Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հինգշաբթի, կառավարության նիստի ընթացքում, երբ անդրադարձ է եղել այն հարցին, որ Հայաստանի շքանշանները Սանկտ Պետերբուրգի «Монетный двор»-ում են պատրաստվում, պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը հետաքրքրվել է՝ մի՞թե հնարավոր չի դրանք պատրաստել Երեւանի որեւէ արտադրամասում։ Հաշվի առնելով, թե վերջին տարիների ընթացքում ինչ զանգվածային բնույթ ստացավ շքանշաններ շնորհելը եւ ինչքան ավելացավ դրանց պահանջարկը, հուսով ենք, որ

ՍԱՆԿՑԻԱՅԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցի հաղորդման համաձայն, ԼՂՀ ՆԳՆ-ի մի պաշտոնյա հերքել է լրագրող Վահրամ Աղաջանյանի բնակարանում խուզարկություն անցկացնելու վերաբերյալ լուրերը եւ պնդել, թե միայն զննում է անցկացվել։ Չի ժխտվել, որ զննմամբ զենք կամ զինամթերք հայտնաբերելու նպատակ է հետապնդվել։ Այն հարցին, թե ինչո՞ւ լրագրողի բնակարանում պիտի զենք փնտրվեր, ՆԳՆ-ի ներկայացուցիչը պատասխանել է. «Ամեն արցախցու տանը զենք

ՕՐԵՆՍԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Որպես ապացույց, որ ինքը լիարժեք աշխատում է՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը թվարկեց, թե քանի հանդիպում է ունեցել միայն մարտի 30-ին։ Ի շարս դրանց նշեց մասնավորապես. «Առավոտյան հանդիպել եմ դպրոցականների հետ, որոնք օրինաստեղծ դաշտն ուսումնասիրելու դաստիարակություն են ստանում եւ սա շատ ողջունելի քայլ է։ Եվ դպրոցականներից պիտի սկսենք մեր աշխատանքները, որ նրանք հասկանան, թե ինչ է

Հում… հում… հումանիզմ

Երեկվա դատական նիստը սկսվեց պաշտպան Վանյա Սուքիասյանի միջնորդությամբ, այն է՝ «ինչ-որ ժամանակով» հետաձգել նիստը, քանի որ իր պաշտպանյալը վատառողջ է։ «Եթե հավատարժան չէ,- ասաց պաշտպանը,- բժիշկ հրավիրեք»։ Տուժող Մայիս Ռաֆայելյանը նույնպես միջնորդություն արեց, պահանջելով («կողմնորոշվելու» նկատառումներով) Վ.Սիրադեղյանի խափանման միջոցը փոխելու կապակցությամբ արված միջնորդությունները (նախորդ) քննարկել։ Մեղադրող Աղվան Հովսեփյանը միանալով միջնորդությանը՝ ասաց, որ մեկ ամբաստանյալի (Վ.Հարությունյանի)

ԴԱ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՈՃՆ Է

Ղարաբաղի «Երկրապահ» հանրապետական միության նախագահ Արկադի Կարապետյանի հետ մահափորձի դեպքից առաջ արդեն զրուցել էինք։ Եվ հանդիպել էինք նաեւ տեղի ունեցածից հետո։ Օրերս տեղեկացանք, որ ձերբակալվել է նաեւ Ա. Կարապետյանը։ Այս վերջին դեպքի առիթով էլ թերեւս կարեւոր են երկու զրույցներն էլ։ Մինչ մահափորձը «Հիմա իշխանությունները խոսում են արդարությունից, բայց բռնում են մարդուն, հետո նոր տեսնում, թե

ԱՅԼԵՎՍ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿՐԱԿՈՑՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Համոզված է Արկադի Ղուկասյանը «Ինն ամիս կարծես հրաբխի վրա ապրեի, այնպես որ, նման մի բան սպասում էի, բայց արի սրա մասին չխոսենք: Ղարաբաղի իրավապահ մարմինների գործն է բացահայտել այս ամենը եւ պատժել մեղավորներին»,- նախաքննությանը չմիջամտելու պայմանով կարճատեւ զրույցի համաձայնություն տվեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա արդեն 10 օր է, ինչ գտնվում է Երեւանի Միքայելյանի

