Օրվա լրահոսը
ԿՐԱԿԵԼ ԵՆ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՎՐԱ
Երեկ «Առավոտն» ահազանգ ստացավ, որ կրակել են Արարատի մարզի Դալար գյուղի անցյալ տարվա օգոստոսի 30-ին սպանված գյուղապետի՝ Տիգրան Պետրոսյանի գերեզմանի վրա: Մենք եղանք տեղում: Պարզվեց, որ Պետրոսյանի գերեզմանաթմբի կողքին գտնվող, 11 տարի առաջ մահացած նրա քրոջ գերեզմանաքարի վրա կա կրակոցի 5 հետք: Մեր աղբյուրի պնդմամբ, այն կատարել էր օրերս ազատազրկման վայրից դուրս եկած, նախկին գյուղապետ
ԽՈՅ 21.03-20.04: Օրը ձեզ հոգու ուրախություն կպարգեւի: ՑՈՒԼ 21.04-21.05: Ռոմանտիկ հանդիպումների համար իդեալական օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Այսօր կարող եք ձեր վիճակը կայունացնել: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Ձեր բոլոր խնդիրները համարեք լուծված: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հնարավոր է գործունեության ոլորտի փոփոխության առաջարկ ստանաք: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Աշխատեք ապահովել աշխատանքային գործունեության առավել լայն շրջանակներ: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Մարդկանց հետ շփումներում ռոմանտիկան կգերիշխի:
ԼՈՒՐՋ ՄԵԿՆԱՐԿՆԵՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ
Հանրապետության հեծանվային սպորտի ֆեդերացիան օրերս անցկացրեց տարվա միջոցառումների ծրագրով նախատեսված երեք տարիքային խմբերի (մեծահասակներ, երիտասարդներ եւ պատանիներ) հրապարակային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունները: Մեծահասակների 80 շրջան 8 միջանկյալ վերջնագծով մրցաձեւում հաղթող դարձավ Սերգեյ Սարկիսովը: Երիտասարդների մեջ, ովքեր նույնպես պայքարում էին նույն մրցատարածությունում, հավասարը չունեցավ Դավիթ Մկրտչյանը: Իսկ ահա պատանիները հաղթահարեցին 60 շրջան 6 միջանկյալ վերջնագծով: Այստեղ մրցատարածությունն
«Օրինավոր լինելը՝ իշխանությունն իրենից պետք է սկսի»
Երեկ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում երեկ ասուլիս էր հրավիրել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա բոլորին շնորհավորելով մայիսյան հաղթանակների առիթով՝ ասաց, որ հայ ժողովրդին մնում է մայիսի 12-ին գրանցել եւս մեկ հաղթանակ: Հարցին, եթե ընտրությունների արդյունքները կեղծվեն, «Ժառանգությունը» կմիանա՞ արմատական ընդդիմությանը («Իմպիչմենտ», «Հանրապետություն», «Նոր ժամանակներ»), Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մայիսի 12-ին մենք
ՏՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՇԵՆԱՑՆԵԼ ՄԻԱՅՆ ՏԱՆՏԵՐԸ
Իսկ այն, որ Տիգրան Ստեփանյանը իր քաղաքին՝ Մասիսին եւ տարածաշրջանի մյուս գյուղերին նայում է տանտիրոջ սրտացավությամբ, վկայում են նրաb կատարած աշխատանքներն ու իրականացրած ծրագրերը: Ապրելով եւ աշխատելով Մասիսում, Տիգրան Ստեփանյանը քաջատեղյակ է այնտեղ առկա եւ երկար տարիներ լուծում չստացած հիմնախնդիրներին: Նրա նախաձեռնությամբ եւ անձնական միջոցներով լուծվել են շատ հարցեր՝ կապված քաղաքի բակերի բարեկարգման, ոռոգման եւ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԱՎ ԱՊՐԵՆ
Այսպես է կարծում ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Մխիթարյանը «Ուսումնասիրելով ԱՊՀ երկրների փորձը՝ տեսնում եմ, որ մեր երկրում անհրաժեշտ է մի նոր օրենք էլ ընդունել, որը պատերազմի մասնակիցներին, զոհվածների ընտանիքներին եւ պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձածներին հնարավորություն կտա սոցիալապես ավելի ապահովված ու լավ ապրել»,- այսպես ներկայացրեց իր ապագա անելիքները ՀՀԿ խորհրդի անդամ, «Աֆղանական պատերազմի վետերանների միավորում» հ/կ-ի
