Օրվա լրահոսը
ՎԵՐՋԱՊԵՍ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Այսօր վարչապետ Արմեն Դարբինյանը կհանդիպի սեփականաշնորհման ծրագրում փոփոխություններ կատարելու հարցով ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես եկած պատգամավորներին՝ նշված նիստը երկուշաբթի օրը հրավիրելու նպատակահարմարությունը քննարկելու համար։ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ԱՆՁԱՄԲ «Նա 8 օրով չի բացակայել Հայաստանից։ Ֆիզիկապես այստեղ չէր, բայց ամեն բանից տեղյակ էր եւ շարունակում էր վարել էս երկիրը որպես նախագահ,- Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ այցելության
«ԿՍՊԱՍԵՄ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻՆ»
Ասաց մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը Ռ. Սահակյանցը ամիսներ առաջ ընդգրկվել էր ՀՀ վարչապետին կից մշակույթի խորհրդում, որից շատ շուտ հրաժարվեց։ Դրանից հետո նա փորձեց միանալ մշակույթի փոխնախարար Չալդրանյանին կից ստեղծված կինոյի հարցերով խորհրդի աշխատանքներին, այդտեղից էլ հեռացավ։ Կինոգործիչների շրջանում բուռն խոսակցություններ սկսվեցին տարածվել, թե Սահակյանցը հրաժարվելու սովորություն ունի։ ՀՀ վարչապետն էլ տխրեց այդ փաստից, մանավանդ որ,
ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ
Բավարիա Գերմանիան պատրաստվում էր ընտրությունների, իսկ Բավարիան՝ գարեջրի տոնին: Թերեւս, դա միակ տոնն է, որին բավարացիները ավելի մեծ նշանակություն են տալիս, քան նույնիսկ կանցլերի ընտրություններին: Մեր խմբի ժամանումը Մյունխեն՝ համընկավ գարեջրի տոնի բացմանը: Նկարագրել տիրող մթնոլորտը դժվար է, այն զգալ եւ փորձել է պետք սեփական մաշկի վրա: Եւ փորձեցինք: Ստացվեց փառահեղ ու հիշվող: Նույնիսկ մեր
Աղջիկների մասին խոսելն անլրջություն է
Միամտություն կլիներ ակնկալել, թե Սեւանի հոգեւոր դպրանոցի սան 17-22 տարեկան տղաներն այնքան կանկեղծանային աշխարհից կտրված իրենց անկյունի անդորրը մի քանի ժամով խանգարած լրագրողներիս, առավել եւս ձայնագրիչների ու տեսախցիկների ներկայությամբ, որ հարցերի տարափին կպատասխանեին այնպես, ինչպես մտածում են իրականում։ Չնայած, արձագանքելով լրագրողների պահանջին, հնարավորություն ընձեռվեց ապագա հոգեւորականների հետ զրուցել առանց տեսուչ-դաստիարակների հսկողության, բայց, այնուամենայնիվ, դժվար է
ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ՄԻԱՅՆ ԾԵՐԵՐԸ ՉԷԻՆ
«Առաքելություն Հայաստան» բարեգործական միությունը «Դվին» հյուրանոցի երրորդ հարկի ռեստորան էր հրավիրել իր հովանավորության տակ գտնվող տարեցներին։ 1999 թվականը ՄԱԿ-ը կողմից հայտարարել է ծերերի միջազգային տարի եւ այս առիթով էլ հոկտեմբերի 1-ից մինչեւ եկող տարվա հոկտեմբերի 1-ը կմեծարվեն եւ ուշադրության կենտրոնում կլինեն միայն տարեցները։ Կմեծարվե՞ն… Ուշադրության կենտրոնո՞ւմ կլինեն…։ Մի թեթեւ կասկած կա, քանի որ հանրապետության որեւէ
Համահայկական հալածված առաքյալի լեգենդը
Ակնհայտ է, որ մենք սիրում ենք լեգենդներ։ Հորինում ենք ու հետո, շատ ուշ, փորձում իմաստավորել։ Հենց պարզվում է, որ այդ հորինվածքի մեջ ոչ մի իմաստ չկա՝ ամենեւին էլ չենք վհատվում։ Ու շարունակում ենք մեր լեգենդար երթը։ … Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ամիս առաջ պաշտոն ստացավ։ Կարճ ժամանակ անց հրաժարական տվեց։ Հետո
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՆԱԵՎ ԴԻՐԻԺՈՐՆԵՐ ԵՆ
