Օրվա լրահոսը
Անվերջ վերադարձ
Վերջին իրադարձություններին անմիջապես հետեւած հանրապետության նախագահի մարտի 6-ի հրամանագիրը՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն զինվորական պաշտոնների մասին» հակասական կարծիքների եւ որոշ օղակներում անգամ անհանգստության տեղիք տվեց։ Հրամանագիրը հիմնված է ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ եւ 16-րդ կետերի վրա, ուր ասված է. «Հանրապետության նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նա նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը»։ Ապա՝
ՓՈՍՈՏ ԲՅՈՒՋԵ
Կարեն Դեմիրճյանի թեթեւ ձեռքով շրջանառության մեջ մտավ այս համեմատությունը, թե Հայաստանը փոսի մեջ է։ Եվ վերջերս էլ բազմաթիվ գործիչներ կրկնում են նրան։ Ահա երեկ էլ, երբ 77 «կողմ», 12 «դեմ» եւ 21 «ձեռնպահ» քվեարկությամբ ԱԺ-ն հաստատեց 2000-ի պետբյուջեն՝ բոլորն էլի փոսի մասին էին խոսում։ Ասենք, Արշակ Սադոյանը նախապես հայտարարեց, թե այս բյուջեն փոսից դուրս գալու
ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԽՈՍԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ ԷՐ
Խոսրով Հարությունյանը, թերեւս, միակ քաղաքական գործիչն է, որը հոկտեմբերի 27-ի գործի կապակցությամբ ոչինչ չի ասել։ Հետաքրքիր կլիներ նրա պատմածը նաեւ այն առումով, որ դեպքի օրը պարոն Հարությունյանը նստած է եղել Վազգեն Սարգսյանի կողքին եւ նրան ուղղված կրակահերթը կարող էր նաեւ իրեն հասնել։ Ինչո՞ւ այս մասին Խոսրով Հարությունյանը ոչինչ չի ասում։ Մեր այս հարցին պարոն Հարությունյանը
ՀԺԿ-Ն ՏԵՐ Է ԿԱՆԳՆՈՒՄ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ
ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արամայիս Բարսեղյանը բացահայտեց, թե իրենց 4 ներկայացուցիչներ մասնակցել էին «Միասնության» հայտարարությանը նախորդած բանակցություններին՝ Ստեփան եւ Սամվել Դեմիրճյանները, Արմեն Խաչատրյանը եւ Գագիկ Ասլանյանը։ Արամայիս Բարսեղյանը փաստորեն հերքեց Հմայակ Հովհաննիսյանի պնդումը, թե Ստեփան Դեմիրճյանն այդ հայտարարությանը միացել էր միայն ի նշան համերաշխության. «Ստեփան Դեմիրճյանի ստորագրությունը հավաստումն էր, որ մենք, այո՛, միասնական
ԼՈՒՐՋ ԵՎ ԱՆԼՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Իսկ կանայք թող սպասեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթը, հասկանալի է, որ անաղմուկ չէր կարող անցնել։ Քննարկումների պակաս, իրոք, չի զգացվում։ Խորհրդարանում պատգամավորներն են իրենց հույժ կարեւոր կարծիքը հայտնում, լրագրողների տանը հավաքված խմբագիրներն իրենց կարծիքն են հրապարակում։ Փողոցում եւ տոնավաճառում մշտական գրանցում ունեցողներն էլ իրենց տեղական նշանակության քննարկումներն են սկսել։ Քննարկումներում այսպես թե այնպես մի
ԼԱՎ ԼՈՒՐ
«Օրինաց երկիրն» առաջարկել էր բյուջեում փոփոխություն անել, ըստ որի պարբերական մամուլին պիտի հատկացվեր 100 մլն դրամ։ Արթուր Բաղդասարյանը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին հարց ուղղեց, թե արդյոք ընդունվե՞լ է իրենց այդ առաջարկը։ Լեւոն Բարխուդարյանը պարզաբանեց, թե անփոփոխ է մնացել 40 մլն դրամ թիվը, որը կար նաեւ նախնական տարբերակում։ Պատճառաբանությունը միշտ նույնն էր՝ «Լրացուցիչ միջոցներ չլինելու պատճառով»։
