Օրվա լրահոսը
«Ես ապշած եմ այդ լկտիությունից»
Ըստ Հրանտ Բագրատյանի, տգիտությունը սահման չունի «Ես հստակ գիտեմ, որ արդեն տասը տարի է՝ Հայաստանում բանավեճ հնարավոր չէ: Բանավիճում են մակարդակ ունեցող մարդկանց հետ: Ես իմ գործելակերպը շարունակելու եմ: Դա շատ էական է: Ես հանդես եկա լուրջ գիտական հոդվածով, որում ընդհանրապես համաշխարհային տնտեսագիտական առումով նորություն կար: Ես միայն ցավում եմ, որ իշխանությունները՝ հանձինս Ազգային վիճակագրական
ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐՆ ՕԴԻՑ ԳԻ՞Ն ԵՆ ՈՐՈՇՈՒՄ
Ներկրողները դժգոհում են, որ մաքսայինի աշխատակիցները գումարներ գրպանելու համար իրենց մշտապես «քաշում» են: Մեր երկրում մաքսային քաղաքականությունից դժգոհ են գրեթե բոլոր մանր ու միջին ներկրողները, որոնք ամեն անգամ ապրանք ներմուծելիս, ուզեն թե չուզեն, շփվում են մաքսավորների հետ ու բախվում մի շարք խնդիրների: Ներկրողների ներկայացմամբ՝ ապրանքը ներմուծելիս իրենք, որպես կանոն, բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացնում մաքսակետում: Այդ
ԱՆՁԵՐԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԵՆ
Իր վերջին ասուլիսում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նշեց. «Առաջին հերթին պիտի խոսել անելիքների եւ երկրի առջեւ կանգնած խնդիրների մասին, հետո նոր միայն քննարկել՝ այս կամ այն անձն ի վիճակի՞ է արդյունավետ լուծել այդ խնդիրները: Մեզանում, ցավոք սրտի, դա գրեթե իսպառ բացակայում է: Առաջին պլանում միայն անձերի խնդիրներն են»: «Առավոտն» այս կապակցությամբ պրն Քոչարյանին հարց ուղղեց՝
«Ես խաղաղություն եմ ուզում»
Դրանում է Ազատ Արշակյանը այսօր տեսնում իր առաքելությունը «Ես մտածում եմ այն երկտողի մասին, որը պիտի գրվի տապանաքարիս վրա. «Աստ հանգչի ժողովրդավարության, անկախության մարտիկը»: Չէ, բայց կուզեի, որ դրանց ավելանար նաեւ «խաղաղության» բառը: Խաղաղություն եմ ուզում: Դա ավելի լուրջ գործ է, քան պատերազմն էր: Խաղաղության համար ավելի շատ խելք է հարկավոր, քան պատերազմի համար էր
ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ԷՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՆ
Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը զբաղվում է նաեւ գիտական ուսումնասիրություններով – Բյուջեով մարզին հատկացված գումարը ձեզ բավարարո՞ւմ է: – Իհարկե՝ չի բավարարում: – Ինչքա՞ն է տրված եւ ինչի՞ վրա եք ծախսում: – Տարբեր, կրթական համակարգը, առողջապահությունը եւ կապիտալ շինարարությունը տարբեր հոդվածներ են, եւ, բնականաբար, կրթական համակարգը ամբողջությամբ տրամադրվում է ֆինանսների նախարարության կողմից, մենք վերահսկում ենք գումարները,
ԱԺ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Առայժմ միայն այն ժամանակ, երբ խոսքն ընդդիմադիրների նախաձեռնությունների մասին է Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա կողմնակիցներին առնչվող անցած շաբաթվա իրադարձությունները հետին պլան մղեցին մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ փաստ: Խորհրդարանական մեծամասնությունը հոկտեմբերի 22-ի նիստի օրակարգում մերժեց ներառել «Օրինաց երկիր» խմբակցության անդամների առաջարկած երկու օրինագծեր, որոնցից մեկը՝ «ԱԺ-ի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախաձեռնությունը, ստացել էր կառավարության
ՆԱ ՁԵՌՔ Է ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԿՆՈՋ ՎՐԱ
