Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԲ-Ի ՀԵՏ

Օգոստոս 15,2000 00:00
Stepan Demirchyan

ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանը կուսակցության գրասենյակում հանդիպեց ՀԲ-ի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաեւ՝ խոսվեց ՀԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական մի շարք ծրագրերի մասին:

ԿՈՄԱՆԴՈՍ. ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ

avm

Երեկ մինչեւ ուշ երեկո նիստ էր գումարում Ազատամարտի վետերանների միություն կազմակերպության խորհուրդը։ Բնականաբար, քննարկման առարկա էր դարձել Արկադի Տեր-Թադեւոսյանի կազմակերպությունից հեռանալու հարցը։ Դրա վերաբերյալ մանրամասներ կներկայացնենք վաղվա «Առավոտում»։

ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏԱՑԵԼ Է

mah

Հանրապետությունում մահացության թվի մասին լուրջ տեղեկատվություն չի հրապարակվում: Մեր որոնումների արդյունքում պարզվեց, որ միայն Վարդենիս քաղաքում, ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, օրական 2 մարդ է մահանում: Մահացության տոկոսը մեծացել է երիտասարդության շրջանում:

Սեփ. լր.

ՀԵՐԹԱԿԱՆ 8 ՄԼՆ ԵՎՐՈՆ

dolar

Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել շուրջ 8 մլն եվրոյի հերթական մարդասիրական օգնություն հատկացնել ԱՊՀ պետությունների /Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի/ բնակչության կարիքավոր խավերին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031