Օրվա լրահոսը
Գերմանացիները,
Նախկին դատապարտյալ-դիտորդի կարծիքով Գերմանացիները, ինչպես նաեւ ոչ գերմանացիներն ու ամբողջ աշխարհի քաղաքական գործիչները խորին հարգանք են տածում ԳՖՀ-ի նախկին կանցլեր Վիլլի Բրանդտի հանդեպ: Նա իր մի աննշան, այլոց կողմից չնկատվող ու անտեսվող վրիպման համար հեռացավ ԳՖՀ կանցլերի պաշտոնից, համարելով, որ այդ վրիպումից հետո ինքը պաշտոնավարելու բարոյական իրավունքը չունի այլեւս։ Վ. Բրանդտի կեցվածքը բարոյական իրավունքի արժեւորման
Սվետլանա
ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻՆ ԴՊՐՈՑԻՑ ԳՆԱՑԵԼ Է ՎԻՐԱՎՈՐՎԱԾ Սվետլանա Խաչատրյանը քառասուն տարուց ավելի մանկավարժ է աշխատում, որից քսանյոթ տարին՝ Երեւանի թիվ 149 դպրոցում՝ որպես տարրական դասարանների դասվար։ Ու թեեւ տիկին Խաչատրյանն այժմ վաթսուներկու տարեկան է, ինչպես ինքն է ասում. «Իմ աշխատանքի ընթացքում չեմ ունեցել ոչ մի բացակայություն, ուշացում, նկատողություն։ Միշտ վայելել եմ երեխաների, ծնողների, կոլեկտիվի համակրանքը»։ Ս. Խաչատրյանի
Չգործող արտադրությունների, չվարձատրվող բյուջետայինների, բյուջե չմուտքագրվող հարկերի ֆոնին եւ ի հեճու
Աննախադեպ մածնային աճ Չգործող արտադրությունների, չվարձատրվող բյուջետայինների, բյուջե չմուտքագրվող հարկերի ֆոնին եւ ի հեճուկս դրանց մեր առաջ ընթացող տնտեսության դեմն առնել երեւի չհաջողվի ու այն առաջիկա տարիներին ավելի մեծ թափ հավաքելով՝ երեւի կգա-կողողի ողջ հանրապետությունը։ Հուսանք, որ բնակչությանը տակովը չի անի։ Մինչ այդ մանր-մունր այնպիսի հարցեր, ինչպիսին գործազրկությունը եւ վերեւում թվարկածներն են, հաշվի մեջ չեն.
Բաց նամակ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ պարոն Ա. Ավետիսյանին
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԱՔՍԱՏԱՆ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ Բաց նամակ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահ պարոն Ա. Ավետիսյանին Մեր երկրի հանրության համար մաքսային ծառայությունը թերեւս ստեղծման օրվանից միշտ էլ եղել է փակ համակարգ՝ իր ներքին օրենքներով, վարք ու բարքով, չնայած նրան, որ օրական հազարավոր, իսկ 1700-ամյակի տոնակատարության մեր օրերում նաեւ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են շփվում մեր մաքսավորների հետ։
Հայաստանում
Վոլչիչը՝ համալսարանում Հայաստանում է գտնվում Եվրամիության անդամ Դեմետրիո Վոլչիչը։ Պրն Վոլչիչը խիստ համակրելի իր ռուսերենով հիացրեց Հր. Աճառյանի համալսարանի ուսանողներին։ Երեկ պրն Վոլչիչին շնորհվեց համալսարանի պրոֆեսորի պատվավոր կոչում, պրոֆեսորական թիկնոցը ստանալու պահին Դեմետրիո Վոլչիչը մի քիչ հուզվեց։ Մինչ այդ նա թարգմանչուհու հետ լեզվական խնդիրներ ունեցավ, որից հետո ստիպված եղավ անգլերեն լեզվով գրված ելույթը ներկայացնել իր
Ազատ
ԻՆՉՊԵՍ ԷԻՆ «ԿՈՓՎՈՒՄ» 89 ԱՆՈՒՆ ԶԵՆՔԵՐԸ Ազատ Արշակյանի նկատմամբ հարուցված գործի նախաքննությունն ավարտվել է հոկտեմբերի 22-ին։ Քրգործի այլեւս գաղտնիք չհանդիսացող նյութերը հնարավորություն են ընձեռում ավելի որոշակի եւ փաստացի ապացույցների հիման վրա խոսել բավական չարչրկված այս պատմության մասին։ Եւ դարձյալ պարզվում է, որ «սատանան այնքան սարսափելի չէր, ինչպես նրան ներկայացնում էին»։ Սեպտեմբերի 14-ին Ազատ Արշակյանի ձերբակալությունից
Վրաստանի