Հոկտեմբերի 23-ին խաղաղ քայլերթը լուսաբանող «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը դեռ օրեր առաջ էր հայտարարել, որ դեմքով ճանաչում է իր գլխին հարվածող ոստիկաններից մեկին: Այդ ոստիկանը (լուսանկարում) ՀՀ ոստիկանության պարեկապահակային վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պետրոսյանն է, ով առաջին անգամ չէ, որ ակտիվորեն մասնակցում է խաղաղ երթերը «ճնշելուն» ուղղված եւ սադրանքներ հրահրող գործողություններին: Բայց
ԲԵԼԱՌՈՒՍՅԱՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին ներկա էին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը եւ այլք: Թեման՝ հայ մշակույթի օրերն էին Բելառուսում: 2003 թ. Հայաստանի ու Բելառուսի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվել էր ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ Բելառուսի մշակույթի նախարարությունների միջեւ «Մշակույթի բնագավառում համագործակցության
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
2007թ. հոկտեմբերի 17-ին՝ աղքատության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ, Համաշխարհային կոչ ընդդեմ աղքատության հայաստանյան կոալիցիայի կազմակերպած քայլարշավի եւ պահանջատիրության շրջանակում, Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ՝ ՄԻԺԻ հայաստանյան ոչ կառավարական կազմակերպությունը, կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում աղքատության եւ սպառողական զամբյուղի սահմանագծերը: ՈՒՂԵՐՁ ՀՀ Նախագահին, Ազգային Ժողովին, Կառավարությանը Հայ Ժողովրդին ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ
Կարապետյանը չկա, կեցցե՛ Կարապետյանը
Գագիկ Կարապետյանից հետո Պարի պետականը չունի գեղարվեստական ղեկավար, իսկ նրա պաշտոնի մի մասն անցել է Ասատուր Կարապետյանին: Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարի պետական անսամբլի համար 2008թ. հոբելյանական է. լրանում է կոլեկտիվի հիմնադրման 50 տարին: Անցած տարիների ընթացքում արտերկրում հայկական պարին ծանոթացել են հիմնականում հենց այս պարախմբի բարձրարվեստ կատարումների շնորհիվ: Վերջին տարիներին կոլեկտիվի անունը սկսեց հոլովվել ավելի
ԲԱՐՁՐՈՐԱԿ ՈՒ ՀԱՄԵՂ ԱՐՏԱԴՐԱՆՔ «ԲԻԼՅԱՆԻ» ԿՈՂՄԻՑ
2000-ին հիմնադրվեց «Բիլյան» ընկերությունը, որը նոր խոսք ասաց մսամթերքի արտադրության մեջ Շարունակելով ավանդական մսարտադրության տեխնոլոգիական հնարները, ընկերությունն այն հարստացրեց նոր ու ժամանակակից մեթոդներով: Ընկերության նախագահ Արամայիս Բիլյանը, մսամթերքի արտադրության մեջ լինելով բարձրակարգ մասնագետ (ավարտել է Օդեսայի Լոմոնոսովի անվան սննդի համալսարանի մսի եւ մսամթերքի ֆակուլտետը), երկար ժամանակ դասավանդել է Երեւանի սննդի տեխնիկումում, աշխատել Հայաստանի մսի եւ
Հայաստանցի ուսանողների ոդիսականը
Արտերկրի լավագույն բուհերում ուսանող հայ շնորհալի երիտասարդները խնդիրներից «աչք» չեն բացում Տարիներ շարունակ արտերկրի առաջնակարգ բուհերում ուսանող հայաստանցի երիտասարդները զանազան խնդիրներ են ունենում՝ սկսած ելքի թույլտվության ձեւակերպումից, որը հատկապես զինակոչի տարիք ունեցողների դեպքում համարյա անհնար է, վերջացրած՝ պետության կողմից ցուցաբերած զրո ուշադրությամբ: Եթե երիտասարդը համակերպվում է տխուր իրականությանը եւ չի մեկնում արտերկիր՝ սովորելու, մի ամբողջ
ԱՌԱՆՑ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐԸ ՆՇԵԼՈՒ
