Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆԱԿ

Երեկ Ստեփանակերտում ի պաշտպանություն Սամվել Բաբայանի ցույց կազմակերպելու փորձ է արվել։ Ժամը 12-ի սահմաններում դատախազության շենքի մոտ են հավաքվել Սամվել Բաբայանի կինը, քույրը եւ զոքանչը, որոնց հետ են եղել նաեւ Ցվետանա Պասկալեւան ու Աղասի Արշակյանը։ … ԵՎ ԱՄԲՈԽՈՎ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ Գրեթե նույն ժամին մի խումբ շրջափակել է ԼՂՀ նախագահի նստավայր շարժվող մի մեքենա, որում գտնվելիս են

ԱՆՍՊԱՍԵԼԻ ՉԷՐ

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում երեկ հայտնել է, որ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պնդում է, թե դեռ մի քանի ամիս առաջ ինքը հավաստի տեղեկություններ է ունեցել իր դեմ կազմակերպվող մահափորձի մասին։ Թղթակցի հարցին, թե դրանք Սամվել Բաբայանի՞ն էին առնչվում, պրն Աղաբեկյանը պատասխանել է. «Այդպես էլ կա։ Իսկապես տեղեկությունները համապատասխանում են ձերբակալված

ԱՐԿԱԴԻ ՄԱՆՈՒՉԱՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է

«Առավոտի» երեկվա համարում մի փոքրիկ հատված էինք ներկայացրել Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից մեկի՝ նախկին «Կռունկ» կոմիտեի ղեկավար Արկադի Մանուչարովի՝ «Ազատություն» ռ/կ-ի Մոսկվայի թղթակցին տված հարցազրույցից։ Մեջբերենք այս զրույցի այլ հետաքրքրական դատողություններ եւս։ Հոկտեմբերի 27-ի արյունահեղությունը եւ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձը պրն Մանուչարովը եւս դիտարկել էր որպես մեկ շղթայի օղակներ. «Ամեն անգամ, երբ վերնախավում հղանում են ղարաբաղյան

ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ԾԽԱԽՈՏԻ ԳԻՆԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ

Հատուկ այս օրինագծի ընդունման համար հրավիրված արտահերթ նիստում ԱԺ-ն երեկ 85 «կողմ», 4 «դեմ» եւ 5 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրինագիծը, չնայած երեքշաբթի այն մերժվել էր 50 «կողմ», 9 «դեմ» եւ 21 «ձեռնպահ»-ով։ Ի դեպ, երեկվա 4 «դեմ»- երից 1-ը հաստատ միտումնավոր սադրանք էր։ «Դեմ» էին քվեարկել Անդրանիկ Մանուկյանի փոխարեն,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Խստիվ դատապարտում ենք ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչներին եւ կատարողներին: Նման եղանակներով քաղաքական հարցեր լուծելը լիովին համարում ենք անթույլատրելի: Հույս ենք հայտնում, որ իրավապահ մարմինները կգտնվեն իրենց վայել բարձրության վրա եւ օբյեկտիվորեն կվարեն նախաքննությունը, նաեւ համոզված ենք, որ կբացահայտվեն ու կպատժվեն իրական հանցագործները: Ղարաբաղյան պատերազմի վետերանների «Երկրապահ» միության անունից կոչ ենք անում ազատ

Խավարի եւ ցրտի հանձնաժողովը

Ինչպես հայտնի է, ամեն մի նոր թագավոր՝ գալով իշխանության, մշտապես դրդում է իր շքախմբին՝ մի երկու հայհոյական խոսք ասել իր նախորդի մասին՝ այսպիսով ժողովրդի համար ավելի ցայտուն դարձնելով իր սեփական իմաստուն ղեկավարությունը։ Նախորդ հանցավոր ռեժիմի դեմ պայքարելը հին ռուսական եւ խորհրդային ավանդույթ է. մասնավորապես, Խրուշչովի ժամանակ փնովում էին Ստալինին, Բրեժ-նեւի ժամանակ՝ Խրուշչովին, Գորբաչովի ժամանակ՝ Բրեժնեւին

