Օրվա լրահոսը

Բայց Ռոբերտ Քոչարյանը ծնողների նամակները չի կարդում

ԾՆՈՂՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ Բայց Ռոբերտ Քոչարյանը ծնողների նամակները չի կարդում Հանրապետական ընդունող հանձնաժողովը 3 միավորով բարձրացրել էր ֆիզիկայից բողոքարկված աշխատանքի գնահատականը, ինչն արտառոց երեւույթ է կրկնակի բողոքարկման համար։ Իր վերջին մամուլի ասուլիսում, պատասխանելով այս մասին լրագրողի տարակուսանքին, ԿԳ նախարարը ժխտեց «Առավոտի» այն ռեպլիկը, որ առաջին բողոքարկման ժամանակ այդ աշխատանքի գնահատականը մեկ միավորով իջեցվել

ՏԱՐԻՔՆ ԱՌԱԾՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ

ՏԱՐԻՔՆ ԱՌԱԾՆԵՐԻՆ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ Էստոնական 9 շենքի 65 բնակարանի բնակիչ, թոշակառու Արտավազդ Հովհաննիսյանը մասնագիտությամբ անասնաբույժ է, երկար տարիներ աշխատել է Շահումյանի շրջանի Ներքին Շենգավիթի անասնաբուժարանում։ Ինչպես ինքն է նշում, «ոչ մի անգամ դիտողություն կամ նկատողություն չեմ ստացել»։ Ա. Հովհաննիսյանը այսպես է շարունակում «Առավոտին» գրած դիմումում. «Սակայն Շահումյանի շրջանի գլխավոր անասնաբույժ Աշոտ Մարտիրոսյանը եւ գյուղնախարարության վարչության

Ամառը

«Անջուր ամառներ» շարքից Ամառը շուտով կվերջանա, իսկ շոգն ու տապը տանելի դարձնելու միակ միջոցը՝ ջուրը, այդպես էլ անհասանելի է Վերին Զեյթունի բնակիչներին։ Սկսած հունիսից՝ Մ. Ավետիսյանի անվան 1-5 փողոցի, Յան Ռայնիսի բազմաթիվ շենքերի բնակիչների անվերջանալի բողոքներին տեղերում այդպես էլ ականջալուր չեղան։ Երեք ամսվա շարունակական փորձերը՝ հեռախոսով կապվել Զեյթունի ջրմուղի պետի կամ գոնե գլխավոր ինժեների հետ,

Դեռեւս 1996թ. մենք կանխատեսել էինք, որ բնակչության արտահոսքը հանրապետությունից ոչ միայն չի հաջողվի դ

ԱՐՏԱՀՈՍՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՄԻԱՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՉԷ Դեռեւս 1996թ. մենք կանխատեսել էինք, որ բնակչության արտահոսքը հանրապետությունից ոչ միայն չի հաջողվի դանդաղեցնել, այլ նաեւ գնալով էլ ավելի կուժգնանա, իր մեջ ներառելով նաեւ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին։ Այն, ինչ դեռ երեկ կանխատեսվում էր, այսօր դաժան իրականություն է։ Արտաքուստ թվում է, թե հանրապետության եզդի բնակչության զանգվածից արտասահման՝ արտագնա աշխատանքի

Ձեռնարկությունների ֆինանսական միջոցների սակավությունը թույլ չի տալիս ոչ միայն արտասահմանից տեխնոլոգի

Իրավիճակը եւ մոտեցումները Ձեռնարկությունների ֆինանսական միջոցների սակավությունը թույլ չի տալիս ոչ միայն արտասահմանից տեխնոլոգիաներ ներկրել, այլեւ ծախսեր կատարել գիտական մշակումների եւ ներդրումների համար։ Այդ փակ շրջանակում ակամա ուշադրություն են գրավում մեր գիտաարտադրական պոտենցիալի իրավիճակը եւ զարգացման միտումները։ Վերջին տասնամյակում նկատվում է գիտատեխնոլոգիական հիմնարկների հնարավորությունների նվազում, ինչը հիմնականում կապված է ֆինանսավորման ցածր մակարդակով եւ ինչի արդյունքում

