Օրվա լրահոսը

ՇԱՏ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ

ՇԱՏ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ Հայաստան-Սփյուռք առաջին տնտեսական համաժողովում գործարար շփումների «ծանր» հատվածն օրվա առաջին կեսն էր՝ հարկային, մաքսային քաղաքականություն, ֆինանսաբանկային համակարգ։ Արդյունաբերության տարբեր ճյուղերում առկա իրավիճակը ներկայացվեց հետկեսօրին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության ոլորտում քննարկման գլխավոր խնդիր համարվեց Հայաստանի ինֆորմացիոն անջրպետումն արտաքին աշխարհից։ ԱՄՆ-ում Հայկական բարձր տեխնոլոգիաների ամերիկյան խորհրդի անդամ Աշոտ Հովհաննիսյանը գտնում էր, որ մեր ձեռնարկություններն

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՎԱԾ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՋՈՂՎԱԾ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունն այսօր կհատի եզրագիծը։ Մրցաշարը ցույց տվեց, որ բոլոր շախմատիստներն էլ մարտականորեն են տրամադրված։ Դրա ապացույցը խաղացված պարտիաների արդյունավետության մեծ տոկոսն է։ ՈՒրախացնում է, որ մրցակցությունը սուր է ընթանում մի կողմից մեր ներկայիս երիտասարդ, բայց արդեն բարձր կարգ ու բավականաչափ մրցափորձ կուտակած վարպետների, մյուս կողմից՝

Բազկամարտիկ, հրապարակախոս նկարիչը

Բազկամարտիկ, հրապարակախոս նկարիչը «Իմ կտավներում ցանկացել եմ պատկերել վերջին շրջանի հայաստանյան իրավիճակները եւ դրանք շտկելու իմ տարբերակներն եմ առաջարկել»,- ասում է երիտասարդ գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Մեխակ Էլբակյանը։ Արվեստագետը իրականության զգացողությունը չի կորցնում, կեղծ լավատեսությունը, դեկորատիվ գունագեղությունը տեղ չեն գտել նրա նկարներում։ Մ. Էլբակյանի խոսքերով. «Տասը տարվա ստեղծագործական ճանապարհիս տեսել եմ պատերազմ, հեղափոխություն, արտագաղթ

ԼԻՆ ԴՈՒՐՅԱՆԸ ՀԱՐՈՒՍՏ Է

ԼԻՆ ԴՈՒՐՅԱՆԸ ՀԱՐՈՒՍՏ Է Երեւանում է 60-70-ական թվականների Փարիզի «Գրանդ օպերա» թատրոնի թիվ մեկ մեցցո-սոպրանո Լին Դուրյանը Նա բարձրագույն վարպետության դասընթացներ անցկացրեց Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում։ Երգչուհին հիշեց, որ առաջին անգամ հայրենիք է ժամանել 1972թ. ու իրեն՝ «Գոսկոնցերտից» կցված ֆրանսերենի թարգմանչուհին էլ, պարզվել էր, անվտանգության ծառայության աշխատակից էր։ Սակայն տիկին Դուրյանին ավելի շատ սարսափեցրել էր

Պետությունը կվճարի՞ ավանդատուների ժառանգներին

Պետությունը կվճարի՞ ավանդատուների ժառանգներին Առաջարկում է փաստաբանը Եթե 75 տարեկանից բարձր ավանդատուների ավանդների վերադարձման հարցը չլուծվի մի քանի ամսում, քանի դեռ ավանդատուն կենդանի է եւ անձամբ ինքը կարող է ստանալ ու տնօրինել այն, ապա նրա մահից հետո նրա ժառանգները պետք է սպասեն եւս վեց ամիս, որպեսզի դիմեն նոտարական գրասենյակ՝ ստանալու ժառանգության իրավունքի վկայագիր։ Ընդ որում,

ԻՄ ՏԽՈՒՐ ՏՈՆԸ

ԻՄ ՏԽՈՒՐ ՏՈՆԸ Անկախության տոնից 3-4 օր առաջ Մաշտոցի պողոտայի մի հատվածում տախտակամած էին տեղադրում՝ երեւի տոնական միջոցառման համար (հետո պարզվեց՝ «Կենաց փառատոնի» համար էր): Պատվանդանների սուր եզրեր ունեցող հենակ-ոտքերն անմիջականորեն դնում էին փողոցի ասֆալտի վրա (միայն հատուկենտ ոտքերի տակ թիթեղներ էին ամրացված): Ամենայն հավանականությամբ, դրանք որոշ ժամանակ անց կխրվեին վերջինիս մեջ ու կփչացնեին նոր