ՆՈՒՅՆԻՍԿ ՍՆԿԵՐՆ ԱՎԵԼԻ ԴԱՆԴԱՂ ԵՆ ԱՃՈՒՄ

Էբերտի հիմնադրամը հերթական սեմինարն անցկացրեց։ Այս անգամ թեման հասարակական կազմակերպություններն էին։ Ներկա էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Զեկուցողը Ավետիք Իշխանյանն էր, որ հնարավորինս մանրամասնեց հասարակական կազմակերպությունների տեղն ու դերը մեր հասարակության կյանքում։ Հասկանալի է, որ այդ կազմակերպությունները բոլորովին էլ մեր հասարակության «պատիվն ու խիղճը» չեն, դրանք պարզապես ստեղծվել են որպես քաղաքական եւ հասարակական զարգացումների

ԼԱՎ ԼՈՒՐ

Ահաբեկիչների մարդկային իրավունքները պաշտպանելու առիթով իր դեմ ծավալված քարոզարշավի առնչությամբ Պարույր Հայրիկյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Ես հասկանում եմ, որ տեռորիզմի իրական հովանավորները կփորձեն բարդույթավորել։ Մենք պայքարում ենք տեռորիզմի դեմ ե՛ւ անհատների կողմից (երբ անհատներն են տեռորիստ), ե՛ւ պետական տեռորիզմի, որ ավելի ահավոր է»։ Միով բանիվ, պրն Հայրիկյանը չի նահանջելու. «Ոչ ոք ինձ բարդույթավորել չի

ԱՐՏՈՆԻՐ, ԲԱՅՑ ՀԵՏԵՎԻՐ

Վարդան Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց ապացուցել, որ անցած օգոստոսին նախագահի միջամտությամբ էր ծխախոտ արտադրողի եւ ներմուծողի հաստատագրված վճարների 130/150 հարաբերակցությունը փոխվել 100/150-ի։ Ավելի ուշ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ եթե նախագահը նման արտոնություն է տալիս, պիտի նաեւ հետեւի, որ ներդրումներն արվեն մեր պետությունում, այլ ոչ, ինչպես «Գրանդ Տոբակոյի» դեպքում՝ «շահույթը տարվի Սոչի եւ այնտեղ կազմակերպվի արտադրություն»։ ԵՐԲ

ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

«Առավոտը» ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանին հետեւյալ հարցն ուղղեց. Իհարկե, «Գրանդ Տոբակոն» Հայաստանի խոշորագույն հարկատուներից է, սակայն, ինչո՞ւ ներմուծողների նկատմամբ նույն արտոնությունները, որ տրված են այս ձեռնարկությանը, չեն կիրառվում նաեւ տեղական այլ արտադրությունների պարագայում. «Օգոստոսի 1-ից հետո այն ցուցանիշները, որ արձանագրեց «Գրանդ Տոբակոն», մեզ բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ նման առավելությունն ընդհանրապես եւ

Կառավարման մեխանիկա

Կառավարության նիստերը լուսաբանելու համար չեն։ Դրանց լրատվամիջոցները երբեւէ չեն մասնակցել, եթե չհաշվենք պետական լրատվամիջոցները, այն էլ հաճախ միայն օպերատորի մակարդակով։ Այսինքն, վերջինս պարզապես իրավունք է ստանում մտնել, մի րոպե նկարել ու դուրս գալ։ Բան չունենք ասելու, երեւի վերեւում նստածներին ավելի տեսանելի է այն, ինչ չեն ուզում՝ լրագրողները տեսնեն։ Մենք էլ ստիպված ենք մի քիչ թափառել

ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԻՐԻՆ ՄԵՋ

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում արծարծված թեմաներից առանձնացնենք մի քանի հիմնականները։ Ահաբեկչություն ԼՂՀ-ում Բնականաբար, բոլորը տարբեր որակումներով խստորեն դատապարտում էին կատարվածը։ Բոլորն արձանագրում էին, թե մեր երկրում ահաբեկչությունները դարձել են սովորական երեւույթ։ Իրադարձությանը պատշաճող կաղապարային ձեւակերպումներից դուրս էր միայն «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ներկայացուցիչների խոսքը, ուստի նրանց կմեջբերենք առավել հանգամանալից։ Հրանտ Խաչատրյանի գնահատականն էր, թե Հայաստանի

