Օրվա լրահոսը
ԻՆՉՈՒ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ«ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ»
Որոշ երգիչների համար դա բիզնես է, ոմանց համար՝ այս կամ այն ուժին երախտահատույց լինելու արտահայտություն կամ հոբի: Ապրիլի 8-ից մայիսի 10-ը Ազգային ժողովում իրենց տեղն ունենալու համար քարոզարշավի դուրս ելած 22 կուսակցություններից ու մեկ դաշինքից ընդամենը 3-ն են իրենց քարոզարշավին մասնակից դարձրել հայաստանյան շոու-բիզնեսի արտիստներին: Խոսքը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» մասին է: Ի տարբերություն այս ուժերի,
Մի փնտրեք իդեալական հերոսներ
Կոչ է անում ատենապետը Երեկ Աբովյան քաղաքի մշակույթի տանը բնակչության հետ հանդիպեցին «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը, կուսակցության կողմից համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանը, աշխարհի եզդիների պրեզիդենտ Ազիզ Թամոյանը: Մուտքի մոտ դրոշակներով ու ծափերով դիմավորեցին Ս. Բաբայանին: Երկար ժամանակ ծափերը չէին դադարում: Ելույթ ունեցավ Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը, որը բնական համարեց երկու
ԼՐԱԳՐՈՂԻՆ ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Քրեական գործ հարուցելը մերժվել է Անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Տիգրան Մեծի պողոտայում, «Սթար» խանութի մոտ «Սուզուկի» մակնիշի 959 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենան վրաերթի ենթարկեց «Ազգ» օրաթերթի լրագրող, Թեքեյան մշակութային կենտրոնի լրատվության պատասխանատու Մարիետա Մակարյանին: Ավտոմեքենան պատկանում էր «Բի Լայն» ՍՊԸ-ին: Վարորդը՝ նշված ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Զաքարյանը, մարմնական վնասվածքներ ստացած Մակարյանին տեղափոխեց տուն
«Բնական» հանրահավաք
Չնայած Շիրակի մարզի բուք ու ցրտին՝ ընդդիմադիրներին գյումրեցիները սրտանց ընդունեցին Երեկ Շիրակի մարզի մի քանի համայնքներում քարոզարշավի էին եկել ՀԺԿ ու «Ազգային վերածնունդ» կուսակցությունների առաջնորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Ալբերտ Բազեյանը: Չնայած տեղացող հորդառատ անձրեւին, մեծ թվով գյումրեցիներ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մուտքի մոտ հավաքվել էին՝ լսելու ընդդիմադիր գործիչներին եւ նրանց բողոքելու իշխանությունից: Ըստ Ս.
«ԱՊԱԳԱՅԻ ՀԻՄՔԸ ԴՐՎՈՒՄ Է ՆԵՐԿԱՅՈՒՄ ՄՇԱԿՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐՈՎ»
Ասում է թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված ԲՀԿ-ի անդամ Մխիթար Հարությունյանը: Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտն ավարտելուց եւ խորհրդային բանակում ծառայելուց հետո, Մխիթար Հարությունյանը նվիրվելով ազգին վիճակված ծանր ժամանակաշրջանում նեցուկ լինելու ազգանվեր գործին, մի խումբ հայրենասերների հետ նախ մասնակցում է մեծ երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, այնուհետեւ հիմնում է «Ալաշկերտ» կամավորական ջոկատը եւ ձեռնամուխ լինում Հայաստանի սահմանամերձ շրջանների
«Նաիրիտցիների» աշխատանքն անտեսել են
