Օրվա լրահոսը
ՀՈՒՍԱՆՔ, ՈՐ 13-Ը ՎԵՐՋՆԱԿԱՆ ԹԻՎ ՉԷ
Եկող տարվա ամռանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին հաշված ամիսներ են մնացել: Ու չնայած տարբեր մարզաձեւերում ուղեգրերի հիմնական մասի համար պայքարը դեռ առջեւում է, բայց այժմվանից ՄՕԿ-ի անդամ ազգային օլիմպիական կոմիտեները լրջորեն վերլուծում են արդեն իսկ արվածը, հաշվարկում վերջնական հավանական արդյունքները: Այսօրվա դրությամբ Հայաստանն արդեն 2008 թվականին օլիմպիական խաղերում 5 մարզաձեւերից 13 ուղեգիր ունի:
ԳԵՂԱՍԱՀՈՐԴՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎՎՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ
Գեղասահորդների համար մրցաշրջանն սկսվել է դեռեւս օգոստոսի վերջերից՝ պատանիների եւ մեծահասակների աշխարհի գավաթի առաջնության փուլային մրցումներով, յուրաքանչյուր տարիքային խմբում 6-ական փուլով: Գեղասահքի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն «Առավոտին» պատմելով մեր գեղասահորդների առջեւ դրված ծրագրերի մասին, ասաց. «Աշխարհի գավաթի պատանիների առաջնության փուլերից մեկում, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, արդեն հանդես է եկել մենասահորդուհի Արմինե Ստամբոլցյանը, որի
Եվս մեկ «անտուն» թատրոն
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մաքսիմ Մարտիրոսյանը հույսն արդեն կորցրել է «Առավոտը» 2004թ. հունվարի 21-ին անդրադարձել էր Խորեոգրաֆիայի պետական թատրոնի ներկայացրած «Հավերժություն» ներկայացմանը՝ ըստ Ա. Խաչատրյանի ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի, որը բեմադրել էր թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանը: Հիշեցնենք նաեւ, որ 1987թ. հիմնված անօթեւան թատրոնի ներկայացումը
«ՀՀԿ-ԱԿԱՆ ԵՆՔ, ԲԱՅՑ ՔԱՐՈԶ ՉԵՆՔ ԱՆՈՒՄ»
Երեկ հավաստիացրին բուհերի ուսխորհուրդների կուսակցական նախագահները «Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահ Ռուբինա Բոստանջյանը եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Նարեկ Մանթաշյանը, թեման՝ «Միասնության ծառատունկ 2007-ը»: Ռ. Մակարյանը հայտնեց, որ արդեն 3-րդ տարին է,
Խախտումներ լավագույն տնօրենի դպրոցո՞ւմ
Գյումրիի քաղաքապետի կուսակցի դպրոցն էլ են ստուգել ՀՀ ԿԳՆ տեսչության մոտ երեսուն հոգանոց հանձնաժողովը օրերս ավարտեց իր ուսումնասիրությունները Գյումրիի բոլոր հանրակրթական ու արհեստագործական հաստատություններում (թվով 50): Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց հանձնախումբը ղեկավարող կրթության տեսչության պետ Խաչիկ Մուրադյանը, Գյումրի կատարած այցելության նպատակը ստուգելն էր, թե աշակերտների ընդունումը, փոխադրումը, ավարտելն ու այլ դպրոցներ տեղափոխվելը որքանով են համապատասխանում գործող
ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԸ
Օգոստոսի 17-ին Ժաննա Խեմչյանի, Ռիտա Սարգսյանի, Առաքել Կիրակոսյանի, Մարուս Փաշինյանի, Հերիքնազ Ենգիբարյանի եւ Ա. Հ.-ի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը հարուցել էր քրգործ: Ժաննա Խեմչյանը մեղադրվում էր մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2004 եւ 2006 թվականներին իր նորածիններին վաճառելու փաստի առթիվ: Մեղադրական եզրակացությունը կազմվել էր օրեր առաջ՝ նոյեմբերի 1-ին: Նախաքննությամբ պարզվել էր, որ
Կանայք փառամո՞լ են
