Օրվա լրահոսը

«27»-Ը ԲՈԼՈՐԻ ԽՆԴԻՐՆ Է

«27»-Ը ԲՈԼՈՐԻ ԽՆԴԻՐՆ Է Այն փաստը, որ Հայաստանում «Հոկտեմբերի 27» է տեղի ունեցել, ապացույց է, որ մեր հասարակությունը եւ պետությունը լուրջ խնդրի առաջ են։ Եվ նման պարագայում բանակների բաժանվելը, «27»-ի շահարկումը եւ այլն՝ անթույլատրելի են։ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի գնահատմամբ՝ երկու կարեւորագույն խնդիր կա, որոնց հետ կապված ճիշտ չէ բանակների բաժանվելը,

Ո՞վ պետք է լուծի

Ո՞վ պետք է լուծի Մե՞նք, թե՞ օտարները «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության հրավերով կազմակերպվել էր կլոր սեղան Արցախյան ազատամարտի մասնակից կամավորական ջոկատների հրամանատարների եւ զինվորական մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ: Կամավոր զինվորականները ընդունեցին հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. Մեզ՝ Արցախի ազատագրմանը մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներիս, մտահոգում է Հայաստանում տիրող անտարբերության եւ հուսահատության մթնոլորտը, ինչը նպաստում է դիվանագիտական

Նորից քաշքշուկ

Նորից քաշքշուկ «Օգոստոսի» գործը մտավ Վճռաբեկ պալատ ՀՀ տնտեսական դատարանը 2002թ. հունվարի 4-ին քննելով «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ ՀՀ ՊԵ նախարարության՝ հիշյալ գործակալությունում կատարված ստուգումների արդյունքում կազմված, թիվ ՄԱ 005208 ստուգման ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ, բավարարել էր: Ընդ որում, դատարանը, դատավոր Մաթեւոսյանի նախագահությամբ՝ «Օգոստոսի» դիմումը բավարարել էր ավելի

ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՆԳ ԵՎ ՊՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ 95-ԻՆ

ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՆԳ ԵՎ ՊՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ 95-ԻՆ Հաստատվեցին այն տեղեկությունները, թե Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործից մաս է անջատվել եւ քրգործ հարուցվել 95-ի հունիս-հուլիս ամիսներին Բուսաբանական այգում մի շարք պաշտոնաթող սպաների՝ հեղաշրջման փորձի կասկածանքով ձերբակալության եւ նրանց հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու փաստով: Նախագահ Քոչարյանն ու նրա ռեժիմը պահպանող արդարադատության համակարգն, ըստ էության,

«ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ»

«ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ» Ասում է Աղվան Վարդանյանը ՀՀ գործող Սահմանադրության 2-րդ հոդվածը հռչակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն ժողովուրդը, իր ունեցած իշխանությանն անտեղյակ, շարունակում է իր անիշխան ընթացքը, փոխարենը՝ իրական իշխանություն ունեցող նախագահը եւ օրենսդիր մարմինը շարունակում են ժողովրդի համար նորացված Սահմանադրություն ձեւել։ Ընդ որում, ընտրության հնարավորություն չի տրվելու (նախագահ

ՄՈՏԻԿ ՈՒ ԱՆԾԱՆՈԹ ԻՐԱՆԸ Հայկական հարսանիք: Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ (1606թ.) եկեղեցին։ Շահ Աբասի օրոք գմբեթավոր եկեղեցին կառուցելու թույլտվություն չկար, եւ հայ եկեղեցին՝ ի հակառակ մզկիթների, չպետք է գրավիչ, աչքի ընկնող տեսք ունենար։ Իրանի բոլոր հայկական եկեղեցիները գտնվում են պետական հոգածության ներքո։ Պարսիկ նորապսակներ Շիրազում Ֆեթրի տոնը Ղոմում։ Ռամազանի վերջին օրը մարդիկ զոհաբերություն են մատուցում

ԹԱՏՐՈՆՆ ԱՆԴՈՒՆԴՈՒՄ Է

ԹԱՏՐՈՆՆ ԱՆԴՈՒՆԴՈՒՄ Է Էջմիածին քաղաքը կարծես զուրկ է մնացել մշակութային օջախներից։ Միակ թատրոնը, որը գործել է 1950-ից, այժմ չի գործում։ Թատրոնի ստեղծման պատմությունը հետեւյալն է. սկզբնական շրջանում ստեղծվել է ինքնագործ խմբակ, որը եղել է առանձին միավորում։ Այնուհետեւ 1959-ին դարձել է ժողովրդական, նոր միայն 1990-ին՝ դրամատիկական թատրոն։ Այժմ գեղարվեստական ղեկավարը Գրիգոր Սիմոնյանն է, որը ժամանակին եղել