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԱԺ պատգամավորների (մեծամասնական ընտրակարգով) թիվ 5, 8, 16 ընտրատարածքներում մայիսի 21-ին, եթե արտատիեզերական եւ արտաընտրական որեւէ բան չպատահի, տեղի կունենան լրացուցիչ ընտրություններ։ Փաստորեն, թեկնածուների «անհրաժեշտ» փաստաթղթերը սահմանված ժամկետում (մարտի 22-27) ներկայացվել է ԵրՔԸՀ։ Ապրիլի 6-ին տեսական պատգամավորները (թեկնածուները) ձեռքերը գրպանները կտանեն ընտրական գրավը մուծելու նպատակով (նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ չափով)։ Չնայած պահանջվող հայտարարագրում պետք է

ՇՏԱՊ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿ

ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանի մամուլի ասուլիսների ընթացքում հետաքրքիր, ինքնատիպ մտքեր են հնչում, որոնք հետո, երկար ժամանակ, բերնեբերան անցնելով ի վերջո կորչում են անհետեւանք։ Եթե նախորդ երկու ասուլիսներից մեկի ժամանակ Վազգեն Մանուկյանը իր «անձնական» կարծիքը արտահայտելով ասում էր, թե լավ կլինի Ռոբերտ Քոչարյանը հասկանա, որ ինքը պետք է հեռանա ու այդպես էլ վարվի, ապա մյուսում

ԼԱՎ ԼՈՒՐ

Ամեն հինգշաբթի ՀԺԿ-ական պատգամավորները հանդիպում են ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ։ Երեկ նրանք շուրջ 2 ժամ զրուցեցին, քննարկեցին առաջիկա եռօրյայում ներկայացվելիք օրինագծերը, հստակեցրին դրանց շուրջ ՀԺԿ-ի քաղաքական դիրքորոշումները, որ երկուշաբթի ներկայացնեն արդեն «Միասնություն» խմբակցության նիստի ժամանակ։ ՎԱՏ ԼՈՒՐ «No comment»,- այսպես արձագանքեց «Կոնվերս» բանկի վարչության նախագահ Սմբատ Նասիբյանը «Առավոտի» խնդրանքին, հաստատել կամ հերքել մեզ փոխանցված

ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ 51 ՏՈԿՈՍԸ ՊԻՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԼԻՆԻ

Երեկ ՀԺԿ քաղաքական խորհուրդն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես են քվեարկելու երկուշաբթի, երբ քվեարկության դրվի բաշխիչ ցանցերի մասնավորեցման հարցն օրենսդրորեն կարգավորելու վերաբերյալ օրինագիծը։ Այնուհետեւ նույն հարցի քննարկումները մինչեւ ուշ գիշեր շարունակվել են ՀՀԿ խորհրդի հետ միասին: ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆ «ՄԱՐՏԻ 22-Ի» ԳՈՐԾՈՎ Ձերբակալվել են ԼՂՀ պաշտպանության բանակի երկու զորամասերի նախկին հրամանատարներ Լեւոն Մնացականյանը եւ Վանյա

ՓԱՓՈՒԿ ՎԱՅՐԷՋՔ

Ըստ չճշտված տեղեկությունների, «ԱրմենՏելի» նախկին ղեկավարներից մեկը՝ Վահրամ Սողոմոնյանն ԱՄՆ մուտք գործելիս հայտարարագրում նշել է, որ բանկային հաշիվ ունի՝ 4 մլն դոլար գումարով։ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Երեկ «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցին տված հարցազրույցում ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը հայտնել է, որ Սամվել Բաբայանի վերաբերյալ առկա նյութերը դեռ 7-8 ամիս առաջ էին ուսումնասիրվում։ Այժմ

«Թուրքից էլ վատ են ընդունել»

Ամբոխի միջից նաեւ նման աղաղակներ են հնչել, որ եթե Սամվել Բաբայանն իրոք անմեղ է, ապա ինչո՞ւ էր զենք պահում տարբեր տեղերում։ Նշվել են մարդկանց անուններ, որոնք տարբեր տարիներին իբր զոհվել են չբացահայտված հանգամանքներում։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱԶԱՏ ԽՈՍՔԸ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Ասում է ԼՂՀ ոչ պետական «10-րդ նահանգ» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը Հարցազրույցը տեղի է ունեցել մահափորձից երկու օր առաջ։ Իսկ մահափորձից հետո կեղծ լուրեր սկսեցին տարածել, թե դեպքի առնչությամբ ձերբակալվել են թերթի խմբագիրը եւ որոշ լրագրողներ։ -Ղարաբաղում գտնվելուս այս օրերին էլ նկատեցի, թե որքան դժվար է այստեղ լինել ոչ պետական թերթի խմբագիր։ Իշխանությունները պարտադիր

