Օրվա լրահոսը
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն էր գտնում, որ ժողովրդի թշվառ վիճակի ցուցանիշ են «հարյուր հազարավոր կենսաթոշակառուների, անգործության դատապարտված կամ նվազագույն աշխատավարձով թշվառության մեջ թաղված բանվորների համար՝ խանութների անմատչելի լիությունը»։ ՆԱԽՈՐԴ Ինչպես եւ սպասում էինք, մեր ընթերցողները կարծում են, թե հետեւյալ քննադատական նախադասությունը՝ «Հաջորդ կոնկրետ սխալներն եմ դիտում կառավարության կողմից՝ 1995թ. բյուջեի եկամտային մասում թույլ տված կոպիտ
Օ-ՀՈ՜
Հավաստի աղբյուրների համաձայն՝ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի պաշտոնանկությունից հետո շարքային երկրապահները՝ երկրապահների «Էլիտային» իրենց աջակցությունը ցույց տալու նպատակով, առավոտից մինչեւ ուշ գիշեր հավաքվում էին ԵԿՄ-ի շենքի տարածքում. այնտեղ սնվում էին, զրուցում։ Քանի որ կրկեսի տարածքը հայտնի է գիշերային թիթեռնիկների առատությամբ, իսկ հավաքված տղերքն էլ ամբողջ օրը գերլարված վիճակում էին, ստիպված էին օգտվել սույն թեթեւ բարքի
ԱՆՎԵՐՋ ՈՐՈՆՈՒՄՆԵՐ
Մինչեւ վերջերս խորհրդարանում մեկ միասնական թիմով հանդես եկած ՀԺԿ-ՀՀԿ մեծամասնությունն այսօր նոր դաշնակիցների որոնումներ է սկսել։ Այն, ինչ այսօր եւ առաջիկայում եւս տեղի է ունենալու խորհրդարանում, պայքար է խորհրդարանական մեծամասնության տիտղոսի պահպանման համար։ Կարդացեք նաեւ էջ 3։ ՈՉ ՄԻ ՍԵՎ ԿԱՏՈՒ, ԱՅԼ ՄԻ ԱՌՎՈՎ ՀՈՍՈՂ ՋՐԵՐ Մեր թերթի երեկվա համարում տպագրված «Էլ ի՞նչ նախարար, որ
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Օգոստոսի 23-ին հայոց անկախ պետականության հաստատման գործընթացի 10 տարին է լրանում։ Անկախության հռչակագրի ընդունումը սակայն մեծ ոգեւորություն չի առաջացրել իշխանությունների սրտերում։ Մեր հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ՀՀ նախագահը նշել անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, նախագահ Քոչարյանի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Պաշտոնապես այդ օրը տոների ցանկում ընդգրկված չէ, եւ թե ի՞նչ միջոցառումներ կլինեն, չեմ կարող
Անգամ պատրաստ են պոկել միմյանց մազերը Պետական բուհ ավարտած հայ ժողովրդի զավակների հիմնական մասը տարիներ անց դժվարությամբ է վերհիշում իր ֆակուլտետի կամ մասնագիտության լրիվ անվանումը։ Այդպիսիք կային նաեւ մեր կուրսում, որոնք թելադրության մեջ առաջին կուրսում 40-ից 50 ուղղագրական կամ կետադրական սխալներ էին անում, պարզվում էր 5-րդ կուրսում տգիտությունը նվազում էր մինչեւ 20-25 սխալի։ Հետո պարզվում
ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՓՈԽԱԲԵՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՎ «Ազատություն» կուսակցության ղեկավար, Հայաստանի էքսվարչապետ Հրանտ Բագրատյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին 2000 թ. հունիսի 22-ին «Հայոց աշխարհ» օրաթերթի թիվ 115-ում հրապարակված «Դու գողացածդ ետ տուր, հարկերդ մենք կվճարենք» հրապարակման առիթով, ինչպես նաեւ՝ 2000 թ. հունիսի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Հայացք» հաղորդման ժամանակ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանի հայտարարության դեմ: Հայտարարության մեջ Ա. Սադոյանը
