստանում եւ Հայաստանից դուրս, թե՛ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի օպերատիվ պաշտոնական արձագանքը. «Նման միջոցառումները, չլինելով ինքնանպատակ, պետք

Դեռ կան չփարատված կասկածներ

«Առավոտի» նոյեմբերի 17-ի «Հոսանքահարվե՞լ է, թե՞ սպանվել» հրապարակման մեջ տեղեկացրել էինք այս տարվա օգոստոսի 30-ին պաշտպանության նախարարության Վարդենիսի զորամասերից մեկում 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Օհանջանյանի մահվան հանգամանքներին: Ըստ պաշտոնական վարկածի, զինվորը հոսանքահարվել է ժ. 23-ի սահմաններում՝ զորամասի կապի հանգույցի շենքի մոտ, տելեսկոպիկ կայմի ձգաձողի (տրոս) տակ: Ի դեպ, էլեկտրահարվել էր նաեւ մեկ այլ զինվոր՝ Ա.

ԳԱԶ ՔԱՇԵԼԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ

«ՀայՌուսգազարդի» աշխատակիցները գազիֆիկացման համար բնակիչներից «աջ ու ձախ» գումարներ են ուզում Ձմռանը մայրաքաղաքի մի շարք համայնքներում գազիֆիկացման բուռն աշխատանքներ են ընթանում: Հաշվի առնելով, որ ցրտերն արդեն ընկել են եւ առջեւում Ամանոր է, մարդիկ անգամ տոների համար պահած իրենց վերջին խնայողությունները վճարում են «ՀայՌուսգազարդին», որպեսզի տարեմուտը դիմավորեն տաք բնակարաններում: Մինչդեռ շատ դեպքերում գազ ունենալը բնակիչների վրա

«Ոչ ոք երեխա չէ»

«Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, հանրապետության առաջին նախագահը երբեք հանդես չի եկել որպես բիզնեսմեն կամ տնտեսական գործիչ: Այդ պատճառով էլ այսօր ազնվությունից խոսելու իրավունք ունեն միայն նախկին իշխանությունները: Ճիշտ է, մենք ոսկի չենք եղել, բայց չարությունը մեզ երբեք բնորոշ չի եղել»,- երեկ «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝

Հայերը սկսել են ճոխ ապրել

Ըստ Եվգենի Գլադունչիկի, հակառակ դեպքում՝ այդքան հոսանք չէին ծախսի «Մենք չենք ցանկանում էլեկտրաէներգիայի սակագինը փոխել, սակայն եթե գազի գինը բարձրանա, ստիպված կլինենք այն բարձրացնել»,- երեկ մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայէլցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը: Այն հարցին, թե այդ բարձրացումը ե՞րբ կլինի, նա պատասխանեց. «Համոզված եմ, որ 2008-ին չի լինի ոչ մի բարձրացում, հաջորդ տարիների մասին դժվար

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Բնակարանամուտ տոնող 80-ամյա Սիրանույշ Վարդանյանի եւ նրա ժառանգների հիշողության մեջ երեկվա օրը կհավերժանա: Հենց Սիրանույշ տատիկին երեկ վերապահվեց կարմիր ժապավենը կտրելու եւ շենքերը բացելու պատիվը: Ընդհանրապես, սա այն դեպքն էր, երբ երկու երնեկը մեկտեղվեցին՝ Երեւանի Աջափնյակ համայնքի չորրորդ աստիճանի վթարային բնակելի շենքերի բնակիչները Նոր տարին նոր բնակարաններում կտոնեն: 27 տարի վթարային շենքերում բնակված եւ հույսը

«ՍԻԼ»-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԲՆՈՒՅԹԻ ԷԻՆ

Ասում է ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ, պատգամավոր, «ՍԻԼ գրուպի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը – 2007-ի սեպտեմբերին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարգադրություն ստորագրեց պետբյուջեի հարկային մուտքերի հավաքագրման եւ գերավճարների կուտակման, ապրանքների ներմուծման եւ իրացման շղթայում ստվերային շրջանառությունների հարկման միջոցով հարկային հավաքագրումների մակարդակի բարձրացման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին: Եվ ազդարարեց, թե նման հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունն առաջացել է հարկային քաղաքականության

