Օրվա լրահոսը

Ամեն

Ոջիլը թանկ հաճույք է Ամեն տարի սեպտեմբերի գալուն ծնողները սրտի թրթիռով են սպասում՝ ոչ լավ իմաստով։ Մտածում են, թե այս տարի դպրոցը ինչ նոր բան կհորինի փող կորզելու ու երեխաներին դպրոց չթողնելու համար։ Բոլորս էլ լավ գիտենք, թե ոջիլը որքան է տարածված դպրոցներում։ Ամեն անգամ երեխաների գլուխը մաքրում են, ուղարկում դպրոց ու՝ նորից նույնը։ Այն,

Վերջերս (20.10.01) «Առավոտում» հրապարկվեց «ՀՀ Քրեական իրավունք չդասագիրքը» հոդվածը, որի հեղինակ Սերգ

«ՀՈԴՎԱԾԱԳԻՐԸ ՇՓՈԹՄՈՒՆՔԻ ՄԵՋ Է» Վերջերս (20.10.01) «Առավոտում» հրապարկվեց «ՀՀ Քրեական իրավունք չդասագիրքը» հոդվածը, որի հեղինակ Սերգեյ Պողոսյանը քննադատում է «Հայաստանի Հանրապետության Քրեական իրավունք. ընդհանուր մաս» բուհական դասագիրքը։ Հոդվածագիրը գրում է, թե բուհերի համար օրենքի նախագծի հիման վրա գրված դասագիրք շրջանառության մեջ դնելն արդեն խոսում է դրա մեկանգամյա օգտագործման մասին եւ, որ դրանով ուսուցանել անձանց, որոնք

Մթերային առանձնահատկություններ

Մթերային առանձնահատկություններ «1991թ. ագրարային բարեփոխումների արդյունքում սկսված անասունների գլխաքանակի կտրուկ նվազումը ձգվեց մինչեւ 90-ականների կեսերը եւ կայունացավ միայն 1997թ.»,- կարծում է գյուղնախարարության Անասնաբուծության զարգացման վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։ Եթե մինչեւ 1991թ. Հայաստանում շուրջ 33 հազար տոննա թռչնամիս էր արտադրվում եւ մեր հանրապետության թռչնաբուծական պոտենցիալը ԽՍՀՄ-ում 3-4-րդ տեղն էր զբաղեցնում, ապա 93-94-ից ամեն ինչ իսպառ հողին

Հայաստանի

Սիրո երկփեղկում կամ «հայկական եռանկյունի» Հայաստանի սիրային եւ սեռական հարթություններում վերջին տարիներին սկսել է ձեւավորվել մի աննախադեպ երեւույթ, որը պայմանականորեն կոչենք «հայկական եռանկյունի»։ Այն, իհարկե, ազգային չլինելով հանդերձ՝ խիստ բնորոշ է մեր իրականությանը։ Հայկական եւ ֆրանսիական եռանկյունիների տարբերությունն ակնբախ է172 վերջինս ենթադրում է տղամարդ172կին172տղամարդ կամ կին172տղամարդ172կին, այլ կերպ ասած՝ երկկողմանի տարասեռ փոխհարաբերություններ, այն դեպքում, երբ

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը «Մոմենտում» ծրագրի (ժողով

ԲՈԼՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ ՆՈ՞ՒՅՆ ՀՈԳՍԵՐՆ ՈՒՆԵՆ ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցչությունը «Մոմենտում» ծրագրի (ժողովրդավարական առաջնորդության զարգացում) շրջանակներում հոկտեմբերի 23-28-ը Ծաղկաձորի «Գրողների տանը» կազմակերպել է եռօրյա երկու նստաշրջան։ Սեմինարի երկու նստաշրջաններին մասնակցում են հանրապետության 50 երիտասարդ առաջնորդներ, որոնք աշխատում են տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀ նախարարություններում, ՀՀ Ազգային ժողովում, կառավարական հանձնաժողովներում, քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություններում (ինչպիսիք հասարակական

Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների, հայկական առաջին պլաստիկ քարտը՝ «ԱրՔա»-ն պետք է գործածության մ

«ԱրՔա»-ն թագադրվեց Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսումների, հայկական առաջին պլաստիկ քարտը՝ «ԱրՔա»-ն պետք է գործածության մեջ մտներ անցյալ տարվա վերջին, բայց դրա հնարավորությունը ստեղծվեց միայն մեկ տարի անց։ Երեկ «ԱրՔա»-ի «օծման» արարողությունն էր։ «Մոսկվա» կինոթատրոնի բակից սկսած, այդ մասին տեղեկացնում էին գովազդային վահանակները, ներսում՝ տեսահոլովակներ էին պտտվում, իսկ 2-րդ հարկում՝ ներկայացված էր հայկական «ԱրՔա»-ի «շքախումբը»՝ 11

Երեկ

ՍԱԿԱԳՆԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼ՝ ՀԱՆՈՒՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ Երեկ Միջազգային գործադիր ծառայության կորպուսը (IESC) ի դեմս Armenia Information (AI)-ի Հայաստանում տուրիզմի ոլորտի զարգացումը խթանելու նպատակով սեմինար էր կազմակերպել։ AI-ն մասնակիցներին ընտրել էր ամենայն մանրակրկիտ կերպով՝ հրավիրելով տուրօպերատորների, հյուրանոցների, տրանսպորտային, անգամ հուշանվերների պատրաստմամբ զբաղվող ընկերությունների, ինչպես նաեւ արդյունաբերության եւ մշակույթի նախարարության ներկայացուցիչների։ Սեմինարի կազմակերպիչները նպատակ ունեին տուրիզմի ոլորտի հայաստանյան

Այսօր

Լռության ճիչը Այսօր լրանում է 2 տարին այն մեծ ոճրագործության, երբ թշնամական դավաճան հարվածով կտրվեց ողջ ժողովրդի հույսի, հավատի վերջին թելը։ Պատմության համար երկու տարին չնչին ժամանակահատված է, բայց միաժամանակ չափազանց մեծ շռայլություն իրավապահների համար՝ սահմանադրորեն եւ օրենքի ուժով կատարելու իրենց անմիջական պարտականությունը։ Ամեն մի ընտանիքում, հիմնարկությունում եւ պետության մեջ լավի համար փառաբանում, շնորհակալ են

ԼՂՀ պատվիրակության վերջերս Բաքու կատարած այցի հետքերով

ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐ ԼՂՀ պատվիրակության վերջերս Բաքու կատարած այցի հետքերով Նա դուրս եկավ վագոնից, մի պահ կանգնեց կառամատույցում եւ անվստահ մոտեցավ արեւածաղիկ չրթող միլիցիոներին: «Ես ադրբեջանցի եմ»,- ասաց ցածր ձայնով: Միլիցիոները պապանձվեց եւ կլորացրեց աչքերը: 8220«Ես ադրբեջանցի եմ,- կրկնեց նա,- ամբողջ կյանքս ապրել եւ աշխատել եմ Ղափանում: Թոշակը ձեւակերպելու կապակցությամբ ինձ հարկավոր եղան որոշ փաստաթղթեր:

Ընտրության

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ,ՀԻՄՆԱԴԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ընտրության տասնամյակի առիթով Բնական ընտրությամբ «Ղարաբաղ» կոմիտեն, նաեւ ՀՀՇ վարչությունը առաջին ամիսներին չունեին ֆորմալ նախագահ կամ ղեկավար: Առավել եւս որեւէ մեկը երբեք չհավակնեց իրեն Շարժման առաջնորդի կամ ղեկավարի դեր վերագրել: Սակայն չէր կարող տեղի չունենալ բնական ընտրություն, բոլոր կարգի ընտրությունների մեջ ամենահավաստին, ամենաօրինականն ու ամենաանկողմնակալը: Եվ այդ ընտրության հիմքում ընկած