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ, ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ՈՒ ՎԱԽԻ ՄԱՍԻՆ
Հարգարժան Արկադի Ղուկասյան, Ես գրում եմ մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան միջազգային դաշնության անունից, որը ներկայացնում է 39 անկախ Հելսինկյան կոմիտեներ եւ համագործակցող կազմակերպություններ ԵԱՀԿ ողջ տարածաշրջանից, որպեսզի արտահայտեմ մեր խոր մտահոգությունը Վահրամ Աղաջանյանի ձերբակալության առիթով։ Վերջերս ես հնարավորություն եմ ունեցել այցելել Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան՝ քննարկելու պրն Աղաջանյանի հարցը Ձեր վարչապետի եւ արտգործնախարարի, ինչպես նաեւ
«ՕՐԳԱՆԻ» ԹՈՒՐԸ ԿՏՐՈՒՄ Է
Հարգելի պրն Աբրահամյան, Գրում եմ Ձեզ, որովհետեւ բողոքելու այլ տեղեր չունեմ, եւ վստահ եմ, որ իրավասու մարմիններն իմ բողոքը պարզապես արհամարհելու են: Ես ապրում եմ Վարդաշենի 6-րդ փողոցի սեփական շենքերից մեկում զառամյալ ծնողներիս եւ տղայիս հետ: Հարեւաններս, օգտվելով այն հանգամանքից, որ մենք որեւէ տեր, տան տղամարդ չունենք, պարզապես հալածում են մեզ: Նախ՝ նրանք կամայականորեն անջատել
ԴԱՐՁՅԱԼ ՋՐԵՐ ԷԻՆ ԼՑՐԵԼ Ամբոխները խելագարված Չարենցի տուն-թանգարան երեկ հասա այն պահին, երբ տուն-թանգարանի աշխատակիցները (որոնք բացառապես կանայք են) դեպի պատշգամբ էին քարշ տալիս թրջված ու ծանրացած ուղեգորգերը, փալասներով մաքրում էին հատակի ջուրը, արեւին էին տալիս թրջված աթոռները։ Տուն-թանգարանը հիշեցնում էր Չարենցի վերջին կացարանը՝ մութ էր ու խոնավ։ Հերթական անգամ բնակելի շենքում տեղակայված նրա թանգարանը
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է հանդես եկել հետեւյալ քննադատությամբ. «Հաջորդ կոնկրետ սխալներն եմ դիտում կառավարության կողմից` 1995թ. բյուջեի եկամտային մասում թույլ տված կոպիտ հաշվարկը եւ գազի ներմուծման դիմաց Թուրքմենստանին շուրջ 50 միլիոն դոլարի պարտքի գոյացումը»: ՆԱԽՈՐԴ Մեր մշտական ընթերցող եւ գուշակող Գեւորգ Գույումջյանը ճիշտ է հիշում, որ 1998-ի գարնանը ՀՀՇ ղեկավար Վանո Սիրադեղյանն էր խոստովանել.
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԲ-Ի ՀԵՏ
ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը կուսակցության գրասենյակում հանդիպեց ՀԲ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ՝ խոսվեց ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական մի շարք ծրագրերի մասին: ԿՈՄԱՆԴՈՍ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ Երեկ մինչեւ ուշ երեկո նիստ էր գումարում Ազատամարտի վետերանների միություն կազմակերպության խորհուրդը։ Բնականաբար, քննարկման առարկա էր
ՊԱՉԷՍ-Ի ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Պարզվում է, որ եթե ռուսերեն ՊԱՉԷՍ հապավումը թարգմանես հայերեն, ամենեւին էլ համբուրել չի նշանակի, այլ՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողով (ՍՏՀԽՎ)։ Պարզվում է նաեւ, որ Հայաստանը հիմա նախագահող է այդ կազմակերպությունում, ինչից բխում է, որ մեր խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանն այդ Խորհրդարանական վեհաժողովում նախագահող է։ Հայաստանը կնախագահի մինչեւ 2001 թվականի հունվար՝ ավարտելով հունիսին ստանձնած իր