ԼՂՀ տնտեսական բարեփոխումների նախարար Հակոբ Աբրահամյանի հաղորդմամբ, կառավարությունը մշակել է Արցախի է

ԼՂՀ-Ն ՁԳՏՈՒՄ Է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԼՂՀ տնտեսական բարեփոխումների նախարար Հակոբ Աբրահամյանի հաղորդմամբ, կառավարությունը մշակել է Արցախի էներգետիկ անկախացման ծրագիր։ Այսօրվա դրությամբ ԼՂՀ-ի էլեկտրաէներգիայի կարիքները գերազանցապես բավարարվում են Հայաստանից ստացվող էլեկտրական հոսանքով։ Հետեւաբար, ԼՂՀ էներգետիկ անկախացման ծրագիրը միտված է Հայաստանի էներգահամակարգից անկախանալու «առաքելությանը»։ Վերջին տասնամյակներին միջազգային տնտեսական զարգացման ընդհանուր ձգտումն է՝ աշխարհի, մանավանդ, տարածաշրջանային ընդգրկումով պետությունների

Օգոստոսի

ՈՒԿՐԱԻՆԱ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻ Օգոստոսի 24-ին ուկրաինական ժողովուրդը նշում է իր ազգային տոնը՝ անկախության տարեդարձը: Տասը տարի է անցել այն օրից, երբ Ուկրաինայի Գերագույն Ռադան, արտահայտելով ժողովրդի կամքը, հռչակեց պետական անկախություն, որն ամրագրվեց 1991թ. դեկտեմբերի 1-ին՝ Համաուկրաինական հանրաքվեում, հանրապետության քաղաքացիների ավելի քան 90 տոկոս ձայներով: Սակայն չափազանցություն չի լինի, եթե պնդենք, որ ուկրաինական ժողովուրդը դեպի

ՀԺԿ-ում

ՕՊՈՐՏՈՒՆԻՍՏՆԵՐԻ ՎԵՐՋՆԱՆՊԱՏԱԿԸ ՏԱՊԱԼՎԵՑ ՀԺԿ-ում տեղի ունեցող հայտնի իրադարձությունները հիմնականում հետեւանք են ներկայումս հանրապետությունում տիրող գարշելի քաղաքական մթնոլորտի, որի պայմաններում օրեցօր աճում է անկայուն, թուլակամ, կոնֆորմամետ խառնվածքի տեր բարոյալքված «գործիչների» թիվը։ Որքան էլ ամպագոռգոռ ու ճոռոմ-ճոռոմ բառակապակցությունների չդիմեն ոմանք, ՀԺԿ քաղաքական խորհրդին ու նրա ղեկավարությանը «մեղադրելով» (քաղաքական գծից շեղում, ծրագրի խախտում, ոչ կառուցողական, ոչ պետականամետ եւ

Արտաքին

«Հայասիրությունը» քաղաքական կատեգորիա չէ Արտաքին քաղաքականության խնդիրների շուրջ գրող եւ խոսող գործիչների շնորհիվ քաղաքացիություն է ստացել մի մտայնություն, ըստ որի, մեզ վերաբերող ցանկացած խոսք որակվում է «հայանպաստ» կամ «ոչ հայանպաստ»: Հայ քաղաքական միտքը նեղմտության այս հիվանդությամբ վարակվեց իր սաղմնավորման օրից. 18-րդ դարից սկսած մեր պատմության անբաժանելի ուղեկիցները դարձան «հայերի մեծ բարեկամ», «հայասեր» ամբողջ ժողովուրդներ, պետություններ,

