Օրվա լրահոսը

Հարցը լսվեց եւ մնաց օրակարգում

Հարցը լսվեց եւ մնաց օրակարգում Պետական ատյանները բավարար չափով մտահոգվա՞ծ են պարենային անվտանգության խնդիրներով «Սա ներկայացրել ենք Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն: Առաջին արձագանքն ուշ է եղել եւ լավ չի եղել»,- երեկ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին ներկայացնելով հանրապետության շուկայում առկա կեղծ եւ ժամկետանց սննդամթերքի մասին իրենց ուսումնասիրությունները՝ ասաց Սպառողների շահերի պաշտպանության միության

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ՆՊԱՏԱԿԻ ՉԻ ՀԱՍԵԼ»

«ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՈՐԵՎԷ ՆՊԱՏԱԿԻ ՉԻ ՀԱՍԵԼ» Գտնում է «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հակոբյանը: – Լրացավ Նյու-Յորքի ահաբեկչության երկրորդ տարելիցը, եւ ահաբեկչության չհնացող թեման նորից թարմացավ: Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է տեսակավորել ահաբեկչությունը, կա՞ ընդունելի եւ անընդունելի ահաբեկչություն: – Եթե մենք ահաբեկչություն ասելով հասկանում ենք այն գործողությունները, որոնք միջազգային իրավական նորմերում այդպես

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՍԱԳՈՒԼՈՎԻ ՏԱՆԸ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՍԱԳՈՒԼՈՎԻ ՏԱՆԸ Հուլիսի 17-ի գիշերը Ռոբերտ Շաքարյանի դիակը հայտնվեց Ստեփանակերտի մորգում: Մեր աղբյուրը, որի տվյալները հասկանալի պատճառներով չենք նշում, հայտնեց, որ գիշերը ժամը 2-ին ոստիկանության աշխատողները ահազանգ են ստացել եւ մեկնել ԼՂՀ ՆԳ նախարար Արմեն Իսագուլովի՝ քաղաքի կենտրոնում գտնվող նորակառույց առանձնատունը: Առանձնատան ներքին հարդարման աշխատանքները դեռ ավարտված չէին եւ Երեւանից շինարարների մի խումբ այնտեղ

Ո՞Վ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՄԵՋ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ո՞Վ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՄԵՋ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ Մեր քաղաքական ասպարեզի առանձնահատկությունը շարունակում է մնալ այն, որ իշխանամետներն իրար դեմ են պայքարում, իսկ ընդդիմադիրներն՝ ընդդիմադիրների: «Ազգային միաբանության» եւ «Արդարության» գզվռտոցի նոր շրջափուլը սկիզբ դրեց «ԱՄ» պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, որը երեկ ճեպազրույցում էլ ակնարկներ արեց ընդդիմադիր գործընկերների հասցեին. «Թող որեւէ մեկը սնափառությամբ չտարվի եւ իր համար պատրանքներ չստեղծի,

«Վերախմբավորումն անհրաժեշտություն է»

«Վերախմբավորումն անհրաժեշտություն է» Կարծում է Վարդան Խաչատրյանը Առաջիկա չորս-հինգ տարիների համար, երբ թվում է, թե ընտրություններից հետո մեր քաղաքական դաշտի դասավորությունն արդեն պարզ էր՝ ազգայնական ճակատում գտնվող ուժերը սկսեցին ակտիվանալ։ Այդ ակտիվությունը, բնականաբար, ենթադրում է բանակցություններ այդ բեւեռում գտնվող քաղաքական ուժերի միջեւ։ Արդյո՞ք հնարավոր դաշինքն ընդամենը կառավարական կոալիցիային հակադրվելու փորձ է։ Ինչո՞ւ է քաղաքական դաշտում

ԱՌԱՆՑ ՆԵՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ

ԱՌԱՆՑ ՆԵՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ Նաիրի Հունանյանն ու իր նմանները հնարավորություն չեն ունենա ազատության մեջ հայտնվել ո՛չ քաղաքական իրավիճակի փոփոխման, ո՛չ բանտում բավարար վարք ցուցաբերելու կամ որեւէ այլ պատճառով: Այս հնարավորությունը կընձեռվի, եթե ընդունվի «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը նա պատրաստվում է շրջանառության մեջ դնել հաջորդ շաբաթ: Այն է՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության, ահաբեկչության կամ

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ՝ ԶՈՒՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑ

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ՝ ԶՈՒՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑ Վստահ է Վազգեն Մանուկյանը Հայ-թուրքական սահմանի վերաբացման հնարավորության հարցին պատասխանելով, օրերս պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե սահմանի վերաբացումն ամիսների խնդիր է. «Համենայնդեպս, այդպես մտածելու նախանշաններ կան»,- ասել էր պաշտպանության նախարարը, որը որեւէ վտանգ չի տեսնում սահմանի վերաբացման դեպքում՝ հիշեցնելով, որ նման մտավախություն կար նաեւ ժամանակին Իրանի հետ սահմանի վերաբացումից

ՀԻՄԱ ԷԼ՝ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

ՀԻՄԱ ԷԼ՝ ԼԵԶՎԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ Խմբագրությանը հասցեագրված ԳԱԱ Լեզվի ինստիտուտի «բազմաչարչար գիտնականների» նամակում բողոք կար աշխատավարձերի ուշացման հետ կապված։ Նամակագիրը, սակայն, կարեւորը դա չի համարում, այլ իրենց «բացահայտումը», որ «որոշ ագահ օլիգարխներ» փորձում են վաճառքի հանել ԳԱԱ շենքերը (այդ թվում եւ՝ Լեզվի ինստիտուտինը), իբր աշխատավարձ տալու համար, ինչից, համենայնդեպս, մեզ դիմող գիտնականների խումբը հրաժարվում է՝ «այդ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ Եվրոպայի 2004թ. առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի համար պայքարող ազգային հավաքականների հետ միասին Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար մրցում են նաեւ երիտասարդական հավաքականները։ Մեր երիտասարդները Հյուսիսային Իռլանդիայում 1։3 հաշվով զիջեցին տեղի իրենց հասակակիցներին։ Ընդ որում, արդեն 3-րդ րոպեին հաշիվը բացել է Լեւոն Փաչաջյանը։ Սակայն դաշտի տերերից Ֆինին (52-րդ րոպեին), Մաքֆլինը (72) եւ Դեյվին (87) վերջնական

Առանց կռիվ-ղալմաղալի

Առանց կռիվ-ղալմաղալի Փոսի թատրոնի տնօրենը՝ «Մետրոյի» մասին Սեպտեմբերի 9-ին հրավիրված մամլո ասուլիսում «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը գուժեց իրենց թատրոնի հնարավոր փակման մասին։ Նա նաեւ անհեթեթություն էր համարում «Մետրո» թատրոնի տանիքի տակ եւս մեկ՝ Երեւանի պետական երիտասարդական (Փոսի) թատրոնի գործունեությունը։ Փոսի թատրոնի տնօրեն Գուրգեն Սեդրակյանը, սակայն, գտնում է, որ երկու թատրոնների համագործակցությունը կտա ցանկալի

ՓԱՍՏԸ ՓԱՍՏ Է ԾՆՈՒՄ

ՓԱՍՏԸ ՓԱՍՏ Է ԾՆՈՒՄ Արդարադատության նախարարությունը բանավիճում է ինքն իր հետ Օգոստոսի 30-ի «Առավոտում» արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը սպառնում է, որ «այլեւս չի բանավիճելու»: Այդ վերնագրով նրա պարզաբանումներից բաղկացած ծավալուն հոդվածի նպատակն է վերջակետ դնել օգոստոսի վերջերին ծագած հեռակա բանավեճին՝ իր եւ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի, ապա նաեւ՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի

Հայագետները բանավիճելու են

Հայագետները բանավիճելու են «Չկա գիտության ճյուղ, որտեղ չլինեն հակասական կարծիքներ, դա նորմալ երեւույթ է եւ պետք չէ, որ դուք կենտրոնանաք տարաձայնությունների վրա»,- երեկ լրագրողներին խորհուրդ տվեց ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը։ Հայագիտական միջազգային գիտաժողովը կանցկացվի Երեւանում, սեպտեմբերի 15-20-ը։ Երեկ կազմակերպիչները (ԳԱԱ, ԵՊՀ) ներկայացրին նախատեսված կլոր սեղանների թեմաները, որոնց թվում կային նաեւ տարաձայնություններ պարունակող խնդիրներ՝ պատմական, մշակութային,

ԳՅՈՒՄՐԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻ ՉԷ

ԳՅՈՒՄՐԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱՏԵՂԻ ՉԷ Հարցազրույց Շիրակի մարզի դատախազ Համլետ Հովսեփյանի հետ – Մեկ ամիս է, ինչ ստանձնել եք մարզի դատախազի պաշտոնը։ Ի՞նչ գործեր են փոխանցվել ձեզ։ – Ըստ էության ծանր գործեր չկան փոխանցված։ Հուլիսի 11-ին ավտոկայանի տնօրենի սպանության գործը բացահայտված է. սպասում ենք փորձագիտական եզրակացություններին, որպեսզի ավարտենք եւ գործն ուղարկենք դատարան։ Ունենք մեկ սպանության դեպք

Խուլերի երկխոսություն

Խուլերի երկխոսություն Հայերն՝ ընդհանրապես, եւ ԱԺ պատգամավորները մասնավորապես, առայժմ չեն տիրապետել հարց տալու արվեստին։ Հարցի մեջ մենք սովորաբար այնքան սեփական դատողություններ ենք ներդնում, որ այն դառնում է ելույթ։ Հատկապես դա երեւում է ԱԺ-ում «հարց ու պատասխան» միջոցառման ժամանակ։ Արշակ Սադոյանը, սկսելով «ԱրմենՏելից» եւ «Զվարթնոցից» հասավ այնտեղ, որ կոալիցիոն կառավարությանն անվանեց «չակերտավոր կոալիցիոն կառավարություն»։ Վարչապետը որոշեց

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՉՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Պե՞տք է արդյոք մեր երկրին երկու նախարարություն, որոնք զբաղվում են տնտեսական խնդիրներով Մեկը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունն է, մյուսը՝ առեւտրի եւ տնտեսության զարգացմանը: Անգամ երկու նախարարությունների կանոնադրություններում կրկնվող գործառույթներ կան: Էկոնոմիկայի նախարարությունը անկախ Հայաստանի պատմության ընթացքում գրեթե միշտ տնտեսության առանցքային հարցերով զբաղվելու լիազորություններ է ունեցել: Ավելին, մեր մի քանի կառավարություններում այս նախարարությունը լայն

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ Սոցիոլոգիայի աշխարհում ամենահայտնի ինստիտուտներն իրենց հեղինակությունն այսպես են վաստակում եւ բազմապատկում՝ ընտրություններից հետո հրապարակում են ավելի վաղ արված իրենց հարցումները եւ այդպիսով հաստատում, որ իրենց ուսումնասիրությունները ճշգրիտ են: Եթե այդ փորձը հանկարծ համարձակվեին փոխառել Հայաստանի սոցիոլոգները՝ անխտիր բոլորը պիտի իրենց գրասենյակները փակեին եւ գնային այլ աշխատանք փնտրելու: Այլապես նրանցից ոչ ոք չէր կարողանա

Մերզլյակովը վատ չի սկսել

Մերզլյակովը վատ չի սկսել Հիրավի, բազմահմուտ դիվանագետների մի ստվար կոնտինգենտ արժանին պետք է հատուցի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, քանզի դիվանագիտական հմտությունների մի զգալի մասը նրանք ձեռք են բերել հենց «ղարաբաղյան» դպրոցում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովն այդ դպրոցի նոր սաներից է։ Վերջինս երեկ ՀՀ նախագահի աշխատակազմում լրագրողներին պատմում էր, թե ինչպես է ընթանում

Վարքո՞վ, թե՞ ձեւով եվրոպացի

Վարքո՞վ, թե՞ ձեւով եվրոպացի Մահապատժի վերացումը խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը նույնպես միանշանակ չեն ընդունում։ Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանը կարծում է, որ ոչ միայն 6-րդ արձանագրության ընդունումը, այլ՝ «ընդհանրապես Եվրախորհրդի պահանջներն այդպիսի շտապողականությամբ կատարելը չի սազում հնագույն պատմություն ունեցող երկրին, որի ձեռք բերած արժեքներն այսօր հենց Եվրոպան պետք է ընդօրինակի»։ Մեր քաղաքական դաշտի

«ՉՈՐՍ ՏԱՐԻ ԿԴԻՄԱՆԱՆՔ»

