Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկել են պետբյուջեով ազգային փոքրամասնությունների հ/կ-ներին հատկացվող պետական աջակցության բաշխման հարցերը

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը

Ահմեդ Աբուլ Ղեյտը հիշատակել է հայ և արաբ ժողովուրդների դարավոր սերտ կապերը

Կահիրեում կայացել է ՀՀ վարչապետի և Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի հանդիպումը

«Մենք տեղյակ ենք՝ մեր ծառայությունների հասանելիությունը խնդիրներ է առաջացրել մարդկանց մոտ». «Մետա» ընկերության հաղորդակցության տնօրեն

«Մետա» ընկերության հաղորդակցության տնօրենը գրառում է արել X-ում. «Մենք տեղյակ ենք՝ մեր ծառայությունների հասանելիությունը խնդիրներ է առաջացրել մարդկանց մոտ։ Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Կենդանասերների բողոքն ու «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ի լռությունը․ Գյումրիում շների ստերջացման շուրջ աղմուկը չի դադարում

2023 թվականի նոյեմբերի 16-ին Գյումրու համայնքապետարանի կողմից թափառող շների ստերջացման համար հայտարարված մրցույթում հաղթող կազմակերպություն է ճանաչվել «ԿՈՒՄՆԻ» ՍՊԸ-ն, որի դեմ, սակայն, կենդանասերները բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն ու նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 307 հոդվածի 1-ին մասով։ Կենդանապաշտպան Գոհար Տեր-Անտոնյանը տեսանյութ է նկարահանել ու տարածել այն մասին, որ այս ընկերությունը Գյումրու

Ֆեյսբուքում տեխնիկական խնդիրներ են, դեռ հայտնի չէ՝ ինչից: Սոցիալական կայքը բոլորին դուրս է նետում օգտահաշիվներից. Սամվել Մարտիրոսյան

«Ֆեյսբուքում տեխնիկական խնդիրներ են, դեռ հայտնի չէ՝ ինչից: Սոցիալական կայքը բոլորին դուրս է նետում իրենց օգտահաշիվներից։ Եվ ոչ միայն Հայաստանում։ Մի խոսքով, սա ձեզանից կախված չէ, ինչ-որ փոփոխություններ են ներսում։ Նման դեպք էլի է տեղի ունեցել», հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Երեւում է՝ նոր է փակցված, նույնիսկ ծակած անցքերի տեղի փոշին էլ երեւում է, համոզված եմ՝ այսօր առավոտյան է փակցվել. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Արցախյան պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը պնդում է՝ նույնիսկ, եթե տեղափոխվել է բաժանմունքը որդու անունով վահանակով, իրեն նախապես պիտի տեղեկացնեին

Լրագրողական կազմակերպությունները կառավարության աշխատակազմից պահանջում են հրապարակայնորեն բացատրություն տալ Եռաբլուրում կիրառված անհիմն արգելքի առնչությամբ

Այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վազգեն Սարգսյանի շիրիմին, խոչընդոտվել է այդտեղ գտնվող լրագրողների աշխատանքը։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները ոստիկանների հետ տարածքից հրելով հեռացրել են լրագրողներին ու օպերատորներին՝ պատճառաբանելով, որ նրանք հավատարմագրված չեն՝ միջոցառումը լուսաբանելու համար։ Լրագրողների փորձերը՝ գոնե հեռվից նկարահանում կատարելու, բախվել են կոշտ հակազդեցության ուժային կառույցների ներկայացուցիչների կողմից, որոնք

Ջարդել են հայտնի «Պարմա» սուպերմարկետի ապակիները, ապա կոտրել տերմինալն ու գողացել 3 մլն դրամ․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 5-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում Ահարոնյան փողոցում գործող «Պարմա» սուպերմարկետի դռների ապակիները ջարդված են, իսկ այնտեղ եղած տերմինալը՝ կոտրված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը

Հովիկ Մուսաելյան․ «Ընկերություններին պարգեւատրում են որպես բարեխիղճ հարկատու, ծափահարում, հետո հերթական հարկային ստուգումներն են լինում»

ԱԺ-ում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն ասաց, որ Վրաստանը զրո ինդուստրիայից հիմա ՏՏ կամ ԲՏԱ ոլորտը դարձրել է վիթխարի ինդուստրիայի, Վրաստանը ընդօրինակել է Թուրքիայից, որտեղ հաջողությամբ գործում են Մայքրոսոֆթն ու Օրակլը եւ վերազգային շատ այլ կազմակերպություններ