Թունավոր արտադրամասերի աշխատակիցների կենսաթոշակը հավասարեցրել են հրուշակեղենի կոմբինատում աշխատողների թոշակին: «Ամբողջ կյանքներս աշխատել ենք թունավոր արտադրամասում, հակագազով էինք մտնում արտադրամաս, թոշակի անցնելուց հետո էլ ենք աշխատել, կյանքներս վտանգել ենք, մեկ էլ ինչ-որ մեկը որոշում է մեր թոշակները սովորական գրասենյակային աշխատողներին հավասար թոշակ հաշվել»,- երեկ «Առավոտին» այսպիսի բողոք ներկայացրին «Նաիրիտ» գործարանի կենսաթոշակի տարիքի մի խումբ աշխատակիցներ:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱՀԱՆԳԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ
«Հիմա ախպերը ախպորը չի հավատում»,- ասում են Կենտրոնի տուժած քաղաքացիները Օրերս կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին Երեւանի Կենտրոնի տուժած բնակիչները եւ Դալմայի այգիների սեփականատերերը: Մարդիկ լուրջ անհանգստություն ունեն, որ նախընտրական այս թոհուբոհի մեջ իրենց գլխի տակ փափուկ բարձ կդնեն, կհամոզեն, որ ընտրություններից հետո իրենց պահանջները բավարարվելու են, իսկ ընտրություններից հետո իրենց նույնիսկ մոտ չեն
Ինչ էիք երեկ, ինչ եք այսօր
Ինչ էր խոստանում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2003-ի ընտրություններից առաջ եւ ինչ՝ այժմ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ապրիլի 19-ի հանդիպման ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն ասաց. «Բոլորին կոչ եմ անում ուշադրությամբ ուսումնասիրել ոչ միայն բոլոր քաղաքական ուժերի այսօրվա նախընտրական ծրագրերը, այլ նաեւ նախկին ընտրությունների նախընտրական ծրագրերը»: Հետեւելով նրա կոչին՝ առաջին հերթին անդրադառնում ենք հենց ՀՀԿ-ի ներկայիս եւ 2003-ի
«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԴԱՐՁԱՎ ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ»
Նախընտրական խախտումների եւ անօրինականությունների մասին այս կարծիքին է ՀԺԿ վարչության անդամ, ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության անդամ Ֆելիքս Խաչատրյանը: ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրախախտումներն արդեն իսկ անչափ մեծ ծավալներ են ընդգրկում: Նախ, ընտրատարածքները ձեւավորվել են խախտումներով. այդ մասին պարոն Խաչատրյանը տեղեկացրել է ԿԸՀ նիստում: Ընտրողների թիվը տարբեր ընտրատարածքներում ուղղակի
ԿԸՀ ՉԻ՝ ԿՐԿԵՍ Է
«Իմպիչմենտ» դաշինքը, «Նոր ժամանակներ» ու «Հանրապետություն» կուսակցությունները ԿԸՀ-ին էին ներկայացրել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից թույլ տրված օրինախախտումների՝ ընտրակաշառքների եւ բազմաթիվ այլ ընտրախախտումների փաստեր՝ առաջարկելով դատական կարգով նրանց գրանցումը ուժը կորցրած ճանաչել: Մայիսի 4-ին ՀՀ ԿԸՀ 8 անդամներից 7-ը ու ԿԸՀ-ի իրավաբանը, ըստ «lragir.am»-ի, փորձել էին գտնել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից կատարված օրինախախտումներն արդարացնելու կամ դրանցում
Նոր բացահայտում
«Հայկական կողմը համաձայնություն է տվել հակամարտության փուլային կարգավորմանը եւ Լեռնային Ղարաբաղին սահմանակցող բոլոր յոթ շրջաններից զորքը առաջիկա տարիներին դուրս բերելուն»: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, որն իր հերթին հղում է անում «Թուրանին», երեկ նման սենսացիոն հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Ռամանի գյուղում մասնակցելով փախստականների ավանի բացմանը: «Ես հրապարակում եմ գաղտնի բանակցությունների բովանդակությունը, քանզի հայկական կողմը
Մարքսիզմի հետեւորդը