Ո՞ՒՄ ՄԱՏՆ Է ԽԱՌԸ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակի՞, թե՞ անկախ ԶԼՄ-ների Արդեն 2 օր Վրաստանի մայրաքաղաքում ծավալված բազմահազարանոց ցույցերը, որոնք ծայր են առել «Ռուսթավի 2» անկախ հեռուստաընկերության դեմ այդ երկրի պետանվտանգության մարմինների կատարած ոտնձգություններից հետո, սպառնում են վերածվել ռազմական հեղաշրջման, թեեւ, ինչպես լրատվական գործակալություններն են տեղեկացնում, Վրաստանում ցուցարարների մի զգալի մասը կազմում են երիտասարդներն ու
ԱԶԳԱՆՎԵՐ «ԴՈ-ՌԵ-ՄԻ»-Ն
ԱԶԳԱՆՎԵՐ «ԴՈ-ՌԵ-ՄԻ»-Ն Հոկտեմբերի 31-ին «Էմի Բի» մշակութային կենտրոնը հանդիսատեսին հրավիրեց «Դո-ռե-մի» մանկապատանեկան երգի հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին, որը տեղի ունեցավ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում։ Ժյուրիի նախագահ Ակսել Բակունցի խոսքերով. «Այս մրցույթի ընթացքում դժվար էր ընտրել լավագույնին, քանի որ բոլոր սաներն էլ լավ էին երգում, բայց նպատակը կար եւ մենք ընտրեցինք»։ Գալա-համերգի ընթացքում
Ով՝ տերավոր, նա՝ համատիրությունում զորավոր
Ով՝ տերավոր, նա՝ համատիրությունում զորավոր Վերջին մի քանի տարիներին Վանաձորի որոշ թաղամասերում բնակիչները, իրենցից անկախ, հայտնվել են անշարժ գույքի, պահուստային հողամասի կամ ճորտի կարգավիճակում: Ժամանակ առ ժամանակ նրանց այդ կարգավիճակով «հանձնում են» որեւէ նորաստեղծ համատիրության, որն ավելի հաճախ ստեղծվում է առանց բնակիչների կամքը հարցնելու, առանց պատշաճ ժողովի, եւ բնակիչներն իրենց համատիրական ենթակայության մասին տեղեկանում են
Չեմպիոնների լիգայում 6-րդ տուրի հանդիպումներով չորս առաջին խմբերում ընդգրկված ակումբներն ավարտեցին պ
ՄԱՐՏԱԴԱՇՏՈՒՄ ՄՆՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱՈՒԺԵՂՆԵՐԸ Չեմպիոնների լիգայում 6-րդ տուրի հանդիպումներով չորս առաջին խմբերում ընդգրկված ակումբներն ավարտեցին պայքարը խմբային մրցաշարի առաջին փուլում։ «A» խմբում Իտալիայի «Ռոման» տանը ոչ-ոքի՝ 1։1 խաղաց Բելգիայի «Անդերլեխտի» հետ, իսկ Ռուսաստանի «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսպանիայի «Ռեալին»։ Ճիշտ է, հյուրերն այս անգամ Մոսկվայում հանդես եկան կիսով չափ փոխարինող կազմով, քանի
Երգչուհի
«Երազանքներն իրականանում են» Երգչուհի Վարդուհի Վարդանյանը երգել սկսել է վաղ մանկուց։ 4-րդ դասարանից հաճախել է Աշոտ Բզնունու «Ջազ-փոփ» երգչախումբ։ 95թ. խմբի ցրումից հետո ընդունվել է Երգի պետական թատրոն, որտեղ աշխատում է մինչ օրս։ Բնավորությամբ բարի է, անմիջական եւ համեստ։ Հեղինակ է 2 տեսահոլովակի։ Նրա կյանքի նշանաբանն է՝ «Միշտ առաջ։ Ամուսնացած է, ունի 3 տարեկան որդի։
Հիմա օպերա գնալը շատ հարգի է դարձել։ Սիրում են-չեն սիրում, հասկանում են-չեն հասկանում՝ գնում են։
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԳՆՈՒՄ ՕՊԵՐԱ Հիմա օպերա գնալը շատ հարգի է դարձել։ Սիրում են-չեն սիրում, հասկանում են-չեն հասկանում՝ գնում են։ Օպերայում հիմնականում իտալերեն են երգում, եւ շատերին տեքստը հասկանալի չէ։ Բայց, իմ կարծիքով, բառերն այնքան էլ մեծ դեր չեն խաղում, եթե լսելու ունակություն ունես, քանի որ երաժշտությունն ու երգիչներն իրենք են քեզ հուշում դեպքերի ընթացքը։ Օպերա
1999թ. հունիսի 14-ին ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վերադաս
