Օրվա լրահոսը
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԵՐ ԵՂԵ՞Լ ԵՆ «Հոկտեմբերի 27»-ի գործին է կցված նաեւ մի քաղաքացուհու՝ Վարդիթեր Մադաթյանի նամակը, որը նա 2000 թ. ապրիլի 28-ին ուղղել էր զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին. «Ձեր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշեցիք, թե դատաբժշկական քննությունը հաստատել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրվողների հոգեկան նորմալ վիճակը։ Այդ կապակցությամբ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետեւյալին։ Որքան կարողացել եմ կողմնորոշվել
ԲԱՔՎՈՒՄ ԼՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ
ԲԱՔՎՈՒՄ ԼՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ Երեկ Բաքու էր ժամանելու Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի պատվիրակությունը՝ վերջինիս նախագահ Կարեն Օհանջանյանի գլխավորությամբ: Նախորդ օրը սակայն Ղարաբաղի ազատագրության ադրբեջանական կոմիտեն հայտարարություն է տարածել, որով բողոք է հայտնել հայերի Ադրբեջան կատարելիք հերթական այցի առնչությամբ: Ադրբեջանական «Զերկալո» թերթը տեղեկացնում է, թե սույն հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ այդ պատվիրակության
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, որպես դրա տրամաբանական շարունակություն եւ հետեւանք, սկսվեցին եւ լայն ծավալ ստացան հարձակումներն այդ ոճրագործության զոհեր ՀԺԿ առաջնորդ Կարեն Դեմիրճյանի եւ ՀՀԿ ղեկավար Վազգեն Սարգսյանի ստեղծած, ժողովրդի վստահության քվեն ստացած ու ՀՀ Ազգային ժողովում իր իսկ անունով պատգամավորական խմբակցություն կազմավորած «Միասնություն» դաշինքի դեմ։ ՀՀԿ-ն, հռչակելով իրեն որպես Ռ. Քոչարյանի քաղաքական հենարան,
Ուրեմն հասարակությունն իր դժգոհությունը պետք է ուղղի այդ գործարքի ջատագովին
«ԱրմենՏելի» գործարքի կնքահայրը նախագահ Քոչարյանն է Ուրեմն հասարակությունն իր դժգոհությունը պետք է ուղղի այդ գործարքի ջատագովին «Այն, ինչ կատարվում է «ԱրմենՏելի» շուրջ՝ թատրոն է հիշեցնում»,-անդրադառնալով սեպտեմբերի 1-ից րոպեավճարի կիրառման դեմ ՀՀ իշխանությունների կազմակերպած դեմարշին, ասաց «21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանը: Վերջինս կարծիք հայտնեց, թե այսօր կառավարությունը հերոսի կեցվածք ընդունած, իբր, պաշտպանում է հասարակության եւ
1999
ՆՐԱՆՔ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԷԻՆ ՓՆՏՐՈՒՄ 1999 թ. մարտից Նաիրի Հունանյանը եւ այլք փնտրում էին մարդկանց, ովքեր իրենց հետ միասին պիտի հեղաշրջում անեին։ Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում իրենց սեւ գործն անելուց հետո նրանք դարձյալ լծվել էին «որոնողական աշխատանքների»։ Նրանք համախոհներ են փնտրել անգամ առանց առանձնահատուկ լրջության։ Ասենք, Էդիկ Գրիգորյանի հարեւանը՝ Արթուր Բարսեղյանը, 1999-ի նոյեմբերի 3-ի հարցաքննության ընթացքում
Հարցազրույց
«ԵՐԿՐԻՆ ՊԵՏՔ ԵՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» Հարցազրույց Ստեփան Դեմիրճյանի հետ – Պրն Դեմիրճյան, Ձեր տնօրինած գործարանի մասնավորեցման գործընթացին մասնակցելու համար հայտերը ներկայացնելու ժամկետը լրացավ օրերս։ Պարզվեց, որ միայն մեկ հայտ կա՝ «Մարսի» կոլեկտիվի ներկայացրած հայտը։ Արդյո՞ք իշխանությունները ինչ-որ դերակատարություն ունեցել են, որ որեւէ այլ ինքնակոչ «ընկերություն» մասնավորեցման հայտ չներկայացնի։ Փաստորեն, տրամադրվածություն է զգացվում գործարանի մասնավորեցումը հօգուտ Ձեզ