«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ «ԿԻԼԻԿԻԱՅԻ»

«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ «ԿԻԼԻԿԻԱՅԻ» Ֆուտբոլի ՀՀ առաջնությունն, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի մարտ ամսին։ Համեմատած նախորդ տարիների հետ, «Մրցաշրջան-2002»-ը խոստանում է լինել անհամեմատ հետաքրքիր՝ մարզական մրցապայքարի առումով։ Այսպես մտածելու հիմքեր, բարեբախտաբար, շատ կան։ Նախ, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը հաջող եզրափակած թիմերը դեռեւս անցած տարվա վերջերից ամենայն լրջությամբ են սկսել նախապատրաստվել գալիք մրցաշրջանին։ Ավելին, նրանք իրենց կազմերը

Հունվարի 24-ը Սեւակի ծննդյան օրն է

Հունվարի 24-ը Սեւակի ծննդյան օրն է Հատված Հովհաննես Մելքոնյանի «Ես եմ Պարույր Սեւակը» վարքագրական վեպից Վարանումները դառնում են վշտեր, վշտերը՝ վերքեր, վերքերը՝ անբուժելի վերքեր, անբուժելի վերքերը՝ մահեր… Պարույր Սեւակը մի ուրիշ ժամանակ էր փնտրում ոչ թե իրեն համար հարմար ապաստան գտնելու, այլ գաղթեցնելու բոլորին այդ ժամանակի մեջ։ Մի ուրիշ ժամանակ փնտրել, նշանակում է հերքել եղած

ԱՆԸՆԴՀԱՏ ՆԵՐԿԱ, ԻՆՉՊԵՍ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԸՆԴՀԱՏ ՆԵՐԿԱ, ԻՆՉՊԵՍ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ Ձոն՝ Տիգրան Մանսուրյանին Սպիտակ թղթի առաջ մեղավոր նստած՝ քո հոգնած դեմքը հիշեցի, հիասթափությունդ ընդհանրապես, եւ անընդհատ առանձնանալու, ինքդ քեզ հետ մեն-մենակ մնալու երջանկությանդ պատրանքը։ Ասացիր՝ եւ կաս, եւ չկաս Երեւանում, ասացիր՝ փառք Բարձրյալին, որ ստացածդ շնորհը հնարավորություն է տալիս ուրիշ երկրներում վաստակել հացը հանապազօրյա։ Աբովյանով իջնում էինք։ Ափսոսանքով ասացիր, որ քնարիդ

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետագիծը

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետագիծը Իշխանափոխությունից հետո Ռուսաստանի դիվանագիտական ակտիվության մակարդակը կտրուկ բարձրացել է։ Ընդ որում, երկրի թիվ մեկ դիվանագետ այժմ ոչ թե արտգործնախարարն է, այլ ինքը՝ նախագահ Պուտինը։ Ակնհայտ է, որ այդ ակտիվությունը լրջորեն պլանավորված է, համակարգված եւ նվիրված միանգամայն հստակ եւ հասկանալի նպատակի՝ ամրապնդել ՌԴ-ի դիրքերը աշխարհում, վերանայել եւ վերահաստատել ազդեցության ոլորտները, ստեղծել երկրի

ԱՍԱ ԻՆՁ Ո՞Վ Է ՔՈ ԹՇՆԱՄԻՆ ԵՎ ԵՍ ԿԱՍԵՄ…

ԱՍԱ ԻՆՁ Ո՞Վ Է ՔՈ ԹՇՆԱՄԻՆ ԵՎ ԵՍ ԿԱՍԵՄ… Սոցիալիստական ճամբարի փլուզումից տասը տարի անց աշխարհը խելագարի պես պտտվում է իր առանցքի շուրջ՝ տարբեր կողմեր։ Դուրս թռած իր բեւեռներից՝ նա սպասում է Արքիմեդին, որ նա աշխարհաքաղաքականության մեջ գոռա՝ «Էվրիկա՜՜՜՜», ինչը կնշանակի՝ «Բեւեռը գտնվել է»: «Արքիմեդը» ասաց, բայց չկային լսող ականջներ։ Եվ իսկապես, ինչպե՞ս կարելի էր