ԸՆԴՎԶՈՒՄ
Երեկ ԱԺ միջանցքում նախագահի ելույթին խիստ բարձրաձայն իր անհամաձայնությունն էր հայտնում պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ)։ Նրա փաստարկներից էին, թե Ազգային հեռուստատեսությունը գրեթե մշտապես անտեսել է այլ փաստաբանների ասուլիսներն ու հայտարարությունները։ Իսկ այժմ պաշտպանում է հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվողներին՝ կարծես մոռանալով, թե այդ օրն ինչ կատարվեց։ «ՍԱ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է» «Նախագահի պահվածքն է, թե ինքը
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱԱՆ-ՈՒՄ
«Միասնության» պատգամավորներից մեկի վկայությամբ, փաստ է արձանագրվել, որ հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված Ալեքսան Հարությունյանն օգտվել է ԱԱՆ մեկուսարանի պետի կառավարական հեռախոսից։ ԱԱՆ նախարար Կառլոս Պետրոսյանն «Առավոտին» խոստացավ ավելի ուշ անդրադառնալ այս եւ ԱԱՆ-ի շուրջ այլ ասեկոսեներին։ ԻՄ ԿԱԲԻՆԵՏԸ ՔՈ ԿԱԲԻՆԵՏԻՑ ԼԱՎՆ Ա… «Նման կաբինետ ես էլ ունեմ եւ կարող եմ այնտեղից պատասխաններ տալ»,- այսպես արձագանքեց
Ուրիշի դեմ սրած բիզը
Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղի ունենա հերթական հեղաշրջումը, ապա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստիպված կլինեն հիշել ժողովրդական փոքր-ինչ կոպիտ իմաստնությունն այն մասին, թե որտեղ է ի վերջո հայտնվում ուրիշի դեմ սրած բիզը։
«ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ՂԱՐԱԲԱՂԸ, ՈՐՈՇԻՉ ՁԱՅՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ»
Համոզված է Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը -Երկու տարի առաջ գործադիր իշխանության մի թեւը՝ անվանենք նրանց համաձայնողականներ, իշխանությունը զիջեց առավել արմատական թեւի ներկայացուցիչներին, որոնք պնդում էին, թե Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում կարող են ավելիին հասնել, քան համաձայնողականները։ Ձեր գնահատականով, արմատականներն ինչպե՞ս օգտագործեցին այդ հնարավորությունը, փորձը հաջողվե՞ց։ – Դիվանագետի տեսանկյունից, Ձեր հարցը ճշգրիտ պատասխան չունի, որովհետեւ
Ձեր արած ֆոկուսը ձեզ դո՞ւր եկավ
Հոկտեմբերի 27-ի գործով կալանավորված Ալիկ Հարությունյանին ուրբաթ օրը նրա պաշտպան Ռուբեն Սահակյանը զգուշացրել էր. «Եթե երկուշաբթի օրը գամ եւ տեսնեմ, որ հացադուլը շարունակում ես, կհրաժարվեմ քո պաշտպանը լինելուց»։ «Երկուշաբթի օրը գնացի, Ալիկը խոսքս լսել էր եւ հացադուլը ադարեցրել։ Միայն մոռացա հարցնել՝ ո՞ր օրվանից»,- երեկ մեր զրույցի ընթացքում պատմեց Ռուբեն Սահակյանը։ Մեր հարցին՝ Ալիկ Հարությունյանը տեղյա՞կ
ՓԽՐՈՒՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞…
«Ներքաղաքական ի՞նչ զարգացումներ կհետեւեն «Միասնություն» դաշինքի հայտարարությանը»,- այս հարցն էինք ուղղում խորհրդարանական կազմավորումների ներկայացուցիչներին։ Հարցման պահին դեռ հայտնի չէր, որ Ռոբերտ Քոչարյանը մտադիր չէ բավարարել «Միասնության» պահանջներից եւ ոչ մեկը։ Կարելի էր սակայն ենթադրելի համարել հետեւյալ հնարավոր տարբերակները. ա) նախագահը բավարարում է «Միասնության» պահանջները։ Այդ դեպքում, որեւէ հենարան եւ անգամ քարոզչական լծակներ չունեցող նախագահը