Մարքսիզմի հետեւորդը Կարելի էր այս հրապարակումը նաեւ այսպես վերնագրել՝ «Հայաստանի մարքսիստական կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ աստղը»: Թեեւ մենք ասում ենք Հայաստանի մարքսիստական կուսակցություն՝ հասկանում Դավիթ Հակոբյան, եւ հակառակը, այնուամենայնիվ՝ այդ կուսակցության ցուցակում կան այլ անձինք էլ: Եվ մասնավորապես 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նորիկ Այվազյանը, որն անկուսակցական է: Նա տարիներ
ԱՌԱՆՑ ԳՈՒՆԱՎՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ
ԱՊՀ լայնարձակ տարածքներում բացվում է մեծ ընտրական տարեշրջանը։ Առաջին հետխորհրդային երկիրը, որին սպասում են ընտրական հուզումները, կդառնա Հայաստանը։ Այստեղ մայիսի 12-ին տեղի կունենան Ազգային ժողովի ընտրություններ, որոնց կմասնակցեն 24 կուսակցություններ եւ մեկ քաղաքական դաշինք: Այս օրերին երկրի քաղաքական կուսակցությունները ձգտում են ընտրազանգվածին ապացուցել իրենց նախընտրական ծրագրերի գրավչությունը։ Անկախ փորձագետների կարծիքով՝ խորհրդարանում մեծամասնություն ստանալու ամենամեծ հնարավորությունները
ՄԻ՛ ԽԱԽՏԵՔ, ՁԱՅՆ ՄԻ՛ ԳՈՂԱՑԵՔ, ԹԵ ՉԷ…
Երեկ իշխանություններին խորհուրդ տվեցին «Իմպիչմենտը», «Հանրապետությունն» ու «Նոր ժամանակները» Երեկ «Իմպիչմենտ» դաշինքն ու «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունները համատեղ ուղերձով դիմել են ՀՀ քաղաքացիներին՝ վերջիններիս տեղեկացնելով, որ քաղաքական այս երեք ուժերը «մայիսի 12-ի ընտրություններին մասնակցում են ՀՀ նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնող Ռ. Քոչարյանի եւ նրա վարչախմբի հեռացման նպատակով: Անկախ ծրագրային եւ աշխարհայացքային տարբերություններից, մենք միավորվել
ԽԱՉԲԱՌ Է ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԼՈՒԾԵԼ, ՈՒՐԵՄՆ՝ ԿՐԻՄԻՆԱԼ ՉԷ
Դավիթաշենի համայնքապետ Սուրիկ Ղուկասյանը (ձախից), ըստ «e-channel»-ի՝ այսպես է հակադարձել այն մեղադրանքներին, թե ՀՀԿ խորհրդի անդամ Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) կրիմինալ է. «Ոչ մի տեղ գրված չէ, որ նա կրիմինալ է: Ես երբեւէ չեմ տեսել, որ նա դատված լինի, կամ ինչ-որ փաստաթղթով ապացուցվի, որ նա իսկապես կրիմինալ է: Ես Լյովիկի հետ շփվել եմ եւ հաստատ
ԽՈՅ 21.03-20.04: Օրը ձեզ հոգու անսահման ուրախություն կպարգեւի: ՑՈՒԼ 21.04-21.05: Գերազանց ինքնազգացողությունը ձեր առջեւ կբացի բոլոր փակ դռները: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ճակատագիրը ձեզ կհովանավորի բոլոր գործերում: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Կամքի ուղի եւ զսպվածության ներդաշնակումը կնպաստեն օրվա արդյունավետությանը: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Այսօր կարելի է գործընկերների հետ նոր ծրագրեր քննարկել: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Այսօր հնարավոր է անպաշտպանվածության զգացում ունենաք: ԿՇԵՌՔ 24.09-23.10:
Ո՞ւմ ես հավատում, ո՞ւմ՝ քվեարկում
Ապրիլի 29-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում APR Group-ը անց է կացրել իր հերթական հասարակական կարծիքի հետազոտությունը: Ըստ վերջին տվյալների՝ մայիսի 12-ին կայանալիք ԱԺ ընտրություններին պատրաստվում է մասնակցել մեր բնակչության 64,25%-ը: Ապրիլի 15-ի դրությամբ այդ թիվը կազմում էր 50,5% (+13,75%): Քանի որ հարցումն անց է կացվել քարոզարշավի ընթացքում, ապա հետաքրքրական է իմանալ, թե մեր համաքաղաքացիները ինչքանով
«ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՐԺԱՆԻՔՆ Է»
Ասում է թիվ 27 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված միակ թեկնածուն՝ ԲՀԿ-ական, տնտեսագիտության թեկնածու Մելիք Մանուկյանը: Հետաքրքրական է, որ Մելիք Մանուկյանի հետ ոչ մի թեկնածու չի առաջադրվել: Դա սովորաբար լինում է երկու պարագայում. կամ վերեւների կողմից պարզապես արգելվում է երկրորդ թեկնածուն եւ ժողովրդին զրկում այլընտրանքի հնարավորությունից, կամ էլ պարզապես մարդիկ տեսնում են գործող պատգամավորի կատարած աշխատանքները եւ
«Հեքիաթ՝ ԵՄ-ի եւ ՀՀ-իդստեր մասին»
Երեկ այն ԵՊՀ-ում Ս. Սարգսյանին ու Տ. Թորոսյանին պատմեց ECEILAW ծրագրի ղեկավար Յ. Բինդերը: Երեկ ԵՊՀ-ում բացվեց «Եվրոպական իրավունքի ինտեգրման» կենտրոն՝ «Աջակցություն եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի, Եվրոպական իրավունքի ինտեգրման կենտրոնի հիմնումը ԵՊՀ-ում եւ աջակցություն ԳՀՀ-ին (ECEILAW)» ծրագրի շրջանակներում: Կենտրոնը համագործակցում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հետ՝ զբաղվելով ԵՄ-ի մասին հանրային իրազեկումներով: Արարողությանը ներկա էին ՀՀ-ում
ԹԵԿՆԱԾՈՒՆ ԿԴԻՄԻ՞ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քարոզչական ցուցապաստառին՝ «Կոլումբիայի դրոշը» Վայոց ձորի առաջին ատյանի դատարանում, Լեւիկ Պողոսյանի նախագահությամբ, նախորդ օրն ավարտվեց թիվ 39 ընտրատարածքային պատգամավորության թեկնածու, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի դիմումի քննությունը: Նա դատարան դիմելով հայտնել էր, որ նույն տարածքում պատգամավորության թեկնածու գրանցված, Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Սարգսյանը (մարզպետ) խախտել է ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, իր քարոզչական ցուցապաստառներին
«Օդաչուներն անմեղ էին»
A 320-ի զոհերի հարազատները վթարի համար մեղադրում էին Սոչիի դիսպետչերին եւ «Արմավիային», որն անսարք ինքնաթիռ է ուղարկել չվերթի: «Որքան էլ ջանացինք, որ երեխաները հեռու մնան աղետի հետեւանքներից եւ չապրեն այն, ինչ մենք՝ մեծերս ապրեցինք դժբախտ պատահարի օրը, միեւնույն է, նրանք էլ մեզ հետ միասին շատ ծանր ապրումներ ունեցան: Աղջիկս՝ Իրինան, անընդհատ ծով գահավիժող ինքնաթիռներ է
ԸՆՏՐԵՔ՝ ՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՔ
ԸՆՏՐԵՔ՝ ՈՒՄ ՈՒԶՈՒՄ ԵՔ Գեղարքունիքի մարզում կոչ էր անում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը Մինչ Միավորված աշխատանքային կուսակցության գործիչները մայիսի 2-ին կժամանեին Գավառ՝ քաղաքում արդեն պտտվում էին ՄԱԿ-ի դրոշներով մեքենաներ, իսկ Մշակույթի տան մոտ, որտեղ պիտի անցկացվեր հանդիպումը՝ բարձր հնչում էր այս կուսակցության հիմնը: Շենքի մոտ հերթով կանգնում էին Արծվաքար, Լանջաղբյուր եւ հարակից այլ գյուղերից եկած
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԲՈԼՈՐԻՆ Է ՁԵՌՆՏՈՒ
Վերջերս լույս տեսավ մի թերթ, որը վաղուց՝ գրեթե մեկ տասնամյակ, անհետացել էր ասպարեզից Խոսքն «Անդրադարձ» շաբաթաթերթի մասին է: Ընթերցող հասարակայնությունը, երեւի, հիշում է, որ 90-ականների սկզբին «Անդրադարձը» բավական հետաքրքիր թերթ էր, համենայնդեպս, իր ժամանակի համար: Այսօր, իհարկե, ժամանակներն այլ են, փոխվել են նաեւ ընթերցողները: Ողջունելով թերթի վերադարձը՝ փորձեցինք պարզել, թե ի՞նչ խնդիրների է անդրադառնալու թերթը,
Մի ինքնաբացարկի պատմություն
