Օրվա լրահոսը
Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան․ Ճշմարիտը մատուցելու պատրաստակամությամբ
Խմբագրություն զանգահարած մի կին սպառնալով պահանջում էր վերջ տալ սրբապղծությանը, հանգիստ թողնել եկեղեցին եւ ընդհանրապես հոգեւոր հայրերի մասին այսուհետ գրել կամ լավ, կամ՝ ոչինչ։ Սրբերի վարքագրությամբ զբաղվելու պատիվը զիջելով ուրիշներին, նախընտրում ենք հերետիկոսի համառությամբ անդրադառնալ այն ամենին, ինչը թույլ կտա ներկայացնել հայ եկեղեցու ճշմարիտ նկարագիրը։ Եվ, ի հեճուկս բծախնդիրների, այս անգամ ճշմարիտը հրամցնելու պատրաստակամություն հայտնեց
ԿՐԾՔԱՅԻՆ ՁԱՅՆԵՐԻ ՎԱՐԺԱՆՔՆԵՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Թերեւս հայ մտավորականության հետ նախորդ հանդիպման տպավորությունները խոր հետք էին թողել ՀՀ նախագահի հիշողության մեջ եւ այդ պատճառով նա հենց սկզբում, ելույթներից առաջ հայտարարեց, որ ոչ մի տեղ չի «վռազում», բայց նաեւ չի ցանկանում, որ այս հանդիպումը ժողովի վերածվի։ Այս հանդիպման մասին պարոն Քոչարյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը պայմանավորվել էին Երեւանում կայացած հանդիպումից հետո։ Նախագահը հրաժարվել
Երկարաժամկետ խոստումներ հատկացումների փոխարեն
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքում հուլիսի 18-ին տեղի ունեցավ երկրաշարժ, որից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, տուժեց տարածաշրջանի 17 բնակավայր, վնասվեց 5120 առանձնատուն, 149 սոցիալ-կենցաղային օբյեկտ, 6846 օժանդակ կառույց ու շինություն։ Ստեղծված ՀՀ կառավարական հանձնաժողովի գնահատմամբ պատճառվել էր 15,2 մլրդ դրամի վնաս, որից 10,7-ը՝ ազգաբնակչությանը։ Հաջորդ ձեռնարկն այն էր, որ ստեղծվեց նույնիսկ «Երկրաշարժի հետեւանքների վերացման նպատակով տարերքից տուժածների
ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՐ
Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտը սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկում է Նախարարները ոչ միայն նշանակվում են, այլեւ՝ հանվում: Վաղ թե ուշ դա անխուսափելի է. նախարարները դրա համար էլ ստեղծված են: Դեմոկրատական աշխարհում հենց հրաժարականն է պսակում ցանկացած պետական պաշտոնյայի կարիերան: Հաշվի առնելով այդ տխուր հանգամանքը, մեր նախարարները, պետական խնդիրների լուծմանը զուգահեռ, ստիպված են մտածել նաեւ իրենց ապագայի մասին՝
Էներգետիկայի նախարարությունը Ֆրանսիականի ջատագով
Էներգետիկայի նախարարությունը Ֆրանսիականի ջատագով է Մայիսին Ազգային հեռուստատեսության լրատվական հաղորդումներից մեկից տեղեկանում ենք, որ էներգետիկայի նախարարությունը ֆրանսիական մի ֆիրմայից ձեռք է բերում 125 հազար գազի հաշվիչներ, որը հնարավորություն կտա այդքանով մեծացնել գազ սպառողների թիվը։ Հազիվ թե գտնվի որեւէ մեկը, որ հավատա, թե Հայաստանում, որը սարքաշինության, գործիքաշինության, ճարտարագիտության փայլուն ավանդույթներ ունի, չի կարելի կազմակերպել գազի հաշվիչների
ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՇԱՀԵՆ ԶՈՌԲԱՆԵՐԸ