Ոչ քաղհայցվոր, ոչ տուժող 1999թ. հունիսի 14-ին ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վերադասության կարգով վերացվել է 11.11.95թ. Երեւան քաղաքի դատախազության քննիչ Աշոտ Ստեփանյանի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Արմեն Տեր-Արսենյանի ու Արմեն Քալանթարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 89 հոդվածի 4 մասի հատկանիշներով (խարդախություն)։ Որոշման մեջ հստակ գրված է, որ
Այսպես
«ՏՆՕՐԵՆՆԵՐԻՆ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ» Այսպես է մտածում քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը՝ սխալ համարելով դպրոցների մասին բացասական հրապարակումները։ Անցանկալի էր նաեւ Երեւանի թիվ 25 դպրոցին առնչվող ահազանգին անդրադառնալու մեր մտադրությունը։ Սակայն, նույնիսկ կրթական համակարգի պատասխանատուները, այդ թվում Օնիկ Վաթյանը, չեն ժխտում, որ մեր դպրոցներում վիճակն ամենեւին էլ գովելի չէ։ Հիշեցնենք, որ մայրաքաղաքի դպրոցների օգոստոսյան
Հայաստանի
Ավանդատուներին էլ հաշվեցին Հայաստանի Հանրապետությունը գտնվում է աշխարհի 16 երկրների «պատվավոր» շարքում, բնակչության 87%-ն աղքատ է։ Առավել ցավալի է, որ որոշ պաշտոնյաներ այդ աղքատությունը թմբկահարելով՝ միջոցներ են ստանում միջազգային տարբեր կազմակերպություններից՝ ազգի համար արմատավորելով «ուզվորի» հոգեբանությունը։ Վերջերս նման մի 26 մլն դոլար էլ ստացավ ՀՀ սոցապ նախարարությունը։ Այն թեեւ տեխնիկական օգնության տեսքով ԱՄՆ միջազգային զարգացման
Եկող
ՌԻՍԿԻ ԵՆ ԴԻՄԵԼ Եկող տարվա պետբյուջեի նախագիծը, որ այսօր պաշտոնական ու կիսապաշտոնական շրջանակներում ամենաշատ գործածվող բառն է ու քննարկվող թեման, նախարար Վարդան Խաչատրյանի ներկայացմամբ, ավելի շատ հարկային մուտքեր է նախատեսում, քան այս տարվանը։ Սակայն ուշագրավն այն է, որ ի տարբերություն անցած տարիների, երբ պոպուլիստ պատգամավորները պնդում էին, թե «բյուջեն իրատեսական» չէ, այս անգամ պարոն Խաչատրյանն
ԼԱՎ ԵՎ ՎԱՏ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
ԼԱՎ ԵՎ ՎԱՏ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ՔԴՄ նախագահ Իդա Մարտիրոսյանն ԱՄՆ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո կատարվածը «հակաահաբեկչական հիստերիա» որակեց. «Երբ հանկարծ պարզվեց, որ ահաբեկչությունը սպառնում է ամբողջ աշխարհին, թեեւ առանց այդ էլ այն տեղ-տեղ սպառնում էր, բայց մինչ այդ որեւէ մեկը դրա վրա ուշադրություն չէր դարձնում։ Իմ կարծիքով, ահաբեկչությունը թույլի հակազդեցությունն է ուժեղի ագրեսիային՝ այլընտրանքի բացակայության պայմաններում։
«27»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում որոշվեց կազմել եւ ներկայացնել որոշման նախագ
Որոշում կայացվեց որոշում կայացնելու մասին «27»-ի գործով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում որոշվեց կազմել եւ ներկայացնել որոշման նախագիծ: Ըստ այդ որոշման նախագծի՝ ԱԺ-ն միջնորդությամբ դիմի ՀՀ գլխավոր դատախազին Նորայր Եղիազարյանի գործի կարճման օրինականությունը ստուգելու եւ Նաիրի Հունանյանին ԱԱՆ քննչական մեկուսարանում պահելու նպատակահարմարության մասին։ Գագիկ Կոստանդյանը պնդում էր, որ ավելացվի նաեւ հարց այն մասին, որ Նաիրի
եթե
«ԵՐԿԻՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԵՍ ՏԱՐԻ Է ՊԵՏՔ, եթե ճիշտ ձեռք բռնի ավելը» Թերեւս, պատահական չէր, որ ԱԺ Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հենց ԵՊՀ-ում զեկուցում կարդաց «Կոռուպցիայի հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով։ Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նա հայտնեց իր գնահատականը, որ կրթության ոլորտում էլ է կոռուպցիայի մակարդակը բարձր։ Իսկ ավելի
Երեկ
NO PROBLEM Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հայտարարել էր, թե մտադիր չէ այլեւս հանրահավաքներ կազմակերպել կամ դրանց մասնակցել ո՛չ Երեւանում, ո՛չ մարզերում: Իր դիրքորոշումը պարոն Գեղամյանը պայմանավորել էր հանրահավաքների ընթացքում հնարավոր սադրանքներով ու դրա արդյունքում երկրի ապակայունացմամբ, ինչը կարող է դրսի ուժերի համար ազդակ լինել ԼՂՀ հիմնախնդրի՝ իրենց ցանկալի լուծումը Հայաստանի վզին փաթաթելու
ԱՌԱՆՑ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՌԱՆՑ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Իսպանիայում շարունակվում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը տղաների եւ աղջիկների միջեւ։ Արդեն խաղացվել է ութ տուր, որից հետո մրցաշարային աղյուսակներում Հայաստանի ներկայացուցիչների դիրքերում արժանահիշատակ տեղաշարժեր չեն արձանագրվել։ 10 տարեկան աղջիկների պայքարում Հայկուհի Ալեքսանյանը սեւերով ոչ-ոքի արեց Սիոնեդ Ռիիսի հետ եւ 3,0 միավորով 50-րդ տեղում է. Աննա Հայրապետյանը թեպետ պարտության մատնեց Ժանեթ Էստելլա
Միակողմանի փոխհրաձգություն
Միակողմանի փոխհրաձգություն Անցած չորեքշաբթի հեռարձակվեց «Երկու սերունդ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որը, դատելով վերնագրից, նպատակ ուներ տարբեր հիմնախնդիրների շուրջ սերունդների երկխոսություն կազմակերպել, քանզի եթե այս հաղորդաշարը դատենք բովանդակությամբ, կկանգնենք երկընտրանքի առջեւ, որովհետեւ լրագրության մեջ նման գնահատականներ ուղղակի չկան։ Հաղորդումը, որ նվիրված էր «աղանդավորների» խնդրին, սկսվեց եւ վերջացավ վերջիններիս գեղարվեստորեն հայհոյելու տրամաբանությամբ եւ մեր հավատի համար «եթե
«Վատ դատավոր» ասելը վիրավորա՞նք է
«Վատ դատավոր» ասելը վիրավորա՞նք է «Փաստաբանի դերը դատաիրավական բարեփոխումներում» թեմայով երեկ Հայ փաստաբանների միջազգային միության դահլիճում հրավիրվել էր կլոր սեղան, որին ակնկալվում էր՝ պիտի մասնակցեին դատավորներ, դատախազներ։ Ներկա չէր նաեւ «Օժանդակ» միությունը (բնորոշումը մերը չէ, այլ՝ փաստաբան Ռուբեն Սահակյանինը, որը նկատի ուներ Հայաստանի փաստաբանների միությունը)։ Փոխարենը, այս միությունից մասնակցում էր փաստաբան Համլետ Ստեփանյանը, որը մինչեւ
ԻՆՉՊԵՍ Է ՊԱՅՔԱՐԵԼՈՒ
ԻՆՉՊԵՍ Է ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԱՆՌԾ հիմնական մասում նշված են աղքատության դեմ պայքարի հիմնական ուղղությունները, որոնք ընդհանուր առմամբ անվիճելի են՝ մշտական տնտեսական աճ, սոցիալական արդարության հաստատում, կառավարման եւ սոցիալական ոլորտների արդյունավետության բարձրացում, պայքար կոռուպցիայի դեմ, աշխատանքային շուկայի ձեւավորում եւ այլն: Սակայն այս պարզ ճշմարտությունները բոլորովին ամրագրված չեն կոնկրետ ուղղությունների նկարագրությամբ, պատճառների վերլուծությամբ եւ դրանից բխող կոնկրետ ծրագրային
Հուլիս