Վստահեցնում

ՇՈՒՏՈՎ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ, ԹԵ ՈՎՔԵՐ ԷԻՆ ՈՒՂՂՈՐԴՈՂՆԵՐԸ Վստահեցնում է զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը – Եթե առիթ ունեցել եք երկու տարիների հեռվից վերլուծել այն գործողությունները, որ ձեռնարկեց զինդատախազությունը, երբ «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունը վստահվեց ձեզ, ի՞նչ բացթողումներ կամ սխալներ եք գտել ինքներդ։ Ի՞նչ պետք է անեիք, որ չեք արել կամ ի՞նչ է արվել, որ այժմ չէիք

Հայրենակիցնե՛ր Ռ. Քոչարյանի վարչախումբը հանրապետությունը տանում

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ Հայրենակիցնե՛ր Ռ. Քոչարյանի վարչախումբը հանրապետությունը տանում է կործանման։ Իշխանությունները, նրանց հետ սերտաճած կլանները Հայաստանը դարձրել են անօրինականությունների, ահաբեկչությունների, աղքատության եւ արտագաղթի երկիր։ Ապօրինությունների եւ ընտրակեղծիքների միջոցով իշխանությունը զավթած նախագահը իր վարած հակաժողովրդավարական քաղաքականությամբ օրեցօր խորացնում է երկրում տիրող համընդհանուր ճգնաժամը։ Այժմ, երբ լրանում է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության երկու

Ինչպես եւ սպասվում էր, նախագահ Քոչարյանն ու նրա ռեժիմին սպասարկող իրավապահ համակարգը երեկ իր ողջ կար

Անհամեմատելի համեմատություն Ինչպես եւ սպասվում էր, նախագահ Քոչարյանն ու նրա ռեժիմին սպասարկող իրավապահ համակարգը երեկ իր ողջ կարողություններով լծվել էր «վերեւներից» ստացված հերթական ապօրինի հրահանգները հավուր պատշաճի իրականացնելուն: Այն, ինչ կատարվում էր մարզերից մայրաքաղաք Երեւան տանող գլխավոր մայրուղիներում, մարզկենտրոններում ու գյուղավաններից Երեւան տանող խճուղիներում, իրոք հիշեցնում էր 88-90-ական թվերը: Ճիշտ նույն մեթոդներով խորհրդային միլիցիան էր

Երեկ

ՆՈՐ ԼԻՑՔ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ Երեկ ընդդիմադիր կուսակցությունների համատեղ հանրահավաքին, տարբեր գնահատականներով, մասնակցում էր շուրջ 27-30 հազար մարդ: Նախկին վարչապետն, ըստ էության, իր խոստումը կատարեց, անշուշտ, ընդդիմադիր մյուս երկու կուսակցությունների մասնակցությամբ եւ օժանդակությամբ: Ինչպես նախորդ հանրահավաքում, այս անգամ եւս այն հրավիրվել էր նախագահ Քոչարյանի ու նրա ռեժիմի պաշտոնանկության կարգախոսով: Ու բնական էր, որ կուսակցությունների առաջնորդների, ԱԺ-ում վերջիններիս

Ժամանակ առ ժամանակ Հայաստանի (եւ ցանկացած այլ երկրի) իշխանությունները դիմում են իրենց հպատակների հայ

ԺԱՄՆ Է ՄԵՐ ՕՐՀԱՍԱԿԱՆ Ժամանակ առ ժամանակ Հայաստանի (եւ ցանկացած այլ երկրի) իշխանությունները դիմում են իրենց հպատակների հայրենասիրական զգացմունքներին՝ կոչ անելով համախմբվել իրենց շուրջը: Տեքստը մոտավորապես հետեւյալն է. «Այս օրհասական պահին, երբ մեր երկրին բազում վտանգներ են սպառնում, ազգը պետք է միակամ լինի, համախմբվի ղեկավարության շուրջ՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար»: Նման կոչերն ինչ-որ իմաստ ունեն,