Էրեբունի-Երեւանի 2780-ամյակին նվիրված տոնակատարության առիթով «Երեւան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահագն Մկրտչյանի խոսքերով՝ «գեղեցիկ ասուլիսը» հրավիրվել էր «գեղեցիկ տաճարում»։ Իսկ գեղեցիկ տաճարը, կարծում եմ գուշակեցիք, Էրեբունի ամրոցն է, որտեղ եւ հոկտեմբերի 10-ին կկայանա «Էրեբունի-Երեւան» տոնակատարության գլխավոր հանդիսությունը։ Սուրեն Աբրահամյանը նախ լրագրողներիցս շնորհակալություն հայտնեց բարեհաճ վերաբերմունքի համար, հետո գովազդում հնչած իր խոսքն ամբողջացրեց այսպես. «Երեւանին տոն է
Մի հրաժարականի պատմություն
ՀՀ սոցներդրումների հիմնադրամի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաժարական տվեց։ Այս առիթով պրն Խաչատրյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց։ «Եթե այսպես շարունակվեր, մեր գործունեությունը կդառնար ինչպես մյուս պետական ստրուկտուրաների նման։ Այդ պատճառով, իմ այստեղ աշխատելը դառնում էր անիմաստ, որովհետեւ ես կմասնակցեի քանդելու այս չորս տարվա ընթացքում ստեղծածին։ Սա իմ անձնական կարծիքն է։ Հրաժարականը տրվել է բանավոր, մոտ 20 օր
«ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՖԵՏԻՇԻԶՄԸ ՎԱՏ ԲԱՆ Է»
«Սամվել Գեւորգյանը շատ մտահոգ է իր պետության ընթացքի համար» Քաղաքական գործիչներին սովորաբար հիշում ենք ոչ այնքան հաճելի առիթներով։ Մեզ թվաց, թե Սամվել Գեւորգյանի 50-ամյակը նրա հետ զրուցելու հաճելի առիթ կլինի։ Մինչդեռ… – Հիսուն տարին չոքե՞ց դուռդ։ – Ես ժամանակն ընկալում եմ ապրելու իմաստով, երբ վերլուծում ես՝ ինչ ես արել։ Տխուր տարելից է, այն իմաստով, որ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼՈՒ ՀԱՅՏ
Նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար 33-ամյա Ալեքսան Հարությունյանը զբաղեցնում է Հայաստանի նախկին փոխնախագահ Գագիկ Հարությունյանի առանձնասենյակը։ Երիտասարդ պաշտոնյան հեռուստառեպորտաժներում գրեթե միշտ Ռոբերտ Քոչարյանի կողքին է, վարչապետի կողքին՝ կառավարության նիստերը վարելիս։ Իր ունեցած հսկայական ազդեցությամբ նրան գրեթե «գորշ կարդինալի» դափնիներ են վերապահվում։ Չհամաձայնեց այս գնահատականի հետ. «Անկախ նրանից՝ կարդինալ է, թե ինչ՝ ես երբեք
Հարցերը պիտի լուծի Հայաստանը
Ընտրական համակարգերի միջազգային հաստատության նախաձեռնությամբ այսօր աշխատանքը կսկսի ՀՀ ընտրական օրենսգրքի հիմնադրույթների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը։ Հրավիրված են բազմաթիվ հաստատությունների ներկայացուցիչներ, որոնք այս կամ այն չափով շահագրգիռ են Հայաստանում ընտրական համակարգերի կայացմամբ եւ դրանց թափանցիկությամբ։ Խորհրդաժողովին կմասնակցեն նաեւ Վաշինգթոնից ժամանած մասնագետներ՝ ԸՀՄՀ-ի ընտրողների գրանցման հարցերի խորհրդատու Ջո Ք. Բաքսթերը եւ իրավախորհրդատու Դեն Մաք Գրորին։ Մեր առաջին
ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄՈՏԵՑՈՒՄ
Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերով խորհրդական է նշանակվել Գուրգեն Մուշեղյանը։ Երեւան քաղաքի նախկին այս գլխավոր ճարտարապետի կողմից հատկացված 543 օբյեկտների տրամադրումը քաղաքապետ Վանո Սիրադեղյանի՝ 1996թ. ներկայացրած զեկույցի հիման վրա չեղյալ է հայտարարվել։ Դա 1997թ. մայիսին արել է վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, իսկ հիմա Գուրգեն Մուշեղյանը արհեստավարժների կառավարությունում է։ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է Երեկ ԳԽ