«ՉՈՐՍ ՏԱՐԻ ԿԴԻՄԱՆԱՆՔ» Նկատի ունենալով իշխանական կոալիցիան, վստահեցնում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը – Պրն վարչապետ, կոալիցիոն կառավարությունն արդեն մոտ 100 օրվա կենսագրություն ունի, ինչպե՞ս եք աշխատում երկու այլ քաղաքական ուժերի՝ ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ։ – Ինձ համար նոր դժվարություններ չեն առաջացել, որովհետեւ կառավարության գործունեությունը պայմանավորված է ոչ թե կուսակցությունների առկայությամբ, այլ՝ կառավարության ծրագրի իրագործմամբ։ Ես

ՋԱՎԱԽՔԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԽԱՂԱՂ ՏԱՐԱԾՔՆ Է

ՋԱՎԱԽՔԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԽԱՂԱՂ ՏԱՐԱԾՔՆ Է Բայց այստեղ մի քանի պետություններ իրենց հետաքրքրություններն ունեն Հայաբնակ Ջավախքում տեղի ունեցող որեւէ իրադարձություն, տեղի ազգաբնակչության կողմից բարձրացված նույնիսկ սոցիալ-տնտեսական որեւէ հարցադրում ցավագին են ընկալում, թերեւս, ոչ այնքան վրաց իշխանությունները, որքան տեղի ԶԼՄ-ները: Այդ համատեքստում Սամցխե-Ջավախքի երկրամասային վարչակազմի շենքում տեղի ունեցած պայթյունը բացառություն չէ: Իրավիճակը խնդրեցինք մեկնաբանել «Ջավախք» հայրենակցական միության

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՔԸ

ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ ԽՈՍՔԸ Ինչպես երեւում է, Հունաստանում ճիշտ չեն հասկացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ շաբաթ օրն արած հայտարարության բուն իմաստն ու նպատակը եւ նրան փորձում են մեղադրել Հունաստանի ու այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի բարի անունը ստվերելու մեջ։ Ի պատասխան հունական կողմի արձագանքի, ՀՖՖ նախագահն արդեն հայտարարել է, որ ինքը նման մտադրություն չի

Ազգային նվագարանները չեն մեռնում

Ազգային նվագարանները չեն մեռնում Վստահեցնում է Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը «Այսօր շատ են հոլովում «մշակութային գլոբալիզացիա», «մշակույթի զարգացման ստրատեգիա» արտահայտությունները, որոնք դարձել են հոգեւորի մեկնաբանման բանալի»,- համոզված է պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը։ Նա տեղեկացրեց, որ այս տարի կոնսերվատորիա չեն դիմել թառ, քամանչա նվագարաններով նվագող դիմորդներ։ Բայց, ըստ Սերգեյ Սարաջյանի, դա չի նշանակում, թե

ԿՓԱԿՎԻ՞ «ՄԵՏՐՈ» ԹԱՏՐՈՆԸ

ԿՓԱԿՎԻ՞ «ՄԵՏՐՈ» ԹԱՏՐՈՆԸ Սերգո Երիցյանն ու Հենրիկ Իգիթյանը որոշել են մշակույթի այս օջախը եւս «օպտիմալացնել» Երեւանի «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանին վերջերս շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչում, ինչը, ռեժիսորի խոսքերով, «նշանավորվել» է իր ղեկավարած թատրոնի փակմամբ։ Վերջին ներկայացումը, որ բեմադրվել է 2 ամիս առաջ, Ռիչարդ Կալինովսկու «Գազանը լուսնի վրա» գործն էր։ Իսկ ներկայումս

«Տղամարդ կա, բայց չի ուզում»

«Տղամարդ կա, բայց չի ուզում» ԱԺ հայտարարությունների ժամին Արշակ Սադոյանն ու Հմայակ Հովհաննիսյանը ներկայացրին իրենց պոտենցիալը «Փորձ է արվում ներկայացնել, թե՝ տեսեք, կառուցողական այս կողմը այսպես, մյուս կողմն՝ այսպես։ Ոչ մի նման բան էլ չկա։ Կա հստակ մի մոտեցում, իսկապես ընդդիմությունն ամբողջությամբ գտնում է, որ իշխանությունը բռնազավթված է, որ այս ընտրական մարաթոնը ծայրից-ծայր այլանդակ երեւույթ

