Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախն է դարձել Խաչատուր Աբովյանի արձանը

Մարտ 05,2024 16:43

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Ստեփանակերտում տեղադրված արձանները։ Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանը գտնվում էր գրողի անունը կրող դպրոցի բակում։ Հարկ ենք համարում նշել, որ արձանը հենց պատրաստել է դպրոցի բակում 2013-2015 թթ.-ին քանդակագործ Պետրոսյան Արմենը։

Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային  ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի  ցանկացած գործողություն։  Հաագայի 1954 թվականի  առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031