Օրվա լրահոսը

Մամուլը

ԱՄՆ պետդեպարտամենտի 99 թվականի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակին նվիրված տարեկան զեկույցի՝ Հայաստանին նվիրված բաժնում՝ ի թիվս այլ խնդիրների, ներկայացված են նաեւ մամուլի ու կանանց հիմնահարցերը։ Ըստ զեկույցի՝ թեեւ Հայաստանի «Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի եւ մամուլի ազատությունը, պաշտոնապես չկա գրաքննություն, սակայն բազմաթիվ հրապարակումներ ցույց են տալիս, որ լրագրողներն իրենք են սահմանափակում եւ գրաքննության ենթարկում իրենց։

ՄԵԿ «ԿՈՂՄ», ՄԵԿ «ԴԵՄ», ՄԵԿ «ՁԵՌՆՊԱՀ»

Մնացածը դեռ չեն կողմնորոշվել Երեկ մասամբ հստակեցվեց, թե խորհրդարանական կազմավորումներից յուրաքանչյուրն ինչպես է պահելու իրեն երկուշաբթի, երբ քվեարկության կդրվի բյուջեի նախագիծը։ Առայժմ չեն կողմնորոշվել՝ «Օրինաց երկիրը», «Կայունությունը» եւ Հայկոմկուսը։ Նրանց ներկայացուցիչները ելույթներում խոստացան, թե իրենց տեսակետները կհայտնեն երկուշաբթի, երբ պարզ կլինի, թե արդյոք կառավարությունը հաշվի է առել իրենց առաջարկները։ Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, վրդովված գոռում էր,

ԼԱՎ ԼՈՒՐ

ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատգամավորներին խնդրեց, որ 2000 թվականի պետբյուջեի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնեն դիսկետի վրա՝ ավելի արագ աշխատելու համար։ Խորհրդարանն այդչափ հարուստ չէ համակարգիչներով՝ եղածներն էլ գերազանցապես «շարիկ գլորելու» համար են օգտագործվում։ Այնուամենայնիվ, Լեւոն Բարխուդարյանը 60 համակարգիչ է խոստացել տրամադրել ԱԺ-ին։ Յուրաքանչյուր 2 պատգամավորի այսուհետ մի համակարգիչ բաժին կհասնի, որով նրանք փոխնիփոխ… էլի «շարիկ

ՑԱՆԿԱՊԱՏ

ՑԱՆԿԱՊԱՏ Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվող ՀԱՀ-ի փոխտնօրեն Հարություն Հարությունյանին՝ նրա փաստաբան Ռուբեն Ռշտունու համառ պնդումներից հետո միայն համաձայնել են մի քանի գիրք տալ կարդալու։ Գրքերից երկուսը անհայտ գործեր են եղել, իսկ մեկը՝ Ստեփան Զորյանի պատմվածքների ժողովածուն, որը Հ. Հարությունյանը դեռ դպրոցական տարիներից անգիր գիտի։ Հարություն Հարությունյանին մոտ երկու ամիս զրկել են նաեւ գրելու հնարավորությունից։ ՊՈՒՏԻՆԸ

ԿԱՌՈՒՑԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԵՆՔ

Վարչապետի հետ փետրվարի 28-ի հանդիպման ժամանակ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի նորանկախ պետությունների հարցերով խորհրդական Յան Կալիցկին պահանջել է. «Դուք պիտի դադարեցնեք Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը»։ Նա խոստացել է, թե հակառակ դեպքում ամերիկյան իշխանությունները ստիպված կլինեն վերանայել Հայաստանի հետ իրենց տնտեսական համագործակցության շրջանակները։ «Առավոտին» հասած լուրերով Արամ Սարգսյանը կտրուկ հակադրվել է այս միջամտությանը։ «ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ» ՄԵՆԱԿ ՊԻՏԻ ԿՐԻ ԻՐ

Ոչ միայն հացիվ

Որպեսզի մարդիկ վերջնականապես չխրվեն առօրյա հոգսերի մեջ եւ չչարանան, հոգատար իշխանությունը նրանց համար անընդհատ նոր տոներ ու զվարճալիքներ է կազմակերպում: Նոր, գաղափարապես խայտաբղետ կառավարության կազմավորումը ազգային միասնության տո՞ն է, թե՞ ոչ։ Իհարկե, տոն է։