ՈՒՆԵ՞Ր ԻՐԱՎՈՒՆՔ
«Միշտ չէ, որ հրապարակային գործունեությունը հասարակության համարժեք վերաբերմունքին է արժանանում եւ անդրադարձը նույնքան բաց է լինում ու անկեղծ»,- նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի այս արտահայտությունը ենթադրության ու նոր հարցի տեղիք տվեց։ Այսինքն՝ որոշ հիասթափությո՞ւն կա, որ չենք սքանչանում ու գովերգում, թե Ռոբերտ Քոչարյանն, ասենք, ինչպես է բասկետբոլ խաղում, ու քանի որ այդ առնչությամբ սկսեցին հեգնել…
ԷՋԵՐ ՀԱՅ ԺՕՂՈՎՐԴԻ ՀԷՐՕՍԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԻՑ
Փօխադրութեան տէքստ՝ միջին դասարանցիների համար Եւ երբ արհէստաւարժներն արդէն յուրեանց տարէրքի մէջ էին, եւ երբ չօրրորդ խօսափօղը վէրստին գտել էր յուր օրինական տիրոջը, ահա այդժամ Սադօյեան սոյն խօսափօղով ի լուր աշխարհի աղաղակեց, թէ՝ այն օրերին, երբ ինքը ընդյատակում էր, Բագրատեանը ֆրանսիացիների հէտ կազմակէրպեց, որ ֆութպօլի աշխարհի բաժակի առաջնութիւնն անցկացուի Կօնեակի գօրծարանի վաճառքին զուգահեռ, որպէսզի աշխարհի
ՎԱ՜Յ, ՄԵՐ ՄԱՀ-Ը ԵԿԵԼ Է
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը արժեքների վերագնահատման փուլ է մտել։ Ճգնաժամ ապրող երկրներն առաջինը հիշեցին Միջազգային արժութային հիմնադրամին։ Համապատասխան բառերով։ Իսկ հետո սկսվե՜ց… Էլ գող փիսո՜, էլ քաչալ շո՜ւն Տպավորությունն այնպիսին է, թե բոլորը միանգամից արթնացան ու հիշեցին, որ Միջազգային արժութային հիմնադրամն իր գործունեությունը սկսել է Աֆրիկայից։ Այդ աշխարհամասի երկրների տնտեսական վիճակի նկարագրությունը ավելորդ գործ է՝ բոլորին
«Փոքրիկ, հյուրընկալ, շատերի համար՝ փոքր-ինչ էկզոտիկ երկրում»
Այսօր, սեպտեմբերի 30-ին, Երեւանում բացվեց ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության (FAO) Կանանց հիմնախնդիրներով հանձնախմբի աշխատանքային 9-րդ նստաշրջանը։ Նստաշրջանին մասնակցում էր 17 երկրներից երկուական ներկայացուցիչ։ Իններորդը՝ Հայաստանում FAO-ի Կանանց հիմնախնդիրներով հանձնախմբի նախորդ 8-րդ նստաշրջանը անցկացվել է 1996 թ. Իսլանդիայում, որին իր մասնակցությունն է ունեցել նաեւ Հայաստանը։ Այնտեղ էլ որոշվել է հաջորդ նստաշրջանն անցկացնել Երեւանում, այն փաստարկումով, որ
ՉԵՐԵՎԱՑՈՂ, ՎԱՐԿԱՆԻՇԸ ՉԱՎԵԼԱՑՆՈՂ ԵՎ ԳՐԵԹԵ ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՇԽԱՏԱՆՔ
«Շատ անգամ ինձ թղթակիցներն ասում են. «Պատմեք, թե ընդունելության ժամանակ մարդիկ ձեզ ի՞նչ խնդրանքներով են դիմում»։ Է, դուք եկեք նրանց հետ զրուցեք։ Տեսեք, թե ինչ բողոքներ ունեն, մեզնից դժգոհո՞ւմ են, թե՞ չէ։ Ինչպե՞ս ենք վերաբերվում աշխատանքին, արդյոք, եթե նրանք արդար են՝ աշխատո՞ւմ ենք նրանց օժանդակել, թե՞ ոչ։ Այսինքն, դուք շփվեք նրանց հետ՝ ինչո՞ւ պիտի իմ
Փոքրիկ ֆիլհարմոնիկ միջադեպ
Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճին մերձ հատվածում երեկ, ժամը 17-19-ը, Աբովյան փողոցը փակ էր երթեւեկության համար։ Փոքր դահլիճի շքամուտքի դիմաց հրշեջ ծառայության երկու մեքենա էր կանգնած։ Մեր լրագրողին հաջողվեց պարզել, որ ինչ-որ մեկը համերգասրահի շենքում ապակյա տարաներով քիմիկատ էր պահեստավորել։ Սուր հոտով քիմիական այդ նյութն ինչ-որ պահից սկսել էր գոլորշիանալ։ Շրջակա տարածքում, մոտ 200 մետր շրջագծով, օդը
«ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲԻՉԸ ՄԵՐ ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍՆ Է»