Թերեւս

ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՌԱՄՅԱԿ Թերեւս Երրորդ Հանրապետության երկրորդ նախագահի պաշտոնավարման շրջանը պատմության կողմից հենց այսպիսի գնահատականի էլ արժանանա։ Քաջատեղյակ մարդիկ պատմում են, որ Քոչարյանի վարչապետության շրջանում նույնպես դժվար է առանձնացնել որեւէ լուրջ ձեռքբերում. ղարաբաղյան կլանի առաջնորդը ընդամենը ամրապնդել է պալատական խարդավանքների իր իմացությունը, նախանշել ղարաբաղյան մոդելի հայաստանյան դրսեւորումների հեռանկարները։ Եվ եթե Վ. Սարգսյանը 1997-ի վերջին

Վերջերս

ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՊԱՐՈՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ 98-Ը Վերջերս Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը երկնագույն եթերից հավաստիացրեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններն այս փուլում երբեք այնքան բարենպաստ պայմաններում չեն եղել, որքան այսօր են: Բայց այդ, ըստ պարոն Օսկանյանի, բարենպաստ պայմանները նախկին իշխանություններն ու նրանց քարոզչամիջոցները, չգիտես ինչու, միայն սեւ գույներով են ներկայացնում: Չուզողություն:

ԿՃԱՆԱՉԵՆ, ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ

ԿՃԱՆԱՉԵՆ, ԵԹԵ ՉԽԱՆԳԱՐԵՆ Արդեն երեք օր է, ինչ մայրաքաղաք է ժամանել Կալիֆոռնիայի կոնգրեսմեն Ադամ Շիֆը։ Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադամ Շիֆը պատմեց իր այցելության նպատակների եւ արդյունքների մասին։ Կոնգրեսմենը հավաստեց, որ իր այցը Հայաստան պատահական չէ, որ ինքը Կալիֆոռնիա նահանգի Սենատում, չորս տարի անընդմեջ Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հուշագրերի օրինագծերի համահեղինակ է հանդիսացել, որ իր

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՇԽԱՏՈՂԸ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ԱՇԽԱՏՈՂԸ Լոս Անջելեսի հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ այնտեղի հյուպատոսությունը բյուջեի սղության պատճառաբանությամբ կրճատել է իր աշխատակազմի աշխատավարձը, որի հետեւանքով շատերը հարկադրված հեռացել են։ Սակայն որոշ ժամանակ անց Լոս Անջելեսի հյուպատոսարանի տեխնիկական օգնականի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Շաքարյանի դուստրը՝ Արմելլա Շաքարյանը, որի աշխատավարձը անհամեմատ բարձր է։ Ռուբեն Շաքարյանի պատվերով Արմելլա Շաքարյանին

«Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերում բազմաթիվ են այնպիսի դրվագները, որոնք այժմ հրապարակելը կխոցեր տվյա

Մրից՝ մրջուրը «Հոկտեմբերի 27»-ի գործի նյութերում բազմաթիվ են այնպիսի դրվագները, որոնք այժմ հրապարակելը կխոցեր տվյալ անձանց արժանապատվությունը։ Մարդիկ անկեղծ են եղել եւ առանց փորձելու հերոս ներկայանալ՝ ցուցմունքներում պատմել են, թե ինչպես են «պո-պլաստունսկի», սողեսող դուրս փախել դահլիճից, դեռ էլի շարունակել սողալ, պատուհանից թռել, տանիքների վրայով վազել, թաքնվել օդափոխիչ սարքի մեջ, մեքենայում եւ այլն։ Բայց այս

Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում գտնված պատգամավորների համար միանշանակ էր այն հարցի պատասխանը,

ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՈՒՐԱՑԱԾՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄԸ Հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում գտնված պատգամավորների համար միանշանակ էր այն հարցի պատասխանը, թե արդյոք ահաբեկիչները միայն այդ 5-ն են։ Կարդացեք դեպքից կարճ ժամանակ անց տված այս վկայությունները՝ համոզվելու համար, որ պատասխանը բացասական է։ Վազգեն Խաչիկյանի դեկտեմբերի 6-ի ցուցմունքից. «Զանգելու ժամանակ սկզբնական շրջանում խմբի անդամները հայտնում էին, որ իրենք հանձնարարությունը մինչեւ վերջ

Պաշտոնական

«ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԻ» Պաշտոնական դիրքի չարաշահման համար Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Օհանյան) չի քննարկել Արշակ Սադոյանի քաղհայցը՝ ԲԷՑ-երի մասնավորեցման մասին օրենքի քվեարկության ապօրինության մասին։ Դատավորը պատճառաբանել էր, թե օրենքը չեղյալ հայտարարելու իրավասությունը ՍԴ-ինն է։ Արշակ Սադոյանը եւ ՀԺԿ քարտուղար Ստեփան Զաքարյանը երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել։ Ստեփան Զաքարյանը

Գովազդի մեջ վատ բան չկա

Գովազդի մեջ վատ բան չկա Անցած չորեքշաբթի մեր թերթում տպագրվել էր մի ռեպլիկ, որում խոսվում էր «Երեւանի պատվավոր քաղաքացի» ինստիտուտի մասին եւ այդ համատեքստում որոշ չափով վերապահ գնահատական էր տրված իմ կողմից շատ հարգված դերասան Հրանտ Թոխատյանին: Ընդգծված ազատական թերթ լինելով, «Առավոտը» հրապարակել եւ հրապարակելու է, թե դրական եւ թե բացասական կարծիքներ մշակույթի, տնտեսության, պետական

ԹԱՂԱՊԵՏԸ ԽՈՒՍԱՓՈՂ ՄԱՐԴ ՉԷ՞

ԹԱՂԱՊԵՏԸ ԽՈՒՍԱՓՈՂ ՄԱՐԴ ՉԷ՞ Էրեբունի համայնքի շուրջ 16 մանկապարտեզ մարտ ամսից աշխատավարձ չի ստացել։ «Ամեն շաբաթ խոստանում են աշխատավարձ տալ,- դժգոհում էին մանկապարտեզի աշխատակիցները,- բայց շաբաթն անցնում է՝ ոչ մի փոփոխություն չկա»։ Տեղեկացանք, որ նրանք վերջին անգամ ստացել են փետրվար ամսվա աշխատավարձը։ Հարցի վերաբերյալ համայնքապետ Մհեր Սեդրակյանից պարզաբանում ստանալու ջանքերն ապարդյուն անցան։ Վերջինս չորս օր

«Պաշտոնական» մի պատասխանի մասին

«Պաշտոնական» մի պատասխանի մասին «Առավոտ» ներկայացրած Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի «պաշտոնական» պատասխանին (կապված 16.08.2001թ. «Խնայեցեք տղամարդկանց, հատկապես դպրոցի տնօրեններին» հրապարակման հետ) կարելի էր եւ չարձագանքել, քանզի այն հեռու էր պաշտոնական համարվելուց։ Մարզպետը, ըստ երեւույթին, տեղը չի բերում, որ այն պետք է ստորագրված լինի, կնքված, համարակալված, ամսաթվով, բլանկի վրա։ Բայց որպեսզի այս նույն մարզպետը չասի, թե

ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԸ՝ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ»

ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿԸ՝ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻՑ» Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը՝ Հայներարտբանկը, մտադիր է ընթացիկ տարվա սեպտեմբերից անցնել հաճախորդների սպասարկման նոր ձեւի՝ այսպես կոչված՝ «մեկ պատուհանի» համակարգին: Հայներարտբանկի տնօրենների խորհրդի անդամ Արմեն Վալեսյանի հաղորդմամբ, հաճախորդների հետ աշխատանքի կատարելագործման որոշումը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի բանկային շուկայում մրցակցային պայքարի առկայությամբ, այլեւ բանկային սպասարկման միջազգային ստանդարտներին անցնելու անհրաժեշտությամբ: Նրա ասելով, բանկում