Բազմահարկ շենքերով թաղամասերում ինչպե՞ս կատարվեց ապօրինի շինարարությունը, իսկ այժմ դրա օրինականացումով ի՞նչ վերաբերմունքի պիտի արժանանան մերօրյա զոռբաների համատարած անօրինականությունները եւ այդ ամենի հետեւանքով քաղաքացիների կրած զրկանքները։ Այստեղ շենքերին հարող հողակտորների (բակ, կանաչապատված հատվածներ, խաղահրապարակներ եւ այլն) վրա կառուցել են ով ինչպես կամեցել, ով ինչպես կարողացել է։ Այդ առումով բնակավայրերից յուրօրինակ «ռեկորդ է սահմանել» Երեւանը։ Սակայն
Օսկանյանն ու Հնդկաստանը (Հուսով, որ պետական գաղտնիք չէ)
Հարգարժան իշխանություն, պատվարժան պարոն Օսկանյան. մի քանի օր մտածում էի՝ գրե՞մ այս զրույցի մասին, թե՞ ոչ, այն մտավախությամբ, որ գուցե պետական գաղտնիք եմ բացահայտում։ Հետո գլխի ընկա՝ դուք այնքան միամիտ չեք, որ պետական գաղտնիքը հասու դարձնեք հասարակական տրանսպորտով (երթուղային տաքսի) երթեւեկողներին։ Մյուս կողմից ցանկացա՝ գիտենաք, որ ժողովուրդը նույնպես միամիտ չէ, եւ ձեր գործողությունների, հայտարարությունների ազդեցությամբ՝
ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ «ՊԱՊԼԱՎՈԿԻ», ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ «ԿԱՅՖ ՏԱԼՈՒ» ՄԱՍԻՆ
Ռոբերտ Քոչարյանն այս անգամ համառորեն փորձում էր հրաժարվել հարցազրույցից։ «Կիրակի է, հանգստացեք, էլի»,- աշխատում էր համոզել լրագրողներին։ Ինքն էլ նախապես բավական ծավալուն եւ լուրջ հարցազրույց էր տվել ազգային հեռուստատեսությանը։ «Առավոտը» նրան խնդրեց գոնե մի երկու ոչ լուրջ հարցի պատասխանել։ Ու հենց համաձայնեց՝ այլ լրագրողներ էլ իրենց հարցադրումները ներկայացրին (հիմնականում հարցերը տալիս էր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից
ՆԱԽԱԳԱՀԻ 100-ՐԴ ՕՐԸ
«Այսօր է, չէ՞, լրանում Ձեր պաշտոնավարման 100-րդ օրը»,- «Առավոտի» այս հարցին հանրապետության նախագահը պատասխանեց. «Ես չգիտեմ։ Երբեք չեմ նստել ու հաշվել»։ Մնացածներիս հոգին կերան այս 100 օրով՝ գնահատականներ, վերլուծություններ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանն այդ նորօրյա «ճակատագրական» օրն անցկացրեց խիստ թեթեւ ծրագրով՝ այցելեց «Կապուտակ Սեւան» հանգստյան տուն, որտեղ հանգրվանել էր հաշմանդամների «Փյունիկ» միությունը, այնուհետեւ Արտաշատում մասնակցեց Վարդավառի
ՀԱՄԱՏԵՂՈՒՄ. ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐՆ ԵՆ
Քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակները գոնե գիտեին, որ Հանրապետական կուսակցության եւ երկրապահների համատեղ հայտարարությունը ուշանում է տեխնիկական պատճառներով։ Նախ, որ պաշտպանության նախարարն էր Ֆրանսիայում, ուր ներկա գտնվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին եւ երկրորդ՝ վերադարձից հետո էլ Վազգեն Սարգսյանը Ռուսաստանի պաշտպանության նախարարին հյուրընկալեց։ Եվ ահա «հուլիս 20» թվակիր մի գրությամբ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, Երկրապահ կամավորականների միությունը
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՉԻ ՏՎԵԼ
Երեկ Տեր-Պետրոսյանի գրասենյակը պաշտոնապես հայտարարեց, որ փետրվարի 4-ից ի վեր նախկին նախագահը որեւէ հարցազրույց որեւէ լրագրողի չի տվել եւ անգամ որեւէ քաղաքական հայտարարություն չի արել։ Այդ պարզաբանումը պատասխան էր հայաստանյան թերթերում տպագրված «Սնարքի» հաղորդագրությանը, որում թուրքական լրատվամիջոցների հղումով Տեր-Պետրոսյանին վերագրվում են որոշ հայտարարություններ։ Հետաքրքիր է, որ այս անգամ էլ «Սնարքը» թյուրիմացության կամ որեւէ այլ պատճառով
