Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւում է՝ նոր է փակցված, նույնիսկ ծակած անցքերի տեղի փոշին էլ երեւում է, համոզված եմ՝ այսօր առավոտյան է փակցվել. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Մարտ 05,2024 19:44

Արցախյան պատերազմում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը չի հավատում պնդումներին, թե իր որդու նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի «պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության» բաժանմունքի պատից, այլ բաժանմունքի տեղափոխման պատճառով տեղափոխվել է բժշկական կենտրոնի այլ հատված:

Հիշեցնենք, որ այս պնդումները ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանն էր հայտնել, ինչպես նաեւ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, երբ խոսել էր Պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Վահան Քոչարյանի հետ։

Վերջինս էլ վստահեցրել էր, որ իր ղեկավարած բաժանմունքը տեղափոխվել է շենքի երկրորդ հարկ, որտեղ էլ ներկայում փակցված է Ալբերտ Հովհաննիսյանի անունով և նկարով վահանակը։ Նա տրամադրել է նաև վահանակի լուսանկարը։

«Ես մենակ իմ լսածին ու տեսածին եմ հավատում: Խնդիրն այն է, որ, եթե տեղափոխել են, ինչո՞ւ ինձ չեն տեղեկացրել: Իհարկե, դա իրենց հիվանդանոցի ներքին կանոնակարգն է՝ ինչ, որտեղ կտեղափոխեն, ես չեմ որոշում, բայց եթե եղել է նման հարց, ինձ պետք է տեղեկացնեին, կանչեին, ասեին՝ հարգելիս, գիտեք՝ մենք A կետից B կետ ենք տեղափոխվում, տեղեկացեք, որ հանկարծ մի օր գաք, անակնկալի չգաք, ոնց որ երեկ երեկոյան եղավ: Ընդհուպ, այս ամեն ինչը եղել է 7 ամիս առաջ, 7 ամիս է՝ այդ իրավիճակն է: Երեկ իմ բարձրաձայնելուց հետո նոր քայլեր են ձեռնարկվել, չգիտեմ՝ ավագանու նախկին անդամն ինչ է ասում, բայց վաղը պատասխանը կստանան: Մեկն ասում է ՝ երկրորդ հարկում է, մյուսը՝ չորրորդ հարկում, ես չգիտեմ ու տեղեկություն չեմ կարող տալ:

 

Հա, վահանակը ինչ-որ տեղ կպցրած է, նկար է դրված, բայց չգիտեմ՝ էդ տեղը որտեղ է, երեւում էլ է, որ նոր է փակցված, նույնիսկ ծակած անցքերի տեղի փոշին էլ երեւում է, համոզված եմ, որ այսօր առավոտյան է փակցվել, իմ բարձրաձայնելուց հետո միայն »,- Aravot.am-ին ասաց հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նա երեկ բարձրաձայնել էր՝ տվյալ բաժանմունքում, տվյալ հարկում ՝ որդու նկարով վահանակի անհետացման միասին:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031