Գրագողություն՝ նախընտրական ծրագրերից
Եվ հայտնի չէ՝ ՕԵԿ-ի՞ց են գողացել, թե՞… «Օրինաց երկրի» 2003-ի նախընտրական ծրագիրը վերընթերցելիս ամենաուշագրավը, վերջին իրադարձությունների լույսի ներքո՝ այդ կուսակցության հետեւյալ հիմնադրույթն էր. «Աշխարհի ուժային կենտրոնների հետ ամուր եւ արդյունավետ դիվանագիտական հարաբերություններ»: ՕԵԿ-ի ե՛ւ 2003-ի, ե՛ւ 2007-ի ծրագրերում կայուն քաղաքական համակարգի ձեւավորման համար կարեւորված է ոչ միայն «ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը», այլ նաեւ աջակցությունը
ՎՏԱՐՎԱԾՆԵՐԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՉԵՆ ՆԵՐԱՌԵԼ
«Պետական կարիքների» զոհ դարձած մի խումբ բնակիչներ չնայած ՀՀ քաղաքացի են, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրություններին չեն կարող մասնակցել: Պատճառն այն է, որ նրանց անուններն այս օրերին ընտրացուցակներում ներառված չեն: Բուզանդի 15 հասցեի բնակիչներ Աշոտ Պողոսյանը, Սուսաննա Կարաջյանը, Տիգրան եւ Մարինե Պողոսյանները, Զոհրաբ եւ Գեղանուշ Վահանյանները, Անահիտ Մարտիրոսյանը, Կիմա Մկրտչյանը, Բուզանդի 17 հասցեի բնակիչներ Աստղիկ Հովհաննիսյանը,
«Դուք ի՞նչ տղամարդ եք»
«Օրինաց երկրի» փոխնախագահ Հեղինե Բիշարյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրված է թիվ 11 ընտրատարածքում, որտեղ մրցակցում է իր նախկին կուսակցի՝ Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) եւ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հետ: Հեղինե Բիշարյանը վկայեց, թե թիվ 11 ընտրատարածքում արվել են ճնշումների փորձեր. «3 օր առաջ Շենգավիթում հանդիպման ժամանակ որոշ թաղային հեղինակություններ փորձեցին խոչընդոտել մեզ: ՎԱԶ 2106 մակնիշի 12 ԼԼ
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԵՄ Է ՈՐԵՎԷ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ»
«Առավոտին» տված հարցազրույցում ասում է Ժիրայր Սեֆիլյանը – Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ պետական մակարդակով կազմակերպված միջոցառումների հրավիրատոմսերում նշված է, որ հրավիրում են մասնակցելու Հայկական բանակի հաղթանակի 15-ամյակին նվիրված տոնակատարություններին, եւ ոչ մի խոսք չկա Շուշիի մասին: Որպես Արցախյան պատերազմի հերոս, ինչպե՞ս եք գնահատում Շուշիի ազատագրման «մոռացումը»: – Առանց ավելորդ համեստության՝ ես ինձ համարում եմ Արցախյան
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱԹԱ ԷՐ ԱՆՈՒՄ
«Լավ համամասնական ցուցակ կլիներ»,- տեսնելով երեկվա «կլոր սեղանին» մասնակցող ընդդիմադիր գործիչների ներկայացուցչական կազմը՝ ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Երեկ «Նոր ժամանակները» գործընկեր կուսակցություններին եւ իրավապաշտպաններին հրավիրել էր «կլոր սեղանի»՝ վերջին օրերին իրականացվող քաղաքական հետապնդումների թեման քննարկելու համար: Հիշեցնենք, որ այդ հետապնդումների թիրախ են դարձել ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն ու ՀՀ արտադրական ենթակառուցվածքները համակարգող
Ո՞Վ ՍԵՐԺԻՆ ԿԲՐԴԻ ԴԵՊԻ ՓՈՍԸ