ԲՈՂՈՔ
«Ինձ մտահոգում է, որ ազգովին անընդհատ վատ բանի ենք սպասում, որ մեզ անպայման պիտի մեկուսացնեն, կամ եթե նույնիսկ գործերը լավ են գնում՝ պիտի ճգնաժամ լինի, ինչ-որ ճնշումների տակ պիտի հայտնվենք, որ մի 3 ամիս ճնշում չկա՝ բան չենք, հա՞… ռուսի ասած, տՐՌոՈսՊպՑՖ վՈՊՏ, էլի։ Այս ի՞նչ մենթալիտետ է։ Պիտի փոխենք չէ՞, վերջիվերջո։ Քաղաքական գործիչներն էլ
ԴԵՊԻ ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 17-ին հերթական նիստը գումարեց Պարույր Հայրիկյանի գլխավորած սահմանադրական փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովը։ Իբրեւ հանրապետության նախագահի պաշտոնին հավակնող հեռանկարային թեկնածու, Պարույր Հայրիկյանը հանձնաժողովում իր դիրքը հստակ դրել է։ Ինչպես մյուս, այնպես էլ այս նիստը սկսվեց ներկա-բացակայով։ Արդյունքում արձանագրվեց, որ բացակա են Էդվարդ Եգորյանը, կոմունիստ Ֆրունզե Խառատյանը, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը՝ խորհրդարանական «Բարեփոխումներ»
ՀԱԼՎԱ՝ ՀԱՎԱՍԱՐ Է ՃԳՆԱԺԱՄ
Անդրադառնալով Սերգեյ Բադալյանի, Դավիթ Շահնազարյանի, Վանո Սիրադեղյանի եւ այլոց այն կանխատեսմանը, թե աշնանը Հայաստանում կխստանա ճգնաժամը, Ազգային ժողովի փոխնախագահ Ալբերտ Բազեյանն ասաց, որ հալվա, հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանում։ Այսինքն՝ նշեց Բազեյանը, ճգնաժամի կանխատեսումները դեռեւս որեւէ հիմք չեն տալիս իրական ճգնաժամի գոյացման համար։
ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ
Կարեն Դեմիրճյանի գլխավորած Ժողովրդական կուսակցության վարչության քաղաքական խորհրդի քարտուղար, իսկ դա կազմակերպության երկրորդ պաշտոնն է, Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտին» հայտնեց, որ բազմաթիվ երկրապահներ են անդամագրվում իրենց կուսակցությանը։ Նրա հետ հարցազրույցը «Առավոտի» առաջիկա համարում։
ՆԱԽ ՔԱՌՅԱԿԸ
Կոնյակի գործարանը սեփականաշնորհման ցանկից հանելու պատգամավորական նախաձեռնող խմբից տեղեկացանք, որ առայժմ ՍԴ են դիմել միայն Վահագն Խաչատրյանը, Էդվարդ Եգորյանը, Խորեն Սարգսյանը եւ Արշակ Սադոյանը։ Փորձելու են մեկնաբանություն ստանալ, թե ըստ Սահմանադրության՝ նախագահն ի՞նչ ժամկետներում պիտի արտահերթ նստաշրջան հրավիրի։
ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ
«Օրենսդիր եւ գործադիր իշխանության փոխհարաբերություններում վերջին շրջանում բավական բարդ պահեր արձանագրվեցին։ Իբրեւ ԱԺ նախկին նախագահ, ինչպե՞ս եք մեկնաբանում դրանք»,- «Առավոտի» այս հարցին Բաբկեն Արարքցյանը պատասխանեց. «Խորհրդարանի վրա վերջին շրջանում հարձակումների ուժգնացումը օրինաչափ եմ համարում։ Գուցե պատահական չէ, որ այսօր նախագահի աշխատակազմում պաշտոնները բաշխվել են միայն այն կուսակցությունների միջեւ, որոնք 1996-ին խորհրդարանի գրոհն էին կազմակերպել»։ Բաբկեն
ԸՍՏ ՀԱՎԱՍՏԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ
Ֆրանսիայի դեսպանատանը Վահան Հովհաննիսյանի հետ համատեղ լուսանկարվելու մեղադրանքով Վանո Սիրադեղյանը հեռացվել է ՀՀՇ-ից:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ԱՌԵՎԱՆԳՈՂՆԵՐԸ