Նորակազմ կառավարության լույսն ու ստվերը

Հայաստանում ձեւավորվեց մի կառավարություն, որը ոչ այն է՝ նոր է, ոչ այն է՝ հին։ Սա նորացված մի կառավարություն է, որը վաղ է գնահատել։ Բայց վարչապետի կատարած քայլի մասին, հետեւանքների առումով, թերեւս կարելի է արտահայտվել: Վարչապետի պաշտոնավարության 100 օրվա առիթով շատերն էին գնահատել երկրի կայունության պահպանման խնդրում նրա դերը, միեւնույն ժամանակ ցանկություն հայտնելով, որ վարչապետը ներկա

Շիրակցիները պրծան, իսկ երեւանցիները…

Բաց նամակ վարչապետ Արամ Սարգսյանին Վերջերս «Առավոտ» օրաթերթում Շիրակի մարզի ժողովրդի համար ուրախալի տեղեկատվություն հրապարակվեց. ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը փորձել է ներքին զորքերի հրամանատարի պաշտոնում առաջադրել Շիրակի մարզային ՆԳ վարչության պետ Աշոտ Գիզիրյանին։ Եվ երբ դրան հետեւեց այդ պաշտոնում մեկ այլ անձի նշանակումը, Շիրակի մարզի ժողովուրդը հիասթափություն ապրեց։ Պատճառը ոչ թե իրենց կադրին Երեւան չտեղափոխելն

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ «ՌԵՎԻԶԻԱ» ԹԵՐԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ

 Այս տպավորությունը ստացանք պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի հետ զրույցից։ – «Օրակարգ» հեռուստածրագիրը գրեթե որպես ճակատագրի հեգնանք դիտարկեց այն, որ տարիներ շարունակ սեփականաշնորհումը ալան-թալան անվանած ԱԺՄ-ի տնօրինմանն է հանձնված այդ ոլորտը։ Դուք է՞լ եք դա ճակատագրի հեգնանք համարում։ – Իմ կարծիքով լրագրողներն ավելի շատ աշխատում են իրենց խոսքին հուզականություն եւ անսպասելիություն հաղորդել, որպեսզի այն

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ «ԳԵՆԵՐԱԼԻՏԵՏԸ» ՎԿԱՅԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Փաստաբան Կրոմվել Գրիգորյանի եւ քաղաքացի Տարոնիկ Նիկողոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը շարունակվեց երեկ։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացած ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀԿԳ քննիչներ Ջոն Ֆարխոյանը, Հակոբ Բաբայանն ու քննչական խմբի մի անդամ էլ հաստատեցին իրենց նախաքննական ցուցմունքները։ Նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 13-ը, երբ դատարան կգան նաեւ

ԲՅՈՒՋԵ, ՈՐ ԵՐԿՐՈՐԴՆ Է ԹՅՈՒՐԻՄԱՑԱԲԱՐ

Բայց ոչ վերջինը, համենայն դեպս 2000 թվականի պետբյուջեի նախագիծը մեկ Վազգեն Սարգսյանի կառավարությունն էր ներկայացրել, ապա այն փոփոխեց Արամ Սարգսյանի կառավարությունը։ Հայտնի է, որ կառուցվածքային վերջին փոփոխությունները նույնպես անդրադառնալու են բյուջեի վրա։ Այնպես որ, շատ բան չսպասելով այս փոփոխական եւ աղքատիկ բյուջեից՝ պատգամավորները գերադասում էին երեկ այն դիտարկել ոչ թե որպես տնտեսական, այլեւ քաղաքական փաստաթուղթ

ԼԱՎ ԼՈՒՐ

ԱԺ պատգամավոր, դաշնակցական Ռուբեն Հակոբյանն իր ելույթում հայտարարեց, թե ներիշխանական լուրջ եւ անզիջում պայքար է ընթանում. «Այսօր գործադիր իշխանությունը բազմաբեւեռ է դառնում՝ սա մեր պետության անվտանգությանն է խփում։ Մենք բոլորս զգում ենք դա»։ Քիչ հետո նաեւ նշեց. «Ամբողջ քաղաքական դաշտն այդ հակադրության պատանդն է դարձել, ամլացել»։ Ռուբեն Հակոբյանն այս վտանգավոր վիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ էր