ՀԱԿԱԿԱՆՈՆԻ ՀԱԿԱԿԱՆՈՆԱԿԱՆ «ԿԱՆՈՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ»

ՀԱԿԱԿԱՆՈՆԻ ՀԱԿԱԿԱՆՈՆԱԿԱՆ «ԿԱՆՈՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ» Հայ եկեղեցվո միությունը եւ հայ հավատացյալ ժողովուրդի ազգային միասնությունը հնարավոր է հաստատել միմիայն հայրենի հողի վրա խարսխված Սուրբ Էջմիածնի Ամենայն Հայոց Հայրապետության վեմին վրա, որուն հավասարազոր ուրիշ հեղինակություն կամ կեդրոն չէ եղած, չկա եւ չի կրնար ըլլալ։ Վազգեն Առաջին, 1977թ. Պաշտպանել Ս. Էջմիածնի շահերը` կնշանակե պաշտպանել հայ ժողովուրդի շահերը։ Համաստեղ, 1957թ. Մեծի

ԾԽԵԼԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՉԱՐԻՔ Է

ԾԽԵԼԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՉԱՐԻՔ Է Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ եվրոպական շատ երկրներում հետեւողական պայքար է մղվում ծխելու դեմ ու օրենքներ են ընդունվում հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին, մեզ մոտ ոչ միայն այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում, այլեւ մայրաքաղաքի փողոցները ողողվում են արտասահմանյան ծխախոտի գովազդներով, որոնք լինելով անզուսպ ու հրապուրիչ՝ շատ շուտ գայթակղում են անչափահասներին։ Զարմանալի

Ինչո՞ւ են «գործ սարքում» փաստաբանների վրա

Ինչո՞ւ են «գործ սարքում» փաստաբանների վրա Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի գլուխն ուղղակի բացվեց (թող ների նա ինձ իմ այս կոշտ արտահայտության համար) ՀՀ գլխավոր դատախազության շենքում։ Սակայն… քանի որ վկաներն այդ պահին «հատկապես կարեւորագույն գործերով» քննիչներ էին, փաստաբանն ինքը մեղավոր ճանաչվեց եւ… քրեական գործ հարուցվեց նրա նկատմամբ։ Փաստաբանի գործը մարսվեց։ Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ այսօր էլ

ՍԱՌՆԱՄԱՆԻՔ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

ՍԱՌՆԱՄԱՆԻՔ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ փաստորեն չկարողացավ վերսկսել Ռազմական ոստիկանության աշխատակիցների՝ Արշակ Մանուկյանի, Արտակ Նիկողոսյանի, Հայկ Մկրտչյանի եւ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Թիվ 1 մեկուսարանի հիվանդանոց (թեեւ, որքան մենք տեղյակ ենք՝ բուժմաս) էր տեղափոխվել ամբաստանյալ Արշակ Մանուկյանը՝ դատավոր Մարտին Կարապետյանի հրապարակած տեղեկության համաձայն։ Տեղեկության աղբյուրը եղել

Չծխելն անհնարին չէ

Չծխելն անհնարին չէ Մինչ օրս ոչ մի ծնողի կամ մանկավարժի չի հաջողվել ծխող երեխային (անձին) ետ կանգնեցնել այդ ահավոր չարիքից, ինչը առաջին հերթին սովորույթի, բնազդի արդյունք է, քան պահանջի։ Ծեծը, բռնությունը, քարոզը, հորդորը՝ այս բոլոր մարդկային եւ անգամ անմարդկային ներազդումները ջարդուփշուր են եղել՝ բախվելով ծխող անհատի քմահաճույքին կամ սովորույթ-հակումին։ Արդ, ի՞նչ անել ծխելու դեմն առնելու

ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ԳՐԵԼ

ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ԳՐԵԼ Համլետյան գլուխկոտրուկ լրագրողների համար «Երբ երկու քաղաքական գործիչ գինարբուքի ժամանակ, կիսամերկ տիկնանց շրջապատում պետական հեղաշրջում են նախապատրաստում՝ լռե՞լ, թե՞ գրել»,- անկեղծ պոռթկաց Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը՝ «Հետաքննող լրագրողների ընկերակցության», ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակի եւ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կազմակերպած «Ինֆորմացիայի ազատությունը Հայաստանում» թեմայով քննարկման երկրորդ օրը։ Պոռթկման պատճառը Հայաստանում «Ինֆորմացիայի մատչելիության մասին»

