Օրվա լրահոսը
ԽՄԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉԽՈՍԵՑԻՆ
Երեկ Մամուլի ազգային ակումբում ներքաղաքական հարցեր քննարկելու համար հյուրընկալված ԱԺ նախկին եւ ներկա պատգամավորներ Արամ Մայիլյանը, Հրանտ Խաչատրյանը, Թաթուլ Մանասերյանն ու Լարիսա Ալավերդյանը հանդիպման ողջ ընթացքում իրենց ծարավը հաճույքով հագեցնում էին «Բջնի» հանքային ջրով եւ «Նոյ»-ով: Բայց երբ լրագրողը նրանց հարցրեց, թե ինչպես են իրենք վերաբերվում «ՍԻԼ» կոնցեռնի պատվավոր նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ
ԱՊՀ երկրների մարզական ղեկավարները՝ Հայաստանում
Անցած տարի Ռիգայում կայացած եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ղեկավարների հավաքում հարց էր բարձրացվել Պեկինի օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով նաեւ ԱՊՀ եւ Բալթյան երկրների մարզական ղեկավարների խորհրդակցություն կազմակերպելու անհրաժեշտության մասին, որը հյուրընկալելու պատիվը Վրաստանի եւ Մոլդովայի հետ մրցակցությունում տրվել էր Հայաստանին: Երեկ բոլոր այդ երկրների ՕԿ-ների ներկայացուցիչները, բացի Ադրբեջանից, Թուրքմենիայից եւ Էստոնիայից, հավաքվել էին
ՆԱԽԱՊԵՍ ԷՐ ՈՐՈՇԵԼ ՓԱԽՉԵԼ
Այդ հետեւությանն են հանգել Չիկագոյում Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարն ու հավաքականի գլխավոր մարզիչը: Սիրողական բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը Չիկագոյում անցկացված աշխարհի առաջնությունից, որտեղ օլիմպիական երեք ուղեգիր էր նվաճել, տուն Է վերադարձել առանց 54 կգ քաշային Վաչագան Ավագյանի: Քանի դեռ մեր պատվիրակությունը Ամերիկայում էր, մարզիկի անհետանալու հետ կապված տեղեկատվությունը սուղ էր: Չնայած դրան, «Առավոտն» այդ ընթացքում
«Հայ կինոռեժիսորները չեն անտեսվում»
Հավաստիացնում է Հայաստանի ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրերի ղեկավար Մելիք Կարապետյանը: Ազգային պատկերասրահի վերանորոգումից հետո, 2004թ. այնտեղ հիմնվեց կինոկենտրոն, իսկ 2005թ. մարտ ամսից սկսվեց տարբեր ժանրի ֆիլմերի կանոնավոր ցուցադրությունը: Նոյեմբերի 2-30-ը պատկերասրահի եւ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներում այդ կինոկենտրոնի նախաձեռնությամբ անցկացվում է 2004-2006թթ. եվրոպացի հայտնի կինովավերագրողների, այդ թվում՝ Պատրիցիո Գուզմանի, Գլեն Գուլդի, Վիլյամ Կարելի, Մարի Հելենի, Էլիզաբեթ
ԳՈՌԱՑՈՂ ՇԱՄԻՐԱՄ ԵՎ ԽՂՃՈՒԿ ԱՐԱ
Հ1-ի ռեժիսոր Դավիթ Հարությունյանի ու պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի թատերական նախագիծը սովորական գորշ ներկայացումն էր: Նոյեմբերի 6-ին Հ. Պարոնյանի անվան թատրոնում կայացավ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» դիցապատմական ողբերգության հիման վրա՝ հեռուստատեսային ռեժիսոր Դավիթ Հարությունյանի բեմադրած «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացման պրեմիերան: Նախագծի պրոդյուսերն է Հրաչ Քեշիշյանը, երաժշտության հեղինակը՝ Արման էլբերտը: Արա Գեղեցիկին մարմնավորել էր Խորեն Լեւոնյանը,
Վստահության կանխավարկածը խախտված է
Քննարկումներ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագծի շուրջ Երեկ արդարադատության նախարարության մամուլի սրահում PR-ասոցիացիան կազմակերպել էր քննարկում՝ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրինագծի հետ կապված: Օրինագիծը ԱԺ-ում մեծ աղմուկ է հանել: Հիշեցնենք, որ նոր մարմինը պետք է քննի օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից կատարված ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները,