Արդեն հայտնել ենք, որ բռնություն է կիրառվել Բանկերի ասոցիացիայի նախագահ Բագրատ Ասատրյանի դեմ։ ՆԳ եւ ԱԱ նախարարությունից հաջողվեց պարզել, որ իսկապես պրն Ասատրյանը դիմել էր նշված նախարարություն, հայտնելով, որ հուլիսի 10-ին Պուշկինի փողոցում գտնվող «Այաքս» ավիաընկերության մոտ իրեն առեւանգել են անհայտ անձինք եւ տարել Երեւանի մոտակայքում գտնվող ամառանոցներից մեկը։ Դաժանորեն ծեծելով պրն Ասատրյանին, հանցագործները մահվան
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
«Խորհրդարանական ժամ»… հաղորդումը պիտի խորհրդարանի դրական իմիջը ձեւավորի եւ պատասխանի այն հարցին, թե ով է ԱԺ պատգամավորը»։ ՅՈՒՐԻ ԲԱԽՇՅԱՆ, ԱԺ փոխխոսնակ «Առավոտ», 17 հուլիսի Խորհրդարանի դրական իմիջը ձեւավորելու նպատակով հիշյալ հաղորդաշարից զատ անհրաժեշտ է ստեղծել նաեւ «Ինքդ քեզ պատգամավոր», «Պատգամավորի անկեղծության պահ», «Գուշակիր պատգամավորին», «Պատգամավորներ՝ փոստով», «Բարի գիշեր, պատգամավորներ» հաղորդաշարերը, նկարահանել եւ անհապաղ ցուցադրել «Պատգամավորական
Ավանդական կեցվածք
Որքան մոտենում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության 100 օրը, այնքան ակտիվորեն են տեսակետներ արտահայտում ընդդիմադիր գործիչները եւ, մասնավորապես, այս տարվա սկզբին քաղաքական պարտություն կրած ՀՀՇ-ն: Հինգշաբթի հստակեցվեց այդ կուսակցության մոտեցումը ներկա իրավիճակին, որը կարելի է ձեւակերպել որպես պատերազմի եւ իշխանափոխության կանխատեսում: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ այդ տեսակետները մեր թերթում տպագրելու փաստը ամենեւին չի նշանակում,
ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐՍՆ ՈՒ ԴՈՒՐՍԸ
«Առավոտն» արդեն հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ Արմավիրի նոր մարզպետ Ալբերտ Հերոյանը (լուսանկարում) կադրային ջարդ է սկսել, եւ որ հերթական զոհը դարձել է ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» խմբակցության անդամ, մարզպետարանի քարտուղար Դավիթ Մելիքյանը։ Դեպքի առնչությամբ մանրամասները ճշտելու համար զրույց ունեցանք, այսպես ասած, հակադիր կողմերի հետ։ Ներսից Նախ, մարզպետարանի լրատվության բաժնի պատասխանատու Հակոբ Հակոբյանը ներկայացրեց գրավոր
«ԼԱԵՐՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԵՎ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ»
Ասում է դիրիժոր Զավեն Վարդանյանը Շաբաթաթերթերից մեկում տպագրված «Օպերային շենքի շուրջ սկանդալների նոր ձնագունդ է առաջանում», ֆիլհարմոնիկ գործակալության եւ «Ա. Խաչատրյան» ֆիլհարմոնիկ մեծ դահլիճի տնօրեն Լ. Մովսիսյանի հարցազրույցում իմ անձի հետ կապված հարցերի խեղաթյուրման վերաբերյալ ուզում եմ ասել հետեւյալը. Իմ ելույթը նախատեսված էր (եւ ես փորձել եմ) Երեւանի սիմֆոնիկ նվագախմբի հետ, եւ ֆիլհարմոնիկ նվագախումբը չէ՛ր
«ՈՒՐԱԽ»-«ՈՒՐԱԽ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ստեղծագործող ուսուցիչների վարպետանոցներ» մասնավոր դպրոցին կամ, ինչպես տերերն են ասում՝ «Ուրախության դպրոցին» առնչվող, մեղմ ասած, ոչ այնքան ուրախ պատմություններին մեր թերթը մի քանի անգամ է անդրադարձել։ Դեպքերի հետագա զարգացմամբ հետաքրքրվող ընթերցողներին ցանկանում ենք տեղեկացնել, թե ինչ ընթացք է ստացել այդ պատմությունը։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ծանոթ չեն դրա մանրամասներին կամ արդեն հասցրել են մոռանալ, այդ