ճիշտ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սույն թվականի մարտի 2-ին 1999թ. հոկտեմբերի 27-ի մեղադրյալների պաշտպաններ Ռուբեն Սահակյանը եւ Ռուբեն Ռշտունին իրենց մտահոգությունները հայտնեցին նախաքննության մարմնի անօրինականությունների վերաբերյալ՝ պահպանելով նախաքննության գաղտնիությունը։ Հաջորդ օրը չհապաղեց հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներով շրջապատված զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի պատասխանը, որով տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ զինդատախազությունը կատարում է քաղաքական պատվեր։ Փորձ է արվում ուժի ցուցադրումով ահաբեկել փաստաբաններին։ Օգտվելով գործի
Ո՞Վ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ
Որ պետք է սթափեցներ եւ ասեր. ի՞նչ եք անում Ի պատասխան «Միասնություն» դաշինքի մարտի 3-ի հայտարարությանը եւ դրա պարունակած պահանջին՝ պաշտոնանկ անել ԱՀ տնօրեն Տիգրան Նաղդալյանին եւ իր աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայլուրին» տված երեկվա բացառիկ հարցազրույցում հայտարարեց. «Իհարկե, զարմանք առաջացրեց այդ հայտարարությունը ե՛ւ ոճով, ե՛ւ բովանդակությամբ։ Զարմանալի է, որ քաղաքական
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
«Երիտասարդ ջան, երիտասարդ Դեմիրճյանի նման ես, հորդ նման ես, պաշտոնդ, գործդ շնորհավոր լինի»,- այս խոսքերով եւ աղուհացով դիմավորեցին Սպիտակի շրջանի Ջրառատ գյուղի բնակիչները ՀԺԿ վարչության նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանին, ու մի տեսակ Կարեն Սերոբիչի կարոտն առնելու պես էին նայում նրան։ Ժողովուրդն իրոք տրամադրված էր հոր հանդեպ եղած սերն ու վստահությունը փոխանցել որդուն։ «Դժվար բեռի տակ
ԼԱՎ ԼՈՒՐ
Ոչ հեռու անցյալում Արտաշես Գեղամյանին Ազգային հեռուստատեսությամբ հնարավորություն տրվեց շուրջ կես ժամ լուտանքներ տեղալ Նիկոլ Փաշինյանի հասցեին, եւ, որքան հիշում ենք, Նիկոլ Փաշինյանին նույն Ազգային հեռուստատեսությունն անմատչելի մնաց թեկուզ մեկ րոպեանոց պատասխան խոսք ասելու համար։ Խոսքի «ազատության», «բազմակարծության» այս յուրօրինակ սկզբունքը, որ Ազգային հեռուստատեսության «նվաճումներից» է, շարժեց Նիկոլ Փաշինյանի երախտագիտությունը… Նա մեծահոգի գտնվեց եւ իր
ՆԱԽԱԳԱՀԸ ՀԺԿ-Ի ՄԱՍՈՎ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ
ՀԺԿ քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանն «Առավոտին» տեղեկացրեց, թե միայն հեռուստատեսությունից է տեղեկացել «Միասնության» հայտարարության մասին։ Հմայակ Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ Ստեփան Դեմիրճյանն այդ հայտարարությանը միացել է ի նշան համերաշխության։ «Ես զարմանում եմ, թե Քոչարյանն ինչպես է տեղեկացել այդ մասին»,- ասաց պրն Հովհաննիսյանն ի պատասխան մեր հարցի, թե ուրեմն Քոչարյանը չէ՞ր սխալվում, երբ հայտարարեց, թե նախաձեռնությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵԶՐԻՆ
Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի։ «Պայմանագրային սկզբունքներով աշխատում էի «Պեռնո-Ռիկարի», հետո՝ Երեւանի կոնյակի գործարանի հետ։ Պայմանագիրն ավարտվեց եւ ես այն այլեւս չեմ երկարացրել։ Ունեմ նոր առաջարկ նույն խմբի կողմից՝ շարունակել աշխատել իրենց հետ որպես խորհրդական։ Դեռ վերջնական պատասխան չեմ տվել»,- Վահան Փափազյանն ավելի շուտ մտադիր էր վերականգնել իր դասախոսությունները Հայաստանի ամերիկյան