«ԶԱՉՈՏՆԻԿՆԵՐ» ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
Կրեդիտային համակարգի նորամուծություններից հայաստանյան բուհերի ուսանողները առայժմ բան չեն հասկանում «Որ իմանաք, թե ինչ է կրեդիտային համակարգը, մեզ էլ կասեք, լա՞վ»,- Ագրարային համալսարանի ուսանողուհի Անուշ Հայրապետյանն այսպես պատասխանեց «Առավոտի» հարցին, թե կրեդիտային համակարգի մասին ինչ գիտեն ուսանողները: ԵՊՀ ուսանողուհի Անի Սարգսյանն էլ նշեց. «Կրեդիտային համակարգի բերած նորությունն այն է, որ մեծացել է բացակայությունների հանդեպ խստությունը,
Գետառը փակել չի կարելի
Պնդում են մի շարք բնապահպաններ ու հիդրոլոգներ Այս տարի գարնանը Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվեց Գետառ գետի փակման շինարարական աշխատանքները, որպեսզի Նորք գնացող վարորդները, առանց ավելորդ կանգառների, կարողանան միանգամից դուրս գալ Հերացու փողոց: Այս առնչությամբ երեկ մի շարք մասնագետներ ասուլիս էին հրավիրել եւ պնդում էին, որ գետը փակի տակ առնելու քաղաքապետարանի մտադրությունը անհեթեթություն է, իսկ շինարարությունն
ԳՅՈՒՂԱՊԵՏԻ «ՄԱՏԸ ԽԱՌՆ Է»
«Առավոտի» հոկտեմբերի 20-ի համարում «Մարդիկ կեղտաջուր են խմում» հրապարակման մեջ անդրադարձել էինք Արարատի մարզի Ոսկետափ գյուղի խմելու ջրի խնդրին, որում մասնավորապես նշվում էր, որ գյուղացիները որդերով ու կենդանիներով համեմված ջուր են խմում: Սա մեզ հետ զրույցում չէր հերքել նաեւ գյուղապետ Սարգիս Աբրահամյանը, բայց մի քանի օր անց, իր ասածից փոշմանած, գյուղապետը հրաժարվել էր իր խոսքերից՝
Բարձրագույն խմբում ՀՀ վարչապետն է
Հարցման ենթարկված ՀՀ 2 հազար քաղաքացիների 67 %-ը վստահ է, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Սերժ Սարգսյանը: Բրիտանական ComRes հարցախուզական ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ Հայաստանում առաջիկա նախագահական ընտրություններից չորս ամիս առաջ նախագահի թեկնածուների «հիթ-շքերթում» առաջին եւ անվիճելի տեղը զբաղեցնում է Սերժ Սարգսյանը: Ընկերության ղեկավար Էնդրյու Հոգինսը երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ֆուտբոլային լեզվով մեկնաբանելով նախագահացուների
«ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՆՑՔՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԿՐՈՆԱԿԱՆ ՉԷՐ»
Ի պատասխան վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունների, ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Երեկ հայաստանյան թերթերը անդրադարձել են «Los Angeles Times» օրաթերթի խմբագրական խորհրդի անդամների հետ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպման մանրամասներին՝ մեջբերելով ամերիկյան այս թերթի՝ հոկտեմբերի 19-ի համարում այդ հանդիպման հրապարակված սղագրությունը: Ըստ այդմ, անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու այն հարցին, թե ի՞նչ դեր ունի կրոնը Հայաստանի՝
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԻՆ ՆԱՅՈՒՄ ԵՆ ԻԲՐԵՎ ՍԱՏԱՆԱՆԵՐԻ՞
«Անոնք, որոնք արտահայտվել կփափագին՝ ըլլա հաստատումներով, ըլլա հարցադրումներով՝ ցուցակագրվե՛ք»,- կոչ արեց նոյեմբերի 6-ին ՀՅԴ-ՌԱԿ միջկուսակցական համաժողովի վարողը Ջավախքի վերաբերյալ զեկույցից հետո: Եվ հնչած առաջին իսկ հարցադրումներից մեկը ռամկավար Հակոբ Տոնոյանինն էր, որը հետաքրքրվեց. «Վրաստան ու Հայաստան իրար հետ ապրած են դարերով: Ինչո՞ւ Վրաստան Հայաստանի հանդեպ միշտ թշնամական դիրքորոշում ունեցած է, երբ քրիստոնեություն մե՛նք տված ենք