Ասում է Ալավերդու մի բնակչուհի 1998 թ. նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանի հայտնվելը խառնեց քաղաքական բոլոր ուժերի հաշվարկները։ Հաջողության առավել մեծ հնարավորություն ունեցող ՀԿԿ-ն ու ԱԺՄ-ն իրենց անհաջողությունը հիմնականում կապում էին նրա անձի հետ։ Ընտրություններից հետո կատարվող քաղաքական հաշվարկներում այս եւ մնացած ուժերը, մոռանալով անցյալի փորձը, ամեն ինչ կառուցում են իրենց համար անառարկելի այն հիմնադրույթի վրա,
ԿԵՐԱԾ-ԽՄԱԾԴ ԱՆՈՒՇ, ԱՆԴՐԵՅ ՋԱՆ
Ճիշտ են ասում, որ լավ բաները երեւում են հեռվից: Մենք, օրինակ, ամեն օր ապրելով եւ աշխատելով Հայաստանում, չենք կարող նկատել, որ բնակվում ենք ամենալիբերալ տնտեսությունն ունեցող ԱՊՀ երկրում, որը բոլոր հնարավորություններն ունի որոշ ժամանակ անց ԱՊՀ առաջատարը դառնալու: Մենք շատ բան չենք նկատում՝ ի տարբերություն ԱՊՀ եւ Բալթիկայի լրագրողների պատվիրակության կազմում Հայաստան ժամանած «Իզվեստիայի» թղթակից
ԴՈՒՔ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ
«Առավոտն» արդեն ծանուցել է, որ Ազգային ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանը նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը, որ չճանաչեն Հայաստանի խորհրդարանական պատվիրակության նոր ղեկավարի՝ Արմեն Մարտիրոսյանի լիազորությունները։ Վերջինս հրաժարվում է իր մեկնաբանությունները ներկայացնել, դա հետաձգելով ավելի ուշ ժամանակների։ «Առավոտի» թղթակցին այս փուլում ասաց միայն, որ այդ նամակը շատ նման է կոմունիստական ժամանակներում ամենահուսալքված մարդկանց կատարած
ԵՐԿՐԱՊԱՀԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ԴԵՄ
«Եթե այդ հարցը 2 օրում չլուծվի, ես հանրապետության նախագահից պահանջելու եմ անվստահություն հայտնել մարզպետ Գոմցյանին եւ մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին»,- Գյումրիի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետ Միքայել Վարդանյանը։ Այս դժգոհության հիմք է ծառայել քաղաքի թիվ 5 գիշերօթիկ դպրոցի տնօրենի նշանակումը, դպրոց, որտեղ լավ սննդի պատճառով սովորում են քաղաքի իշխանությունների երեխաները։ ՀԵՔԻԱԹԸ ԴՈՒ ԵՍ
ԱՆԿԻՐԹ ՄԱՐԴԸ
Գերմանիայի Կանաչների առաջնորդ Յոշկա Ֆիշերը, որ հավակնում է արտգործնախարարի պաշտոնին, բարձրագույն կրթություն երբեւէ չի ստացել: Բացի այդ, հասարակ գերմանացիների շրջանում մեծ տարածում ունի մի լուր, ըստ որի Ֆիշերը կասկածվում է մի չբացահայտված սպանության՝ ոչ այն է մասնակից, ոչ այն է քաջատեղյակ լինելու մեջ: Մեր թղթակից Ոսկան Մամիկոնյանի ռեպորտաժը՝ 10-րդ էջում: ՄԱՐԶՊԵՏԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է Արարատի մարզպետ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ
Հոգու ճիչեր Դիլիջանում ՀՀ վարչապետի «թեթեւ» ձեռքով Դիլիջանում հայ մշակույթի գործիչների հավաքվելը դառնում է ավանդույթ։ Նոր իշխանությունների օրոք արդեն երկրորդ անգամ են հայ մշակույթի գործիչները հավաքվում Դիլիջանում (Կոմպոզիտորների ստեղծագործական տանը)։ Անցյալ հավաքից այս մեկը թերեւս տարբերվում էր նրանով, որ քննարկման թեմաներ էին ընտրված՝ մշակույթ եւ կառավարություն փոխհարաբերություն (որը նաեւ մշակութային քաղաքականություն մշակելու միտում ուներ), եւ
«ՈՎ ԻՆՁ ՀԵՏ ՉԷ, ԻՄ ԴԵՄ Է»
