Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգենն իր ողջ կյանքն ապրեց ու գործեց որպես նվիրյալ մարդ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ. Արմեն Սարգսյան

Մարտ 05,2024 18:15

Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 65 տարեկան:

Վազգենն իր ողջ կյանքն ապրեց ու գործեց որպես նվիրյալ մարդ, իր ժողովրդի արժանապատիվ զավակ, զինվոր, մտավորական, գրող, հրապարակախոս, պետական այր…

Ջերմությամբ եմ հիշում հանդիպումներն ու զրույցները Վազգենի հետ: Եւ ամեն անգամ իմ դեմ հառնում են նրա հզոր ու լուսավոր կերպարը, շռայլ հոգին, համարձակ, հաճախ հանդուգն բնավորությունը, և, իհարկե, զրնգուն ծիծաղը…

Ծնունդդ շնորհավոր, Վազգեն:

 Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի չորրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031