Նա ատել չգիտեր
Քաղաքացիական պատերազմը կանխելու մտադրությամբ գնացի Թատերական հրապարակ։ Ուզում էի ժողովրդին համոզել, որ մի քանի օրով ազատեն հրապարակը։ Հենց այդ նպատակով էլ զորքերը քաղաք մտցնելու հրաման արձակեցի։ Այդ օրը ես նկատեցի մի 60-ամյա կնոջ՝ ատելությամբ լեցուն հայացքը, որն ինձ էր ուղղել, սարսափելի էր
«Փորձում եմ լինել առաջինը՝ բայց միակը՝ երբեք»
Նախկին վարչապետ, նախկին նախարար Արմեն Դարբինյանը լրագրողներին գրեթե խոստացավ վարչապետ այլեւս չդառնալ, լիարժեքորեն խոստացավ շատ ակտիվ հասարակական, պակաս ակտիվ քաղաքական գործիչ լինել։ Որոշ կրճատումներով տպագրում ենք նրա պատասխանները «Առավոտի» եւ այլ լրատվամիջոցների հարցերին։ – Ինչպե՞ս եք վերաբերվում կառավարության ներկայիս կառուցվածքին։ – Կարեւորը կառավարության արդյունավետ գործունեությունն է։ Եթե վարչապետը համարում է, որ այս կառուցվածքն է… Ես
ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՃԻՇՏ ՉԷ՞
Հարցազրույց Խոսրով Հարությունյանի հետ -Դուք բոլոր ժամանակներում եղել եք պետական լուրջ պաշտոններում, սակայն կառավարության վերջին փոփոխություններից հետո զրկվեցիք նախորդ պաշտոնից եւ փոխարենը ոչինչ չստացաք։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։ – Նախ պետք է հստակեցնել կառավարության կառուցվածքային փոփոխությունները եւ քաղաքական համագործակցության դաշտը ստեղծելու գործուն խնդիրները։ Ենթադրում եմ, որ քաղաքական համագործակցության ձեւավորման այդ նախաձեռնությունը կարող էր իրականացվել առանց կառուցվածքային
ՆԱՂԴԱԼՅԱՆՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՉԻ ՏԱ
ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ եւ ՀԺԿ նախագահի պաշտոնակատար Ստեփան Դեմիրճյանի երեկ ստորագրած «Միասնություն» դաշինքի հայտարարության մեջ պահանջվում էր անհապաղ զբաղեցրած պաշտոնից ազատել նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության քարտուղար Սերժ Սարգսյանին եւ ՀԱՀ տնօրեն Տիգրան Նաղդալյանին։ Պրն Սարգսյանին ուշ երեկոյան գտնել չկարողացանք, սակայն զրուցեցինք ՀԱՀ տնօրենի հետ։ Պրն Նաղդալյանը հրաժարական տալու մտադրություն չունի, իսկ իր պաշտոնանկության պահանջի
Լեւոն Բարխուդարյանը
ՀԿԿ կենտկոմի դաշտավարության սեկտորի նախկին վարիչ Զավեն Գեւորգյանի, բոցավառ ճառերի համար նախատեսված բարձրաձայն բարիտոն ունեցող Լեոնիդ Հակոբյանի, ոչ պակաս բոցավառ նախկին հեղափոխական Դավիթ Վարդանյանի եւ այլ կարկառուն բոլշեւիկների կողքին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հանդես է գալիս որպես Պարույր Հայրիկյանից էլ ուժեղ այլախոհ: Նրա ներկայությունը, հավանաբար, պետք է ցույց տա Արեւմուտքին, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք
ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՈՉ ՄԵԿԻ ԳԼԽԻՆ ԱՂՅՈՒՍ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ
«Միասնություն» դաշինքը երեկ դարձյալ հանրապետության նախագահին ընտրության առաջ դրեց՝ պահանջելով պաշտոնանկ անել նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյանին եւ ՀԱՀ տնօրեն Տիգրան Նաղդալյանին։ Ապա եւ «անհապաղ ապահովել բնականոն պայմաններ հեղաշրջման փորձի քննությունը վարող պետական մարմնի գործունեության համար»։ Հակառակ դեպքում «Միասնություն» դաշինքը «սպառնում» է նախագահին՝ խորհրդակցել նրա հետ իր ապագա քայլերի մասին։ Հայտարարությունը ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ
ԼԱՎ ԼՈՒՐ
Երեկ դատական նիստի ավարտին Աշոտ Բլեյանը հանդես է եկել միջնորդությամբ. «Քանի որ երկուշաբթի ԱԺ-ն հաստատելու է 2000 թվականի բյուջեն, միջնորդում եմ նախագծում կատարել հետեւյալ փոփոխությունը։ Ես հաշվել եմ, որ մեկ ամսում պետբյուջեից իմ դատաքննության վրա ծախսվում է 500 դոլար։ Առաջարկում եմ, որ պետբյուջեից ՆԳՆ-ին տրամադրվող գումարներից պակասեցվի կալանավորների պահպանման համար հատկացված այս ծախսերը եւ դրանք
ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՐՄԱՐ ՉԻ ԳՏՆՈՒՄ
ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն՝ իրեն ուղղված հարցին՝ եթե նախագահը չկատարի «Միասնության» ներկայացրած հրաժարականների պահանջը, դաշինքը կպահանջի՞ նախագահի հրաժարականը, պատասխանեց. «Այդ հարցի մասին չէի ցանկանա խոսել»։ «Առավոտը» փորձեց ճշտել՝ իրակա՞ն են այն լուրերը, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պետք է տոնացույց մտնի, պրն Մարգարյանն ասաց, որ առայժմ «Միասնությունը» հարմար չի գտնում հանդես գալ նման օրենսդրական
ՀԵՏԸՆԹԱՑ
«Ես վստահ չեմ, թե Հայաստանի այսօրվա քաղաքական ղեկավարությունն անկեղծորեն ձգտում է Ղարաբաղի հարցի լուծմանը»,- ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը։ Նա նաեւ նշեց, որ Հայաստանն իր դիրքերը զիջել է բոլոր առումներով եւ դրա հետեւանքն է, մասնավորապես, որ կարող է բանակցությունների նյութ դառնալ ոչ գրավյալ, այլ Հայաստանի հիմնական տարածքների փոխանակման առաջարկը։ Վահան Փափազյանի հետ հարցազրույցը կարդացեք
Կառուցվածքային խաղեր
Ազգային համաձայնության հրավառության ֆոնի վրա, երբ հայրենիքը փրկելու առաքելությանը լծվեցին մի շարք կուսակցական նախարարներ, մեկնաբանները կարծես թե մոռացան, որ կառավարությունը նորացվել է ոչ միայն կազմով, այլեւ կառուցվածքով։ Այնինչ մեր պաշտոնյաներից ոչ ոք առայժմ չբացատրեց, թե կոնկրետ ի՞նչ նպատակներ է հետապնդում նախարարությունների խոշորացումը։ Ուստի այս հարցում հնարավոր է միայն վարկածներ առաջարկել։ Կարելի է, ասենք, ենթադրել, որ
КОГДА Я ЕМ, Я ГЛУХ И НЕМ!
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրան երեկ «իր օջախում» ճաշի էր հրավիրել այլ դեսպանների։ Իսկ այդ նույն ժամանակ պետհամալսարանից դեպի Ֆրանսիայի դեսպանատուն էին շարժվում Երեւանի բուհերի ուսանողները՝ բողոքելով Ֆրանսիայի սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը չընդունելու դեմ։ Ուսանողների «Լեգրա՛, դո՛ւրս արի», «Ամո՛թ» վանկարկումներն ու ազգային-ազատագրական երգերն իրենց բացասական ներգործությունն ունեցան պրն Լեգրայի եւ նրա հյուրերի
«ԾՈՒՌ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»
Նաիրի Հունանյանը ձգտել է հանդիպել նախագահ Քոչարյանին, նախագահը չի գնացել այդ հանդիպմանը։ Փաստաբան Սահակյանի կարծիքով, եթե նախագահը հանդիպեր Նաիրի Հունանյանին, Ալեքսան Հարությունյանը չէր կալանավորվի։


















