Միշոն ջարդեց ցուցարարներին
Երեկ, առավոտյան ժամը 8-ին, ոստիկանությունը սկսել է ցրել Վրաստանի խորհրդարանի առջեւ ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմինֆոն», վկայակոչելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը, այդ պահին խորհրդարանի առջեւ եղել են միայն հացադուլի մասնակիցները եւ ընդդիմության ակտիվիստները: Հանրահավաքը պետք է վերսկսվեր ժամը 14-ին: Խորհրդարանի առջեւ նախ հայտնվել են աղբահավաք մեքենաներ, որոնց ետեւից եկել են շուրջ 150 ոստիկաններ: Նրանք լրագրողներից
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ՀՕԳՈՒՏ ԴԱՏԱՎՈՐԻ՞
Փաստաբան Աշոտ Սարգսյանը պնդում է, թե Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը 2-րդ ճակատ է փորձում բացել «Ռոյալ Արմենիա»-ի գործում: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանը հոկտեմբերի 15-ին «Ռոյալ Արմենիա» ընկերության երկու ղեկավարների գործի քննության ժամանակ նրանց պաշտպան Աշոտ Սարգսյանին երկու անգամ դիտողություն հայտարարելուց հետո որոշեց դատական նիստն ընդմիջել եւ դիմել ՀՀ Փաստաբանների պալատ, որ
ՈՉ ԹԵ ՀԱՄԵՄԱՏԵԼ, ԱՅԼ ԶՈՒԳԱՀԵՌ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի՝ Երեւանում հնչեցրած գնահատականների կապակցությամբ քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը երեկ ասուլիսում պնդել է, թե Թերի Դեւիսը երիտասարդ տարիքում զբաղվել է ավտոմեքենաների պահեստամասերի վաճառքով եւ պահպանել է առեւտրականի իր դիրքորոշումը նաեւ իր քաղաքական կյանքում՝ գաղափարներ ու դիրքորոշումներ արտահայտելիս: Մինչդեռ երեկ երեկոյան ԵԽ մամուլի ծառայությունը տարածեց Թերի Դեւիսի հայտարարությունը, որում մասնավորապես նշված է.
«ԳԱԼԱՅԻ» ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽԵՂԴԵ՞Լ
«Գալա» հեռուստաընկերությունում ստուգումներ իրականացնող հարկահավաքները փորձում են ամեն գնով աշխատակիցներին ներքաշել կռվի մեջ: Արդեն քանի օր է՝ ՀՀ հարկային պետական ծառայությունը Գյումրիի անկախ լրատվական ալիքում՝ «Գալայում» ստուգումներ է անցկացնում: Հարկահավաքներն այդ ստուգումներին արդեն սկսել են նոր ընթացք տալ. օգտագործում են ցանկացած առիթ՝ հեռուստաընկերության աշխատակիցներին հունից հանելու եւ նրանց գլխին «գործ սարքելու» նպատակով: Եթե մինչ օրս
ԽՈՅ 21.03-20.04: Ակտիվ գործունեության եւ ինքնատիրապետման օր է, որի ընթացքում կստացվի ամեն բան: ՑՈՒԼ 21.04-21.05: Գործընկերների հետ մտերիմ հարաբերությունները կյանքում ձեզ շատ պետք կգան: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հաջող օր է նրանց համար, ով իրեն նվիրել է ստեղծագործական աշխատանքին: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր դուք մի անբացատրելի էներգիայի ներհոսք կստանաք: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Մի տեսակ հոգնածության զգացում ունեք: Դրա համար
ՀԱՐԳԵՑ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ
ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանն այցելեց Եղվարդի զոհված ազատամարտիկների հարազատներին: Եղվարդի մոտ 19 ընտանիք արցախյան ազատամարտում կորցրել է իր հարազատներին: Երեկ Եղվարդի քաղաքապետարանում այդ զոհվածների հարազատների հետ հանդիպեց ԱԺ պատգամավոր, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության առաջնորդ Սպարտակ Մելիքյանը: «Ինչպե՞ս ես, ազատամարտիկի կին» խորագիրը կրող այս միջոցառման ժամանակ ողջունելով ներկաներին՝ պարոն Մելիքյանն ասաց. «Ինչքան էլ տխուր է այս