ՀԱՅԵՐԸ՝ ՎԻՐՏՈՒԱԼ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Մասնավորապես՝ Ադրբեջանի մատուցմամբ Ադրբեջանական «Զերկալո» օրաթերթը երեկվա համարում անդրադարձել էր մարտի 28-ին Ադրբեջանում նշվող Ազգային անվտանգության օրվան: (Պարզվում է, ազերիներն այդպիսի տոն ունեն)։ Նկարագրելով, թե ինչ նվաճումների է հասել մեր հարեւան հանրապետությունը «չեկիզմի» բնագավառում, «Զերկալո»-ն մասնավորապես նշում է. «Ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը հավաքվածների առջեւ հանդես գալով հայտարարեց, որ անկախության 8 տարիների ընթացքում Ադրբեջանի ԱԱ

ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՄԱՏՅԱՆ

Հաշվիչ դրամարկղային սարքերի տեղադրման հետ կապված մի անեկդոտ կա՝ եթե այսպես շարունակվի, մարմնավաճառներին եւս կստիպեն հաշվիչ դրամարկղային սարք տեղադրել համապատասխան մասերում։ Պետական եկամուտների նախարարության վարչության պետ Գառնիկ Միրզոյանին, երբ հիշեցրի այս անեկդոտը, վերջինս իսկական հարկայինի աշխատողի պես ասաց. «Եթե կա գործունեության ոլորտ, ուրեմն պետք է տեղադրվի»։ Անեկդոտն՝ անեկդոտ, բայց ապրիլի 1-ից սույն սարքերի պարտադիր տեղադրում

ԼԱՎ ԼՈՒՐ

ԱԺ էներգետիկ հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը խորհրդարանական իր վերջին ճեպազրույցից առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը զինված է՝ ատրճանակ ունի։ Սա արձանագրելով հույս հայտնենք, թե հանձնաժողովի զուսպ նախագահի անվտանգությանը ոչինչ չի սպառնա։ ՎԱՏ ԼՈՒՐ «Առավոտի» թղթակիցն ականատես եղավ խորհրդարանում հետեւյալ երկխոսությանը։ Պատգամավորներից մեկին հետաքրքրում էր, թե ինչու ընդամենը 130 մլն դոլար գնահատվող մեր բաշխիչ ցանցերը

ԴԱՐՊԱՍԱՊԱՀԸ՝ ԴԱՏԱՊԱՇՏՊԱՆ

Փաստաբան Ռուբեն Բալաբանյանը, որ պաշտպանում է ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանի շահերը, ժամանակին եղել է դարպասապահ։ 60-ականների սկզբին նա նույնիսկ խաղացել է Երեւանի «Սպարտակ» թիմի փոխարինող կազմում, մասնակցել է 6 խաղի։ Այս տեղեկությունները հայտնած ֆուտբոլասերը, ցավոք, չկարողացավ հիշել, թե Ռուբեն Բալաբանյանը քանի գնդակ է բաց թողել սեփական դարպասը։ Ո՞ՒՄ ԱՉՔԻՆ ԵՆՔ ԹՈԶ ՓՉՈՒՄ Իրավապաշտպան

ԱՐՑԱԽԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ

Ստեփանակերտում տարածված լուրերի համաձայն՝ Արցախի ԵԿՄ-ն կարող է ինքնալուծարվել։ Այս առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցին ի պատասխան միության վարչության փոխնախագահ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սլավիկ Առուշանյանն ասել է, թե, հավանաբար, արդարադատության պետվարչությունը մտադիր է ինչ-որ քայլեր ձեռնարկել, սակայն՝ «Եթե 3 հոգի էլ մնանք, այդ կազմակերպությունը պահելու ենք»։ ԿՈՒՌՔԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ 1998-ի աշնանը Ստեփանակերտի քաղաքապետի