ԵՐԲ ՀԻՄՆԱՐԿՆ ԱՆՏԵՐ Է

ԵՐԲ ՀԻՄՆԱՐԿՆ ԱՆՏԵՐ Է Ուրիշներից բողոքելուց առաջ Հանրագիտարանի ղեկավարությունը պետք է փորձեր ինքն ամեն ինչ անել՝ եզակի գիտական հաստատությունը փրկելու համար: Սկիզբը՝ նախորդ համարում Եթե վերջին երկու տարում պետբյուջեից Հանրագիտարանին գումարներ են տրվել, եթե գույքի վաճառքից եւ «Ինեկոբանկի» /եւ այլ վարձակալների/ վարձակալությունից հիմնարկը եկամուտներ է ստացել, ապա ինչո՞ւ «Հայկական համառոտ հանրագիտարանի» 4-րդ հատորն անգամ, որը

«Հացատանը»՝ 2001թվի ճաշացուցակ

«Հացատանը»՝ 2001թվի ճաշացուցակ 2003թ. օգոստոսի 16-ին՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի տոնին, գնացինք Ծաղկաձորի Կեչառիս վանք, մոմ վառեցինք եւ արտերկրից եկած մեր բարեկամը հրավիրեց մեզ Ծաղկաձորի «Հացատուն» ռեստորան՝ ճաշելու։ Մինչ այդ նա եղել է Հրազդանի ձորի «Գետափ» ռեստորանում, «Հին Երեւան», «Ձորաբերդ», «Կեսարի պալատ», «Բելաջիո», «Օջախ», «Արջանոց», Սեւանի, Դիլիջանի, Կիրովականի, Ջերմուկի ռեստորաններում։ Այլ կերպ ասած՝ նա ճաշել է

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՆԳՆԻ՞ ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԹԻԿՈՒՆՔԻՆ

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՆԳՆԻ՞ ԻՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԹԻԿՈՒՆՔԻՆ Թե՞ նա միայն թանկացումների «տերն» է Առաջիկա թանկացումների եւ այդ կապակցությամբ սոցիալական լարվածությունը մեղմելուն ուղղված կառավարության հնարավոր քայլերի մասին մեր հարցումներին պաշտոնյաները չգիտես ինչու «մուննաթով» են պատասխանում: Կարծես մեզ շատ հաճելի է, որ պետությունն այնքան հարուստ չէ, որ առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկացած թանկացում հանգիստ փոխհատուցի իր անապահով քաղաքացիներին: Մի կողմ

Վերադարձ «Գյուլխանե»

Վերադարձ «Գյուլխանե» Հեյդար Ալիեւի հիվանդության ողջ պատմությունն ամենադիդակտիկ կերպով ցուցադրում է, թե ինչ ասել է պաշտոնական կոչված լրատվություն Ադրբեջանի եւ Հայաստանի տիպի երկրներում: Մարդը վաղուց արդեն նստած է Ալլահի ընդունարանում, մինչդեռ պաշտոնական Բաքուն նրա ապաքինման «բարեհաջող» ընթացքի մասին ավելի հաճախ է հաղորդագրություններ տարածում, քան Քլիվլենդի կլինիկայի բուժանձնակազմը հասցնում է հերթական ներարկումն անել Ադրբեջանի դե-յուրե նախագահի

Պալատական պաշտոն՝ հանուն միջին խավի

Պալատական պաշտոն՝ հանուն միջին խավի Դա է, հավանաբար, սպասում ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանին – Պարոն Ավագյան, մամուլում հրապարակումներ եղան, որ դուք շուտով զբաղեցնելու եք ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնը։ Դուք դրանք չհերքեցիք։ Այսինքն, նման առաջարկ եղել է, եւ դուք համաձայնել եք։ – Այդ խնդիրը մամուլում մի կոնտեքստում քննարկվեց, իսկ կուսակցությունում՝ մեկ ուրիշ կոնտեքստում։ Մենք

ՄԱՀԱՊԱՏԻԺ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՐԱԾՆԵՐԻՆ

ՄԱՀԱՊԱՏԻԺ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՁԵՌՔ ԲԱՐՁՐԱՑՐԱԾՆԵՐԻՆ Ոչ շատ վաղուց պնդում էր ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Իսկ երեկ ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները «կողմ» քվեարկեցին մահապատժի առանց վերապահումների վերացմանը: «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ արձանագրության վավերացմանը «դեմ» քվեարկեց միայն Մանուկ Գասպարյանը: «Արդարությունը» նախընտրեց ընդհանրապես չմասնակցել քվեարկությանը, եւ այդ բոյկոտին միացան նաեւ որոշ երկրապահներ՝ Հակոբ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031