ՈՉ ՄԻ ՑՈՒԼ ՉԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ
ՈՉ ՄԻ ՑՈՒԼ ՉԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ Սեպտեմբերի 7, 8, 9-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք ցլամարտի շուրջ մեծ «իրարանցում» է սկսվել։ Արտահայտվում են իրարամերժ տեսակետներ։ Մի մասը դեմ է Երեւանում կորիդայի անցկացմանը, պատճառաբանելով, թե դա անհարիր է քրիստոնյա ազգին, չի համապատասխանում մեր ժողովրդի հոգեբանությանը։ Մյուս մասը պնդում է հակառակը, նշելով, որ ցլամարտի ժամանակ տեղի ունեցող
Տուժողի առաջին հաղթանակը
Տուժողի առաջին հաղթանակը Արմավիրի N զորամասի հրամանատար Մուրադ Աբրահամյանը, ըստ մեր ունեցած տեղակատվության, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Հավանաբար, այդ իսկ պատճառով, տրամադրություն չունեին պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, մասնավորապես ՊՆ զինվորական հոսպիտալի բուժվարչության պետն ու հոսպիտալի պետը։ Նրանք չժամանեցին Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան, ուր նախագահությամբ Ամրահի Պետրոսյանի, լսվեց Արմավիրի N զորամասի սերժանտ Սուրեն Գրիգորյանի ներկայացուցիչների հայցն
ԽՁԿ ըԿխՆՄժ Երեկ «Մանկական աշխարհի» կոլեկտիվը հավաքվել էր քաղաքապետարանի
ԽՁԿ ըԿխՆՄժ Երեկ «Մանկական աշխարհի» կոլեկտիվը հավաքվել էր քաղաքապետարանի մոտ։ Կոլեկտիվի չորս պատվիրակներ բարձրացան քաղաքապետ Ռ. Նազարյանի մոտ՝ բանակցություններ վարելու նպատակով։ Քաղաքապետը քաղաքում չէր, պատվիրակները զրուցեցին տնտեսական քաղաքականության եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Աշոտ Բաբայանի հետ։ «Մանկական աշխարհի» աշխատողներն ասացին, որ Ա. Բաբայանին ներկայացրել են իրենց դիրքորոշումը. իրենք պատրաստ են վճարել այն գումարը, որը առաջարկվել
Երբ լսում ես պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների բանավեճերն ու դատողությունները հաշվիչ դրամարկղերի
Տգիտության վնասները Երբ լսում ես պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների բանավեճերն ու դատողությունները հաշվիչ դրամարկղերի եւ րոպեավճարի ներդրման վերաբերյալ, սկսում ես գիտակցել, որ այդ մարդիկ ապրում են մի յուրահատուկ աշխարհում, որտեղ տիրում է ինֆորմացիոն վակուումը, որտեղ չեն կարդում արտասահմանյան մամուլ, ծանոթ չեն Ինտերնետին: Հակառակ դեպքում չես կարող բացատրել, թե ինչու են կրքեր բորբոքվել այն խնդիրների շուրջ,
Սեպտեմբերի
Պատմավեպ «Առավոտի» էջերում Սեպտեմբերի 8-ից սկսած, «Առավոտն» իր շաբաթօրյա համարներում (10-11 էջեր) տպագրելու է Վահրամ Մարտիրոսյանի «Խաչի համար ծպտվածները» պատմավեպը։ Ինչո՞ւ «Առավոտում»։ Այս հարցին «Առավոտի» գլխավոր խմբագիրն ուներ՝ իր, իսկ գրքի հեղինակը՝ իր պատասխանները։ Ըստ Արամ Աբրահամյանի, որը, բանից պարզվում է, ձանձրացել է քաղաքական գործիչների հետ շփումներից, քանի որ արդեն կանխազգում է նրանցից յուրաքանչյուրի ասելիքը,
Հարցազրույց
«ԱԿՆԹԱՐԹՆԵՐ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ ՀԵՏ» Հարցազրույց Սոֆի Դեւոյանի հետ – Տիկին Դեւոյան, շուտով հանդիսատեսի դատին կհանձնեք «Շառլ Ազնավուր» բեմադրությունը։ Ինչպե՞ս ծնվեց այդ բեմադրության մտահղացումը։ – Մտահղացումը ծնվել էր շատ վաղուց։ Տարիներ առաջ, երբ երեւանյան բեմերից մեկում երեխայի իմ մանկական աչքերով ես առաջին անգամ տեսա Շառլ Ազնավուրին, նա դարձավ առեղծվածային մի գաղտնիք եւ գերեց ինձ։ Այդ հանդիպումից
Մինչեւ սեպտեմբերի 15-ը բուհերի վճարովի համակարգ