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ 2 ՓՈՒԼՈՎ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը երեկ «Փաստարկ» ակումբում կարծիք է հայտնել, որ նախագահական ընտրությունների ընթացքում մրցակցությունն ընթանալու է 4-5 թեկնածուների միջեւ եւ ավարտվելու է երկու փուլով: Ըստ նրա՝ պարզ թվաբանությունը հուշում է, որ մեկ փուլով հաղթելու համար անհրաժեշտ ձայներ քաղաքական որեւէ գործիչ դժվար հավաքի: Ուստի, ըստ Հրայր Կարապետյանի, սոցիոլոգիական վերջին կանխատեսումներն այս առումով այնքան էլ

Ո՞վ կհանձնի Ղարաբաղը

Ծանրութեթեւ են անում քաղաքական գործիչները ԵԱՀԿ Մադրիդի համաժողովի ընթացքում համանախագահները ներկայացրին ԼՂՀ կարգավորման նոր առաջարկները, որոնք, ըստ վերլուծաբանների, ենթադրում են ազատագրված վեց տարածքների հանձնումը՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման: Վարդան Օսկանյանը դրական խոսեց այդ առաջարկների մասին էլ, հատուկ ընդգծելով, թե փաստաթղթում տեղ է գտել ինքնորոշման իրավունքը: Դրան հաջորդած բրյուսելյան հանդիպումներում եւ հայտարարություններում վարչապետ Սերժ Սարգսյանն էլ

ՄԵՆՔ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿՆ ԵՆՔ, ԵՎ ՍԵՎԱԳՈՐԾ ԲԱՆՎՈՐԸ

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում պնդում է, որ առավել ազատ, արդար ընտրություններ ամենից շատ Հանրապետականին է հարկավոր, եւ Հանրապետականը ձգտելու է դրան: – Պարոն Սահակյան, միջազգային մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի հատուկ առաքելությունը, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը անհանգստություն են հայտնել Հայաստանում նախագահական ընտրությունների ազատ եւ

ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ՀՈՌԵՏԵՍՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Սա են վկայում «Գելափի» համակարգմամբ անցկացված նոր հարցումները Քաղաքական ուժերին են տրամադրվել Հայկական սոցիոլոգիական ընկերակցության դեկտեմբերի 1-9-ին անցկացրած հարցումները, որոնք նախապատրաստել, համակարգել, արդյունքներն էլ վերլուծել է «Baltic Surveys/The Gallup»-ը: Հետազոտությունը պատվիրել է Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը, ֆինանսավորել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ին: Նախորդ՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացված հարցման համեմատ, դեկտեմբերին փոքր-ինչ պակասել է այն

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՉԵՆՋԻ ՎՐԱ

Երեկ, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ անձը փորձել է կողոպտել Թումանյան փողոցի «Սթար» սուպերմարկեթում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին, որը խոշոր գումար էր տեղափոխում: Ավելի ուշ «Առավոտին» հայտնի դարձավ նաեւ, որ կողոպտչին, այնուամենայնիվ, չի հաջողվել իր հետ տանել գումարը, քանի որ փոխանակման կետի աշխատակցին օգնության է հասել խանութի տնօրենը եւ իրեն ամրակցված հաշվեցուցակային զենքով հարվածել է

Մարզական լուրեր

Ուզում են հավաքականն ուժեղացնել 2007 թվականին Հայաստանի սիրողական բռնցքամարտիկները Չիկագոյում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճեցին օլիմպիական երեք ուղեգիր: Մարզաձեւի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, հանրապետական ֆեդերացիան նպատակ ունեն եկող տարի կայանալիք վարկանիշային մրցումներում նոր ուղեգրեր ձեռք բերել: Եվ որպեսզի դա հավանական լինի, մարզաձեւի պատասխանատուները առաջիկա մեկնարկներին նախապատրաստում են ոչ միայն տեղի կադրերին, այլեւ հայազգի բռնցքամարտիկներ