Խտրականությո՞ւն մայրաքաղաքային եւ մարզային ԶԼՄ-ների միջեւ Երեկ «Կոնգրես» հյուրանոցում ավարտվեց «Տարածաշրջանային լրատվամիջոցների դերը հանրային շահերի պաշտպանության գործում» թեմայով երկօրյա սեմինարը: Այն կազմակերպել էին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Բաց հասարակության օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ Նիդեռլանդների թագավորության կառավարության աջակցությամբ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը տեղեկացրեց, որ սեմինարին մասնակցում էին մարզային հեռուստաընկերությունների եւ տպագիր մամուլի ներկայացուցիչներ:
Պուտինի օրինակի՞ն է հետեւել
Գյումրիի քաղաքապետը որոշել է ազատվել քաղաքը զարդարող թանկարժեք, արծաթափայլ եղեւնիներից: Օրերս Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրահանգով, Գյումրիի ավագանու որոշմամբ, քաղաքի Անկախության հրապարակի յոթ արծաթափայլ 35-40 տարեկան եղեւնիները հատվեցին, որոնք, մասնագետների գնահատմամբ, դեռ 250 տարի էլ կարող էին զարդարել քաղաքը: Մինչդեռ ավագանին գտել է, որ «դրանք ծերացած են, կորցրել են իրենց հմայքը եւ խաթարում են հրապարակի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ՔԱՐՏԵՐԻ ՁԵՌՔԸ ԿՐԱԿՆ ԵՆ ԸՆԿԵԼ
Օպերատորներն էլ՝ բաժանորդների Այսօր «ԱրմենՏելի» եւ «ՎիվաՍելլի» կանխավճարային քարտերի գրանցման վերջին օրն էր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսին որոշում էր ընդունել, որ բջջային կապի կանխավճարային «իզի», «ալո» եւ «գոու» քարտերի բաժանորդները պետք է մինչեւ նոյեմբերի 1-ը օպերատորների հետ պայմանագիր կնքեն եւ գրանցեն իրենց քարտերը: Սակայն հաշվի առնելով, որ երկու օպերատորների շատ ու շատ բաժանորդներ դեռ
ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ
Երեկ Սոցիալ դեմոկրատական հնչակյան կուսակցության գրասենյակում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ, որը նվիրված էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հոկտեմբերի 26-ի հանրահավաքում ունեցած ելույթի եւ դրա շուրջ ծավալված քննարկումներին, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասել է, թե Լ. Տեր-Պետրոսյանի արժանիքներն ավելի բարձր են, նպատակները՝ ավելի մեծ, քան ռեւանշիզմն է: Ատենապետի մատուցմամբ, հե՛նց դա հաշվի առնելով է,
«Միշտ էլ կարողացել եմ հաց վաստակել»
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ պաշտոնն իր համար միայն աշխատավարձ է նշանակել: – Պարոն Բագրատյան, ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը առաջիկա նախագահական ընտրություններում: – Շատ դրական եմ գնահատում: Ես նրա առաջադրման կողմնակիցն եմ: Այդպիսով այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ունենք այլընտրանք: Առանց նրա առաջադրման դա չկար: Ես չեմ ասում, որ առանց
ՀՐԵՇԻ ՆՄԱՆ՝ ՉԵՔ ԹՈՂՆՈՒՄ ԵՐԿԻՐՆ ԱՌԱՋ ՇԱՐԺՎԻ
ՀՅԴ թեկնածուները քննադատում են ե՛ւ անցյալ, ե՛ւ ներկա իշխանությանը «Նրանք հին ընկերներ են: Մեր հին ընկերը՝ երկրի նոր նախագահ»՝ սա մեջբերում է այն թռուցիկից, որոնք դաշնակցականները (ի տարբերություն ընդդիմադիրների՝ անարգել ու առանց խոչընդոտների) տարածելով՝ հրավիրել էին իրենց թեկնածուների՝ Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ հանդիպման, որը երեկ կայացավ «Կանազի» մշակույթի տանը: Իր ելույթում անդրադառնալով այն