Հոգեբանը գտնում է, որ կանայք ուզում են պաշտոն զբաղեցնել ոչ թե աշխատելու, այլ փառքի հասնելու համար: Որքան էլ ՀՀ իշխանությունները ջանում են միջազգային կազմակերպությունների առաջ ցույց տալ, թե Հայաստանն ազատ, ժողովրդավարական երկիր է, սակայն, այնուամենայնիվ, մեր երկրում պատասխանատու պաշտոնները զբաղեցնում են տղամարդիկ: Քաղաքական պաշտոններում էլ կանանց ներգրավվածությունը շատ քիչ տոկոս է կազմում: Այս գումարման Ազգային
ԲՅՈՒՋԵՆ ՀԵՏ Է ՄՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻՑ
Այս տեսակետը երեկ պնդում էին ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության» պատգամավորները Եթե վարչապետ Սերժ Սարգսյանը 2008-ի բյուջեն որակել էր «հավակնոտ»՝ երեկ ԱԺ-ում հնչած 20-ից ավելի ելույթների ընթացքում ի՜նչ անուն ասես, որ չտվեցին հաջորդ տարվա բյուջեին՝ է՛լ «երկրորդ սերնդի բարեփոխումների առաջին բյուջեի նախագիծ» (Տիգրան Թորոսյան), է՛լ «գրոհային» (Վարդան Բոստանջյան), է՛լ «ֆունդամենտալ բնույթի» (Հերմինե Նաղդալյան), է՛լ «կրկին՝ գոյատեւման
ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԿՆԻՔ ԴՆԵԼԸ ԽԱԽՏՈ՞ՒՄ Է
ԱԺ-ն երեկ երեկոյան սկսեց քննարկել «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները եւ լրացումները: Ինչպես արդեն նշել էինք՝ ՀՅԴ խմբակցության առաջարկով ամրագրվել է ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ անձնագրի վերջին էջը դրոշմակնքելու պահանջը: Եվ քվեարկությանը կրկնակի մասնակցելը կանխելու նպատակով՝ մինչ քվեատուփի մեջ ծրարը գցելը ստուգվելու է այդ դրոշմակնիքի առկայությունը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը երեկ հայտարարեց, որ այսպիսով խախտվում
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի անկախացմանը հաջորդած էներգետիկ ճգնաժամը եւ հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակը իրենց ուղղակի ազդեցությունն ունեցան ՀՀ անտառածածկ տարածությունների վրա։ ՀՀ անտառապատվածության սակավությունը իր կնիքը դրեց ՀՀ տարածքի էկոլոգիական հավասարակշռության վրա։ Մենք չափազանց կարեւորում ենք անտառածածկ տարածքների դերը կլիմայի կանոնավորման գործում, գյուղատնտեսության մեջ, ձորերի, հեղեղատների, լճակների, ջրամբարների ափերին, ինչպես նաեւ մարդկանց կյանքի եւ հանգստի համար նպաստավոր
Թռչունիչը կպաշտպանի Պուտինին
Եվ դրանով կատարելու է պապի պատգամը Կոմունիստ Խորեն Սարգսյանի հետ մեր զրույցը սկսվեց հումորից. «Մարտունեցուն հարցնում են՝ նախագահական ընտրություններում ո՞ւմ ես ընտրելու, ասում է՝ Պուտինին»: «Մարտունու բնակչության 90 տոկոսն այսօր ապրում է Ռուսաստանում աշխատողներից եկած գումարներով: Ես, իբրեւ մարտունեցի, բարոյական իրավունք չունեմ դեմ գնալու այդ իրողությանը»,- պարզաբանում է մեր զրուցակիցը: Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մեծ քաղաքականություն վերադարձին
«ՊԱՏԻՎԸ ՊԱՏԻՎ ՏՎՈՂԻՆՆ Է ԵՎ ՈՉ ԹԵ ՊԱՏԻՎ ՎԵՐՑՆՈՂԻՆԸ»
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն այն կարծիքին է, որ չի կարելի թշնամություն սերմանել ժողովրդի տարբեր հատվածների միջեւ: – ՀՀԿ 11-րդ համագումարի ժամանակ դուք քաղաքական ելույթ ունեցաք, որը ուղղակի անհասկանալի էր, քանի որ հայտնի ճշմարտություն է՝ եկեղեցին եւ պետությունը անջատ են եւ մեկը մյուսի գործերին կարծես չպետք է խառնվի: Ուրեմն, ինչո՞վ եք
ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Իշխանությունն իր ուժը փորձեց 20-ամյա երիտասարդի վրա Երեկ առավոտյան, ժամը 11:00-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ 20-ամյա Նարեկ Գալստյանը: Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող իր տնից «Մուստանգ» տաքսի ծառայության մեքենայով իջնելիս՝ Նորքի ճանապարհի վրա, Նարեկին տեղափոխող տաքսին կանգնեցրել են մթնեցված ապակիներով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի երեք՝ սպորտային գլխարկներ
ՍՊԱՌՆԱԼԻՔՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ
Երեկ առավոտյան անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական միության նախագահ Նարեկ Գալստյանը: Հարձակվողները Նարեկին սպառնացել են, որ եթե թերթերին մի բան ասի՝ հաջորդ անգամ կսպանեն: «Ես էլ նրանց ասում էի, որ ասելու եմ ինչ որ կա, ինչ որ եղել է: Ես ասելու եմ, խոսք եմ տալիս էն մարդկանց,
«ՄԵՐ ՄԱՄՈՒԼՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ»
«ԶԼՄ-ների հանրային պատասխանատվությունը ընտրությունների ընթացքում» կոնֆերանսին հայտարարեց ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը: «Ես էլ եմ եղել պաշտոնյա, գիտեմ, որ վերջիններս միշտ էլ խոչընդոտելու են, որ մամուլը լինի օբյեկտիվ: Մյուս կողմից էլ պաշտոնյաներին գուցե ինչ-որ տեղ ավելի ներելի է խաբելը, քան ժուռնալիստներին, քանի որ, եթե պաշտոնյան խաբի, լրագրողները կարող են վեր հանել այդ սուտը, իսկ եթե լրագրողն
ԱԲՐԱՄՈՎԻՉՆ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Անգլիայի «The Daili telegraph» հրատարակությունը կազմել է բրիտանական ֆուտբոլում դրամ ներդրած ամենահարուստ մարդկանց եւ Բրիտանական կղզիներում ամենահարուստ ֆուտբոլիստների ցուցակը, որոնց վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրած դեմքերը ոչ ոքի չեն զարմացնում: Թիվ մեկ մարզաձեւում ներդրած անձանց ցուցակում առաջին տեղը, ինչպես եւ սպասվում էր, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչն է, որը երկրորդ տեղում հայտնված «Տոտոնհեմի» տիրոջից՝ Ջո Լյուիսից, հարուստ
«Երաժշտությունն է իմ անձնական կյանքը»
Գերմանացի ջութակահարուհի Լատիցա Հոնդա-Ռոզենբերգի համոզմամբ, այն լցնում է իր կյանքը Հայ երաժիշտների, մասնավորապես՝ ջութակահարների շրջանում աժիոտաժ է սկսվել Գերմանիայից առաջին անգամ Հայաստան ժամանած երիտասարդ ճանաչված ջութակահարուհի Լատիցա Հոնդա-Ռոզենբերգի այցի առիթով: Ոմանք ասում են, թե նա գերմանուհի է, ոմանք էլ հերքում՝ վկայակոչելով նրա ճապոնական արտաքինը: Կա նաեւ այսպիսի կարծիք՝ եթե ջութակահարուհին 1998-ին չդառնար Չայկովսկու անվան միջազգային
ՄԵՐ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Բաց նամակ Ժիրայր Սեֆիլյանին Սիրելի Ժիրայր. Վաղուց պատրաստվում էի քեզ գրել, բայց գրել՝ հենց բաց նամակ, որովհետեւ այսօրվա Հայաստանում այն, ինչ կարող ենք իրար ասել մենք՝ քաղաքական հայացքներով միմյանցից գուցե եւ շատ տարբեր, երկրի ներկայիս վիճակը հանդուրժել անկարող երկու հայ մարդ, կարեւոր է ոչ միայն մեր, այլ նաեւ շատ ու շատ ուրիշ՝ կյանքը բնականոն հուն
Գործարար-թիկնապահի դեմ
Օրեր առաջ «Առավոտի» խմբագրություն այցելած «Դվին-1» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը մեզ տրամադրեց իր նամակը: Այն ուղարկվել էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տնօրենը խնդրում էր նամակը տպագրել ամբողջությամբ: Նամակագիրը մեզ ասաց, որ ցանկացած տողի համար պատրաստ է պատասխան տալ: «Ձեզ գրելու պատճառն իմ ընտանիքին սպառնացող վտանգն է: Ստորեւ կներկայացնեմ գործի էությունը, որի հեղինակը