Այսուհետեւ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան հյուրերը, ինչպես նաեւ՝ Ծաղկաձորի, Հրազդանի եւ շրջակ

Ինտերնետային բում Հայաստան կղզում Այսուհետեւ Ծաղկաձորի Գրողների ստեղծագործական տան հյուրերը, ինչպես նաեւ՝ Ծաղկաձորի, Հրազդանի եւ շրջակա բնակավայրերի բնակիչները հնարավորություն կունենան անվճար օգտվել ինտերնետային կապից, աշխատել համակարգիչներով։ Երեկ Գրողների ստեղծագործական տանը IREX կազմակերպության շնորհիվ, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ եւ IATR ծրագրի շրջանակներում բացվեց ինտերնետային կենտրոն։ Սա հանրապետությունում IREX-ի միջոցներով ստեղծված ազատ մուտքով ինտերնետային 8-րդ կենտրոնն է (դրանցից

ՆՈՐՕՐՅԱ «ՀԱՌԱՉԱՆՔԻՑ»

ՆՈՐՕՐՅԱ «ՀԱՌԱՉԱՆՔԻՑ» 1998թ. իմ հողամասի (խոտհարքի) մեջտեղով անցկացրին «ԱրմենՏելի» ստորգետնյա գիծ, այդ ընթացքում կատարեցին հողային աշխատանք, փչացրին իմ եւ շատերի խոտհարքերը, այդ տարի ոչ մի գրամ չհնձեցի։ Մեր գյուղապետարանից եկան ակտ կազմեցին, ուղարկեցին Լոռվա մարզպետ պրն Քոչինյանին։ Մարզպետն եկավ մեր գյուղ՝ Մեծավան, ժողով արեց, իմացավ այդ մասին (լրիվ իմացավ), խոստացավ, որ կփոխհատուցեն տված վնասի դիմաց։

ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ

ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՏԱԼԻՍ «Չենք պատրաստվում սեփականաշնորհել Արցախի կապի համակարգը»,- երեկ հեռախոսով մեզ հայտնեց ԼՂՀ կառավարությանն առընթեր էկոնոմիկայի եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար Առնոլդ Աբրահամյանը։ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության հայտարարությունն այն մասին, որ «Արցախի կապավորները պատրաստվում են երկրի կապը օտարներին հանձնել», պրն Աբրահամյանն անվանեց «սխալ ինֆորմացիա»։ Նա հայտնեց, որ «Հեռահաղորդակցության մասին» ԼՂՀ օրենքը թեեւ

ԵՐԱԶ ԴԱՐՁԱԾ «ՄԱՂԱՐԻՉ»

ԵՐԱԶ ԴԱՐՁԱԾ «ՄԱՂԱՐԻՉ» Մի քանի օր առաջ «Զեյթուն» ուսավանում լուրեր էին շրջում, թե՝ «ավանի կեսը ծախել են գերմանացիներին»։ Այդ «կեսի» մեջ հիշատակվում էին հանրակացարանային առաջին, երկրորդ եւ երրորդ մասնաշենքերը, գրադարանը, ճաշարանը եւ այլ կից կառույցներ։ Հատկապես անհանգստացած էին ուսանող բնակիչները, չիմանալով, թե ուր կտեղափոխեն իրենց։ Նորույթն անսպասելի էր, քանզի հարմարավետ ու բարեկեցիկ պայմաններով ուսանողական ավան