Բանը բանից անցել է

Բանը բանից անցել է Եզդիների ազգային կոմիտեի կարծիքով, եզդիները երկու խմբի են բաժանվում. կուլտուրականների եւ տգետների։ Տգետներն անընդհատ սիրում են վեճեր, քաշքշուկներ, անօրինականություններ եւ չնչին առիթից պատերազմ ստեղծել, իսկ կուլտուրականներն իրենց համար հանգիստ ապրում են եւ խոչընդոտները հարթ ճանապարհով են լուծում։ Ըստ եզդիների ազգային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Թորգոմ Խուդոյանի, իրեն եզդիների պրեզիդենտ եւ ազգային

Ավարտվեց Երկրորդ համահայկական խաղերի 5-րդ օրը։ Պայքարն ավարտեցին նաեւ սեղանի թենիսիստները։

ԱՍՊԱՐԵԶԸ ՄՆՈՒՄ Է ԻՍԿԱՊԵՍ ՈՒԺԵՂՆԵՐԻՆ Ավարտվեց Երկրորդ համահայկական խաղերի 5-րդ օրը։ Պայքարն ավարտեցին նաեւ սեղանի թենիսիստները։ Աղջիկների անհատական առաջնությունում Արմինե Մակինյանը մենախաղերում վստահ հաղթանակ տարավ Լուսինե Հովհաննիսյանի նկատմամբ ու ճանաչվեց Խաղերի հաղթող։ Նա առաջինն էր նաեւ զուգախաղերում, որտեղ ընկերակցեց Աննա Պողոսյանի հետ։ Նույնպիսի հաջողության հասավ նաեւ Սմբատ Սարգսյանը, որը մենախաղերում Մուրադ Ասատրյանի նկատմամբ առավելության հասնելուց

Օպերայի

Հրամանատարական բեմադրություն Օպերայի ծագման փաստը վկայությունն է ոչ միայն երաժշտական արվեստի հսկայական էվոլյուցիայի, այլեւ դրսեւորումն է հասարակական գիտակցության մեջ ու երաժշտական կյանքում խոր տեղաշարժերի։ Սա խոր գիտակցելով ու հավատարիմ մնալով այն մտքին, որ մենք դարեր շարունակ գոյատեւել ենք մշակույթի շնորհիվ ու աշխարհին պետք է ներկայանանք ու ներկայանում ենք մշակույթով, Ազգային օպերային թատրոնի ղեկավարությունը մեկը մյուսի

Մեկ

հՁՀԿԼխԼ, հՁՀԿԼխԼ Լ ծԸԽԿծժՃ կԿհՁՀԿԼխԼ Մեկ ամսից կկայանա Երեւանի Մայր տաճարի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը։ Իր վեհաշուք տեսքով պատկառազդու տաճարի շինարարությունը գրեթե ավարտվել է, սակայն մեծածավալ աշխատանք կա անելու՝ շրջակայքը «խելքի բերելու» առումով։ Ու դժվար թե մեկ ամսվա ընթացքում այդ մասշտաբի աշխատանքները հիմնովին ավարտվեն։ Այսինքն, չի բացառվում, որ շատ այլ առիթների պես,

Քաղաքացի Լյոլյա Ավանիսյանցը հայտնեց, որ իրեն խաբել են իրանցի առեւտրականները, որոնք մինչ օրս անպատիժ

Իրանցիները «քցում» են մեր հայրենակցին Քաղաքացի Լյոլյա Ավանիսյանցը հայտնեց, որ իրեն խաբել են իրանցի առեւտրականները, որոնք մինչ օրս անպատիժ են մնացել։ Դեռեւս 2000թ. օգոստոսի 15-ին Իրանից տիկին Լյոլյային է այցելում իր նախկին ծանոթ, Իրանի քաղաքացի Միր Հուսեինի Հուսեինը, որը նախկինում վարձակալել էր վերջինիս բնակարանը։ Այս անգամ եւս Միր Հուսեինը խնդրում է տիկին Լյոլյային շաբաթական 100