Եկեղեցին հաճախ է զգուշացնում ձեռնպահ մնալ ընդհանրացումներից։ Առանձին անհատների անխոհեմ վարքը մատի փաթաթան չդարձնելու դիտողությանն ականջալուր՝ ուզում ենք ներկայացնել եւս մի պատվարժան հոգեւորականի «գործունեության» հպանցիկ նկարագիրն այն մտավախությամբ, թե արդյո՞ք երեւույթն առավել քան վարակիչ չի դառնում։ Ավստրահայ համայնքի հոգեւոր առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի անունն անկասկած անծանոթ չէ նրանց, ովքեր քիչ թե շատ տեղյակ են եկեղեցական
ՀԱՐՑ, ՈՐԸ ՊԵՏՔ Է ՏԱԼ ԱՄԵՆ ԱՄԻՍ
Վստահելի՞ են մեր բանկերը Ռուսաստանի Դաշնության ճգնաժամին կառավարությունը՝ ֆինանսների նախարարության եւ Կենտրոնական բանկի գլխավորությամբ, ստոյիկաբար արձագանքեց։ Հասարակ քաղաքացիների որոշակի տոկոս՝ չվստահելով վերոհիշյալ մարմիններին, բանկերին (թե՛ պետական, թե՛ առեւտրային) վստահած իրենց ավանդները կամ ետ պահանջեցին, կամ տեղափոխեցին «Խնայբանկ»՝ կարծելով, թե այն պետական է, եւ ծայրահեղ դեպքում ավանդներն այստեղ կսառեցվեն, եւ թեկուզ առանց տոկոսների, որոշ ժամանակ անց
Բլեֆով դեպի վերակենդանացում
Երկրորդ օրն է, ինչ նկարիչները փորձում են իրենց միության նախագահ ընտրել։ XV համագումարը վարում էր քանդակագործ Արա Շիրազը, որին էլ դիմեցինք երեկվա համագումարի առաջին կեսի արդյունքներն իմանալու համար։ – Միության վարչության ցուցակը հաստատվեց՝ 129 թեկնածուով, որից պիտի ընտրվի 33-ը։ Որոշեցին նախագահին ընտրել տեղում, որը հին կանոնադրությանը չի համապատասխանում։ Ունենք միության նախագահի 13 թեկնածու՝ Աղամյան Կարենը,
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՉՈՒՆԵՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Ասում է Վլադիմիր Նազարյանը «Նոյյան տապանի» թղթակցի հարցերին պատասխանում է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ, իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանը։ – Պրն Նազարյան, խնդրում ենք մեկնաբանել, կա՞ արդյոք որեւէ տրամաբանություն ԱԺ ընդունմանը ներկայացվող օրենսդրական փաթեթներում։ – Կառավարությունում տարրական պատկերացում չկա մեր օրենսդրության զարգացման ծրագրերի մասին։ Առավոտյան բացելով ծրարը՝ տեսնում եմ՝ օրենք երիկամը տեղափոխելու մասին, օրենք
ԱԺ՝ ՍՏԻ ԵՎ ԴԺԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻՑ
Նախընտրական շրջայցեր Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստի ամբողջ ընթացքի ամենահետաքրքիր պահը հայտարարությունների ժամն էր։ Դե, բնական է, նախընտրական շրջան է, եւ այդ միտումները շրջանցելուց չես խուսափի։ Դրա փայլուն օրինակը տվեց «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Երիցյանը, որը պատմեց, որ գյուղերում, հատկապես Վարդենիսի գյուղերում, մարդիկ իսկապես լավ չեն ապրում։ Հաջորդ նախընտրական ելույթն այս շարքում արտաբերեց Տավուշի
«ԵՐԿՐԱՊԱՀԻ» ԸՆՏՐԱԿԱՆԸ
Սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովում հայտարարվեց, որ այդ օրվանից պաշտոնական շրջանառության մեջ է դրվում «Երկրապահ» պատգամավորական խմբի ընտրական օրենսգրքի նախագիծը։ Խմբի փոխնախագահ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են կատարել բոլոր քայլերը՝ միասնական ընտրական օրենսգիրք ստեղծելու համար։ Իսկ ընդհանուր համաձայնությունը 1999 թվականի ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հիմք կարող է դառնալ։ ԱԽ, ԻՄ ԶԱՐԹՈՆՔԻ ՋՈՒՐԸ Արմավիրի մարզպետ


















