ՃԱՇԱԿԵՍՑՈՒՔ ԶԿԵՐԱԿՈՒՐՍ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՄԲ
Այն բանում, որ Գերմանիո Հայոց թեմի Քյոլնի համայնքի հոգեւոր հովիվ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը «Առավոտի» խմբագրություն էր եկել, անսովոր ոչինչ չկար։ Լինելով ծնունդով երեւանցի, հայր սուրբը ամառային այս օրերին կրկին հայրենիքում է։ Սակայն խմբագրություն գալու նպատակը ավելի կոնկրետ էր։ Ամիսներ առաջ մեր մի հրապարակման մեջ («Եկեղեցու աշխարհիկ հոգսերը», «Առավոտ», 27.05. 98) պատմել էինք այն մասին, թե
ԿՈՒՅՍԻ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍԸ
Հանկարծահաս հղիություն՝ 2 բուռից Ծովինար խանումի օրինակը ըմբռնումով չընկալվեց հայոց կողմից։ «Աղջիկ մի խորոտ» որպես «մեկ ջան» «Ազգ կտրելուց» գերադասեց աղբյուրի 2 բուռը եւ ինն ամիս 9 օր անց կանգնեց փաստի առջեւ. «Մենք բի՞ճ ենք, Կամ մեզ ասա, ո՞վ է մեր հեր, Կամ մեզ կերթանք, կթալենք ջուր…», ընդվզեցին ջրային ծնունդները։ Այսպես զարգացան իրադարձությունները, քանի որ
«Շուկա ծախեմ դոլարով»
Հերթը հասավ շուկաները ծախելուն։ Ընդ որում՝ աճուրդով։ Շուկան էլ հո կոնյակի գործարան չի՝ միանգամից ծախեն… Ծածկած շուկայի մեկնարկային գինը նշանակվել է 3,5 մլն դոլար, ԳՈՒՄ-ի շուկայինը՝ 5 մլն դոլար։ Հավանաբար՝ «թանկից էժանը չկա» տրամաբանությամբ։ Որեւէ ձեռնարկություն սեփականաշնորհելիս, մանավանդ, եթե նոր տերերն արտասահմանցիներ են, Հայաստանի կառավարությունը նախընտրում է սեփականաշնորհվելիք ձեռնարկության դիմաց ստանալ նվազագույն արժեքը։ Կարեւորը տերն
Ավտովթար, որը կարող է կրկնվել
Հուլիսի 15-ին տեղի ունեցած ավտոճանապարհային վթարը մեկ անգամ եւս հաստատում է, որ պետությունը, ավելի ճիշտ՝ պետական այրերը, պետք է, այնուամենայնիվ, պատասխանատվություն վերցնեն իրենց վրա՝ մեր հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքի որոշ բնագավառներ կանոնակարգելու, վերահսկելի հունի մեջ դնելու համար։ Հիշեցնենք վթարի որոշ մանրամասներ։ «Մասիվից» իջնող սեփական ԿաՎԶ մակնիշի ավտոբուսի արգելակները «շրջանայինի» մոտ «ատկազ» են անում, ու տուժում են
ԱԺիոտԱԺ
Այսօր ԱԺ-ն շուտափույթ ցրելու եւ նոր ԱԺ կազմավորելու հրատապությունը որոշակի քաղաքական խմբավորումների կողմից ներկայացվում է՝ որպես ազգի համար ճակատագրական նշանակություն ունեցող դարակազմիկ իրողություն։ Այս կուտը, որպես նախընտրական հիմնական խոստման իրականացում, փորձում են հրամցնել ժողովրդին, բայց ժողովուրդն առայժմ կուտը չի ուտում։ Այսինքն՝ ուտում է, բայց՝ ո՛չ ազգովի։ Պարզապես շատ է շոգ, եւ մարդիկ դրա ոչ սիրտն
Դասականը՝ հունվարից
Երեկ տեղի ունեցավ ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի առաջին մամլո ասուլիսը։ Մինչ նախաբանին անցնելը, նախարարը խնդրեց լրագրողներին՝ բարի խորհուրդներ տալ ասուլիսի կազմակերպման հարցում. «Որովհետեւ, ի վերջո, պատվիրատուն դուք եք»։ Այնուհետեւ ներածական խոսքում պրն Հարությունյանն անդրադարձավ ընդունված դատավարական օրենսգրքերին՝ քաղաքացիական եւ քրեական, ինչպես նաեւ «Դատարանակազմության մասին», «Փաստաբանական ծառայության մասին» եւ «Դատախազության մասին» օրենքներին։ «Միաժամանակ ընդունել ենք


















