Աննա Վարդապետյանը Հաագայում Միջազգային քրեական դատարանի դատախազի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանին

Ստեփան Հասան-Ջալալյան. «Եթե մարդիկ կան, որոնք պատրաստ են մոռանալ Արցախը, համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, նրանք պիտի հանրության մեջ պախարակվեն, դատափետվեն, քննադատվեն»

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հայաստանի բարձրաստիճան իշխանության կողմից ընդգծված հակառուսական մոլի քարոզչությանը, ասաց, որ անձամբ ինքը արտաքին քաղաքական կողմնորոշումով ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ չէ: «Բայց այն, ինչ ասել եմ, ասում եմ եւ կասեմ, օկուպացված Արցախի եւ մասնակիորեն օկուպացված Հայաստանի շահերի սպասարկման դիրքերից հանդես գալու միտում ունի: Ովքեր Ռուսաստանի հասցեին վատաբանում են, պիտի ասեմ, որ

Նպատակահարմար է տաքացվող ծխախոտը ևս ներառել պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկում. ՄՊՀ

Սիգարետի մասով ՀՀ-ն ամբողջությամբ ինքնաբավ է և առավելապես հանդիսանում է սիգարետ արտահանող երկիր

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը հունվարին գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 799-ով կամ 5.3 %-ով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին      

Վերևից թելադրված որոշման տակ մարդկային կյանքեր են. Էլինար Վարդանյան

Երեկ, չորս տարի մեկ ամիս կալանքից հետո, Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրավով և հեռանալու արգելքով։ Վահագն Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել, սակայն Վերմիշյանը չորս տարուց ավելի է, ինչ պահվում էր կալանքի տակ։ Ընդ որում, եթե լիներ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, վերջինս արդեն հնարավորություն կունենար դիմելու վաղաժամկետ ազատման

Վազգենն իր ողջ կյանքն ապրեց ու գործեց որպես նվիրյալ մարդ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ. Արմեն Սարգսյան

Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան: Վազգենն իր ողջ կյանքն ապրեց ու գործեց որպես նվիրյալ մարդ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ, զինվոր, մտավորական, գրող, հրապարակախոս, պետական այր… Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եւ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր ու լուսավոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն

ՏՏ ոլորտում մոտ 5 հազար մեկ հոգանոց կազմակերպություններ կան, որոնց հիմնական մասը օտարերկրացիներ են․ Սերգեյ Մուրադյան

ԱԺ-ում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ոլորտի ներկայացուցիչները պնդում էին՝ հարկային արտոնությունները պետությունը պետք է դիտարկի ոչ որպես արտոնություն, այլ որպես ներդրում ոլորտի զարգացման համար

Ներդրվում են բնակչության պաշտպանության ավելի գործուն մեխանիզմներ․ հանրային քննարկման է դրվել ՆԳՆ-ի օրենսդրական նախաձեռնությունը

Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերը՝ աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը կատարելագործելու և առկա օրենսդրական բացերը լրացնելու նպատակով։ Հարկ է նշել, որ գործող «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1998 թվականին և այլևս չի

Եգիպտոսը մեզ համար վստահելի գործընկեր է նաև իսլամական աշխարհի հետ մեր հարաբերություններում և երկխոսությաան մեջ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Եգիպտոսի նախագահն իր խոսքում նշել է.  «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյան, Հարգելի ներկաներ և հյուրեր,   Նախևառաջ՝ ցանկանում եմ իմ ուրախությունը հայտնել բարեկամ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետին և նրա պատվիրակությանը հյուրընկալելու առթիվ,

Արսեն Բաղդասարյան. ՀՀ-ն չկարողացավ օգտվել ռուս ռելոկանտների հնարավորությունից.  «ԴատաԱրտ»-ի 500 ռելոկանտներից ՀՀ-ում մնացել է 80-ը

ԱԺ-ում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ լսումների ժամանակ. «ԴատաԱրտ»-ի հիմնախնդիր Արսեն Բաղդասարյանն ասաց, որ տարածաշրջանում մենք չենք կարողանում մրցակցել համապատասխան բիզնես միջավայրով Ղազախստանի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Թուրքիայի հետ

Կարճաղբյուրի դպրոցից ավելի քան 28 մլն դրամ գումար հափշտակած աշխատակցին մեղադրանք է ներկայացվել