41 ընտրատարածքում դեմ դիմաց մնացին «Պիվի Հակոբը» եւ գլխավոր մարքսիստը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ինքնաբացարկ ներկայացրեց թիվ 41 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել էր իր թեկնածությունը՝ պատասխանեց. «Պատճառը քաղաքական է: Մրցակից թեկնածուն՝ Հակոբ Հակոբյանը («Երեւան-գարեջուր» ընկերության գլխավոր տնօրեն.- Ա. Ի.) դուրս եկավ «Օրինաց երկիր» կուսակցությունից եւ աջակցում է ՀՀԿ-ին: Իսկ ես
«2003 ԹԻՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»
«Գնալու ենք մինչեւ վերջ»,- երեկ խոստացավ ընդդիմադիր եռյակն իր համատեղ հանրահավաքում Երեկ Ազատություն հրապարակում տեղի ունեցավ համամասնական ընտրակարգով առաջիկա ընտրություններին մասնակցող երեք ընդդիմադիր ուժերի՝ «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների համատեղ հանրահավաքը, որին տարբեր հաշվարկներով մասնակցում էր 10-15 հազար մարդ: Հանրահավաքը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի նշան ուղիղ մեկ տարի առաջ վթարի ենթարկված Ա-320
ՎԵՐՋԻՆ ՀԱՐՑՈՒՄԸ
«Առավոտի» հետ համագործակցող «APR Group» սոցիոլոգիական խումբը ապրիլի 28-ից մայիսի 2-ը 663 երեւանցիների մեջ անց է կացրել հերթական հեռախոսային հարցումը՝ մասնավորապես, կուսակցությունների վարկանիշը պարզելու համար: Ըստ այդմ, հիշյալ ժամանակահատվածում ՀՀԿ-ին ձայն կտային հարցման մասնակիցների 18,07%-ը, ԲՀԿ-ին՝ 13,79%, ՀՅԴ-ին՝ 8,4%, ՕԵԿ-ին՝ 6,5%, «Ժառանգությանը»՝ 5,71%: 15,85%-ը հայտարարեց, որ իրենց ընտրությունը գաղտնիք է, իսկ 18,23%-ը դեռ չի կողմնորոշվել:
Մեքենաներ՝ չեմպիոններին
Ծանրամարտի Եվրոպայի թիմային չեմպիոն հայաստանցի ծանրորդների եւ նրանց մարզիչների մեծարումը Հայաստանում շարունակվում է: Երեկ նրանց ընդունեց հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց այն փառահեղ պահերի համար, որ նրանք իրենց հաղթանակներով պարգեւել են բոլորիս: Միաժամանակ նշվեց, որ հաղթանակի հետ մեկտեղ դեռեւս անելիքներ շատ կան՝ առջեւում օլիմպիական խաղերն են, իսկ սեպտեմբեր ամսին Թաիլանդում կայանալու է
Հսկաների դիմակայությունը սկսվում է
Վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մեկնարկում է շախմատի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի միջեւ մրցամարտը: Դրա նախապատրաստության, կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի հետ: – Ինչպե՞ս եւ ե՞րբ ծնվեց Արոնյան-Կրամնիկ մրցամարտը կազմակերպելու մտահղացումը: – ՖԻԴԵ-ն որոշում
Հանրայինի առաջին ֆիլմը՝ «Մի վախեցիր»
ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը երեկ հայտարարեց, որ մի ֆիլմ էլ կնկարահանեն քաղաքական գովազդների հաշվին: Երեկ «Արարատ» հյուրանոցում ասուլիս էր հրավիրվել Հանրային հեռուստատեսության «Երեւան» ստուդիայում վերջերս նկարահանված «Մի վախեցիր» գեղարվեստական հեռուստաֆիլմի առիթով, որը հանրայինի եթերում կլինի մայիսի 4-ից: Ֆիլմի նկարահանման աշխատանքների ավարտի մասին լրագրողներին պատմեց Հանրային հեռուստառադիոխորհրդի (ՀՀՌԽ) նախագահ Ալեքսան Հարությունյանը: 260 րոպեանոց եւ 5 մասից
ՀԱՅՐԵՆԻՔՍ, ԸՆՏԱՆԻՔՍ,ԸՆԿԵՐՆԵՐՍ
Մարդուն ճանաչելու եւ լուրջ գործ վստահելու համար պետք է կարողանաս ճիշտ գնահատել նրա հարաբերությունները շրջապատի հետ եւ նրա արժեքային համակարգը, ինչն էլ կարող է երաշխիք հանդիսանալ, թե նա ինչպես կկատարի իր պարտականությունները, ինչպես կօգտվի իր իրավունքներից եւ ինչպես կմոտենա իրեն վստահված գործին: Թիվ 23 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Հրանտ Մադաթյանին ճանաչողները նրան


















