«Ոչ մի պարտադրանք չկա»
Ըստ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանի, դպրոցները՝ որպես ՊՈԱԿ-ներ, կարող են առանձին արձակուրդ գնալ, սակայն նախընտրել են միասնականը: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանը «Առավոտին» հայտնեց, որ մայրաքաղաքի դպրոցներում արդեն սկսվել են ձմռան նախապատրաստության աշխատանքները: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներից 100-ը կջեռուցվի անհատական կաթսայատներով: ՀՀ կառավարություն է ներկայացվել դպրոցների եւ նախադպրոցական հաստատությունների
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԵՍԻՑ
«Մենք ենք, մեր սարերը» նախագծի երաժշտական պրոդյուսեր Արսեն Գրիգորյանը դրա մեջ արտառոց ոչինչ չի տեսնում Սիրված երգիչ Արսեն Գրիգորյանին (Մրո) ամիսներ շարունակ հանդիպում էինք «Շանթ» TV-ի «Ժողովրդական երգիչ» նախագծում՝ ժյուրիի անդամի կարգավիճակով, շուրջ 2 ամիս է, ինչ արվեստագետը նաեւ Հ1-ի «Մենք ենք, մեր սարերը» նախագծի երաժշտական պրոդյուսերն է: – Փաստորեն, կես տարի դուք զբաղվում եք
Ընդհանուր սեփականությունը տնօրինել չեն կարողանում
Շերամի փողոցի թիվ 93 բազմաբնակարան շենքի առաջին հարկի տնօրինման հետ կապված ստեղծվել է արտակարգ իրավիճակ: Բազմաբնակարան շենքի ավելի քան 200 բնակիչներ չեն կարողանում ելումուտ անել իրենց տարածքում, չտնօրինել ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող նկուղը: Նրանք գտնում են, որ խախտվել են գործող Քաղաքացիական օրենսգրքի 223-224 հոդվածները, համաձայն որի. «Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին, ընդհանուր բաժնային սեփականության
«ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԲՋԻՋՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ»
Ըստ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանի, բուհական թեմայով մոնիթորինգների արդյունքները երկուստեք նյարդեր են քայքայում: ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության գրասենյակում երեկ հրավիրված ասուլիսի թեման հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը միության կողմից, ՀՀ պետական բուհերում, ուսխորհուրդների վստահության աստիճանը ճշտելու նպատակով անցկացրած մոնիթորինգն էր: Միության ատենապետ Նարեկ Գալստյանը հայտնեց, որ յուրաքանչյուր բուհից 50 ուսանողի ուղղվել են
Հայաստանում ամենաշատը կանայք են ծեծվում
Բացի նրանցից, քիչ չեն ծեծվում նաեւ երեխաները, աներ-զոքանչներն ու սկեսուր-սկեսրայրները: Մեր հասարակությունում ընտանեկան բռնությունները շատ տարածված են: Ամենից հաճախ բռնությունների ենթարկվում են կանայք եւ երեխաները: Այդ մասին են վկայում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Ազգային վիճծառայության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսավորմամբ վերջերս հրապարակված հարցումների արդյունքները: Ըստ այդմ, մեր երկրում բռնություններից ամենատարածվածը ծեծն է: Հարցման արդյունքների
Ի՞ՆՉ ԵՆ ՈՒԶՈՒՄ «ԲՈԳԴԱՆՆԵՐԻ» ՎԱՐՈՐԴՆԵՐԸ
Ավտոբուսների վարորդները շարունակում են չաշխատել, իսկ մայրաքաղաքի բնակիչների նյարդերը տեղի են տալիս: «Էսպիսի բան կլինի՞, արդեն քանի օր է՝ ավտոբուսներ չկան. առավոտյան չենք կարողանում աշխատանքի գնալ, երեկոյան չենք կարողանում տուն հասնել»,- երեկ կանգառում իր զայրույթը բարձրաձայն արտահայտում էր մի կին, ով արդեն հոգնել էր տրանսպորտի սպասելիս: Հարցի առիթով փորձեցինք պարզաբանումներ ստանալ պատկան մարմիններից: «Այսօր թերի
ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ
Շարունակությունը Բոլորին թվում է, թե մեր իշխանությունների ժամանակ նախագահը վերցրել եւ նշանակել է նախարարներ, վարչապետ եւ այլն: Դա այդպես է օրենքի տառի տեսակետից, բայց բովանդակության տեսակետից բոլորովին այլ է: Երբ մենք 90 թվականին եկանք իշխանության, արդեն իսկ հայտնի էր, ինչպիսի մարդիկ են գալիս: Ես Վանո Սիրադեղյանին նախարար նշանակելու միայն ֆորմալ հրամանագիրն եմ ստորագրել: Նույնը Վազգեն
ԵՍ ԸՆԴԱՄԵՆԸ ՁԵՐ ԳՈՐԾԻՔՆ ԵՄ
Երիտասարդությանը ասում է ՀՀ առաջին նախագահը Նոյեմբերի 3-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի ունեցավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը երիտասարդության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 1700 երիտասարդներ, որոնք ներկայացնում էին հանրապետության բոլոր մարզերը, եւ քաղաքական տարբեր ուժեր: Հանդիպումը անցավ բացառիկ ջերմ մթնոլորտում. ստորեւ ներկայացնում ենք հանդիպման պաշտոնական սղագրությունը: Հանդիպումը սկսվում է
ԹԵՐԻ ԴԵՎԻՍՆ ԱՌՈՂՋ ՉԻ՞
Ենթադրելի էր, որ երբ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Երեւանում ասուլիսի ընթացքում ԼՂՀ-ի վերջին ՏԻՄ ընտրությունները չդատապարտելը համեմատեց արվամոլների շքերթի արգելման հետ, ասելով, թե պարտադիր չէ, որ ինքն ամեն անգամ հանդես գա այդ արգելքը դատապարտող հայտարարությամբ, իսկ ԵՊՀ-ում էլ հայտարարեց, թե Ղարաբաղն «Ադրբեջանի մաս է»՝ նրա դեմ քննադատական հայտարարությունների պակաս չի լինի: ՀՌԱԿ ատենապետ
Ահաբեկիչ հայեր՝ PKK-ի կազմո՞ւմ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ողջունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի քննարկումը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում չընդգրկելու՝ ամերիկացի օրենսդիրների որոշումը: Այդ մասին նա ասել է նախօրեին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ ունեցած հանդիպումից հետո՝ հայտարարելով. «Այսպես կոչված՝ ցեղասպանությունը մեր ռազմավարական համագործակցությունը խորապես վնասելու ունակություն ունի»: Ամերիկյան Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսին
Իմ կուսակցությունն այլեւս իմ ժողովուրդը չէ
Երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը, փաստորեն, իզուր էր ԱԺ արտահերթի ընթացքում զգուշացնում՝ «շիլաշփոթի միջոցով չփոփոխել «Ընտրական օրենսգիրքը»: Խորհրդարանական մեծամասնությունը բավականին սահուն առաջին ընթերցմամբ ընդունեց մեծամասնության կողմից արված փոփոխությունները: «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկել էր օրենսգրքի համապատասխան հոդվածում, որը փաստում է, թե նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է, որ թեկնածուն որպես նախընտրական
ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ
Բայցեւ պայքարելու են դրանց դեմ բոլոր հնարավոր միջոցներով՝ ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարան դիմելը Նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները՝ ավելի քան 40 հոգի, համատեղ «օպերացիա» իրականացրին՝ առանց զգուշացման ներխուժելով ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» ընկերություն: Սա այն դեպքում, երբ


















