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին տեղափոխել են Երեւան, նա բուժվում է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոնում։ Այս մասին «Ազատություն» ռ/կ-ը շատ մանրամասն տեղեկություն է հաղորդում։ Ստեփանակերտում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո Արկադի Ղուկասյանին եւ նրա թիկնապահ Սամվել Գաբրիելյանին մարտի 22-ի երեկոյան տեղափոխել են Երեւան։ Վիրահատությունը կատարել են գիշերը ժամը 24.00-ին։ Երեկ վիրաբուժական կենտրոնի տնօրենը եւ վիրահատությունը կատարող բժիշկները

ԳՐԵԹԵ ԴԱՆԻՈ ԹԱԳՈՒՀԻ

Կամաց-կամաց լարված իրավիճակի իմունիտետ ենք ձեռք բերում եւ չենք զարմանում։ Կյանքը սովորական մարդավայել հունից դուրս է եկել ու, եթե մի օր փողոցով քայլելիս գետինը բացվի ու գետնի տակն անցնենք, դարձյալ չենք զարմանա։ Էքստրեմիստ ազգ ենք, ամեն ինչի մեջ ծայրահեղության ենք ձգտում, նույնիսկ անտարբերության մեջ փորձում ենք ոչ թե սովորական անտարբեր լինել, այլ՝ գերանտարբեր։ Հոկտեմբերի 27-ից

ԼՐԱԳՐՈՂԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Հերթական անգամ ոտնահարվել են մարդու, լրագրողի իրավունքները։

ԼԱՎ ԼՈՒՐ

Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի առնչությամբ Բաբայան եղբայրների ձերբակալության փաստը «Առավոտի» խնդրանքով գնահատելիս Հրանտ Խաչատրյանը նշեց, թե ընթանում է քննություն եւ հարկ է սպասել դրա արդյունքներին։ Եթե նույն մոտեցումը նույն դաշինքի գործիչները (եւ ոչ միայն) պատրաստ լինեն կիրառել նաեւ հնչեղություն ունեցող այլ գործերի պարագայում, ներքաղաքական լարվածությունը զգալիորեն կլիցքաթափվի։ ՎԱՏ ԼՈՒՐ ԱԻՄ-ի փոքր վեհաժողովում երեկ անդրադարձել են

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ՝ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ

ԼՂՀ ՊԲ-ի նախկին փոխհրամանատար Արմեն Աբգարյանը (Ամուլյա) հիվանդության պատճառով գտնվում էր հիվանդանոցում։ ԼՂՀ վերջին իրադարձությունների հետեւանքով, Արմեն Աբգարյանին հիվանդ վիճակում կրկին տեղափոխել են մեկուսարան։ ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍԱՐՔՎՈՒՄ ԳՈՐԾԸ «Երբ Աշոտ Բլեյանի դեմ ցուցմունք կորզելու քննիչի երկար ու անհաջող փորձերին պատասխանեցի, որ չեմ կարող անմեղ մարդուն զրպարտել, քննիչը խնդրեց՝ դե, գոնե ասա, որ Բլեյանը գանձարկղից փող

ՆԱ ԱԼԻԲԻ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ

«Իմ անձնական կարծիքն է, թե 9 միլիոն հայերից ամենաշահագրգռվածը (հայտնի պատճառներով), որ նման դեպք տեղի չունենա՝ ն է։ Քանի որ նա հայերիս մեջ միակ մարդն է, որը հասկանում է՝ եթե այդպիսի դեպք պատահի՝ միակ մարդն ինքն է, որը ոչ մի ալիբի չի կարող ունենալ»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ճեպազրույցում հայտարարեց «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ

Կրակել են Երեւանյան փողոցում

Ս/թ. մարտի 22-ին ժամը 00։50 րոպեին Ստեփանակերտում, նախագահական նստավայրի մոտակայքում, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի վրա կատարվել է մահափորձ, ինչի հետեւանքով նախագահը ծանր վիրավորվել է, սակայն նրա կյանքին, բժիշկների հավաստմամբ, վտանգ չի սպառնում։ Ահաբեկչական գործողության հետեւանքով ծանր վիրավորվել են նաեւ նախագահի թիկնապահներ Սերգեյ Սարգսյանը եւ Սամվել Գաբրիելյանը։ Այս առիթով ԼՂՀ ԱԺ-ն եւ կառավարությունը հանդես են եկել

ԱՐԴՅՈՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ՔԱՂԱՔԱԿԱ՞Ն ԷԻՆ

Ազգային հեռուստատեսությունը երեկ ամբողջությամբ հաղորդեց Դավիթ Լոքյանի շուրջ 1 ժամանոց հաղորդումը։ Ուստի չենք վերաշարադրի բացահայտված չարաշահումները, այլ կանդրադառնանք միայն դրանց առնչվող քաղաքական որոշ հարցադրումների։ Արդեն կես տարի գործող «1992-1999 թթ. էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նաեւ էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովի միջանկյալ հաղորդումից քաղաքական սենսացիաներ էին ակնկալում։ Սպասում էին, թե

ԱԼԻԵՎԸ ՉԻ ՕԳՏՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԻՃԱԿԻՑ

«Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի ղեկավարի դեմ կատարված մահափորձը, ինչպես եւ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը հանդիսանում են Հայաստանի եւ Ղարաբաղի ներքին գործը, քանի որ վերջինս չի գտնվում Ադրբեջանի ենթակայության ներքո։ Մենք չենք միջամտում եւ չպետք է միջամտենք այս խնդիրների մեջ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը։ Հեյդար Ալիեւի խոսքերով՝ Ղարաբաղում իրավիճակը թեժացած էր ավելի

ԹԵ Ի՞ՆՉ ԽՈՍԵՑ ԲՋՋԱՅԻՆՈՎ ՇՄԱՅՍԸ

Դատաքննության երեկվա փուլում ցուցմունքներ վերջապես տվեց Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը։ Նա պատմեց տուժող Հունիս Թադեւոսյանի եւ նրա ոսպի հայտնի պատմության հետ իր առնչության մասին, թե ինչպես է գնացել ռազմական ոստիկանություն, ուր եւ հանդիպել է քննիչ Աշոտ Եղոյանին։ Մտել են Վովա Գասպարյանի մոտ, քննիչին հարց են տվել (Հունիսն էլ էր ներկա)՝ «Շմայսն այս գործի հետ կապ ունի՞,

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ԳԻՇԵՐ

Արտահերթ-արտահերթի հետեւից՝ մեկ գիշերվա ընթացքում։ Խորհրդարանը էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման քննարկումներով էր զբաղված։ Մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացրել հարցի վերաբերյալ։ Այսպիսի խորհրդարան սովորաբար լինում է նախընտրական փուլից առաջ, երբ պատգամավորներն ակնկալելով ընտրողների ձայները, «պոպուլիստական» ելույթներ են ունենում։ Սա արտաքին տպավորությունն էր։ Իրականում մեր աչքը սեփականաշնորհումից այնքան է վախեցել (իբրեւ օրինակ բերվում էր «ԱրմենՏելը»

ԼԱՎ ԼՈՒՐ

Շատ լավ կարծիքի է ԱԺ պատգամավորների մտավոր եւ վերլուծական կարողությունների մասին «Սեդ Մարսեդ» ընկերության ղեկավար Սեդրակ Սեդրակյանը, որ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրինագծի ընդունումից առաջ բոլորին բաժանել էր մի հատուկ հանդես: Այնտեղ տնտեսագիտական վերլուծական հոդվածներով եւ աղյուսակներով փորձ էր արված ապացուցել, որ չարժե այդ թերի օրենքն ընդունել: Անտեղի լավատես էր Սեդրակ Մարգարիչը, ենթադրելով, թե պատգամավորները

ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է «ԱՌԱՎՈՏԻ» ԹՂԹԱԿԻՑԸ

Մեր թղթակից Սաթիկ Սեյրանյանը, բախտի բերմամբ թե պատահմամբ, վերջին մարդն է եղել, որ զրուցել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, նախքան վերջինիս դեմ մահափորձը: Մահափորձը տեղի է ունեցել, երբ հարցազրույցից հետո պարոն Ղուկասյանն ուղեւորվել է տուն: Հավանաբար երկար է տեւել Սաթիկ Սեյրանյանի հարցաքննությունը, քանի որ նա չի հասցրել այս առիթով հրապարակում ուղարկել: ՏԻԿՆՈ՞Ջ ՓՈՂԵՐՆ ԵՆՔ