ՏԱԳՆԱՊՆԵՐ ԱՌԱՆՑ SOS-Ի

«Ես շատ սիրում եմ այս կառավարությունը, բայց չեմ հավատում»,- ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը։ Չհավատալու հիմքը նրա համար ոչ թե նախարարների ազնվությունն էր (որը կասկածի տակ չէր առնում), այլ այն, որ ծրագրերն ավազի վրա են կառուցված։ «Արդյոք ճի՞շտ է քաղաքական ուժերի այսքան բարեկրթորեն իրար ձեռք սեղմելը»,- համաձայնության մթնոլորտը երեւութական անվանելով՝ ասաց տիկին Ալվարդը։ Նա վտանգ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԴՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ՃԵՂՔՎԱԾՔ ՏԵՍՆԵԼՆ Է

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը բյուջետային քննարկումներից իր տպավորությունը հայտնեց, թե քիչ է մնում կառավարությանը ստիպեն երդում տալ, որ 2000 թվականի բյուջեն կատարվելու է։ Պատգամավորներին այս միտքը դուր եկավ ու նրանցից մեկը տեղից Լեւոն Բարխուդարյանին պատվիրեց. «Ասա՝ մամայիս արեւ, կկատարենք»։ Կարդացեք էջ 2: ՎԱՐԿԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ ԵՆ 3 ՇԱԲԱԹՈՎ Գյուղատնտեսության նախարարությունում նախագահի վերահսկողական ծառայության ստուգումների մասին

Back in USSR?

Այդ ամենը մենք արդեն անցել ենք։ Տասնամյակներ շարունակ կար այդ բաղձալի համաձայնությունը։ Պարզապես այն կոչվում էր կոմունիստների եւ անկուսակցականների անքակտելի դաշինք:

ԱՓՍՈՍ

«Առավոտի» երեկվա համարում ընթերցելով Լիլիթ Ավագյանի «ԼՂՀ «Երկրապահները» եւ «Վետերանները» չմիավորվեցին» հոդվածը՝ ափսոսանք եմ հայտնում, որ ԼՂՀ պատերազմին մեծ ներդրում ունեցած երկու միությունների միավորումը ձախողվեց եւ որ հնարավորություն չի ընձեռվել Սամվել Բաբայանին՝ ելույթ ունենալ Արցախի պատերազմի վետերանների համագումարում։ Նա այդ ելույթի իրավունքը վաստակել էր։ Չմիավորվելը տանում է նրան, որ Սամվել Բաբայանը զբաղվի քաղաքականությամբ. նա իր

Ձրի առողջապահություն էլի չի լինելու

Առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար Արարատ Մկրտչյանի առաջին հարցազրույցն «Առավոտին»։ -Մամուլում հակասական հրապարակումներ են եղել Ձեր կուսակցական պատկանելության վերաբերյալ։ Ի վերջո պարզաբանեք՝ Դուք ՀՀԿ անդա՞մ եք, ՀԿԿ համակի՞ր, թե՞… – Ես անկուսակցական եմ։ Ուղղակի իմ առաջադրման խնդիրը դիտարկել, քննարկել են մի քանի կուսակցություններ։ Թեեւ սա բնականոն երեւույթ եմ դիտում՝ մանավանդ սոցիալական եւ առողջապահական խնդիրների հարցում։

ԲԱՐԻ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՍԱԼԱՀԱՏԱԿՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԸ

«Տղերք, ինչո՞ւ եք խանգարում»,- ի վերջո նրանց դիմեց Արամ Սարգսյանը։ «Շատ են մոտիկ գալիս»,- պատասխանեց թիկնապահներից մեկը։ «Ոչինչ, որ մոտ գան»,- ասաց պրն Սարգսյանը։ Հետաքրքիր է, որ այս դիտողությունից հետո էլ շղթան չթուլացավ։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱԺ-ՈՒՄ ՊՊԶՈՂ «ՊՈՒԶԱՏԻՆԵՐԻ»