Փողս չեն տալիս

Փողս չեն տալիս Բաց նամակ ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի եմ եւ որպես Հայաստանում սփյուռքահայ ներդրող գործարար, Հայաստան-Սփյուռք տնտեսական համաժողովին ներկայացնում եմ Հայաստանում ունեցած եւ մինչ այսօր չլուծված խնդիրս, որը կարող է պատահել Հայաստանում գործող բոլոր գործարարների հետ։ Հարգելի նախարար, 1992 թվականից առեւտրական կապեր ունեմ Հայաստանի հետ։ Հայաստան եմ ներմուծել սննդամթերք

ՇՐՋԱՆԱԿ՝ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

ՇՐՋԱՆԱԿ՝ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ Որեւէ տարակույս չկա, որ կոալիցիան «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծն այսօր կընդունի առաջին ընթերցմամբ, թեեւ երեկ օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները մատնանշեցին բազմաթիվ վտանգավոր եւ խոցելի դրույթներ: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հիշեցրեց, թե Եվրախորհրդի փորձագետները կարեւորում էին, որ այս օրենքն ընդունվի փոխհամաձայնության շնորհիվ, որն այսօր, ըստ էության՝ գոյություն չունի: Օրինագիծը ներկայացնողը՝

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ «ՕԵ»-Ի ՀՆՉԱԿԸ

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՂՄԿՈՒՄ «ՕԵ»-Ի ՀՆՉԱԿԸ Երեկ «ԶԼ մասին» օրինագծի առնչությամբ ելույթ ունեցավ 29 ընտրատարածքի պատգամավոր, «Օրինաց երկրի» անդամ Մեխակ Մխիթարյանը, որը պատգամավոր էր նաեւ 1990-1995-ին, բայց այդ ժամանակ ներկայանում էր իբրեւ հնչակյան: Բազմակուսակցական այս պատգամավորը դասեր տվեց մամուլին չափի զգացումը, կոռեկտությունը եւ պարկեշտությունը պահպանելու անհրաժեշտության մասին: Եվ իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես կարելի է

Ինչպես միշտ՝ Հմայակ-ՕԵԿ

Ինչպես միշտ՝ Հմայակ-ՕԵԿ Խորհրդարանական հայտարարությունների ժամին «ԱՄ» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե ավանդների վերադարձման թեման ֆուտբոլի գնդակի պես փոխանցվում է երբեմնի, այսպես կոչված, «ընդդիմություն» ՕԵԿ-ից այսօրվա ընդդիմությանը՝ «Արդարությանը»։ Հմ. Հովհաննիսյանին հետաքրքրում է. «ինչո՞ւ այսօր, երբ ՕԵԿ-ը տիրապետում է իշխանական լծակներին, պնդում է ոչ թե իր նախաձեռնությունը, այլ՝ միացավ, ողջագուրվեց այն նախաձեռնությանը, որը ներկայացրել

Դիվանագիտական պատասխաններ

Դիվանագիտական պատասխաններ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանի երեկվա մամուլի ասուլիսը նվիրված էր արդեն պատմության գիրկն անցած թեմաների՝ Ռոբերտ Քոչարյանի Բուլղարիա կատարած պաշտոնական այցին, Յալթայի գագաթաժողովին եւ Լիտվայի նախագահի՝ հայաստանյան այցին։ Ուստի ներկայացնենք դրանց տրված Աշոտ Քոչարյանի պատասխանները։ Երրորդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրը նախագահ Ռ. Քոչարյանի ելույթում կարեւորվեց ընդդիմության դերն ու նշանակությունը իշխանության կառուցողական

«ՊԵՏՔ Է ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ»

«ՊԵՏՔ Է ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԵԼ» Այսպես է մտածում ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: – Ոչ միայն քաղաքական հարցադրումների, այլեւ առողջ բանականության շրջանակներում անհանդուրժելի է հարեւան պետությունների երկարատեւ խզվածությունը, թշնամությունը։ Աշխարհի բոլոր դրկից ազգերն ու պետությունները հեռավոր ու մոտ պատմության մեջ ունեցել են խնդիրներ։ Դրանց զգալի մասը լուծված չէ, յուրաքանչյուր ազգ յուրովի, նույնիսկ

«ԴԱՏԱՐԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԻՆՏՐԻԳՆԵՐՈՎ»

«ԴԱՏԱՐԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ Է ԻՆՏՐԻԳՆԵՐՈՎ» Ասում է Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ամբաստանյալ Արմեն Սարգսյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը: Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով ընթացող դատավարության մեղադրող կողմի միակ նպատակն է՝ ցանկացած գնով ապացուցել ամբաստանյալ Արմեն Սարգսյանի՝ Տ.Նաղդալյանի սպանության պատվիրատուն լինելը: Ու քանի որ դատաքննությամբ առայժմ դա նրանց չի հաջողվում, ուստի մեղադրողներն արդեն ավանդույթ են դարձրել դատարանում՝ Ա.Սարգսյանի անունը

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԷԼ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԵՆՔ ԼԻՆԻ

ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԷԼ ՀՈՒՍԱԽԱԲ ՉԵՆՔ ԼԻՆԻ Հոկտեմբերի 2-5-ը Ֆրանսիայում անցկացվելու է հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ուրաքանչյուր քաշային կարգում 1-10-րդ տեղեր զբաղեցնողներն արժանանալու են 2004թ. Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգրի։ Նախնական տվյալներով, կազմկոմիտեն մասնակցության հայտ է ստացել հինգ աշխարհամասերի շուրջ 70 երկրների մոտ 270 ըմբիշներից։ Հայաստանը հանդես է գալու ամբողջական հավաքականով՝ ներկայացուցիչ է

«Նոր էր ինը տարեկան»

«Նոր էր ինը տարեկան» Ընթերցողը կողմ է, որ երեխաներին բացատրվի սիրելու արվեստը Հարգելի խմբագրություն։ Ձեր թերթում (06.09. 2003թ.) կարդացի Աննա Իսրայելյանի հարցազրույցը («Էրոտիկ ընդդիմացում») «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյանը ասում է, որ ցանկացած նորմալ մարդ, նայելով սեռական առողջության եւ դաստիարակության վերաբերյալ գիրքը՝ գլուխը պիտի բռնի եւ փախչի այս երկրից, որ գրքում նկարներով

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Գարզոյի, Սուրենյանցի, Սարյանի գլուխգործոցները փտում են Դիլիջանի երկրաբանական թանգարանում եւ ամեն րոպե կարող են կողոպտվել: Այդ թանգարանը վթարային վիճակում է։ Դրսից էլ նկատելի է, որ երկհարկանի շենքը չվերանորոգվելու դեպքում՝ ուր-որ է կփլվի։ Ինչպես տեղեկացանք տնօրեն Լիլիթ Գինոյանից, այն կառուցվել է 1926թ., իսկ հիմնական շինանյութը փայտն է։ Դիլիջանում կլոր տարին խոնավ է, ու քանի

Թե ինչպես Հովիկները հեռացվեցին համակարգից

Թե ինչպես Հովիկները հեռացվեցին համակարգից «Առավոտում» տպագրված «Դատված փաստաբանը եւ բյուրեղյա ոստիկանները» հրապարակումը (17.09.2003թ.) միանշանակ չընդունվեց ընթերցողների կողմից։ Նրանցից մի քանիսն արձագանքեցին այսպես. «Դե, եթե անաչառ եք, տեղեկացրեք, թե ինչ հիմքերով է ժամանակին դատապարտվել փաստաբանների միջազգային միության անդամ Հովիկ Արսենյանը», ընթերցողների մի շրջանակ էլ ինձ մեղադրեց մեկ այլ Հովիկի՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի

ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ԱՆՋԱՏՎԱԾ ՄԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ Պարզաբանում է Գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, «27»-ի գործից անջատված մասով քննչական խմբի ղեկավար Ջոն Ֆարխոյանը: – Ի՞նչ վիճակում էր «27»-ի գործից անջատված մասը, երբ քննությունը փոխանցվեց Ձեզ: – Քրեական գործը Զինվորական դատախազությունից Գլխավոր դատախազություն տեղափոխվեց 2003-ի ապրիլի 14-ին: Նախաքննության կատարումը հանձնարարվեց ինձ: Դատախազի որոշմամբ ձեւավորվեց համատեղ քննչական խումբ, որի կազմում