Պետության հույսին մնա՜ն

Պետության հույսին մնա՜ն Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում հայտնված մեր հանրապետությունում, երբ պետությունն ի վիճակի չէ անգամ առողջապահական խնդիրները հոգալ, անասնաբուժության բնագավառն առհասարակ անտեսված է։ Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում, գիտակցելով հարցի կարեւորությունը եւ առաջնորդվելով Պավլովի հայտնի՝ «Բժիշկը բուժում է մարդուն, իսկ անասնաբույժը՝ մարդկությանը» ասույթով, անասնաբուժությունն առաջին հերթին է գտնվում պետական հոգածության ներքո։ Ինչպես տեղեկացրեց Ճամբարակի նախկին անասնաբուժական լաբորատորիաներից

Նայած սպառողի «չմո»-ության աստիճանի՞

Նայած սպառողի «չմո»-ության աստիճանի՞ Որ «Սիգարոնի» տուփը, գովազդային արշավի մակարդակը, արտադրական տեխնոլոգիաները, որակը էլիտար բիզնեսի բնագավառից են, անհերքելի է: Բայց որ «Սիգարոնն» առաջին հայացքից «Դավիդով» է հիշեցնում, նույնպես անժխտելի է: Ըստ գերմանական «Ռեմստմա» ընկերության, սպառողը կարող է շփոթել երկու արտադրանքները եւ իրենց ընկերությունը կարող է ֆինանսական կորուստներ ունենալ: Ուստի, ապրանքային նշանը պաշտպանելու նպատակով դատական հայց

Մի ցուցակից մյուսը

Մի ցուցակից մյուսը Արտաշատ քաղաքից մեծ դժվարությամբ «Առավոտի» խմբագրություն հասած Լիդա Մարտիրոսյանի միակ հույսը այս տարվա մայիս ամսին բանակից վերադարձող որդին է։ Երեք երեխաների մայր, 43-ամյա Լ. Մարտիրոսյանն ամուսնալուծվել է եւ երկու երեխաների հետ դուրս է եկել ամուսնու տնից։ Փոքր տղան մնացել է հոր մոտ։ Արդեն մի քանի տարի է, որ Լ. Մարտիրոսյանը ավագ որդու

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ՝ ԻՆՉԻ՞ ՀԱՇՎԻՆ

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ՝ ԻՆՉԻ՞ ՀԱՇՎԻՆ «Մեր հանրապետությունում աղքատությունը կարմիր դրոշ է դիտվում. ինչո՞ւ հարեւանս նպաստ ստանա, ես՝ ոչ։ Հենց մարդիկ գիտակցեն, որ աղքատ լինելն ամոթ է, արդեն հնարավոր կլինի այդ վիճակից դուրս գալ», այս համոզմանն է ՀՀ սոցիալական ապահովության փոխնախարար, «Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի համակարգող խորհրդի» անդամ Աշոտ Եսայանը։ Ծրագիրն, ի դեպ, երեք տարվա համար է

Քուռը՝ ո՜ւր, իմ տունը՝ ո՜ւր

Քուռը՝ ո՜ւր, իմ տունը՝ ո՜ւր Արտահանման ցանկացած թիվ ընդունված է տնտեսական հաջողություն համարել։ Բացառություն չէ Հայաստանից Վրաստան էլէներգիայի մատակարարումը։ Այն հերթական անգամ արծարծվեց 2001-ի տարեմուտին Թբիլիսիի ՊՇԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո. առաքումը կկազմի օրը 130 կվտ։ Նման հաղորդումները արդյոք հարկ է միանշանա՞կ ընդունել։ Եթե անվերապահորեն հավատանք նմանատիպ լուրերին, Հայաստանը, ասենք 1998-ին, արտահանել է 50 մլն

ԿԱ՛ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ

ԿԱ՛ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ Իշխանամետ թերթերից մեկն օրերս մեկնաբանել էր «Առավոտի» այն տեղեկությունը, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Հարություն Հարությունյանի 2000 թ. փետրվարի 1-ի ցուցմունքի ներքո նրա պաշտպան Ռուբեն Ռշտունին ոչ թե գրել էր. «Ցուցմունքը վերցված է առանց իմ ներկայության» (ինչպես պնդել էր Հարություն Հարությունյանը), այլ՝ «Ներկա եմ գտնվել հարցաքննությունն ընդհատելու պահից»։ Այդ թերթը գրել էր.

