Օրվա լրահոսը
ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԱՋԻՑ ԵՒ ՁԱԽԻՑ
Թերեւս գնահատական նշանակելը դասատուների գործն է, բայց մենք մի քանի քաղաքական գործիչների խնդրեցինք «դասատու» դառնալ եւ գնահատական նշանակել նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկու տարիներին։ Հասկանալի է, որ գնահատականները խիստ տարբեր կարող էին լինել՝ կախված այն հանգամանքից, թե ո՞վ է նշանակողը։ Այսօր կներկայացնենք երկու խիստ հակադիր գնահատականներ։ Մեր խնդրանքին՝ գնահատել Ռոբերտ Քոչարյանի երկու տարվա աշխատանքը, Վահագն
ԼԱՎ ԼՈՒՐ
Աշոտ Բլեյանի գործի 19 հատորներից միայն մի հատորը նրա խափանման միջոցը փոխելու հարցով զանազան անձանց եւ կազմակերպությունների դիմում-միջնորդություններն են։ Եվս մի հատոր 11 ամսում իր՝ Աշոտ Բլեյանի հայտարարությունները, դիմումներն ու միջնորդություններն են։ Գործին պատկառազդու եւ ստվարածավալ տեսք տալու համար կցվել են անգամ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակիցների անաշխատունակության թերթիկները։ Այս ամենը եւս մի ապացույց է, որ
ԱՐԿԱԴԻ ՂՈԻԿԱՍՅԱՆԸ ՇՈՒՏՈՎ ՖՈՒՏԲՈԼ Է ԽԱՂԱԼՈՒ
«Առավոտի» թղթակիցներից մեկը, երազում տեսնելով ԼՂՀ նախագահին՝ աշխույժ ֆուտբոլ խաղալիս, իսկույն կապվեց Միքայելյանի անվան հիվանդանոցի հետ, ուր մահափորձից հետո ապաքինվում է Արկադի Ղուկասյանը ու պարզեց հետեւյալը: Ապրիլի 10-ին, հուրախություն բոլորիս, ԼՂՀ նախագահը առաջին անգամ կարողացավ սայլակի մեջ նստել եւ «զբոսնել»: Բժիշկները վստահ են, որ Արկադի Ղուկասյանը շուտով կկարողանա քայլել եւ ամենայն հավանականությամբ՝ նաեւ ֆուտբոլ խաղալ:
ՕՐԵՆՔԻՑ ՀՈՒՍԱԼԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾԸ
Թե չլիներ նախագահի հովանավորությունը՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենը թերեւս չէր հանդգնի ֆինանսների նախարարության ստուգող խմբին արգելել մուտք գործել ՀԱՀ-ի տարածք, երբ նրանք սկսել էին բացահայտել հեռուստաընկերության ֆինանսատնտեսական գործունեության մեջ առկա խախտումներն ու չարաշահումները, թե չլիներ այդ հզոր հովանավորությունը, դատախազությունն անարձագանք չէր թողնի ֆինանսների նախարարության դիմումը՝ առկա փաստերին տալ քրեաիրավական գնահատական։ Մանրամասն՝ էջ 3։ ՈՉ
Մեղադրյալների կյանքից
Ե՛վ ԼՂՀ-ի, ե՛ւ Հայաստանի ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի առնչությամբ կալանավորված Էդվարդ Վերդյանը, նրա մերձավորների հավաստիացումների համաձայն, տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ լուրերի, նրա մոտ ի հայտ է եկել սրտային անբավարարություն։ «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցի հաղորդման համաձայն՝ բժշկական որեւէ իրավասու հաստատություն այս առնչությամբ որեւէ պարզաբանում չի արել։ Շարունակվում են հակասական տեսակետներ հնչել, թե որքանով է
ՀԱՎԵԼՅԱԼ ԵՐԿՈՒ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՆ ԱՆՏԵՍՎԵՑ
Ուրեմն ինչ որ մեկը խիստ շահագրգռվա՞ծ էր, որ «Արմենիան» վաճառվի հենց 8 մլն-ով, այլ ոչ 10 մլն-ով։ Համադրե՞նք սա շարունակական ասեկոսեների հետ, որոնք հնչում են անգամ ԱԺ-ի ամբիոնից, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Գառնիկ Նանագուլյանի՝ «Արմենիայի» համար ստացած կաշառքի եւ Հայաստանի նախկին վարչապետի՝ Մոսկվայում 700 հազար դոլարով գնած տան վերաբերյալ։ Ի վերջո, «Արմենիա» հյուրանոցի պետական 80%