ՍՈՎԱԾՆԵՐԸ ՉԵՆ ԽՈՍԻ ԲԱՐՁՐ ՄԱՏԵՐԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիշեցնում է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Լյուդմիլա Հարությունյանը – Դուք առաջիկա ընտրությունները համարում եք պատմական: Ինչո՞ւ եք դրանք կարեւորում: Մի՞թե սրանք հերթական ընտրություններ չեն: – Կարեւորում եմ, որովհետեւ կարծում եմ՝ այսօրվա ժամանակահատվածը, որին նախորդել է խաղաղության բավական երկար ժամանակահատված՝ շեշտակիորեն դնում է ժողովրդավարության հիմնախնդիրը: Եվ միտումները եւս մեզ ստիպում են այսօր փորձել հասկանալ՝ ինչի՞ ենք

Պարագետը պարուսույցը չէ

Հավաստիացնում է իրեն պարագետ համարող Գարեգին Գեւորգյանը Արվեստի ցանկացած տեսակի հետ «ծնվել» են համապատասխան մասնագետներ: Ըստ որոշ աղբյուրների, թատերագետներն ու գրականագետները ի հայտ են եկել արիստոտելյան ժամանակներից, երաժշտագետները՝ 18-րդ դարասկզբից, իսկ քանի որ կինոն 110 տարեկան է, ապա կինոգետների ծնունդը կարելի է համարել 20-րդ դարի սկիզբը: Պարարվեստը միակ ոլորտն է, որ աշխարհում չունի «գետ»-եր, թեպետ

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ՝ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՈՒՆԻ՞Ց

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը հայտարարեց, որ իրենք աշակերտներից հավաքված գումարի կարիքը չունեն: «Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացող վարկային ծրագրերը 10 տոկոսի չափով համաֆինանսավորվում են տեղական համայնքների կողմից, այդ պատճառով էլ որոշ դպրոցներ աշակերտների շրջանում մեր անունից դրամահավաք են իրականացնում։ Գուցե ծնողները չգիտեն, որ մենք ունենք բարերարներ՝ սփյուռքահայեր, «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, Հայ ընդհանուր

Հայրական ապտակ-3

Հիմա՝ ապտակե՞լ է, թե՞ ոչ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Գյումրիում այլեւս Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության անդամ դարձած Ալբերտ Բազեյանը «թեժ խոսակցություն» է ունեցել նախկին կուսակից Հունան Մազմանյանի հետ: «Մենամարտն» ավարտվել է նրանով, որ նախկինում բոքսի մասնագետ Բազեյանը ապտակել է Հունան Մազմանյանին: Վերջինս դեպքի առիթով դիմել է իրավապահներին, նույնիսկ քրեական գործ է հարուցվել:

ԾԵԾԵԼՈՎ՝ ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼ

Առաջարկում է քաղաքագետը սեւ PR իրականացնող թեկնածուներին սաստելու համար «Փաստարկ» ակումբի երեկվա հյուրը քաղաքագետ Գերասիմ Բարսեղյանն էր, թեման՝ նախընտրական շրջանում իրականացվող PR-ը: Նախաքարոզչական շրջանը, ըստ Գ. Բարսեղյանի, աչքի է ընկնում մի շարք յուրահատուկ միտումներով, որոնք նախորդ բոլոր ընտրական գործընթացներում նման խիստ դրսեւորումներ չեն ունեցել. «Այսօր շատ է խոսվում սեւ PR-ի մասին: Քաղաքական գործիչներն էլ են

«Գեղամյանը հայրենասեր քաղաքական գործիչ է»

Երեկ այսպիսի գնահատական տվեց Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին: – Պարոն Սարգսյան, մամուլում տեղեկություններ կան այն մասին, որ դուք պայմանավորվածություն ունեք ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի հետ, եւ դրա արդյունքում է նա իր թեկնածությունն առաջադրել: – Նախ պիտի ասեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, շատ-շատ հարցերում ես Գեղամյանի հետ համաձայն չեմ, համաձայն չեմ նաեւ այն

ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երեկ հայտարարեց նախագահական ընտրություններում իր մտադրությունների մասին: Երեկ կառավարության նիստերի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի ընդլայնված նիստը, որը ի լուր ամենքի հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում «Բարգավաճ»-ականները պաշտպանելու են վարչապետ, ՀՀԿ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նախ, մի քանի կազմակերպչական մանրամասներ՝ ամեն ինչ արված էր, որ երեւա այս

Հ1-Ը ՊԻՏԻ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՌՆԱՐ

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն երեկ հրապարակել է իր զեկույցը Երեւան դեկտեմբերի 3-5-ին կատարած այցի վերաբերյալ: Այստեղ ասված է, որ թեեւ նախագահական ընտրարշավը պաշտոնապես սկսվելու է 2008-ի հունվարի 21-ից՝ «Հայաստանում իրավիճակը բավական լարված է»: Այս զեկույցում նաեւ նշված է, թե հիմնական մրցակիցները Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանն են. «Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, 10 տարվա

Մեկ տարի անց

Արտաշես Գեղամյանը չի հրաժարվում այս տարվա հունվարի սկզբին իր ասածներից «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանին երեքշաբթի օրը մենք երկու հարց ունեինք: Նախ խնդրեցինք մանրամասներ պատմել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր հանդիպումից, եւ երկրորդ՝ շարունակո՞ւմ է ինքը պնդել, որ ժամանակին Սաշիկ Սարգսյանը մահափորձ էր իրականացնելու Գագիկ Ծառուկյանի դեմ: Մեր առաջին հարցին՝ ավելի մանրամասն պատմել

«ՖԻՖԹԻ-ՖԻՖԹԻ»

Այս պահին այսպես է գնահատում ՀՀ նախագահի երկու առաջատար թեկնածուների հաղթանակի հնարավորությունը «Քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սուրեն Սուրենյանցը: – Նախագահական ընտրությունների քարոզարշավը ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունները փաստացի սկսել են դեռեւս երկու-երեք ամիս առաջ: Ինչպիսի՞ն են այդ քարոզարշավի արդյունքները: – Ոչ պաշտոնական քարոզարշավի ընթացքում հասարակական ընկալմամբ հստակ արձանագրվեց, որ Հայաստանում գոյություն ունի երկու բեւեռ: Մեկը իշխանությունն

41 ՄԻԼԻԱՐԴ 514 ՄԻԼԻՈՆ 230 ՀԱԶԱՐ 940 ԴՈԼԱՐ

ԱԺ լսումներում երեկ հրապարակվեց, որ առնվազն այսքան է Թուրքիայի, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հատուցման պարտավորությունը ՀՀ նկատմամբ, որպես Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդի: «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումների առաջին օր վա ընթացքում իր ելույթում ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն առաջարկեց, թե այս քննարկումների ամբողջացման մեջ պետք է լինի մի շատ կարեւոր

«ԶՐՊԱՐՏԱՆՔ ԵՎ ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆ»

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի՝ բանտից ստացված հերթական հայտարարությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելո՞ւ է Արցախը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ես համոզված եմ, որ իշխանության գալով՝ Լեւոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը: Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը:

Լոռիում կա՞ն երկակի խաղացող ՀՀԿ-ականներ

«Այլընտրանքի» մարզային կառույցի ղեկավար Կարեն Սարգսյանը պնդում է, թե շատ ՀՀԿ-ականներ գաղտնի սատարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին: – Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են մարզի հասարակության նախընտրական տրամադրությունները: – Խորհրդարանական ընտրություններից հետո հասարակության մեջ հիասթափության մեծ ալիք բարձրացավ: Մինչ ընտրությունները կայացած հանրահավաքները վկայում էին այն մասին, որ հարյուր հազարավոր մարդիկ ուզում են իշխանափոխություն, սակայն կեղծված ընտրությունները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031