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ Այս օրերին Իսպանիայում ընթանում է շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը (աղջիկներ եւ տղաներ), որին մասնակցում են 10, 12, 14, 16, 18 տարեկան շախմատիստ-շախմատիստուհիները։ Հայաստանն այստեղ ունի իր ներկայացուցիչները։ Արդեն կայացել է չորս տուր։ Առավել հաջող են հանդես գալիս Հրայր Սիմոնյանը (10 տարեկաններ) եւ Տիգրան Գարամյանը (18)։ Երեկ Հրայրը սեւերով ոչ-ոքի է խաղացել

Կան

Հոգով երիտասարդ ճարտարապետը Կան մարդիկ, որոնք ընդմիշտ պահպանում են երիտասարդական ոգին, ստեղծագործական եռանդը, աշխատունակությունը։ Մասնագիտությամբ ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը այդ մարդկանց թվին է պատկանում։ Մինչ օրս նա աշխատում է «Երեւաննախագիծ» ինստիտուտում։ Նրա նախագծերով Հայաստանի տարածքով մեկ այս մի քանի տարվա ընթացքում կառուցվել եւ կառուցվում է 9 եկեղեցի։ Հայկական եկեղեցի է կառուցվել Օդեսայում։ Հայաստանի երկրաշարժից հետո «Եվրոպայի

Հայ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ Հայ ժողովրդի հոգեւոր աշխարհի՝ դարերով բյուրեղացած հարստության մի մասն այժմ պահպանվում է Մատենադարանում, ուր՝ հնագույն ձեռագրերի այդ յուրօրինակ պահոցում, յուրաքանչյուր նմուշ գտնվում է համապատասխան մասնագետների մշտական ուշադրության ներքո։ Շուրջ 45 տարի գործում է Մատենադարանի ռեստավրացիայի եւ կոնսերվացիայի բաժինը, որի գոյությունը հավաստում է, որ Հայաստանում իրոք ստեղծվել է ձեռագրերի վերամշակման ու պահպանման կայուն

«Հոկտեմբերի

Երբ ավարտվում է հոկտեմբերը «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի հարցաքննությունների արձանագրությունների հրապարակմամբ։ Հավանաբար դա էր պատճառը, որ դատարան չէին ներկայացել ամբաստանյալների եւ տուժողների պաշտպանները, նրանց իրավահաջորդների ներկայացուցիչները։ Լրատվամիջոցները հրապարակման պահին մերթընդմերթ «հերթապահում» էին դահլիճում։ Ի դեպ, եթե միջնորդություններ, հայտարարություններ (անգամ բացարկ) չլինեն, 2 շաբաթվա ընթացքում դատական նիստերի քարտուղարը կհասցնի ավարտել հարցաքննությունների

Թեեւ

ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՋԵՌՈՒՑՎԵ՞Ն ԺԱՄԱՆԱԿԻՆ Թեեւ նոյեմբերի 6-ից դպրոցները պետք է արդեն ջեռուցվեն, սակայն երեկ պարզեցինք, որ նույնիսկ ընտրված չէ այն ատակարարը, որը պետք է դիզվառելիք հասցնի մարզերի դպրոցներ։ Ամեն տարի որոշվում է, որ ջեռուցման խնդիրը պետք է մարզպետարանները լուծեն եւ բյուջեով դրա համար նախատեսված գումարները նրանց հաշվին է դրվում, սակայն, այս տարի էլ, հոկտեմբերի 15-ին, ՀՀ

Մարդահամարը երկրի տերիտորիայում բնակվողների տարբեր հատկանիշները բնութագրող տվյալների հավաքման պրոցես

Մեր ընտանիքը դուրս մնա՞ց մարդահամարից Մարդահամարը երկրի տերիտորիայում բնակվողների տարբեր հատկանիշները բնութագրող տվյալների հավաքման պրոցես է։ Վերջին մարդահամարը մեր հանրապետությունում եղել է 1979թ.։ Այդ ժամանակաշրջանից անցել է 22 տարի եւ այդ ընթացքում շատ բան է փոխվել երկրում։ Այդ էր պատճառը, որ որոշվեց հոկտեմբերի 9-19-ը հանրապետությունում անցկացնել մարդահամար։ Հանրապետության բնակչությանը տեղեկացվել էր մարդահամար անցկացնելու՝ իշխանությունների որոշման