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի միջոցներից առանձնապես խոշոր չափի՝  28 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու իրավասություն ունեցող անձը, 2016-2019 թվականների

ՔՊ դրամահավաքին առնչվող բացահայտման մասով քրեական գործ չի հարուցվել

«Ազատություն». Չնայած հասարակական կազմակերպությունների գնահատականին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցական դրամահավաքն իրականացրել է օրենքի խախտմամբ, իրավապահները քրեական վարույթ չեն նախաձեռնել: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ ուսումնասիրել են, բայց հանցանքի և զանցանքի մասին հատկանիշներ չեն հայտնաբերել: Ավելի քանի մեկ ամիս առաջ «Ինֆոքոմը» բազմաթիվ փաստեր էր գտել, որոնք վկայում էին՝ Երևանի քաղաքապետի վերջին ընտրություններից առաջ իշխող կուսակցությանն անհայտ ծագման

Քննարկվել է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2021 թվականի օգոստոսի 16-ին օլիմպիականների հետ վարչապետի հանդիպումից բխող հանձնարարականների կատարման ընթացքը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին մասնակցության նախապատրաստական աշխատանքները: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է հանձնարարականների կատարման ընթացքը և նշել, որ ավարտվել է Սիմոն Մարտիրոսյանի անվան

«Ադրբեջանը Հայաստանի «պատերազմական հանցագործությունների» հետ կապված մոտ 300 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Դեռևս սեպտեմբերին ասել էի, որ Ադրբեջանը հերթով բազմաթիվ հայերի միջազգային հետուխուզում է հայտարարելու զուտ բանակում ծառայելու համար: Ահա առաջին 300 հոգին. «Ադրբեջանը Հայաստանի «պատերազմական հանցագործությունների» հետ կապված մոտ 300 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»։

Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել են փաստաթղթեր. կայացել է Փաշինյանի և Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հանդիպումը

Պաշտոնական այցով Եգիպտոս ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ: Նախ տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, այնուհետև քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Եգիպտոսի նախագահը ողջունել է վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը և ընդգծել, որ այն նոր ազդակ կհաղորդի Եգիպտոս-Հայաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Աբդել Ֆաթթահ աս-Սիսին շեշտել է

«Մեմերի ոլորտը միշտ է փոխվում»․ Սամվել Մարտիրոսյան

Հիմնականում քաղաքական բնույթի մեմերն են տարածված, նույնիսկ եթե այլ տարբերակ լինում է, ապա ունենում է իր մեջ երբեմն քաղաքական երանգ։ Սիթքոմները նույնպես մեծ տարածում ունեն, ընդ որում Հայաստանում առաջին տեղը տասնամյակներ պահպանում են «Կարգին հաղորդումից» ստեղծված տարբերակները։

Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախն է դարձել Խաչատուր Աբովյանի արձանը

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Ստեփանակերտում տեղադրված արձանները։ Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանը գտնվում էր գրողի անունը կրող դպրոցի բակում։ Հարկ ենք համարում նշել, որ արձանը հենց պատրաստել է դպրոցի բակում 2013-2015 թթ.-ին քանդակագործ Պետրոսյան Արմենը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ Արցախի

Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Կահիրեի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլը: Դիմավորման պաշտոնական արարողության շրջանակում հնչել են երկու երկրների օրհներգերը, այնուհետև վարչապետները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Այսօր վարչապետ Փաշինյանն առանձնազրույց կունենա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ Ալ-Սիսիի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով: ՀՀ վարչապետը

Լռելու և հանձնվելու իրավունք չունենք. «Միասին»

Եկել է չհանձնվելու, չլռելու և գործելու ժամանակը «Միասին»  այլընտրանքային, հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը Հազարամյա Հայոց Արցախում հայաոչնչացման նոր կետին են հասել․ ցեղասպանության և վանդալիզմի բացարձակ դրսևորումներով քանդվում և ավերվում, կողոպտվում են հայերի գոյության և կենսագործունեության հիմնարար հաստատությունների խորհրդանիշերը՝ Արցախի խորհրդարանի, Արցախի կենտրոնական բանկի շենքերը, նախագահական նստավայրը, Հայ առաքելական եկեղեցու հուշարձանները։ ՄԱԿ-ի անդամ պետությունը փաստացի ծաղրանքի է

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930