Ոչ մասնագետի ձեռքում դեղաբույսը թույն է

Ոչ մասնագետի ձեռքում դեղաբույսը թույն է «Բարելավումը վերանայվելու է: Հստակ չեմ կարող հիմա պատասխանել: Եվ, ընդհանրապես, հարցը տեղին չէ»: Այս պատասխանը ստացանք ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանից մեր հարցին՝ «Արդյո՞ք քննարկվում է դեղերի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների բարելավման խնդիրը»: Պատկերացում տալու համար, թե որքան անտեղի կարող էր լինել սույն հարցը, տեղեկացնենք, որ այն հնչեցվեց Բուսական ծագման

ՄՈՌԱՑԵՔ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՄՈՌԱՑԵՔ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Որովհետեւ «Հայաստանի օրենսդրությունն այսօր արտոնություն է գործարար միջավայր ձեւավորելու համար»,- գտնում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրի օրենսդրության վերաբերյալ իր սույն գնահատականով երեկ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ներդրում անելը հերոսություն համարող եւ դրա համար երկրի նախագահից «հնարավոր ու անհնար արտոնություններ ակնկալող» գործարարներին վերնագրում նշվածն ակնարկեց: Այլ քննարկման թեմա է այդ օրենսդրության «ստեղծագործաբար» եւ ընտրովի

Ինչո՞վ չափել ռուսական բարեկամությունը

Ինչո՞վ չափել ռուսական բարեկամությունը Վստահաբար, ռուսական քաղաքագիտական մտքի պարբերական «փայլատակումները» երբեք թույլ չեն տա, որ գեթ կարճ ժամանակահատվածով կասկածի տակ առնվի «Ռուսաստանին խելքով չես հասկանա» հայտնի ասույթի արժանահավատությունը։ Դատեք ինքներդ. «Տրանս Եվրասիա» համալիր տրանսպորտային լուծումների կենտրոնի փորձագետ Սերգեյ Բորովիկովը համոզված է, որ Հայաստանի համար ռուսական բանակի առկայությունը անվտանգության յուրօրինակ երաշխիք է «ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս

Երիտասարդները հեռանում են ԱՄ-ից

Երիտասարդները հեռանում են ԱՄ-ից «Ազգային միաբանության» երիտասարդական միության ղեկավար Էդգար Հակոբյանը, ըստ ԱՄ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի՝ պաշտոնից հեռացվել է «կուսակցական կարգապահությունը խախտելու համար»: Իսկ ահա թե հեռացման դրդապատճառներն ինչպես ներկայացրեց ինքը՝ Էդգար Հակոբյանը. «Խնդիրը պետք է դիտարկել գաղափարական կողմնորոշման հարթության մեջ: Ես ստացել էի անհատական հրավեր՝ մասնակցելու Եվրախորհրդի հովանավորությամբ կազմակերպվող «Ժողովրդավարական առաջնորդություն» սեմինարին: Կուսակցությունում ինձ

ՀՀԿ-Ն ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՏՐՈՀԵԼ

ՀՀԿ-Ն ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՏՐՈՀԵԼ Ասում է տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը: – Պարոն Աբրահամյան, վերջերս մամուլում լուրեր են շրջանառվում, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, դուք եւ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս ստեղծելու եք նոր քաղաքական ուժ, որն իր վրա է վերցնելու վարչապետափոխության առաքելությունը: Եվ քանի որ

ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ

ՂԱՐԱԲԱՂԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ Հավանաբար, այդ համոզմանն են գալիս ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները 1998թ. իշխանափոխության եւ «պարտվողական» քաղաքականություն վարող Լեւոն Տեր-Պետրոսյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելու անհրաժեշտությունը բացատրվում էր ԼՂ հակամարտությունը հայանպաստ լուծելու հանգամանքով: Այսօր, սակայն Ստեփանակերտում եւ Երեւանում տրամադրությունները կարծես թե փոխվել են. «Ըստ երեւույթին, հասունացել է այն պահը, երբ բոլորը գիտակցել են, որ

ԿԳ-Ն ՈՒՂԻ Է ՓՆՏՐՈՒՄ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ

ԿԳ-Ն ՈՒՂԻ Է ՓՆՏՐՈՒՄ ԴԵՊԻ ԴՊՐՈՑ Երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը Մամուլի ազգային ակումբի հյուրն էր: Վերջին շրջանում հատկապես հրատապ է դպրոցների օպտիմալացման խնդիրը, ինչին նախարարն անդրադարձավ՝ խոստովանելով, որ այս գործընթացում նախարարությունը մի տեսակ խաղից դուրս վիճակում է հայտնվել: Եվ իրականացնողները հիմնականում մարզերն են ու կոնկրետ դպրոցները, ինչի պարագայում էլ նախարարը շտապեց պատասխանատվությունը գցել նախ