«ԿՈՏՈՐԱԿԱՅԻՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ» ՇԱՀԵՐԻ ՇՈՒՐՋ

Աբովյանի գարեջրի գործարանի նկատմամբ Արժեթղթերի հանձնաժողովի նախաձեռնած գործընթացը թեեւ արտաքինից հակասություն, վեճ է հիշեցնում, բայց վկայում է առնվազն 2 դրական հանգամանք։ Դրանցից մեկն այն է, որ Հայաստանում կապիտալի շուկան ոչ միայն կենդանության, այլեւ առողջ կենդանության նշաններ է ցույց տալիս։ Մյուսն այն է, որ «Աբովյանի գարեջրի գործարան» ԲԲԸ-ն այնքան կայացած ընկերություն է, որ սեփականատերերը հրաժարվում են

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ- «ԱՌԱՎՈՏ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ- «ԱՌԱՎՈՏ» ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ Հանրապետության նախագահին հարցեր ուղղելու հնարավորություն «Առավոտ»-ն ունենում է միայն այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը որոշում է վարել կառավարության հերթական նիստը։ Երեկ նման օր էր։ Սակայն, հարցերի շրջանակն ակնհայտորեն «որոշված» էր եւ դժվար էր պատնեշը ճեղքել եւ հարց ուղղել։ Այնուամենայնիվ, այդ բանը մեզ մի կերպ հաջողվեց եւ ինչո՞ւ չէ, նաեւ ի պատիվ

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ «Հոկտեմբերի 27»-ի 2-րդ տարելիցն էր առիթը, որ ԱԺ խմբերի ղեկավարներին ստիպեց զուգահեռներ տանել Հայաստանում եւ ԱՄՆ-ում կատարված ահաբեկչությունների միջեւ։ Ասենք, Կարեն Կարապետյանն իր խոսքը սկսեց սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանում ընդունված այն արտահայտությամբ, թե «Փորձը ցույց տվեց, որ զարգացած երկրներն անգամ ապահովագրված չեն ահաբեկչությունից»։ Այդպես ասողները, սակայն, անընդհատ անտեսում են մի նրբերանգ՝ արդյոք ԱՄՆ-ի կամ

Երեկ կառավարության նիստից հետո նախագահ Քոչարյանը հերթական անգամ կարեւոր հայտարարություն արեց:

Իրավունք եւ պատասխանատվություն Երեկ կառավարության նիստից հետո նախագահ Քոչարյանը հերթական անգամ կարեւոր հայտարարություն արեց: Անդրադառնալով ընդդիմությանն ու այսօր կայանալիք հանրահավաքին, պարոն նախագահն ասաց, թե որքան շատ մարդ հավաքվի նախագահի դեմ կազմակերպվող հանրահավաքին, այնքան լկտի կլինեն Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ սպառնալիքները: Ռ.Քոչարյանը նաեւ իմիջիայլոց հիշեցրեց, թե ինքը Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարն է: Նախագահն

Հենց

ԱՅԲՈՒԲԵՆՆԵՐ՝ ԸՍՏ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ Հենց միայն այն հանգամանքը, որ երեկ, կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նախագահ Քոչարյանը կրկնեց, թե ինքն այսօրվա հանրահավաքը լուրջ չի ընդունում, ապացույցն էր այն բանի, որ լուրջ է ընդունում։ Ի վերջո, որեւէ երկրի նախագահի համար պետք է որ հաճելի չլինի ընդդիմադիր ուժի ուժեղացումը, բազմամարդ հանրահավաքների անցկացումը՝ նույն այդ նախագահի պաշտոնանկության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930