Սահմանադրությունը վահան չէ

Ապրիլի 2-ին Վենետիկի հանձնաժողովի օրակարգի 6-րդ կետը ՀՀ Սահմանադրության կատարելագործման հարցը կքննարկի։ Վերջին շրջանում կարծես երկրորդ պլան են մղվել Սահմանադրության որոշ կետերի հնարավոր փոփոխությունների մասին խոսքուզրույցները։ Այնքան գերհագեցած է անցնում ներքաղաքական գործընթացը, այնպիսի աղմուկով, տրաքտրաքոցով եւ իրար հաջորդող սենսացիաներով, որ երկրի գլխավոր օրենքի փոփոխությունների հնարավորությունը կարծես թե ավելի հեռացավ։ Եթե դեռ չեք մոռացել, սահմանադրական փոփոխություններով

«ՖԻԼԻՊ-ՄՈՐԻՍԸ» ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՏԱՊԱԼԵ՞Լ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈՆ»

Ամբիոնից բարձրաձայն գոչողներից մեկը թող ասի, թե այս տարիների ընթացքում բյուջեի մուտքերն իրե՛նք ինչքան են ավելացրել եւ քանի աշխատատեղ ստեղծել։ Թող որեւէ հիմնավոր փաստ նշեն, որ մենք Հայաստանից գումար ենք հանել։ Ավելին ասեմ, «Գրանդ Տոբակոյի» նախագահ Հրանտ Վարդանյանը գնել է հրուշակեղենի գործարանը, շինարարական հսկայական աշխատանքներ կատարել։ Մեկ ամսից արդեն «Գրանդ քենդին» սկսելու է արտադրանք տալ։ Այս գումարները չե՞ն ներդրվել Հայաստանում։ Հետո, մենք միասին «Մասիս» կոշիկի ֆաբրիկան ենք գնել, վերականգնելու ենք կոշիկի հայկական արտադրությունը։ Սա գումարները երկրից դուրս հանե՞լ է նշանակում։

ԿԱԼԱՆՎԱԾ Է «10-ՐԴ ՆԱՀԱՆԳԻ» ԼՐԱԳՐՈՂ ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

Ի դեպ, ժամը 17։00-ին, երբ «10-րդ նահանգը» կապվել է դատախազի առաջին տեղակալ Արամայիս Ավագյանի հետ, նա նախ ասել է, որ դատախազությունը դրա հետ կապ չունի, որ կալանողը ՆԳ նախարարությունն է՝ «որն էլ թող մեկնաբանի իր գործողությունները»։ Քիչ հետո ավելի շշմեցուցիչ պատասխան տվեց. «Ես լավ եմ հիշում, թե ինչ եմ ասել, ես դատախազության մասին բան չեմ ասել»։

ԺՈՒՉՈԿՆ ԱՌԻԹ ԷՐ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀԱՆԵԼՈՒ, ՍԱ ԷԼ ԱՌԻԹ Է ՍԱՄՎԵԼԻՆ ԲՌՆԵԼՈՒ

Սամվել Բաբայանը եղել է Արցախյան պատերազմի ղեկավարը։ Նա խոշոր դեմք է, դրան գումարած նաեւ իր խելքը։ Պատերազմում շատ բան միշտ կախված է ղեկավարից, հաղթանակը կախված է այդ ղեկավարից։ Այդ հաղթանակը հենց ընենց կռվի հաղթանակ չի եղել, հայությունը ոգեւորվել է դրանով։ Այսպիսի մարդուն, որ հանում ես, ոնց որ արջին վիրավորես։ Դու դրան պիտի արմատներով քաշես-հանես դուրս։

ԼԱՎ ԼՈՒՐ

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԿՄ-ի՝ մասնավորապես գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի միջեւ երբեք չեն եղել այնպիսի լարված հարաբերություններ, ինչպես ոմանք փորձում էին ներկայացնել։ ՎԱՏ ԼՈՒՐ Ստեփանակերտից ստացված լուրերի համաձայն, Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձին իր առնչակցությունը խոստովանած կալանավորներից մեկի տանը խուզարկությամբ հայտնաբերվել է ահաբեկչական

«ՍԻԼ» ԿՈՆՑԵՌՆԻՑ ԱՐԿՂԵՐ ՉԵՆՔ ԳՆԵԼՈՒ»

Խորհրդարանական քննարկումների ընթացքում «Գրանդ Տոբակոյի» հասցեին կշտամբանքներ հնչեցին, որ հումքը դրսից են բերում։ «Հայծխախոտի» եւ «Գրանդ Տոբակոյի» խոշոր բաժնետեր Ռուբեն Հայրապետյանը հերքեց այդ պնդումները ծխախոտի մասով, նշեց, որ միայն թուղթն են դրսից գնում, նաեւ քիմբամբակը, բայց ֆիլտրն արտադրում են Հայաստանում. «Իսկ արկղերը, որ «Սիլ» կոնցեռնի տնօրենին շատ է անհանգստացնում՝ այո, իրենցից չենք գնելու։ Քանի որ

