Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄՈՏԵՑՈՒՄ

Հոկտեմբեր 02,1998 00:00
lurer

Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի քաղաքաշինության եւ ճարտարապետության հարցերով խորհրդական է նշանակվել Գուրգեն Մուշեղյանը։ Երեւան քաղաքի նախկին այս գլխավոր ճարտարապետի կողմից հատկացված 543 օբյեկտների տրամադրումը քաղաքապետ Վանո Սիրադեղյանի՝ 1996թ. ներկայացրած զեկույցի հիման վրա չեղյալ է հայտարարվել։ Դա 1997թ. մայիսին արել է վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, իսկ հիմա Գուրգեն Մուշեղյանը արհեստավարժների կառավարությունում է։

ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՎՃՌԱԿԱՆ Է

Երեկ ԳԽ նախկին պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը «Առավոտին» հայտնեց , որ այլեւս ոչ մի խոչընդոտ չկա՝ «Ազգային անվտանգություն» անվանումով կուսակցություն ստեղծելու իր մտադրությունն իրականացնելու համար, եւ մոտ ժամանակներս նախաձեռնող խումբը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ Գ. Իսագուլյանի հետ հարցազրույցը կարդացեք առաջիկա համարներից մեկում։

ՀԱՅՏԱՐԱՐՈՂԸ «ԵՐԿՐԱՊԱՀԻ» ՔԱՌՈՐԴՆ ԷՐ

«Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իրենց խմբակցության անունից արված հայտարարությունը ԵԿՄ Երեւանի բաժանմունքի ղեկավար Հակոբ Հակոբյանի տանը խուզարկություն անցկացնելու վերաբերյալ՝ ստորագրել է ընդամենը 21 երկրապահ պատգամավոր, եւ այն չի կարող համարվել խմբի հայտարարությունը։

ՈՉ ԹԵ ՎԱՆՈՆ, ԱՅԼ՝ ԽՈՍՐՈՎԸ

«Հանրապետություն» խմբակցության ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը հերքեց «PA» թերթի հաղորդումը, թե Վանո Սիրադեղյանը կողմ է ընտրական օրենսգրքի երկրապահական տարբերակին։ Վիգեն Խաչատրյանն ասաց, որ ՀՀՇ-ի ղեկավարը կողմ է ընտրական օրենսգրքի փոխընդունելի տարբերակի, բայց ոչ միարժեքորեն երկրապահական նախագծին։ Նա ասաց նաեւ, թե Խոսրով Հարությունյանը իշխանության թեւերից մեկի կամակատարն է։ Իսկ թե որ թեւի՝ ՌԱ(ԼԴ)Կ առաջնորդը չմանրամասնեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031