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐԱՔՎԵ ՀԱՅԵՐ ԵՐԵՔ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵ՛Ք Բայց որտե՞ղ Անցած երկուշաբթի Լոռվա մարզի Համազգաչիման գյուղում հավաքվել էին աշխարհի հայ աշխարհագրագետները, պարզապես գրագետները եւ ոչ այնքան գրագետները, որոնք եզրակացրին, որ ԵԱՀԿ-ի բելառուսական արտադրության «Մինսկ» սառնարանում սառեցված պատերազմից հետո աշխարհում այժմ ձեւավորվել է երեք հայկական պետություն՝ Հայաստան, Ղարաբաղ եւ Սփյուռք։ Ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանն
Բոմժի հոգեբանությամբ գործարարը Կարելի է հասկանալ, երբ «նախորդ հանցավոր ռեժիմը» դրա հետ միասին էլ՝ անկախ պետականությունը, ազատ շուկան ու հարուստ անհատին հայհոյում, անիծում է չորս հազար դրամ գնահատված թոշակառուն, տուն-տեղ, աշխատանք կորցրած բաքվեցի մասնագետը, քարքարոտ հողի վրա մեն-մենակ մնացած գյուղացին, կամ Արշակ Սադոյանը։ Կարելի է հասկանալ, քանի որ տասնյակ հազարավոր մարդիկ բան չհասկացան այս պետությունից,
«ԲՈՐԵՆԻՆԵՐԻ ԽԱՂԵՐԻՆ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ» Հայտնի է, որ ՀԺԿ-ում ակտիվ եւ պատասխանատու դերակատարությունս պայմանավորված էր Կարեն Դեմիրճյանի անձով։ Մինչեւ «Միասնություն» դաշինքի ստեղծումը ոչ մի հարցում Կարեն Դեմիրճյանի եւ իմ միջեւ տարակարծություններ չեն եղել։ Իրավիճակը փոխվեց դաշինքի ստեղծումից հետո։ Այդ շրջանում Կ. Դեմիրճյանն արդեն ինքնուրույն չէր։ Կադրային հարցերում նրա որոշումներն ավելի շատ թելադրվում էին մարտավարական նկատառումներով,
ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
Իր կենդանության օրոք նա ունեցել է ընդամենը ծառայողներ, որոնց վերաբերվել է այն մարդկանց նման, որոնց հետ կարելի է ցանկացած մանիպուլյացիաներն անել։ Մարդկության պատմության գոնե մեզ ծանոթ ու հասանելի ժամանակահատվածն ապացուցում է, որ նման վերաբերմունքով առաջնորդի հեռանալուց հետո երբեք չեն հայտնվում նրան պաշտպանող ընկերներ։ Ընդհակառակն, նրանք ավելի շատ վազում են նոր հայտնված կուռքերի, նոր հրամանատարների ետեւից
«Վանո+Ալիկ+գեներալնե՞ր» Գլուխկոտրուկ Հոկտեմբերի 27-ի պետական հեղաշրջման փորձի կատարողները սկսել են հայտարարություններ անել, թե ինչի հետեւանք են նախորդ շրջանում իրենց տված ցուցմունքները։ Գուցե այդ բացատրություններն իրոք հեռու չեն ճշմարտությունից, իսկ հնարավոր է նաեւ, որ նրանք ուղղակի փորձում են արդարանալ՝ հաշվի առնելով տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները։ Այսուհանդերձ, կարծում ենք, հետաքրքրական է եւ կարելի է ի գիտություն ընդունել
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐԸ» ԱՎՄ-Ի ԴՈՆՈՐԸ ՉԷ Ազատամարտի վետերանների միությունը Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ՝ կրկին ակտիվացել է։ Ըստ որոշ աղբյուրների, կազմակերպության լիդերները նոր թափով ձեռնամուխ են եղել մարզային կառույցների ձեւավորմանը։ Կան տեղեկություններ նաեւ այն մասին, որ Հայաստանի մարզերում այս գործընթացին ակտիվ աջակցություն են ցուցաբերում «Օրինաց երկիր» կուսակցությունն ու վերջինիս մարզային կառույցների ղեկավարները։ Ոմանք սա բնական են համարում՝ դատելով
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԳՈՐԾՈՎ
Չնայած «Նաիրի-Կարեն Հունանյաններ եւ մյուսներ» քր. գործը դեռ դատարան չի հասել եւ դժվար է կռահել, թե առաջիկայում երբ է հնարավոր սկսել դատաքննությունը, այնուամենայնիվ, տրվում են նախագահող դատավորի, մեղադրող կողմի թեկնածուների անունները։ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, նախագահող դատավորը հնարավոր է լինի Սամվել Ուզունյանը (Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատավոր)։ Վերջինս հայտնի է զինվորական գործերով դատավարություններից։ Մեղադրող կողմի
Ռոբերտ Քոչարյանը Երբ պրն Քոչարյանին պետք էր Հայաստանի նախագահ դառնալ, նա իսկույն հիշեց 89-ի դեկտեմբերի 1172ի որոշումը՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին: Երբ հիմա անհրաժեշտ է Սամվել Բաբայանին «տնավարի» դատել Ստեփանակերտում, պարզվեց, որ ԼՂՀ-ն կայացած անկախ պետություն է: Երկուսից մեկը. եթե Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է, ուրեմն իրավական տեսակետից ճիշտ էր Քոչարյանի առաջադրումը որպես ՀՀ
ԳՐԵՑ «ԱՌԱՎՈՏԸ», ԿԱՏԱՐԵՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «Առավոտը» հուլիսին երկու անգամ անդրադարձավ Թալինի շրջանի Պարտիզակ գյուղի խմելու եւ ոռոգման ջրի խնդիրներին։ Առաջին անգամ հուլիսի 13-ին տպագրվեց մեր ահազանգը եւ Պարտիզակ գյուղի բաց նամակը, ուղղված վարչապետին, երկրորդ անգամ հուլիսի 18-ին անդրադարձանք մեր հրապարակման արդյունքում վարչապետի հրահանգով Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցությանը։ Այսօր ուրախությամբ ուզում ենք հայտնել, որ այս դեպքում
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն էր խոստովանել. «Բացառվում էր Դեմիրճյանին պաշտպանելը։ Կազմակերպությունը գոնե երկրորդ փուլում հիմնականում Քոչարյանի համար աշխատեց եւ քվեարկեց նրա օգտին՝ որպես ավելի հասկանալի մի մարդու»։ ՆԱԽՈՐԴ Պատմաբան Սերոբ Ազիզյանը ճիշտ գուշակեց, որ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էր 1998-ին հայտարարել. «Լավ, ես չեմ ընդունում, որ Ռոբերտ Քոչարյանն արդար կերպով ընտրված է ժողովրդի կողմից։ Կասենք՝
ԵՍ ԱԶՆԻՎ ԵՄ, ՄԵԽԱՆԻԶՄՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Ամեն Աստծո երեկո, կրթությունից եւ գիտությունից ազատված նախարար Էդուարդ Ղազարյանը, ինչպես մեկ անգամ եւս տեղեկացրել էինք, այցելում է Շախմատի տան հարեւանությամբ գտնվող սրճարանը։ Գուցե թե այս փաստն ինքնին այնքան էական չլիներ, եթե ընթացքում չլինեին ընդունելության քննությունները, իսկ նախարարը սրճարան չգար Շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանի պարտադիր ընկերակցությամբ։ Ըստ որոշ լուրերի՝ վերջինս Էդիկ Ղազարյանի՝ նախարարական պոտֆելին
ԴԵՊԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
ՀԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Վլադիմիր Դարբինյանը չէր բացառել, որ սեպտեմբերին Լեոնիդ Հակոբյանը հրաժեշտ տա նախարարի աթոռին՝ գիտությամբ զբաղվելու համար։ Ի հավելումն նշենք, որ «Առավոտին» հասած լուրերի համաձայն, Լեոնիդ Հակոբյանը նշանակվելու է տնտեսագիտական համալսարանի ռեկտոր։ Սույն լուրի իսկությունը պարզելու փորձ չարեցինք՝ Լեոնիդ Հակոբյանի խորհրդական Սամվել Ամարյանի բռի վերաբերմունքին դարձյալ չարժանանալու համար։ ՍԵՐԺՆ ՈՒԺԵՂ ՉԷՐ՝ ԻՐԵՆՔ ԷԻՆ