2001-ի չհնչած հարցադրումը

2001-ի չհնչած հարցադրումը Անցած տարին նշանավորվեց քաղաքական ուժերի միջեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարած տնտեսական աճի, աշխատատեղերի եւ նման բնույթի խնդիրների շուրջ բազում բանավեճերով։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի քաղաքական էլիտայի պոլեմիկան այնպիսի տպավորություն էր ստեղծում, որ տնտեսությունը ոչ միայն բոլոր հարցերի պատասխանն է, այլեւ դրանց միակ պատճառը։ Այս առումով թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը իրար չէին զիջում՝ փորձելով

ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ

ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ Ինչ-որ տեղ լինում է Բառը, իսկ բառից առաջ Զգացումը: Ամբողջությունը ստեղծվում է, երբ զգացումին ու բառին ավելանում է Միտքը եւ հրամայաբար թելադրում է՝ գործիր: Այս սուրբ երրորդության արգասիքը միշտ լինում է անանց: Այսպես ստեղծվում է գործնականում գոյություն չունեցողը, որ ունենում է սկիզբ ու բնավ երբեք՝ ավարտ: Այսպես ծնվում է ԱՐՎԵՍՏԸ: Իսկ արվեստագետները մահկանացու

Բանկային ձնագունդը մեծանում է

Բանկային ձնագունդը մեծանում է Կենտրոնական բանկի նախագահի հայտնվելը Հանրային հեռուստատեսության կիրակնօրյա եթերում՝ անսպասելի չէր։ Հասարակությունը խիստ անհանգստացած է բանկային համակարգում վերջին ժամանակաշրջանում ստեղծված վիճակից։ Եվ երկրի գլխավոր բանկիրը հարկադրված էր ներկայանալ անհրաժեշտ բացատրություններով։ Սակայն նա հարկ համարեց հանդես գալ հավաստիացումներով. «Հայաստանի բանկային համակարգը վերջին 10 տարիների ընթացքում երբեւիցե այսքան կայուն չի եղել»,- բառացիորեն ասաց նա։

«ԱՍՏՎԱԾ ՎԵՃ ՉՈՒՆԻ»

«ԱՍՏՎԱԾ ՎԵՃ ՉՈՒՆԻ» Ասում է Այաթոլլա Օզմա Յուսուֆե Սանեին 2001թ. դեկտեմբերի կեսերին լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանը (Արմենպրես), «Կեսգիշերային ճեպընթաց» հաղորդաշարի ստեղծագործական խումբը եւ Արթուր Բախտամյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում էին։ Իրանի եւ իրանահայ համայնքի մասին նյութերով հարուստ էին նրանք վերադարձել։ Ճամփորդության օրերին նրանք հանդիպել էին նաեւ Այաթոլլա Օզմա Յուսուֆե Սանեին, որն իսլամական հեղափոխությունից հետո Իմամ Խոմեյնիի կողմից

ՆԱԽԱԳԱՀ-ՎԱՐՉԱՊԵՏ ՏԱՆԴԵՄԸ

ՆԱԽԱԳԱՀ-ՎԱՐՉԱՊԵՏ ՏԱՆԴԵՄԸ Նախագահն իր նախընտրական արշավն, ըստ էության, սկսել է 40 հազար բացված աշխատատեղերի, 9% տնտեսական աճի եւ, ինչու չէ, սահմանադրական «բարեփոխումների» «բմբուլե բարձ» դնելով միջազգային կառույցների եւ հանրության գլխի տակ։ Այնուամենայնիվ, թե՛ նախագահը, թե՛ նրա մերձավոր շրջապատը քաջ գիտակցում են, որ նման «թոզփչոցը» ինքնին ոչինչ է, եթե վերջինս չունի իր թիկունքում ո՛չ ժողովուրդ, ո՛չ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻ ԼՈՒՍԱՍՏՎԵՐԸ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԴԻՄԱՆԿԱՐԻ ԼՈՒՍԱՍՏՎԵՐԸ Ինչ-որ զուգադիպությամբ անցյալ սեպտեմբերին, նույն օրը, երբ «Հանրապետության» համագումարում ընդունվեց հայտարարություն նախագահ Քոչարյանի պաշտոնանկման գործընթացը սկսելու մասին, հանդիպել էի Եռյակի առաջնորդներից մեկին: «Գիտեք, առանձնապես չեմ հավատում, բայց շատ ցանկանում եմ, որ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվի: Վերջապես, երբ Քոչարյանը իշխանությունից հեռանա, իր մասին դրական մի հոդված կգրեմ»: Ծիծաղեց. «Եթե դրական գրելու բան

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930