Վարձերը չեն վճարում Մինչեւ սեպտեմբերի 15-ը բուհերի վճարովի համակարգ ընդունված ուսանողները պարտավոր են վճարել ուսման վարձը, ավելի ճիշտ՝ վարձի 50%-ը։ Ընդհանուր առմամբ՝ երեկվա դրությամբ վճարովի համակարգ ընդունվածների 10%-ը նույնիսկ դեռ չի վճարել ուսման վարձը։ Իսկ վճարովի համակարգ ընդունված ուսանողը հրամանագրվում է, այսինքն՝ ստանում է ուսանողի կարգավիճակ միայն ուսման վարձը վճարելուց հետո։ Վճարումների մասին մեր հարցին
Արմենակ
ՄԻՐՈՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՍԿԱԾԵՑ ԱՆԳԱՄ ԵՂԲՈՐԸ Արմենակ Արմենակյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանը երեկ ավարտեց իր հարցերն ուղղել «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալ Նաիրի Հունանյանին։ Միրոյանի շահերի ներկայացուցչի, փաստաբան Արամ Կարախանյանի հարցաքննությունը, փաստորեն, չավարտվեց եւ այն կշարունակվի սեպտեմբերի 5-ին նշանակված դատական նիստի ժամանակ։ Ա. Կարախանյանը հետաքրքրվեց, թե արդյոք ամբաստանյալը հոկտեմբերի 27-ին օգտագործե՞լ է «որեւէ գրգռիչ»,
Երեւանի մամուլի ակումբ, ՄԱԿ եւ «Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ» կազմակերպությունների նախաձեռնությամբ Ծաղկա
Ո՞վ է մեղավոր Երեւանի մամուլի ակումբ, ՄԱԿ եւ «Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ» կազմակերպությունների նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան առաքելությունների գործունեության լուսաբանումը այաստանի մամուլում» թեմայով սեմինար։ Այնպես ստացվեց, որ սեմինարը վերածվեց երկխոսության։ Արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչները դժգոհում էին լրագրողների աշխատանքից, լրագրողներն էլ դրանում մեղադրում էին արտասահմանյան եւ միջազգային կազմակերպություններին։ Օրինակ, ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, հասարակական տեղեկատվության
Նկատի
ԱՌԱՅԺՄ՝ ՈՉ ՄԻ ԽՆՁՈՐ Նկատի ունենալով քաղավիացիայում կառուցվածքային բարեփոխումների նպատակով կառավարության ընդունած որոշումը, առավել հիմնավոր է թվում մասնագետների պնդումն այն մասին, որ «Հայկական ավիաուղիների» (ՀԱՈւ) հիմնական խնդիրը անհաջող մենեջմենթն է։ Եւ այսպես, լինում է, չի լինում, մի ավիաընկերություն։ Անունն՝ «Արարատ172Ավիա»։ Այս «Արարատ172Ավիան» չափի առումով իրենից մեծ պարտքեր է ունենում եւ միացվում է ՀԱՈւ172ին, ինչպես նշվեց՝
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԹԱՆԿ ԲԱՆ Է
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ԹԱՆԿ ԲԱՆ Է Իսկ արժանապատվությո՞ւնը Միֆ է այն տարածված կարծիքը, թե լրագրողներս հասարակության ամենաազատ եւ իր իրավունքները հարգող մասն ենք։ Երեկ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հրավերով (եւ ոչ թե՝ հրավերքով, ինչպես նշված է նրանց մամլո հաղորդագրության մեջ) մայրաքաղաքի գրեթե բոլոր ԶԼՄ-ները ներկայացել էին Վարդան Խաչատրյանի ասուլիսին։ Նախօրոք ժամը 17.30-ին (բազմիցս գրել ենք 15.00-ից
«Միասնություն» խմբակցության աշնանային առաջին նիստին մասնակցում էին միայն ՀՀԿ անդամները եւ անկուսակցա
Բաժանման բարեկիրթ ձեւ դեռ չկա «Միասնություն» խմբակցության աշնանային առաջին նիստին մասնակցում էին միայն ՀՀԿ անդամները եւ անկուսակցականները։ ՀԺԿ անդամ պատգամավորները նիստի մասին տեղեկացված չեն եղել։ Խմբակցության նախկին քարտուղար, ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանը, նաեւ Գրիգոր Հարությունյանը եւ Ստեփան Զաքարյանը հայտնեցին, որ նիստի մասին իրենց տեղյակ չեն պահել։ Վարդան Մկրտչյանն ասաց, որ, իհարկե, միտում կա եւ այն
«ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՄԻՖԵՐԸ Պետական հեղաշրջման փորձի օրը տեղի ունեցած այս երկու սպանությունների շուրջ, որոնք բոլորի աչքի առջեւ չէին կատարվել՝ հյուսվել են, այսպես ասած, առասպելներ։ Ռուբեն Միրոյան Առիթ ունեցել ենք նշելու, թե տարածված լուրերի համաձայն, ԱԺ այս փոխնախագահին ահաբեկչի տեղ դնելով թյուրիմացաբար սպանել էր Վազգեն Սարգսյանի թիկնապահը։ Ասում են, թե ԱԺ շենքի 3-րդ հարկում նկարահանված տեսաժապավենում
Օգոստոսի
ԹիշխԼ ըյԽԸ իԸ ՀԿթԸ? Օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԱԷԿ-ի վերաբեռնավորման համար անհրաժեշտ միջուկային վառելիքի՝ 13.78 մլն դոլար արժողությամբ նոր խմբաքանակի ձեռքբերման ու արդեն ստացվածի դիմաց Հայաստանի կուտակած 16.95 մլն դոլար պետական պարտքի հետ առնչվող խնդիրները կարգավորելու համար: ՀՀ էներգետիկայի նախարարությունից ստացված պաշտոնական տեղեկությունների համաձայն, նախարար Գալուստյանի եւ
Զանգվածային արտագաղթ. ո՞վ է մեղավոր
Զանգվածային արտագաղթ. ո՞վ է մեղավոր Հայաստանի եւ արտագաղթի խնդրի վերաբերյալ Հյու Փոուփի հոդվածը («Վերջապես պետություն դարձած Հայաստանը ժողովրդի պակաս ունի. բնակչության անկումը՝ աշխարհի ամենավատթարներից. «Ես կմեկնեմ ցանկացած տեղ», Wall Street Journal International, հուլիսի 6) ընդգծում է ՀՀ-ի, նրա ժողովրդի ու քաղաքականաստեղծների համար ռազմավարական նշանակության տագնապահարույց մի երեւույթ։ Ակնհայտորեն դիպուկ հրապարակումը, սակայն, չի արտացոլում այն լրագրական
ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՐԱՆԱԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿՈՆԿՐԵՏԱՆԱԼ
ՊԵՏՔ Է ԸՆԴՀԱՆՐԱՆԱԼ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԿՈՆԿՐԵՏԱՆԱԼ «Եվրասիա» հիմնադրամի շրջանակներում երեկ շարունակվեց դեռեւս 2000թ. դեկտեմբերից սկսված «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախաձեռնած մամուլի համար կազմակերպված հերթական մոնիտորինգը։ Այս անգամ «Ֆեմիդայի» հյուրերն էին արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանը եւ ԳԱԱ-ի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի հայցող, ինչպես նաեւ՝ քրեական եւ զինվորական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական Ռաֆիկ Մելքոնյանը։ Ծավալված
ՏՈՆ, ՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆԸ ՉԷ
ՏՈՆ, ՈՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆԸ ՉԷ Այսօր Դպրության ու գիտելիքների օրն է։ Գուցե թե այս մի օրը պետական այրերը հիշեն դպրոցների մասին, նույնիսկ այցելեն ամեն մեկը մի դպրոց ու ոգեւորված ճառեր արտասանեն ուսուցիչների հերոսական աշխատանքի, կրթության կարեւորության եւ շատ այլ բարձր ու վսեմ թեմաներով։ Բայց ոչ ոք հաստատ չի խոսի այն մասին, որ ուսուցիչներին արձակուրդ ուղարկեցին առանց
«Սա է իրականությունը»
«Սա է իրականությունը» «Առավոտ» թերթի 16.08. 2001թ. համարում «Ռոբերտ, Ցօ վպ տՐՈՉ!» խորագրով հրապարակման մեջ «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Դանիելյանի հայտարարությունների կապակցությամբ իմ ափսոսանքն եմ հայտնում առ այն, որ անծանոթ հասարակական կազմակերպության կայացման համար նախկին նախարարը դիմել է իրական փաստերի գիտակցված խեղաթյուրման։ «Հաղթանակ» զբոսայգում հյուրանոցի կառուցման մասին որոշումից անմիջապես հետո ես մեկնել եմ
«ՔԱՂՑԿԵՂԱԲՈՒՅԺ» ՀՈԴՎԱԾԱԳԻՐՆԵՐ