Երեկ ՆԺԿ-ի նախաձեռնած՝ մայիսի 5-ին սկսված քաղաքական հետապնդումներին առնչվող քննարկման ժամանակ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Երբ ես ասում եմ՝ ԱԳ նախարարին դժվար է քրեական մեղադրանք առաջադրել, նկատի ունեմ նաեւ այն, որ ամեն մի երկրում կա չգրված օրենք՝ նախկին պաշտոնյաներին հանցանքի համար չեն ներում, բայց դժվար են դիմում պատժամիջոցների, ու դրա մեջ ինքնապաշտպանության բնազդ էլ
ԽՈՅ 21.03-20.04: Այսօր փորձեք առաջատարի դերը ձեր ուսերին վերցնել: ՑՈՒԼ 21.04-21.05: Զվարճանքները եւ ուրախ միջոցառումները թարմություն կտան ձեր տեսքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Եղեք նպատակասլաց եւ համառ: Այդպես կիրականանա ձեր հաղթարշավը: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր սեքսի պահանջը ձեզանում կհասնի գագաթնակետին: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Հաջողության հասնելու ամենակարճ ուղին անկեղծ ու ազնիվ լինելն է: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Սպասեք անակնկալ նվերների, որոնք կբարձրացնեն
ՉԵՄՊԻՈՆՆ ԱՆՁՆԱՏՈՒՐ ԵՂԱՎ ԳԱՎԱԹԱԿՐԻՆ
Մայիսի 4-6-ը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի բեմում անցկացված շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող ու աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի միջեւ արագ շախմատի մրցամարտն ավարտվեց հայ գրոսմայստերի փայլուն հաղթանակով: Արոնյանի այս հաջողությունը պատմական է մի քանի առումներով: Նախ, Կրամնիկը աշխարհի թագակիր լինելով դասական շախմատում՝ անցած տարի բուլղարացի Վեսելին
«Երազանքների այգու երգը»
Տարիներ առաջ՝ 1973-ին, Խորհրդային Հայաստանի՝ հանրապետական թերթերից մեկը նույնանուն վերնագրով հոդվածում Երեւանի Զեյթուն թաղամասի Գոգոլի փողոցի 5-րդ շենքի բակի մասին գրել է: «Անհրապույր էր շենքի բակը: Իսկ ինչո՞ւ այն չզարդարել ծառ ու ծաղկով, թփերով: Եվ բակի փոքրիկ բնակիչները փոսեր էին փորում, ծառ տնկում: Բայց ծառերը չէին կանաչում, կարճ ժամանակում չորանում էին. անհող ու քարքարոտ էր
«ԱՊՐԵՆՔ ԱՅՆՊԵՍ, ՈՐ ՉԱՄԱՉԵՆՔ ՄԵՐ ԱՐԱԾԻ ՈՒ ՉԱՐԱԾԻ ՀԱՄԱՐ»
Այս է մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վերսանդ Հակոբյանի նախընտրական կարգախոսը: Թեեւ նրան ճանաչող մարդիկ կհավաստեն, որ սա միայն նախընտրական խոսք չէ, իր ապրած տարիների ընթացքում Վերսանդ Հակոբյանը առաջնորդվել է հենց այդ կարգախոսով՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին եւ իր շրջապատի հետ ունեցած մարդկային հարաբերություններին: Եվ
Կուսուցանվի «գովազդ» մասնագիտություն
Ռուս-հայկական համալսարանի սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետում շուտով կգործի գովազդի բաժին: «Ցանկացած գործ գիտական հիմքեր պիտի ունենա: Գովազդն էլ է գիտություն, այն էլ լուրջ գիտություն»,- կարծում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետի դեկան, Տուրիզմի միջազգային ակադեմիայի իսկական անդամ Նինա Կեւորկովան: Նրա նախաձեռնությամբ 2007-2008 ուսումնական տարվանից սոցիալ-մշակութային սպասարկման եւ տուրիզմի ֆակուլտետում կբացվի նոր
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ» ՈՒ «ԻՄՊԻՉՄԵՆՏԸ» ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷԻՆ
Մեկը գլուխ էր գովում, մյուսն էլ նրա հրաժարականը պահանջում Շաբաթ օրը «թիկնապահների» մի մեծ բանակով, Հանրապետական կուսակցության ծրագրերը քարոզող էստրադայի աստղերի ուղեկցությամբ, Շիրակի մարզ էր ժամանել հանրապետական վարչապետ Սերժ Սարգսյանը: Նախքան վարչապետի Մարալիկ հասնելը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները փողոցներում մեծ ավտոբուսներ կանգնեցնելով՝ գյումրեցիներին առաջարկում էին իրենց հաշվին հասնել մայրաքաղաք ու համերգ վայելել: Իհարկե, նրանք այս ձեւով
Առանց ծրագրի
Այդպես է մասնակցում ՄԱԿ-ն այս ընտրություններին Միավորված աշխատանքային կուսակցությունը խիստ սակավ քարոզչական նյութեր ունի: Դրանցից է բուկլետը, որում մի քանի մեջբերումներ են ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի ելույթներից: Ասենք, նշված է, որ Հայաստանն այսօր «կանգնած է ժողովրդագրական լուրջ խնդիրների առջեւ: Մեզ համար որպես առաջնային եւ թիվ 1 խնդիր է համարվում հասնել նրան, որ ՀՀ-ում երեխա ունենալը
«ԳՈՂԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՏԵՂԸ ԴՆԵՆՔ»
Դավիթաշենում հայտարարեց ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ՀԺԿ-ն կիրակի օրը հանդիպեց Երեւանի Դավիթաշեն համայնքի ընտրողների հետ: Հանդիպման եկածները բավականին երկար հերթ էի կանգնել՝ ՀԺԿ նախագահի ստորագրությունը ստանալու համար: ՀԺԿ նախընտրական բուկլետների վրա ստորագրելուց բացի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նաեւ երկար եւ հանգամանալից ելույթ ունեցավ. «Ինձ ամեն տեղ նույն բանն են ասում՝ էլի քեզ ենք ընտրելու եւ
Ճնշումներ ՕԵԿ-ի հանդեպ
Դրանց մասին վկայում է «Օրինաց երկրի» փոխնախագահ Հեղինե Բիշարյանը Հեղինե Բիշարյանն ասաց, թե նախընտրական քարոզարշավն անցնում է «ընդհանուր առմամբ՝ նորմալ, եթե հաշվի չառնենք այն խոչընդոտները եւ դժվարությունները, որոնք հարուցվում են «Օրինաց երկրի» առջեւ, եւ այն եթերային անհավասարությունը, որ կա այսօր: Մեր հանդիպումները գրեթե չեն լուսաբանում «Հ2», «Կենտրոն», «Շանթ», «ԱԼՄ» հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերը, այն դեպքում, երբ
«ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ»
Այսպես է բացատրում իր մասնակցությունը ընտրություններին թիվ 15 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մնացական Մնացականյանը: Մնացական Մնացականյանը բացարձակ առավելությամբ երկու անգամ Թալինի քաղաքապետ է ընտրվել: Այս տարի էլ թիվ 15 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրել է իր թեկնածությունը: Նրա խոսքերով՝ սրա հիմնական պատճառն այն է, որ իրենց տարածաշրջանի նախորդ պատգամավորը՝ ՀՀԿ անդամ Խաչիկ Մանուկյանը վատ է աշխատում. «Եթե
Էլի՞ կապ չունեն
ԲՀԿ նախագահը հերքում է իր կապը միջադեպի հետ Մայիսի 3-ին, ժ. 22:00-ի սահմաններում, «STOP» ռոք ակումբում դաժան ծեծի է ենթարկվել Հայաստանի Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Տեղի ունեցածի կապակցությամբ մայիսի 5-ին նա դիմել է ոստիկանության Կենտրոնականի բաժին ու ստացել դատաբժշկի ուղեգիր: Թե ովքեր են եղել իրեն ծեծողները` Շ. Պետրոսյանն, իհարկե, ոստիկանությունում ասել է՝ մատնանշելով
ՀԻՄԱ ԷԼ ԽՈՒԶԱՐԿՈՒՄ ԵՆ
Ներքաղաքական նոր սկանդալը սկսվել է մայիսի 5-ին Հայաստանում ընտրությունների նախաշեմին ընդդիմության ակտիվացմանը զուգահեռ հետապնդումներ են սկսվել ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Մայիսի 5-ին նախկին նախարարներ Ալեքսանդր Արզումանյանի եւ Վահան Շիրխանյանի բնակարաններում խուզարկություն են կատարել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները: Արդյունքում, ըստ ԱԱԾ հաղորդագրության, հայտնաբերվել են խոշոր չափի գումարներ արտարժույթով։ Ալ. Արզումանյանի բնակարանում խուզարկությամբ առգրավվել է 55 400 ԱՄՆ դոլար,