«ՏՈՒԺՈՂԸ» ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Ոստիկանությունը հա՛մ տուժող է, հա՛մ նախաքննական մարմին Երկուշաբթի օրը ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում քրգործ էր հարուցվել հոկտեմբերի 23-ի խաղաղ երթի ընթացքում դրա մասնակիցների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստի առիթով: Երթին մասնակցած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, «Չորրորդ իշխանության» խմբագիր Շողեր Մաթեւոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ու նրա 2
Ե՞ՐԲ ԿՍՈՒԼԻ ԽԵՑԳԵՏԻՆԸ
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը սովորություն ունի՝ չպատասխանել լրագրողների հարցերին: «Առավոտը» երեկ փորձեց պարզել՝ պրն Գեւորգյանը չի՞ պատրաստվում խախտել ավանդույթը եւ պատասխանել լրագրողների հարցերին: Աշխատակազմի ղեկավարը ասաց, որ նման ցանկություն չունի: Մեր հաջորդ հարցին՝ իսկ երբվանի՞ց է նա սկսելու շփվել լրատվամիջոցների հետ, Ա. Գեւորգյանը պատասխանեց. «Ինչպե՞ս էր Վահան Հովհաննիսյանը ասում՝ «Ե՞ՐԲ ԿՍՈՒԼԻ ԽԵՑԳԵՏԻՆԸ»: Արմեն
ԵՎՍ ՄԻ ՀԱՐՑՈՒՄ
APR սոցիոլոգիական խմբի հարցումը ՕԵԿ-ի պատվերով Վերջին ժամանակներում APR սոցիոլոգիական խումբը պարբերաբար հեռախոսային հարցումներ է կազմակերպում Երեւան քաղաքում՝ պարզելու համար նախագահական թեկնածուների վարկանիշը, հարցումների արդյունքները տպագրվում են «Առավոտ» օրաթերթում։ Ուսումնասիրելով հարցման արդյունքները եւ համեմատելով տարբեր սոցիոլոգիական խմբերի եւ կազմակերպությունների նմանօրինակ հարցումների հետ՝ ստացվում էին ֆանտաստիկ տարբերություններ, ինչն էլ արդարացի կասկած առաջացրեց իմ մեջ։ Չնայած հեռախոսային
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐ»
Օրերս թերթերից մեկը հայտնեց այն մասին, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում վախենում են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահ ընտրվելուց, քանի որ նա «մեծ հեղինակություն է վայելում արտասահմանում»: Առանձնապես հավատ չեմ տածում նման հաղորդագրությունների իսկությանը: Ե՛վ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի լիդերները խելոք մարդիկ են, չնայած մեր լրատվամիջոցները հակառակն են պնդում: Իսկ խելոք մարդիկ ցանկանում են ունենալ խելացի թշնամի, քան հակառակը:
Վաչագան Ավագյանը Չիկագոյում փախե՞լ է թիմից
Աշխարհի ԶԼՄ-ները հեղեղված են այդ տեղեկատվությամբ, իսկ մեր սպորտի պատասխանատուների խոսքերով՝ ԱՄՆ-ում գտնվող մեր պատվիրակությունը զարմանալիորեն դա ոչ հաստատում է, ոչ հերքում: Հայ մարզասերներն անհամբերությամբ են հետեւում Չիկագոյում ընթացող սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, որտեղ հայաստանցի մարզիկները պայքարում են օլիմպիական ուղեգրերի եւ եթե հաջողվի, նաեւ մեդալների համար: Դեռ հայտնի չէ, թե մեր բռնցքամարտիկներն ինչպես կավարտեն մրցելույթները
ԱԶԻԶ ԹԱՄՈՅԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ՓԱԿԵԼ ՔՐԴԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ
Եվ եզդիերենի դասագրքեր է ստեղծում իր ազգականների լուսանկարներով «Ես որպես ՀՀ քաղաքացի եւ պատմաբան, որպես Համայն աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ, պնդում եմ, որ Հայաստանում քրդեր գոյություն չունեն, Ղարաբաղյան շարժման ժամանակ բոլորը հեռացել են, թեեւ ոչ մեկն իրենց ոչինչ չի ասել: Իսկ այժմ առանձին մարդիկ, ի դեմս Հայաստանի քրդական ազգային խորհուրդ հ/կ-ի «Զագրոս» թերթի,
Հարկայինը «չոքել է» «ԳԱԼԱ»-ի բկին