«Խիղճ ունեցեք եւ լաչառություն մի արեք»
Սուքիասյաններին խորհուրդ է տալիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեկ հերթական անգամ կազմակերպվել էր «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսը, որի ժամանակ հիմնականում ցուցադրվում է գյուղատնտեսական արտադրանք: Երեկ ցուցահանդես էր այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա շրջում էր բոլոր տաղավարների մոտով ու ժամանակ առ ժամանակ համտեսում արտադրողների առաջարկած պոմիդորի, սմբուկի ու պղպեղի պահածոները՝ ընթացքում էլ զրուցում ընկերությունների ներկայացուցիչների հետ: Իսկ ցուցահանդեսում
«ՀԱՅՓՈՍՏՈՒՄ «ԱՆՑՅԱԼԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ» ԵՆ ԱՐԵԼ
Ընկերությունում զանգվածային կադրային կրճատումների ժամանակ պարզապես ազատվել են անկարգապահ աշխատակիցներից: «Հայփոստը» մեռյալ, հին կարգերով աշխատող, չկազմակերպված ու անկարգապահ աշխատողներով մի ընկերություն է եղել՝ մինչեւ հոլանդացիների գալը: Երբ հոլանդական ընկերությունը ստանձնել է «Հայփոստը» կառավարելու գործը՝ որոշել է այնտեղ իսկական «ցոՏՐՍՈ» անել: Այդ մաքրության արդյունքում էլ հենց տեղի են ունեցել ընկերությունում զանգվածային կադրային կրճատումները: Բոլոր անպետք աշխատողները,
ԳՐԱԶԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես պատրաստակամորեն «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին հանձնում եմ իր շահած 1000 դոլարը՝ 2004թ. հունվարին մեր միջեւ կայացած գրազի առթիվ։ Ցանկանում եմ նաեւ այդ կապակցությամբ հանդես գալ հետեւյալ մեկնաբանությամբ: Ես վստահեցնում եմ պարոն Աբրահամյանին, որ մեր նախաձեռնած Ազգային հեղափոխության գործընթացն անպայման հասնելու է տրամաբանական հանգուցալուծման, եւ Հայաստանում արձանագրվելու է ժողովրդահաճո իշխանափոխություն: Դրա համար գալիք
ՄՃԽ-ն խորապես անհանգստացած է
«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է դադարեցնեն սպառազինությունների վտանգավոր մրցավազքը եւ զսպեն ռազմատենչ հայտարարությունները, դրանք փոխարինելով ղարաբաղյան տարածաշրջանում իրավիճակը բանակցություններով կարգավորելու ջանքերով»: LՂ հակամարտության վերաբերյալ իր հերթական զեկույցում այսպիսի համոզմունք է հայտնել Միջազգային ճգնաժամային խումբը: ՄՃԽ-ի «Լեռնային Ղարաբաղ. պատերազմի հնարավոր վտանգ» վերնագրված այս նոր փաստաթուղթն ուսումնասիրում է հակամարտության անտեսման հետ կապված վտանգները ինչպես տարածաշրջանի, այնպես էլ
Հավատարմության երդումներ
ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը վստահ է, որ ՀՀԿ-ի քաղաքական կապիտալն ամենամեծն է, իսկ Խոսրով Հարությունյանը հերթական անգամ ճիշտ կողմնորոշվեց: ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր (Վարդենիս) Հակոբ Հակոբյանը երեկ լրագրողներին բացատրում էր, որ մեր երկրում մայիսի 12-ին տեղի են ունեցել ազատ եւ արդար ընտրություններ եւ որպես իր ասածի ապացույց՝ հղում էր կատարում միջազգային կառույցների գնահատականներին:
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ՝ ՕԲՅԵԿՏԻՎ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների շեմին մեր հասարակությունը, հակառակ իշխանությունների ցանկությանը, սկսել է ինքնամաքրման, նաեւ քաղաքական դաշտն առողջացնելու գործընթաց: Այս համոզմունքը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Նրա ասելով՝ «թեեւ գործող իշխանությունները վերջին տասնամյակում ամեն ինչ արել էին քաղաքական դաշտը փոշիացնելու, այլասերելու, գաղափարազրկելու ու
ՇԱՏ ՍՈՎՈՐԱԿԱ՞Ն ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Եթե, ինչպես պնդում է վարչապետը՝ շատ սովորական են այն ստուգումները, որոնք հարկային ծառայությունն անցկացնում է «ՍԻԼ»-ում, մնում է միայն սարսափով պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել ոչ սովորականները: «Փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը չափազանց կարեւոր է կառավարության արդյունավետ գործունեության համար»,- ԱԺ-ում նոյեմբերի 13-ին վարչապետ Սերժ Սարգսյանի ելույթի այս տողերը երեկ կառավարության հարցուպատասխանի ընթացքում
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ՓՈՂԻ ՄՈԼԱԳԱՐՆԵՐՆ ԵՆ
«Այսօր չկա առճակատում ազգայնականի, կոմունիստի եւ ժողովրդավարի միջեւ, ինչպես ոմանք փորձում են մեզ ներկայացնել։ Իսկական ազգայնականը, կոմունիստն ու ժողովրդավարը այսօր իրար փոխլրացնող են՝ երկրի առաջ ծառացած խնդիրներ, մրցակից ծրագրեր մշակելով, միմյանց ծրագրերը լրացնող, լավագույն լուծում գտնող եւ իրականացնող։ Մեր հակառակորդը կեղծ ժողովրդավարն է, կեղծ ազգայնականն ու կեղծ կոմունիստը, ովքեր պատրանքներին տրված, փողի եւ իշխանության մոլուցքից
ԱՆՊԱՅՄԱՆ ԴՐՍԻՑ ՄԱՍՆԱԳԵՏ Է ՀՐԱՎԻՐՎԵԼՈՒ
Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Մեր ֆուտբոլի ազգային հավաքականն անպայման արտասահմանցի մասնագետ է մարզելու, քանի որ այսօրվա դրությամբ Հայաստանում այնպիսի մակարդակի մարզիչ, որը կարողանա գլխավորել թիմը, չկա»,- ասել է նա: Պարոն Հայրապետյանի խոսքերով, ֆեդերացիան ներկայումս միանգամից մի քանի ճանաչված մասնագետների հետ բանակցություններ է վարում, սակայն թեկնածուների մեծ մասն արդեն
ԽՈՅ 21.03-20.04: Աշխատեք գտնել նրանց, ովքեր կիսում են ձեր տեսակետները։ Դա անհրաժեշտ է գործի համար։ ՑՈՒԼ 21.04-21.05: Հարմար օր է անելիքները պլանավորելու եւ կենցաղային հարցերը լուծելու համար։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Օրը նպաստավոր ազդեցություն կունենա ձեր ողջ մտավոր գործունեության համար։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Հնարավոր է՝ կոմերցիոն ինչ-որ հաջողություն եւ եկամուտ ունենաք։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Գործընկերների հետ ֆինանսական քննարկումներ պետք
Մշակույթով զբաղվում են «հակամշակութայինները»
Ինչպես են նշանակվել մշակույթի նախարարները Երբեւէ չեն հնանում այն պատմություններն ու իրողությունները, որոնք ծնվում են տարբեր ժամանակներում, քաղաքական իրականության թշվառության ու բարոյական անկման պայմաններում: Չեն հնացել նաեւ պատմությունները մշակույթի ՕԵԿ-ական նախարարների վերաբերյալ: Վերջերս «Առավոտը» հետաքրքրվեց թատերագետ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՕԵԿ անդամ Լեւոն Մութաֆյանից, թե ի՞նչ է նշանակում ժամանակին կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի հեղինակային երեկոյին ՕԵԿ նախկին


















