Ի՞ՆՉ ՊԱՏԱՍԽԱՆ ՊԻՏԻ ՏԱՆ

«Եթե 3 կամ 6 ամիս հետո վերլուծություն արվի եւ պարզվի, որ ծխախոտի ե՛ւ արտադրությունից, ե՛ւ ներմուծումից բյուջեի մուտքերը կտրուկ պակասել են՝ որեւէ մեկը պատասխան տալո՞ւ է այս օրենքի համար, թե՞ ոչ»,- ասաց «Հայծխախոտ» ԲԲԸ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որ նաեւ «Գրանդ Տոբակոյի» բաժնետոմսերի 49%-ի սեփականատերն է. «Ասեմ ավելին, հիմա մեզ ընդամենը պետք է 2 հազար տոննա

«Լոթրեք»

Լոնդոնի թատերական աշխարհում նորույթ է սպասվում: Ապրիլի 6-ին Շաֆթսբըրի թատրոնում տեղի կունենա «Լոթրեք» մյուզիքլի պրեմիերան: Ներկայացման փորձերն սկսվել են հունվարից: Այդ ժամանակ էլ մամուլում հայտնվեցին «Լոթրեքի» հայտագրերը: Պատճառը, որ հազարավոր լոնդոնյան ներկայացումների միջից այս մեկի լուրը շուտափույթ հաղորդում ենք Հայաստան, այն է, որ «Լոթրեք» մյուզիքլի հեղինակը Շառլ Ազնավուրն է, իսկ գլխավոր դերակատարը՝ հայազգի երիտասարդ դերասան

ԿԱՅՈ՞ՒՆ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Ինչ վերաբերում է տարածքների փոխանակմանը, էսպիսի գաղափար ընդհանրապես քննարկվել է, եւ մեր բանակցությունների ժամանակ կոնկրետ չի նշվել որեւէ տարածք։ Իսկ ինչ վերաբերում է Մեղրուն, դա Հայաստանի հարցն է, Ղարաբաղը չի կարող էդպիսի հարց քննարկել։

«ԱՆԻՋԱԿԱՆ» ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ

Եվ այսպես. ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ, ինչպես հաղորդում է ԼՂՀ դատախազությունը, ձերբակալվել են «հանցագործության անիջական կատարողները»։ Ըստ վերջապես հրապարակված ցուցակի (27 մարտի) ձերբակալվածները 5-ն են, որոնցից 4-ի տվյալներում առանձնահատուկ, շեշտադրումով արձանագրվել է Ս. Բաբայանի հետ առնչություն ունենալու հանգամանքը (անմեղության կանխավարկածն էլ որտե՞ղ մնաց)։ Ձերբակալվել են. 1) Աղաջանյան Սասուն Մառլենի. «Մինչեւ

ՄԻԱՅՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՎ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Սա է մեր օրը Ռեմարկը Ղարաբաղում եւ Հայաստանում չէր եղել։ Նա պարզապես հրաշալի գիտեր այն, ինչ գիտեր ու երբ ասում էր, որ «պատերազմի հերոսները պետք է զոհվեն պատերազմի դաշտում, հակառակ դեպքում նրանք անտանելի են դառնում», ցավալիորեն իրատես էր, թեկուզ՝ դաժան։ Այսօր ունենք նույն ստվերի ու լույսի իրավիճակը, երբ կան բազմաթիվ պատասխաններ, իսկ հարցերը կրկնվում են։

ԱՐՑԱԽԻՑ ՀՆՉԱԾ ՀԱԹԱԹԱՅԻՆ Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մամուլի ծառայությունն անցած շաբաթավերջին հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես զարմանք էր արտահայտված «Միասնություն» դաշինքի առաջնորդի հայտարարությունների առնչությամբ. «Դրսեւորելով զարմանալի շտապողականություն՝ կատարվածը միանշանակ որակել է որպես կոնկրետ ուժերի կողմից քաղաքական դիտավորություններ հետապնդող գործողություն (…) չսպասելով Ստեփանակերտում նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ ուղղված ահաբեկչության վերաբերյալ տարվող հետաքննության նույնիսկ նախնական արդյունքներին, բացահայտ պաշտպան է կանգնում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930