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԱՌԱՅԺՄ ԽԱՂԱՂ ԵՆ
Վանո Սիրադեղյանի խորհրդավոր անհայտացումից հետո Երեւանում լուրեր տարածվեցին, թե Նոյեմբերյանում իրենց հայրենակից պատգամավորին աջակցելու նպատակով միտինգ է նախապատրաստվում։ Այս լուրը ճշտելու եւ, առհասարակ, նոյեմբերյանցիների տրամադրություններն իմանալու նպատակով «Առավոտը» եղավ Նոյեմբերյանում։ Դիլիջանից սկսած մինչեւ Նոյեմբերյան ռազմական ոստիկանության 4-5 նոր կետեր էին հայտնվել։ «ՌՈ» թեւկապներով, զինված ոստիկանները կանգնեցնում էին մեքենաները, երթուղային տաքսիները, մանրամասն զննում թափքը։ Մեր հարցին՝
ՇԱՌԱՅԼԱԾԻՆ
Մեկ տարի առաջ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս էր հրավիրել իր մեկ տարվա պաշտոնավարության կապակցությամբ: Ասուլիսի ժամանակ նա լրագրողներին բաժանեց մի գրքույկ, որում նկարագրված էին Հայաստանի տնտեսական նվաճումները, որոնք ձեռք էին բերվել իր հմուտ ղեկավարության շնորհիվ: Այս ապրիլին ասուլիս չհրավիրվեց եւ, համապատասխանաբար, գրքույկ չբաժանվեց՝ ենթադրելի է, որ նվաճումներ չկան: Բացի այդ, վերջերս պարզվեց, որ նախագահը Հայաստանի
«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՑ»
Լրացավ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելու երկու տարին։ Այս առիթով կարճ հարցազրույցներ ունեցանք մի շարք քաղաքական գործիչների հետ։ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Հրանտ Խաչատրյանի հետ հարցազրույցը ներկայացնում ենք այսօր։ – Պրն Խաչատրյան, ինչպե՞ս եք գնահատում նախագահ Քոչարյանի պաշտոնավարման 2 տարին։ – Ռոբերտ Քոչարյանի նախագահական 2 տարվա գործունեությունը գնահատելու համար նախ պետք է հիշել, որ
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը մերժեց զինդատախազության միջնորդությունը՝ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի կալանքը եւս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։ Եթե զինդատախազությունը մինչեւ ապրիլի 15-ը վերաքննիչ դատարանում չբողոքարկի այս որոշումը (մեզ հայտնի դարձավ, որ անպայման բողոքարկվելու է), Ալեքսան Հարությունյանն ազատ կարձակվի։ ՎԱՏ ԼՈՒՐ «Առավոտ» զանգահարած քաղաքացին հայտնեց, որ արդեն 10 օր է, ինչ Արաբկիր
ՆԱԽԱԳԱՀ՝ ԵՐԿՈՒ
Այս օրերին լրացավ Ռոբերտ Քոչարյանի նախագահ օծվելու երկու տարին։ Մի խումբ քաղաքական գործիչների խնդրեցինք գնահատական նշանակել նախագահ Քոչարյանի երկու տարվա աշխատանքին։ Մեր զրուցակիցները միահամուռ նախագահի աշխատանքը գնահատեցին անբավարար, թեպետ նրանցից մի քանիսը չէին մոռանում իրենց թվանշանը դնելուց առաջ ընդգծել, որ երկրի վիճակն է անբավարար։ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ՉԶԲԱՂՎԵԼ ՊՈԼԻՏԻԿԱՅՈՎ Խմբագրություն զանգահարեց մի քաղաքացի եւ պատմեց, որ Երեւանի
ՔՈՉԱՐՅԱՆԻ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՂԹԱՆԱ՞ԿԸ
Առաջիկա շաբաթում սպասվում են կադրային նոր փոփոխություններ։ Մասնավորապես, ըստ որոշ տեղեկությունների, իր պաշտոնին հրաժեշտ կտա արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը (գուցե վերադառնա պաշտպանության փոխնախարարի իր աթոռին)։ Լուրեր կան նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անցանկալի եւս 2 պաշտոնյաների հեռացման մասին։ ԱՆԱՐԴԱՐ ՈՒ ԹԵՐԻ ԳՈՐԾԱՐՔ «Արմենիա» հյուրանոցային համալիրը սեփականաշնորհելու մասին կառավարության 1997-ի հունիսի 24-ի թիվ 205