Վերջին ժամանակներս հաճախակի են դարձել ներկայիս խորհրդարանի մեծամասնությունը կազմող մականունավոր պատգամավորների փորձերը՝ «Առավոտի» թղթակցուհիներին, իրենց իսկ լեզվով ասած, «սխալ հանելու»: Վետերոկների, սաունաների եւ այլ զվարճավայրերի տերերը սպառնում են լրագրողներին /կրկնեմ՝ կանանց/ «վերջին զգուշացումներով», «քացու տակ գցելով» եւ այլ տիպի հաշվեհարդարներով: Դրանով հիշյալ երեսփոխանները եւս մեկ անգամ հաստատում են իրենց անցյալն ու ծագումը, ինչպես նաեւ մտքի

ԻՍԿ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Լուրերը, թե Արմեն Աբգարյանի ձերբակալության հիմք դարձած 500 հազար դոլարը նախագահ Քոչարյանի կամ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի նախընտրական ծախսերի նպատակով է օգտագործվել, երեկ հերքեց Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչը (անունն ի՛ր խնդրանքով չենք հրապարակում)։ Ըստ նրա՝ իրականում խոսքը 257 միլիոն 941 հազար 700 դրամի մասին է։ «Այս գումարը ոչ Քոչարյանի, ոչ էլ «Իրավունք եւ միաբանության» վրա

ՏԱՍՆԵՐԵՔԸ՝ ԲԱԽՏ ՈՐՈՆԵԼԻՍ

Բախտի բերմամբ, թե պատահմամբ մեր գլխին եկած ամեն ինչ մոգական թվերով է հաշվվում։ Կազմափոխության արդյունքում կառավարություն- կառավարություն խաղից դուրս մնացին 13 նախարար։ ՀՀ 13 քաղաքացի եւս դարձան գործազուրկ։ Հասկանալի է, որ նրանք սովորական «անթրաշ» գործազուրկ չեն դառնա, նրանցից, յուրաքանչյուրը լուրջ աշխատանքային գործունեության փորձ ունի, եւ հաստատ տեղեր կգտնվեն ինֆորմացիայով եւ փորձով հագեցած 13-ի համար։ Ինչ

ԼԱՎ ԼՈՒՐ

«Կայունություն» խմբի ղեկավար Վարդան Այվազյանից «Առավոտը» տեղեկացավ, որ մոտ օրերս իրենք հայտարարություն են հրապարակելու կառավարության կազմի վերաբերյալ։ Այն կանխատեսումներին ի պատասխան, թե պաշտոն չստանալուց հետո խումբը ընդդիմադիր կդառնա, պրն Այվազյանն ասաց. «Ոչ։ Նման խնդիր բացարձակապես չկա։ Մենք ողջունել ենք այս բազմակուսակցական կառավարությանը եւ աջակցելու ենք բոլոր կառուցողական ծրագրերին։ Կառավարությանն ընդդիմադիր դառնալու խնդիր չունենք»։ Եվ նման

ԴԵՌ ԿԼԻՄԱՅԱՓՈԽՎՈՒՄ Է

Գյուղատնտեսության եւ բնօգտագործման նոր նախարար Զավեն Գեւորգյանը նախընտրեց առայժմ մեկնաբանություններ չանել իր տնօրինմանը հանձնված ոլորտի առնչությամբ։ «Ես դեռ մի քիչ ակլիմատիզացիայի ենթարկվեմ՝ հետո կխոսենք»,- «Առավոտին» ասաց նա։ Պարզվեց, որ Զավեն Գեւորգյանը միայն օրերս է վերադարձել Մոսկվայից։ … ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ Ինչպես ճշտեցինք ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, փետրվարի 28-ին սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատվել է ԼՂՀ

HAPPY END

«Ա1+»-ի հարցին, թե նախագահի հետ տարաձայնություններ եղե՞լ են կառավարության կազմի շուրջ, Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, նախագահի հետ տարաձայնություններ մենք միշտ ունենք՝ բոլոր հարցերի շուրջ։ Բայց կարեւորն այն է, որ ընդհանուր եզրահանգման գալիս ենք»։ Հետաքրքրվեցին, թե արդարադատության նախարարի հարցում տարաձայնություններ եղե՞լ են, եւ վարչապետը բացասաբար պատասխանեց. «Դավիթ Հարությունյանի մնալու հարցը պնդել եմ ես։ Տարաձայնությունը ոչ