ՍՐԱՆՔ ԴԵՌ ԾԱՂԻԿՆԵՐՆ ԵՆ

«Այո՛, յոթ երգ էի ես ասում՝ յոթ երգն էլ էներգակիրների, մազութի, գազի մասին: Բայց այն, ինչ հայտնաբերվեց հանձնաժողովում, իսկապես ինձ էլ զարմացրեց, որովհետեւ մասշտաբներն ահավոր են: Ահավոր թալան է կատարվել»,- հայտարարեց երեկ Արշակ Սադոյանը: Ե՛վ նա, ե՛ւ էներգետիկ հանձնաժողովի այլ անդամներ պնդում էին, թե իրենց ուսումնասիրությունների հազիվ մեկ քառորդը ներկայացրին եւ չմեջբերեցին բազմաթիվ որոշակի փաստեր

«ՀԱԼՎԱ, ՀԱԼՎԱ» ԱՍԵԼՈՎ ԲԵՐԱՆԸ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ Է

Սկսեմ աչքալուսանքից. Վանյա Սուքիասյանը երեկ ավարտեց իր հարցերն ուղղել Վահան Հարությունյանին։ Հերթն, ըստ էության, մեղադրողներինն էր, սակայն Վանո Սիրադեղյանը 3 օր ժամանակ խնդրեց, որպեսզի նախապատրաստվի եւ հարցեր տա Վահան Սերգեյիչին։ Դատական նիստը սկսվեց Վանյա Սուքիասյանի հայտարարությամբ, որն ուղղված էր «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Ս. Տռուզյանին։ Վերջինս «մեղադրվեց» պաշտպանի գործունեությունն անօրինական որակելու, «ուղղակի ցուցում» Ռ. Թովմասյանին

«Գրանդ Տոբակոն» տապալեց կառավարության օրինագիծը ընդդիմադիր կուսակցությունների եւ «Միասնության» որոշ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների միջոցով

Ապրիլի 1-ից ծխախոտը կթանկանա եւ սա «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրինագծի տապալման հետեւանքն է։ Կառավարության տեղեկանքում, որ նախապես բաժանվել էր պատգամավորներին, նշված էր, որ ապրիլի 1-ին դադարում է գործել կառավարության որոշումը ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարներ սահմանելու վերաբերյալ։ Ըստ այդմ, Հայաստանում արտադրվող ծխախոտի 1 արկղի համար սահմանված էր 105 դոլարին համարժեք դրամի հարկ,

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ

ԱԺ-ն երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց երկու օրինագիծ, որոնք փոփոխություններ էին գործող օրենքներում։ Փախստականները կարող են ընտրել եւ ընտրվել 75 «կողմ», 1 «դեմ» եւ 3 «ձեռնպահ» արդյունքով լրացում կատարվեց ընտրական օրենսգրքում։ Ըստ այդմ, փախստականների կարգավիճակ ունեցողներին հնարավորություն տրվեց մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Հիշեցնենք, որ նախագահ Քոչարյանի 1999-ի հոկտեմբերի 18-ի հրամանագրով հետաձգվել էին տեղական ինքնակառավարման մարմինների

Ո՞Վ Է ՀԵՏԵՎԵԼՈՒ, ՈՐ ՉՉԱՐԱՇԱՀՎԻ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին խնդրեցինք պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ նախարարությունն արտոնագրելուց հետո չի հետեւում, որ լրատվամիջոցներն իրենց գործունեությունը ծավալեն օրենքներին համապատասխան։ Մասնավորապես, ինչո՞ւ նախարարությունը նման գործելակերպի անթույլատրելիության մասին պաշտոնապես չի զգուշացնում 1-2 լրատվամիջոցների, որոնք հետեւողականորեն զանց են առնում էթիկայի բոլոր կանոնները՝ անվանարկելով մարդկանց, ոտնահարելով նրանց պատիվն ու արժանապատվությունը՝ «Կարծում եմ, որ դա նախարարության գործառույթը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930