Բաժանենք-կիսվե՞նք
Մնանք սպասող օրինական իշխանությանը Երբ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, թե Վանո Սիրադեղյանի կուտակած ունեցվածքն ու հարստությունը պետք է վերաբաշխել հասարակությանը եւ ներդնել արդյունաբերության եւ արտադրության մեջ, «Հայկական ժամանակը» հրապարակեց ենթադրություն, թե պրն Խաչատրյանը նման շռայլություն իրեն թույլ կտա նաեւ Սամվել Բաբայանի ունեցվածքի պարագայում. «Երեւի թե պետք է ժողովրդին վերադարձնել նաեւ Ս. Բաբայանի ունեցվածքի այն
ՀԱՐՑԵՐ ԱՄԵՆ ՏԵՍԱԿ
Բայց ոչ տարօրինակ Ներկայացնում ենք խորհրդարանական ճեպազրույցների երեկվա մասնակիցներին «Առավոտի» ուղղած հարցերը։ Չիմանալ-հայտնել ԱԺՄ ներկայացուցիչ Արշակ Սադոյանին հարցրինք, թե ինչպե՞ս է գնահատում էներգետիկ ժամանակավոր հանձնաժողովի հաղորդման առնչությամբ «Առավոտում» հրապարակված հակափաստարկները. «Էդ անտեր հոդվածն էլ էնքան մեծ էր՝ չհասցրի ծանոթանալ»,- ասաց Սադոյանը ու սկսեց մանրամասն խոսել իր չկարդացած այդ հոդվածի մասին, պնդեց, թե 15 հազար ավտոմեքենայի
«ՎԱՆՈՅԻՆ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՁԵՌՆՏՈՒ ԼԻՆԵԼ ԹՈՂՆԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ»
Չորեքշաբթի օրվա «Առավոտում» ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը պատգամավոր Սիրադեղյանին կալանավորելու որոշում ընդունելուց հետո ասել էր. «Որքան էլ տարօրինակ թվա, այս լուծումը ձեռնտու էր Վանո Սիրադեղյանին, քանի որ նա կարող է ներկայանալ որպես քաղաքական հետապնդումների զոհ եւ նաեւ լուծել իր անձնական ապահովության խնդիրը»։ Ասվածի կապակցությամբ երեկ խմբագրություն զանգահարեց Վանո Սիրադեղյանի քույրերից մեկն ու ասաց
ՇՈՒՏՈՎ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆՆ Է
«Ոմանք նրան Քրիստոսի պես էին դիմավորում»,- Ավետարանի իմացությունը ցուցաբերեց նախագահ Քոչարյանը անցած տարի մայիսին՝ ակնարկելով Վանո Սիրադեղյանի հայրենիք վերադառնալու կապակցությամբ «ոմանց» անթաքույց ուրախությունը: Իրոք որ նախանձելու բան է: Նախագահը, հավանաբար նկատի ուներ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որը նշվում է որպես Ծաղկազարդի տոն. ավանդաբար այդ օրը հավատացյալ հայերը ծաղկեփնջերով ու ծաղիկներով եկեղեցի են գնում: Բայց մեր հայրենիքը
ՌՈՒՍՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻՑ ԴՈ՞ՒՐՍ
Ռուսաստանի դումայական պատվիրակությունը հինգշաբթի երեկոյան լքեց Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը, այն բանից հետո, երբ պառլամենտական ասամբլեան քվեարկեց ռուսներին քվեարկության իրավունքից զրկելու օգտին։ Անմիջապես հետեւեց Ռուսաստանի ռեակցիան. դումայական պատվիրակության ղեկավար Դմիտրի Ռագոզինը հայտարարեց, թե իրենք, ընդհանուր դիրքորոշմամբ, լքում են նիստերի դահլիճը, իսկ այն առաջարկները, որ ամբողջ օրվա ընթացքում մշակվել էին Չեչնիայում իրավիճակը կարգավորելու նպատակով
ԼԱՎ ԼՈՒՐ