Ինչո՞ւ պետք է նա հոգնած լինի ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ մեր զրույցի մեծ մասն ընթացավ առանց տեխնիկական միջամտության։ Մենք կներկայացնենք բացառապես մեր հարցերի պատասխանների այն մասը, որը ձայնագրված է։ Մինչ այդ պրն Սարգսյանը հասցրել էր պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե բազմակուսակցական կառավարությունում ինչպե՞ս է հաջողվում աշխատել։ Պատասխանը հետեւյալն էր. «Շատ հեշտ»։ Ուրեմն
«ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԸ ՄԻԱՅՆ ՀԵՏԵՎԱՆՔ ԷԻՆ» ԱԺՄ-ում ճյուղավորումը սկսվել էր դեռ 1998-ի մարտի 17-ից ԱԺՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանի հետ զրույցը բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքի առիթով կուսակցության ձայների տրոհման եւ Արշակ Սադոյանի դրան հետեւած ասուլիսում պարունակվող գնահատականների շուրջ էր։ -Կարելի է ասել, որ խմբակցության ձայները կիսվեցին ԲԷՑ-երի օրենքի քվեարկության ժամանակ։ ԱԺՄ-ականներն այս առնչությամբ հրապարակային
ԴԱՏԱՎՈՐԻ ԹԻԿՆՈՑԸ ՊԱՏՌՎԵՑ. ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող «Մեկ» կահույքի սրահի տնօրեն Արայիկ Մխիթարյանի սպանության գործի դատաքննությանն, անվտանգության առումով, անդրադարձել ենք բազմաթիվ անգամ։ Դահլիճը չի վերահսկվում ամբողջությամբ։ Վանդակաշարի ետեւում նախագահողին տեսանելի չէ, թե ով ինչով է զբաղված, ով ում ինչ է փոխանցում։ Չնայած՝ ուղեկցողները մանրազննին են ստուգում ներսուդուրս անողներին։ Երեկ ամբաստանյալ Լեւիկ Ավետիսյանը փորձ արեց, օրինակ,
«ԿՈՄՈՒՆԻԶՄԻ ԴԱԳԱՂԻ ՎԵՐՋԻՆ ՄԵԽԸ ԽՓՎԱԾ ՉԷ» «Ես չգիտեմ, որտեղի՞ց եք գտել այդ մարդկանց, որոնք ոչ թե ասպետներ են, այլ վախկոտներ, կարիերիստներ, որոնք փորձում են ոչ բարեկամական թերթի միջոցով կուսակցության ղեկավարության հասցեին ցեխ շպրտել։ Որտե՞ղ է բարոյականությունը կամ անաղարտությունը։ Ինչ գործ ունեն էդ մարդիկ ձեր՝ մեր նկատմամբ ամենաբարյացակամ մարդկանց դռանը։ Նրանք էլ նույնպիսի անբարյացակամ մարդիկ են,
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է հայտարարել. «Լավ, ես չեմ ընդունում, որ Ռոբերտ Քոչարյանն արդար կերպով ընտրված է ժողովրդի կողմից։ Կասենք՝ նշանակված թե ընտրված, նշանակություն չունի։ Բայց սպասենք 2-3 ամիս, տեսնենք, թե ինչ է անելու։ Այսպիսի ընտրություններից հետո ես մեծ դրական արդյունքներ չեմ սպասում։ Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո նոր անձի գալը կարող է որոշ փոփոխություններ բերել,
«ԱՍՈՒԺԴԱՄՍԸ» ՉԳՈՐԾԵ՞Ց
Չնայած գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը հրապարակավ դեմ արտահայտվեց ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանության» դաշինքին ու մանավանդ դրա հականախագահական ուղղվածությանը՝ այնուամենայնիվ, նրա մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը շարունակում են մնալ շրջանառության մեջ։ Նշվում է անգամ նրան հնարավոր փոխարինողի անունը, որ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանն է։ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՕՐՈՔ – Գալով աշխատավայր, տեսել եմ ՆԳ պահակային ծառայության 120 զավթիչների։


















