Ե՛վ փոքրերի, ե՛ւ մեծերի համար Հուլիս ամսից Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները ապրում են թափառական կյանքով։ Եթե մի հետադարձ հայացք ձգենք դեպի 72 տարիների խորքը, կտեսնենք այն ահռելի աշխատանքը, որ կատարել է թատրոնն իր պատմության ընթացքում։ Բազմիցս լսել ենք թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի քննադատական խոսքը՝ ուղղված քաղաքապետին, բայց ինչպես պարոն Ղազանչյանն ասաց. «Ի տարբերություն իր
1991-ից
ԳԻՐՔ՝ ԾՆՎԱԾ ՍԻՐՈՒՑ ԵՎ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ 1991-ից հրատարակվում է AIM («Armenian International Magazine») հանդեսը, որի հիմնադիրը ներկայիս ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է։ Երկար տարիներ ամսագիրը խմբագրել է Սալբի Ղազարյան-Հարությունյանը։ Այժմ նա տեղափոխվել է աշխատանքի՝ արտաքին գործոց նախարարությունում։ Նրան փոխարինել է Թոնի Հալփինը։ Հանդեսը երեկ ներկայացնում էր իր խմբագիրներից մեկի՝ Ջոն Հյուզի «Հայաստան։ Պատմություն էսսեներով եւ
Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միություն ՀԿ-ն հարկադրված էր դատական կարգով պաշտ
Լիրիկան ՆԳՆ-ին դատարան բերեց Ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» միություն ՀԿ-ն հարկադրված էր դատական կարգով պաշտպանել տեղեկություններ ստանալու իր՝ սահմանադրական եւ օրենսդրական իրավունքը։ Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում սկսեց ու ավարտվեց դատական նիստը, ուր քննարկվեց «Աքիլլեսի» հայցադիմումն ընդդեմ ՆԳ նախարարության։ Վերջինս մերժել է տեղեկություններ տրամադրելու «Աքիլլեսի» գրավոր խնդրանքը՝ թեեւ, ինչպես միության նախագահ
«Առավոտի»
ՔՐԵԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆ ՉԻ ՏԵՍԵԼ «Առավոտի» ընթերցողներին մենք պարբերաբար տեղեկացրել ենք ռազմական ոստիկանության ԶՈՒԲ բաժնի պետ Արշակ Մանուկյանի ձերբակալության եւ դրա պատճառների մասին։ Գլխավոր պատճառը, ինչպես տեղեկացրել էին մեզ իրավասու մարմինները, Մարտակերտի շրջանի N զորամասի նախկին զինծառայող Մհեր Հախվերդյանի սպանությանը բացահայտելուն հաջորդած օպերատիվ միջոցառումների իրականացումն է եղել, ՌՈ ընդունիչ-բաշխիչ տեղափոխված զինծառայող Երջանիկ Սարգսյանի նկատմամբ
Դեռեւս
Զարթոնքն ու Արտաշարն ընդդեմ կարպային տնտեսության Դեռեւս ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1964թ. օգոստոսի 12-ի թիվ 352 որոշմամբ՝ ապրանքային ձկնաբուծարաններ ստեղծելու նպատակով սննդարդյունաբերության վարչությանը հատկացվել էր 200 հա հողատարածք Եղեգնուտի սովխոզի հողերից։ Մինչ օրս դրանք գտնվում են Արմավիրի մարզի Զարթոնք եւ Արտաշար համայնքների վարչական տարածքներում։ Ներկայումս շուրջ 230 հա հողատարածքը գտնվում է Արմավիրի կարպային տնտեսություն ԲԲԸ-ի տնօրինության
«Գուցեեւ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐՎԵՑ. ՄՆԱՑ ԿԱՏԱՐԻ «Գուցեեւ պատահականություն է, որ Օրհուսի կոնվենցիան աշխարհում սկսեց գործել Հայաստանի միջոցով»,- երեկ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակում ասաց ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի տնտեսության եւ շրջակա միջավայրի գծով խորհրդական Ֆրանկ Էվերսը։ ՀՀ ԱԺ Կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը հույս հայտնեց, որ դա պատահականություն չէ՝ նկատի ունենալով մեր Սեւանը, անտառները, գետերը։