ԵՊՀ

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ ՉԷ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունված դիմորդների անունների հետ նույնիսկ մակերեսային ծանոթությունը վկայում է, որ իրականությանը չի համապատասխանում ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանի նախորդ օրն արած այն պնդումը, թե միայն մեկ նախարարի ու մեկ պատգամավորի երեխա է ընդունվել այդ ֆակուլտետ՝ «հոյակապ գիտելիքներ» ցուցաբերելով, իսկ դատավորների, դատախազների ու գործարարների երեխաներ ընդհանրապես չկան։ Մինչդեռ իրավագիտության ֆակուլտետ

Շնորհիվ

Ինչո՞ւ լուռ ես, «ԱրմենՏել», ու չեն խայտար քո ալյակք Շնորհիվ «ԱրմենՏելի» համառ «հայանվեր» (թե՞ հունանվեր) գործունեության` հայ իրականություն ներմուծվեց անդրծովյան հեռավոր ու ցանկալի քաղաքակրթության թվացյալ շունչը կրող «րոպեավճար» հասկացությունը: Թեեւ լրատվամիջոցները հեղեղված են «ԱրմենՏելի» հերթական անակնկալը լուսաբանող տեղեկատվությամբ, մինչեւ օրս ոչինչ ստույգ հայտնի չէ, այդ թվում՝ «Ինտերնետ» ցանցի բաժանորդների ճակատագիրը: Ինչպե՞ս են վերաբերվում սրան Հայաստանում

ՀՀ-ում

«ԱՊԱՔԻՆՎԵԼ Է։ ԵՐԵՎԻ» ՀՀ-ում բոլոր տեսակի չարորակ ուռուցքները բուժվում են պետպատվերի շրջանակներում, իսկ բարորակները՝ ոչ։ Սակայն ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը պարզվում է բուժման կամ ընթացքում, կամ վերջում։ Այս անորոշությունը երբեմն լավ առիթ է՝ հիվանդից գումարներ գանձելու։ 1993-ից Ուռուցքաբանական դիսպանսերում հաշվառման մեջ գտնվող ուռուցք ունեցող մի հիվանդ (գրքույկ թիվ 238/93), պահանջելով հիվանդությունների բուժման գնացուցակը, իր

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՆՈԹԵՐ

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՆՈԹԵՐ «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի նյութերի մեջ (հատոր 17, գ. թ. 192-194) կա մի փաստաթուղթ, որի մասին հայտնի է միայն, թե ԱԱՆ մեկուսարանի պետի գրությամբ ուղարկվել է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին։ Հայտնի է նաեւ, որ այդ գրառումների հեղինակը Նաիրի Հունանյանն է, այդ փաստաթուղթը հայտնաբերվել է նրա խցից։ Բայց, ինչպես փաստաբաններից մեկն ասաց մեր զրույցի ընթացքում,

Թուրքիան՝ «առաջին ջութակ»

Թուրքիան՝ «առաջին ջութակ» Օգոստոսի 21-ին Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստում սուր քննադատության է ենթարկվել Հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքն ու վարած սխալ քաղաքականությունը: Ադրբեջանցի դիտորդների կարծիքով՝ Ադրբեջանում Թուրքական ռազմական կործանիչների ցուցադրական ելույթները նպատակ ունեն ցույց տալ, որ Անկարան լրջագույն մտադրություններ ունի՝ ուղղել իր այդ սխալն ու ընդլայնել իր ներկայությունը Կովկասում: «Անկարան մտադիր է վերականգնել իր հեղինակությունը

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031