«ՔԱՂՑԿԵՂԱԲՈՒՅԺ» ՀՈԴՎԱԾԱԳԻՐՆԵՐ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոբելյանի վերջին ակորդը 600 էջանոց եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) գիտական հոդվածների ժողովածուի հրատարակումն էր, որի շապիկն անգամ տպավորիչ էր։ Ըստ գիտական կոչվող այդ հոդվածներից մեկի՝ հեղինակներ Արտյուշա Ղազարյանը, Արթուր Աղաբալյանը եւ Ալյոշա Աղավելյանը հայտնագործել են «զետապոլ» անունով դեղամիջոց, որը, ինչպես իրենք են հավաստում, ոչ ավել, ոչ պակաս,
TIR ԳՐՔՈՒՅԿԸ՝ ԵՐԱՇԽԱՎՈՐ
TIR ԳՐՔՈՒՅԿԸ՝ ԵՐԱՇԽԱՎՈՐ Օրերս TIR համակարգով իրագործվեց հանրապետությունում առաջին միջազգային բեռնափոխադրումը։ TIR-ով փոխադրման առավելությունն այն է, որ բեռը սահմանված չափով բարձվելուց, ստուգվելուց եւ մաքսային վարչության կողմից կնքվելուց հետո ճանապարհային լրացուցիչ ստուգում չի անցնում։ Այն նաեւ երաշխավորված է անգլիական խոշոր ապահովագրական ընկերությունների կողմից։ Մեր հանրապետությունում TIR փոխադրագրքույկները հատկացնում է «Հայաստանի միջազգային փոխադրումների միություն» կազմակերպությունը։ Միությունը TIR
«ՇԱՏ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՈՒՆԵՆՔ»
«ՇԱՏ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՈՒՆԵՆՔ» Որպես կանոն, մայրաքաղաքի ամեն մի շուկա գործում է ըստ կանոնակարգի, այսինքն՝ տվյալ տոնավաճառի կամ շուկայի համար ընտրվում է համապատասխան վայր, գանձվում են սահմանված վճարներ։ Սակայն «Առավոտի» ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ շաբաթ-կիրակի օրերին վերնիսաժի հարեւանությամբ գտնվող շների շուկան հարմար չէ ոչ միայն սանիտարահիգիենիկ տեսանկյունից, այլեւ գործում է անօրինականորեն։ Այդ առիթով պարզաբանումների համար դիմեցինք
Տարարացիներն
ՏԱՐԱՐԱՑԻՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ Տարարացիներն ապրում են Տարարա լեռան շուրջն՝ արդեն երկար դարեր: Դա նրանց իրավունք է տալիս մտածելու, թե լեռն իրենց է պատկանում: Տարարան ամենուր է՝ նրանց դրոշին, նամականիշերին, դրամին եւ ազգային օրհներգում: Իմիջիայլոց, նրանց երեխաները ծնվում են հետույքի վրա կապտավուն հետքով, որ շրջված V-ի տեսք ունի: Դա նրա նշա՛նն է: Երբ տարարացին գլուխը բարձրացնում է՝
Թենիսի ԱՄՆ բաց առաջնության մեկնարկային փուլում համընդհանուր ճանաչում ունեցող «աստղերը» հարկադրված են
«US Open»-ում հաղթանակները հեշտ չեն տրվում Թենիսի ԱՄՆ բաց առաջնության մեկնարկային փուլում համընդհանուր ճանաչում ունեցող «աստղերը» հարկադրված են բարդ խնդիրներ լուծել։ Թվում էր, թե համեմատաբար թույլ մրցակիցներն ի վիճակի չեն լինի արժանի դիմադրություն ցույց տալ նրանց։ Սակայն առաջին իսկ հանդիպումներն ապացուցեցին հակառակը։ Վերջիները թեեւ գերազանցապես տանուլ տվեցին, սակայն նրանց մղած անզիջում պայքարը պարզապես հիացրեց բոլորին։
«Երկրորդ համահայկական խաղերի» մասին, հավանաբար, դեռ էլի կխոսվի, տարբեր տեսանկյուններից կարվեն նոր վե
ՄԻ՞ԹԵ ԱՌԻԹԸ ՁԵՌՔԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎԵՑ «Երկրորդ համահայկական խաղերի» մասին, հավանաբար, դեռ էլի կխոսվի, տարբեր տեսանկյուններից կարվեն նոր վերլուծություններ, կտրվեն նոր գնահատականներ։ Ակնկալվում է, որ կազմկոմիտեն կհրավիրի ամփոփիչ մամուլի ասուլիս։ Իսկ մինչ այդ ցանկանում ենք խոսել մի խնդրի շուրջ, որը, մեր համոզմամբ, չափազանց կարեւոր դեր կարող է խաղալ հանրապետությունում ֆիզկուլտուրայի եւ սպորտի հետագա զարգացման, միջազգային մրցասպարեզներում