ԳԱԼՈՒՍՏԸ ԿԱՐՈՂ Է ՆԱԵՎ ԲԱՐԻ ՉԼԻՆԵԼ
Վարդենիսում փակցված այս պաստառի բովանդակությունը, պարզվում է, ոչ միշտ է համապատասխանում իրականությանը: Եվ երեկ «Տեսակետ» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բավական կծու մեկնաբանություններ արեց իրենց դաշնակիցների հասցեին՝ նշելով, թե հենց գալիս են ընտրությունները, ՀՀԿ-ն մնում է միայնակ. «Բոլորը բռնում են հոխորտալու ճանապարհը: Միշտ մենք ենք պատասխանատու եղել: Մենք ամեն ինչի տեր ենք՝ ե՛ւ վատի,
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք չորրորդ Գլուխ տասնիններորդ ԱՐՁԱՆԻՑ ՀԵՏՈ Ինչքան էլ ասեմ ու կրկնեմ, որ ռեկորդակրի էս ծավալապաշտական նկրտումներս ընդամենն անմեղ կատակներ են, միեւնույն է, չուզողներս ու մանավանդ գրական չուզողներս էս ամենը միանգամայն լուրջ են ընդունելու, եւ, պետք է ասեմ, լուրջ ընդունելու չափազանց լուրջ հիմքեր ունեն, ու էդ լուրջ հիմքերից մեկն էլ էն է, որ յուրաքանչյուր
Աշակերտները ե՛ւ ծիծաղեցին, ե՛ւ սովորեցին
«Լավ լսեք, հիշեք այս համարները, Ձեզանից փոքրին սովորեցրեք, Ու եթե հանկարծ վտանգը ձեզ հյուր գա, Դուք շտապեք, շտապեք, զանգահարեք: 1-01՝ հրդեհ է, շուտ մարեք, 1-02՝ ոստիկանն եմ փորձառու….»: Նման բովանդակությամբ երգերի եւ «Փոփոխությունների թատրոն» երիտասարդական թատերախմբի բեմադրությունների միջոցով ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան «Բրիտանական ավտոբուս» ծրագրի շրջանակներում երեւանյան հանրակրթական դպրոցներում երեխաներին սովորեցնում են հասարակական բնույթի մի
ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՅԺՄ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ
Քարացած ստերեոտիպերը հաղթահարելու համար համալիր ծրագիր է իրականացվում Հայաստանում այսօր ներառական կրթություն իրականացնող 9 հանրակրթական դպրոց կա, որից միայն 6-ն է պաշտոնապես ճանաչված: Այդ համակարգում ընդգրկված են հատուկ կրթության կարիք ունեցող 247 երեխա եւ նրանց հետ աշխատող 71 ուսուցիչ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն դեպի արեւելք» հ/կ-ների նախաձեռնությամբ երեկ հրավիրվեց կլոր սեղան՝ «Ներառական
Կարապետիչը քննադատեց ՕԵԿ նախագահին եւ սոցիոլոգներին
Նաեւ «սպառնաց», թե պատրաստվում է նախագահ դառնալ Երեկ «Փաստարկ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանն էր: Գնահատելով քրոզարշավը՝ նա հայտնեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում ու իրենք գոհ են: Փոխարենը Կարապետիչը դժգոհեց այս շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքներից ու դրանք որակեց սեւ PR. «Այսօր ով ցանկանում՝ հարցում է անցկացնում, արդյունքներ հրապարակում, որոնք օբյեկտիվ չեն:
ՄԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՑ ՈՎ՝ ՈՎ Է
Բացահայտումներ՝ ըստ Web of Science վեբկայքի Վերջերս ավարտվեցին հերթական ընտրությունները: Այս անգամ ՀՀ գիտությունների ակադեմիայում: «Խաղարկվում» էր ԳԱ թղթակից անդամների 36 տեղ: Եվ քանի որ թեկնածուների թիվը մի քանի անգամ մեծ էր տեղերի թվից՝ մեծամասնությունը ոչինչ չստացավ: Սկսած «ես էլ եմ ուզում» պարզ մտքից, որն արտահայտում էր չընտրված թեկնածուների կարծիքը, վերջացրած հայերի մտավոր աշխատանքով զբաղվելու


















