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԽՓՈՒՄ

ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԽՓՈՒՄ «Հանրապետական» ստադիոնում երեկ Երեւանի «Բանանցը» հյուրընկալեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկին» եւ պարտվեց 0։2 հաշվով։ Այս երկու ակումբների ամեն մի հանդիպում, հատկապես այս մրցաշրջանում, անցնում է սկզբունքային ու անհաշտ պայքարում։ Դրանից էլ՝ բարձրանում է դիտարժանության աստիճանը, հետեւաբար, շահում են նաեւ ֆուտբոլասերները։ Բացառություն չկազմեց նաեւ երեկվա խաղը, չնայած երկու թիմերի կազմերում էլ բացակայում էին

Աչքն էլ «նորոգեցին», ունքն էլ

Աչքն էլ «նորոգեցին», ունքն էլ Հայաստանի կամերային նվագախմբի գեղղեկավար Արամ Ղարաբեկյանը դժգոհ է Կամերային երաժշտության տան վերանորոգումից: Երեկ նա Կամերային երաժշտության տանը ասուլիս էր հրավիրել նոր՝ 2003-04թթ. համերգաշրջանը սկսելու առիթով։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն կնշանավորվի սեպտեմբերի 22-ին բացվող համերգով։ Ֆլեյտահար Տաթեւիկ Բաղդասարյանը առաջին անգամ կներկայացնի Հարություն Դելլալյանի «Էկլոգա» ստեղծագործությունը, իսկ ճանաչված սոպրանո Աննա Մայիլյանը

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-4

ԱՇՆԱՆԱՄՈՒՏ-4 Ամփոփում՝ երկրորդ ընթերցմամբ Հոդվածաշարի նախորդ հատվածներում մի քանի էական շեշտադրումներ արվեցին, որոնք կարելի է ամփոփել մի քանի կետերով. ա) կարելի է լինել արեւմտամետ, ամենեւին չլինելով ժողովրդավար։ Արեւմտամետությունը մեր իշխանությունները ընկալում են որպես արժեհամակարգային վիրուս, որի շարունակական լինելու դեպքում կարող է վերածվել մշակութային շիզոֆրենիայի, բ) դեմոկրատական պարադոքս. ժողովրդավարության մուտքը նորանկախ երկրներում ակտիվացրեց ազգայնական ուժերին եւ

Շվեյցարական փողեր՝ մեր կինոյին

Շվեյցարական փողեր՝ մեր կինոյին Զարգացման եւ համագործակցության շվեյցարական կազմակերպությունը Հարավային Կովկասի երկրների կինոարտադրությունը խթանելու նպատակով իրականացնում է «Ավանտի» բազմապրոֆիլ ծրագիրը: Երեք երկրներից ընտրված ռեժիսորների, պրոդյուսերների եւ կինոաշխարհի հետ համագործակցող իրավաբանների համար կիրականացվի դասընթացների խոշոր ծրագիր, որի ընդհանուր արժեքը $700 հազար է: Իսկ ստեղծագործական ծրագիրը ամեն մի երկրի համար կարժենա $140 հազար: Այս ծրագրով նախատեսվում է

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ «ՕՊՏԻՄԱԼ» ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ

ՏՆՕՐԵՆՆԵՐԻ «ՕՊՏԻՄԱԼ» ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ Դպրոցների օպտիմալացումը հիանալի հնարավորություն տվեց տնօրեններին՝ մեջտեղ բերել ուսուցիչների հետ ունեցած հին հաշիվները, ստեղծել վախի ու ստորաքարշության մթնոլորտ, աշխատակազմի հետ վարվել միապետի քմահաճույքով։ Զարմանալի չէ, որ բազմաթիվ բողոքներով այսօր ողողված են բոլոր վերահսկողական ատյանները։ Որպես կանոն, դրանց օրինակներից բաժին է հասնում նաեւ լրատվամիջոցներին։ Նույն ճանապարհով մեզ են դիմել Երեւանի թիվ 38 դպրոցի

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930