ԼՂՀ «Երկրապահները» եւ «Վետերանները» չմիավորվեցին

Փետրվարի 23-ին ձերբակալված Ստեփանակերտի էլցանցի տնօրեն Վալերի Բալայանի խափանման միջոցը (կալանք) փոխելու խնդրանքով երեկ ԼՂՀ գլխավոր դատախազ Մավր Ղուկասյանին երաշխավորագիր է ներկայացրել Ստեփանակերտի քաղաքապետ Կարեն Բաբայանը։ Պրն Բաբայանին են միացել նաեւ ԼՂՀ նախագահի խորհրդական Ժաննա Գալստյանը (որը, ի դեպ, նախագահի ամենաջերմ կողմնակիցներից է), պատգամավորներ Աշոտ Սարգսյանը, Ներսես Օհանջանյանը, Մուրադ Պետրոսյանը, Սլավիկ Առուշանյանը, Արկադի Սողոմոնյանն ու

ԾԱԽԵԼ ՊԵՏՔ ՉԷ ՊԱՀԵԼ

Որտե՞ղ դնել ստորակետը Առանց «հարգելի ռադիոլսողների» Նախադեպերը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ երբ էներգետիկ 4 բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու վերաբերյալ նախաձեռնությունը քննարկվի արտահերթ նիստում՝ պատգամավորներն ինչ ակտիվություն հանդես կբերեն, ինչ բոցավառ ելույթներ կունենան։ Սակայն փետրվարի 26-ին այս խնդրի շուրջ միայն լսումներ էին, որոնք անգամ չէին ռադիոհեռարձակվում, ուստիեւ դահլիճում հազիվ 20 պատգամավոր կար՝ 131-ից։

ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ

ԼՂՀ դատախազությունը եւս հերքել է, որ Արմեն Աբգարյանին մեղադրելու հիմք դարձած մսի վաճառքից ստացված 500 հազար դոլարը ծախսվել է Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրարշավի վրա։ Մսի ներկրման գործարքն իրականացվել է տարբեր փուլերով՝ 1998-ի ապրիլից հունիս ամիսներին, երբ Քոչարյանն արդեն ընտրված էր։ Դատախազության ներկայացուցիչն «Ազատություն» ռ/կ-ին հավելել է, որ 500 հազարն իրոք կարող էր որպես ընտրակաշառք ծախսված

«ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է»

Վերջին օրերին պտտվող լուրերն, ի վերջո, կանգ առան եւ հաստատվեցին. իրոք, կառուցվածքային փոփոխություններից բացի, կառավարությունը ենթարկվեց նաեւ կազմափոխության եւ, իրո՛ք, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հաստատեց եւ վավերացրեց այդ փոփոխությունները։ Արդյունքում ստացանք խառնված եւ կիսված կառավարություն, որից ժողովուրդն իրականում սպասելիք չունի, իսկ կնքահայրերը, հավանաբար, ինչ-որ հույսեր են կապում։ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը դիվանագիտական հմտություններով

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ Աշոտ Բլեյանի դատավարության ընթացքում դահլիճ են մտել 4-5 անծանոթ կանայք եւ սկսել պետական 3 մեղադրողների հասցեին գոռալ, որ նրա՛նք պիտի ճաղավանդակի մեջ լինեին, այլ ոչ «էս անմեղ մարդը» եւ այլն։ Դատը 20 րոպեով ընդհատվել է, ոստիկաններն այդ կանանց դուրս են հանել, եւ նրանք միջանցքում են սկսել գոռալ. «Ազատություն Բլեյանին»։ Սա էականորեն զանազանվում է Վանո

ՕՂԱԿԸ ՍԵՂՄՎՈՒՄ Է

Ստեփանակերտից ստացվող լուրերի համաձայն, քաղաքապետ Կարեն Բաբայանի տնտեսական, ձեռնարկատիրական գործունեությունը կարող է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նշվում է, թե Ստեփանակերտի էլեկտրացանցի կալանավորված տնօրեն Վալերի Բալայանը Կարեն Բաբայանի հետ մի ՓԲԸ էր հիմնադրել, որը Ստեփանակերտի կենտրոնում առեւտրի կետեր ունի։ ԲԱԽՈՒՄՆԱՇԱՏ ԼՍՈՒՄՆԵՐ Շաբաթ օրը խորհրդարանում անցկացված լսումների ընթացքում մի շարք ընդհարումներ եղան՝ Տիգրան Թորոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930