Մայրաքաղաքից ժամանած հարկային ծառայության պետական կոմիտեի աշխատակիցները սկսել են տակն ու վրա անել Գյումրիի անկախ հեռուստաընկերության փաստաթղթերը: Երեկվանից հարկային մարմինները լայնածավալ հարկային ստուգումներ են սկսել Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում: Նկատենք, որ հարկայինը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունն առանց ռադիոհեռուստատեսության կոմիտեի կարծիքը հաշվի առնելու «հանդգնել էր» ցուցադրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ու եթերաժամ
«ԼԱՎ ՏՂԵՐՔԸ» ՔԻՉ ԵՆ
300 խոշոր հարկատուների ցանկը ցույց է տալիս, որ մեր օլիգարխներից շատերը գերադասում են «լավ տղու» համբավ ձեռք չբերել: Հարկային պետական ծառայության նախկին պետ Ֆելիքս Ցոլակյանն իր պաշտոնավարման օրոք Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 300 խոշոր հարկատուների ցանկի մասին՝ նշեց. «Առաջ հարկ չտալու հիմքում «լավ տղա» լինելու սկզբունքը կար: Հիմա մենք
Կպաշտպանեն միասնական թեկնածուին
«Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնությունում վստահ են, որ իրականում իշխանությունները հզոր չեն: Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը ակտիվ քաղաքականություն ողջունել են ոչ միայն նրա համախոհները, այլ նաեւ այնպիսի ուժեր, որոնք ժամանակին ամենասուր քննադատողներն էին: Հենց այս համատեքստում է մեր զրույցը «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնության համակարգող, ապօրինի զենք-զինամթերք պահելու համար ազատազրկված Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հեռակա
«ԻՍԿ ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԼՌԵԼ ՏԱՍԸ ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ»
Խորհրդարանական ուժերը չեն ուզում մեկնաբանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը «Բոլորովին չեմ կասկածում, որ իմ ընդդիմախոսներից ոմանք վաղը նորից լուրջ դեմքերով կհայտարարեն՝ Տեր-Պետրոսյանն այս անգամ եւս բավարարվեց միայն փաստերի կոնստատացիայով ու քննադատությամբ, չառաջարկելով որեւէ ծրագրային լուծում եւ չարձագանքելով իրեն ու նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքներին»,- ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում իր մեկուկես ժամանոց ելույթում հայտարարել էր առաջին նախագահը:
ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
Հոկտեմբերի 23-ի խաղաղ երթի մասնակիցները, որոնց նկատմամբ ոստիկանությունը բռնություններ էր կիրառել՝ գործի դնելով մահակներ ու արցունքաբեր գազ, երեկ հրավիրվել էին Կենտրոնի ոստիկանություն: Երեկ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժին հարցաքննության էին հրավիրվել հոկտեմբերի 23-ի երեկոյան նույն բաժին բերման ենթարկված եւ Երեւանում խաղաղ երթի մասնակից քաղաքական գործիչներն ու նրանց ուղեկցած լրագրողները, որոնք առայժմ կասկածվում են իբր
ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: – Կիսո՞ւմ եք նախագահ Քոչարյանի տեսակետը, որ ՀՀՇ-ն է պատասխանատու տնտեսության փլուզման համար: – Կա հարցի երկու կողմ՝ օբյեկտիվ գործընթացները եւ սուբյեկտիվ գործընթացները: Վստահ եմ, որ ՀՀ նախագահի ձեւակերպումը վերաբերում էր հենց սուբյեկտիվ գործընթացներին: – Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ՀՀՇ-ին հիշեցնելու բաներ կան եւ ով մոռացել է՝


















