Յուրօրինակ լուծում առաջարկեց ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը. «Հայաստանի բարձրաստիճան իշխանավորների ռազբորկաները լուծելու համար պետք է թույլատրել մենամարտը», այլապես՝ «իրար հանդեպ նրանց կենսաբանական ատելությունից տուժում ենք մենք բոլորս»։ Կոմունիստ Խորեն Սարգսյանը հավելեց ասվածին. «Մենամարտն ընթանում է։ Պետք է միայն օրինականացնել այն»։ ՎԱՏ ԼՈՒՐ Փաստաբաններ Ռուբեն Ռշտունու եւ Ռուբեն Սահակյանի ասուլիսի «Հայլուրի» լուսաբանմանը հետեւած աղմուկին ի պատասխան
ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ ԿԱ ՄԱԶՈՒԹԻՆ ԼՈՒԾՈՒՄ
ԱԺ էներգետիկ հարցերի ժամանակավոր հանձնաժողովն անորոշ ժամանակով զինվել է։ Հանձնաժողովի անդամների բաճկոնների տակից ցցուն երեւում են նրանց նորաթուխ ատրճանակները։ Եթե, ըստ Ստանիսլավսկու, բեմի վրա երեւացող հրացանը ինչ-որ պահի պարտադիր պիտի կրակի, ապա ո՞վ է ասել, թե բաճկոնի տակից երեւացողները անգործությունից պիտի ժանգոտեն։ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՕՐԻՆԱԿ «Եզդիների ազգային միության» գործունեությունը դադարեցնելու պահանջով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը
Ո՛Չ ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՆ
Թերեւս նաեւ Աշոտ Մանուչարյանն էր ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ակնարկների հասցեատերը, քանզի «Առավոտի» հարցին ի պատասխան հիշատակեց արտահերթ նախագահական ընտրությունների կոչերի առիթով բանակցությունների մասնակից՝ քաղաքական ուժ չներկայացնող եւ խնդիրները կուլիսների ետեւում լուծող գործիչների մասին։ Պրն Թորոսյանն անդրադարձավ նաեւ ԱԺՄ առաջնորդին. «Վազգեն Մանուկյանի պահվածքը տարօրինակ է, քանի որ շատ հաճախ խոսելով այն մասին, որ քաղաքական ուժերը
ԼՂՀ ԴԱՏԱԽԱԶՆ ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ…
Մինչ մահափորձը Վերջին դեպքերից հետո Ղարաբաղում ժամանակը կիսվել է երկու մասի՝ մահափորձից առաջ եւ մահափորձից հետո։ Եվ այսպես՝ մահափորձից առաջ, նույն օրն առավոտյան հանդիպել եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանին։ Հարցազրույցում խոսվում էր վերջին ամիսներին Ղարաբաղում կատարված բացահայտված կամ չբացահայտված հանցագործությունների, Ղարաբաղի ներքաղաքական իրավիճակի մասին։ Զրույցից զարմացրեց այն, որ գլխավոր դատախազը դատախազության ուսումնասիրության տակ գտնվող
«Չգիտե՞ք, որ պրեզիդենտը փոխվել է»
«Այսօր Հայաստանում սուտ խոսելը, կեղծելը այնպիսի տարածում է գտել, որ պարզապես տեղի է ունենում մրցակցություն, թե ո՞վ ավելի լավ կստի եւ ավելի պերճ կլինի այս հարցում։ Եվ անցյալի հախուռն սեւացումը հիմնական լեյտմոտիվն է»։ Այսպես խոսեց Արա Սահակյանը եւ Էբերտի հիմնադրամի կազմակերպած հերթական սեմինարի մասնակիցներին մի անեկդոտ պատմեց։ Իսկ սեմինարի թեման դատաիրավական բարեփոխումներն էին եւ արդարադատությունը։
«ԿՈՒՅՐ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ ՉԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ»
Մեր ազգային երբեմնի կուռքերին որպես քրեական հանցագործ հետագայում դատելու նախադեպերով լիքն է մեր ժողովրդի պատմությունը։ Վանոն հո սովորական մարդ չի՝ նա մի ամբողջ էպոխայի ներկայացուցիչ է։
ՎԱՆՅԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ, ԲԱՅՑ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ
Վերջում լրագրողներին բաժանվեց Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» նոր՝ լույս տեսած ժողովածուն։
ԴԱՏԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻՆ
«Չե՞ք կարծում, որ ՆԳ-ն եւ ԱԱՆ-ն իրենց աշխատանքում թերացել են, քանի որ առ այս պահը հայտնի չէ, թե որտեղ է Վանո Սիրադեղյանը»,- «Ազգի» թղթակցի այս հարցին երեկ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Միանշանակ, կարծում եմ՝ այո։ Պետության հիմքն այն է, որ որոշումը կայացվում է՝ պիտի կատարվի։ Իսկ եթե չի կատարվել՝ թերացել են»։ «Առավոտը» վարչապետին խնդրեց մեկնաբանել այն
ՎՈԼՖՈՎԻՉԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է
Հայկ Հարությունյանը Ստրասբուրգում Ապրիլի 3-ին եւ 4-ին երկօրյա աշխատանքային այցով Եվրոպայի խորհրդում էր ՀՀ ներքին գործերի նախարար Հայկ Հարությունյանը, որը Ստրասբուրգ էր ժամանել ԵԽ իրավական հարցերի գլխավոր տնօրեն պարոն Գիտեւելի հրավերով։ Բազմաթիվ են նախարարի ունեցած հանդիպումները, այդ թվում եւ՝ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի հետ։ Բնականաբար, քննարկումների թեմատիկան վերաբերել է երկու առանցքային հարցի։ Հայաստանի՝
ԼԱՎ ԼՈՒՐ
«Գրավոր դիմեք՝ ԱԳՆ-ն կպատասխանի»,- Գագիկ Ասլանյանն այսպես պատասխանեց Խորեն Սարգսյանի այն հարցադրմանը, թե ո՞րն է Սեպուհ Թաշճյանի հայրենիքը (սա յուրօրինակ արձագանք էր ԱԳՆ-ի պնդմանը, թե իրենք ճշտել էին, որ Թաշճյանը եկել էր հայրենիքին ծառայելու)։ «Ո՞րն է, Սեպո՛ւհ, քո հայրենիք» հարցադրմանն, ի դեպ, կառավարության անդամները, չնայած որեւէ կերպ չանդրադարձան, բայց պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանը իր գործընկերոջը դիտողություն
ԱՀԱԶԱՆԳԵՐՆ ԱՆՏԵՍԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը ապրիլի 4-ին, գիշերվա 2.40-ի մատույցներում Բաղրամյան-Կիեւյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանել է մի 30-35 տարեկան քաղաքացու։ Իրավապահ մարմինների հայտնած տեղեկությունների համաձայն, սպանության պատճառը եղել է կենցաղային վիճաբանությունը։ Արբակ Բաբասյանը ձերբակալված է եւ սպանության առնչությամբ Արաբկիր համայնքի դատախազությունում հարուցված է քրեական գործ: «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԿԱՐԾԻՔԻ ՉԵՄ» «Այն մեղադրանքները, որ հնչում էին
«ԴԵՄ» ՔՎԵԱՐԿՈՂՆԵՐԻՑ ՄԵԿԸ
«Վանո Սիրադեղյանի դատավարությունն անձի դատավարություն չէ. դա համազգային ողբերգության դրսեւորումներից մեկն է։ Չեմ ասի, որ դա քաղաքական դատավարություն է, բայց ես դա չեմ դիտում որպես միայն քրեական հանցանք»,- թերեւս որեւէ մեկի մտքով իսկ չի կարող անցնել, որ այս գնահատականների հեղինակը «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ է՝ ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը, որն, ի դեպ, «Արցախ» հայրենակցական
ՋԱՅԼԱՄԻ ԿԱՄ ԴԻՏՈՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ցանկացած երկրի նախագահ, այն էլ՝ ընտրված, իր ժողովրդի առջեւ ծառացած վճռորոշ հարցերի առաջին պատասխանատուն է, նրանց կրողը, մանավանդ, եթե նրան տրված է անսահմանափակ իշխանություն։ Ավաղ, այս եւ նման դեպքերում մեր հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը տհաճ բացառություն է կազմում։ Բազմաթիվ ճակատագրական խնդիրների տակ կքացող երկիրը չի ստանում կամ լսում հուզող հարցերի ոչ միայն պատասխանները, այլեւ դրանց


















































