Օրվա լրահոսը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տուգանվել է 10 միլիոն դրամով

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի մարտի 1-ի №61-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման մասին պայմանագրերի օրինակելի ձևերում, որոնց համաձայն՝ էլեկտրական ցանցին միացման վճարների վճարման համար սահմանված 24-ամսյա ժամկետը փոխարինվել է տասնօրյա ժամկետով։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից: «Նույն որոշման 2-րդ կետով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին հանձնարարվել է սահմանված ժամկետում ապահովել

Նոր լուծումներ «Հայֆիլմի» համար՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում այսօր մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի ճարտարապետական բուհերի ուսանողների մասնակցությամբ «Քաղաք երազների համար–նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը: Այն «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում իրականացվում է գերմանական Ճարտարապետական մշակույթի ակադեմիա (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից: Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս

«ՀԱՊԿ-ը անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար, հիմա դե ֆակտո սառեցրել ենք ու եթե պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պիտի սառեցնենք». Փաշինյան

Գեղամ Մանուկյանը վարչապետին ասաց. «Ձեր՝ պարբերաբար իրար հակասող հայտարարություններով՝ անկլավ, ոչ անկլավ…դո՛ւք անգամ ՀՀ սահմանը չեք հստակեցնում»:

ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնական ենթակառուցվածքային ծրագրերը, ներդրումային համագործակցությունը

Կառավարությունում այսօր տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երկրորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ։ Պլատֆորմը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Եվրոպական միությունը (ԵՄ) և միջազգային ֆինանսական հաստատությունները՝ նպաստելու Հայաստանում ներդրումներին՝ խթանելով կայուն զարգացումը և

«Արհավիրքը դու էիր  ու «Սերժ մերժողները». Շարմազանովը` Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի պատասխան Փաշինյանի հերթական լկտի մանիպուլյացիայի։ Նիկոլ Փաշինյան, «վերահաս  արհավիրք»  ասելով՝նկատի ունենք քեզ ու քո հեղափոխության հովանավորներին։ Սերժ Սարգսյանն առաջադրվում   էր վարչապետ,որ «վերահաս վտանգ Նիկոլն ու հակահայկական հեղափոխությունը» չհանձնի Արցախը։ Ասում ես՝ ինձ չեն զգուշացրել վտանգների մասին։ Չե՞ս ամաչում։ Ես եմ քեզ հրապարակային 2018-ի մայիսի 1-ին

«Պարո՛ն Մինասյան, ջղաձգվում եք դո՛ւք, ոնց որ Կարեն Անդրեասյանի հետ միասին շատ երկար եք նայում Նիկոլ Փաշինյանի նկարին». Ագնեսա Խամոյանը՝ նախարարին

Գրիգոր Մինասյանը պատասխանեց. «Հասկանում եմ, որ այդ մոնիտորինգի արդյունքները ձեզ համար մտահոգիչ են, քանի որ առնվազն երկու գործով վերհանվել են այնպիսի խախտումներ, որոնք ենթադրում են հետեւանքներ: Ուղղակի ասեմ, որ հետեւողական են լինելու արդարադատության համակարգի բոլոր ինստիտուտները, որ նման խախտումներ նախ արձանագրվեն ու եթե ապացուցվի դրանում խախտումը, կլինեն հետեւանքներ՝ անկախ ձեր ներթիմային եւ ներկուսակցական ջղաձգումներից»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի զոհերի հիշատակին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Վիլեն Գաբրիելյանը փետրվարի 28-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, հարգել նրանց հիշատակը: «Սումգայիթի դեպքերով փաստացի սկսվել է հայ-ադրբեջանական արյունալի էջը, որն արդեն 35 տարի է, ինչ շարունակվում է: Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ցեղասպանական գործողությունները ժամանակին

«Ռուս սահմանապահների ներկայության մանդատ եւ պայմանագիր գոյություն չունի, այնտեղ որեւէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորեց անվանական ասել, թե ո՞ր պաշտոնյան է հայտարարել, որ դա ՌԴ-ի պատասխանատվության գոտին է: Աննա Գրիգորյանը նման հայտարարություն անող պաշտոնյայի անունը տվեց՝ Ալեն Սիմոնյան. «Կարող եք նրան հարցնել»: Ալեն Սիմոնյանը հերքեց. «Ես նման բան չեմ ասել»:

Երկրաշարժ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք

Փետրվարի 28-ին` տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.51⁰ և արևելյան երկայնության 43.33⁰ աշխարհագրական կոորդինատներով, Թուրքիա՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է

Ասա ով ես դու, ասեմ՝ ինչքան խորն ես վիրավորվում. պաշտոնյային վիրավորում են՝ 500 հազար են մուծում, քաղաքացուն են վիրավորում՝ 100 հազար են տալիս

Փաստաբանը հիշատակեց ՔՊ-ական Սերոբ Սարգսյանն ընդդեմ լրագրող Լիա Սարգսյանի գործը եւ ասաց. «Այս գործով դատարանը գնահատողական դատողություն որակեց «ստոր…պիտի թքեք այս արարածի երեսին» արտահայտությունները: Լրագրողը պնդել է, որ սոցցանցում դա գրել է՝ զոհված զինծառայողների ծնողներին ուղղված «փնթիներ» արտահայտության համար: Դատարանը մերժել էր Սերոբ Սարգսյանի հայցը եւ գտել, որ դրանք լրագրողի գնահատողական դատողություններն են»:

ՔՊ վարչության անդամները Նարեկ Մալյանի գործով դատարան չեն հրավիրվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ, այսօր շարունակվեցին հասարակական գործիչ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի գործով լսումները: Նախորդ նիստում, Մալյանի կալանքի ժամկետը երկարացվեց եւս երկու ամսով, իսկ այսօր նախատեսված էր Նարեկ Մալյանի հարցաքննությունը. վերջինս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց: Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն այսօր միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի դատարան

Անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով

Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում: Բուժանձնակազմին կտրամադրվեն պլանշետներ: Կարգավարը «1-03» հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները էլեկտրոնային եղանակով կփոխանցի սպասարկող խմբին: Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլ նաև գրանցվելու է կանչի հրատապությունը, դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն

ՀՀ եկած 25 հազար հնդիկներից հարկ վճարում է 1106-ը. «Սա գրանդիոզ կոռուպցիոն սխեմա կարող է լինի, գրանդիոզ թրաֆիքինգային սխեմա»

«Սկուտեր քշող հնդիկները առնվազն այդ 1106-ից մի 10 անգամ ավելի են»,- իր մտահոգությունը հայտնեց Արթուր Խաչատրյանը՝ կառավարությանը:

Ընտրական Իրան 2024․ ի՞նչ սպասել մարտի 3-ին. Էմմա Բեգիջանյան

Մաս 1  Իրանի կարևորագույն ընտրություններում գլխավոր հարցը մասնակցությունն է 2024թ․ մարտի 2-ին Իրանում տեղի են ունենալու խորհրդարանի (Իրանի իսլամական խորհուրդ մեջլիս, այսուհետ՝ ԻԽՄ) 12-րդ գումարման և առաջնորդության (ղեկավարման) բանիմացների (ընտրյալների) խորհրդի (մեջլիսի) (այսուհետ՝ ԱԲԽ) 6-րդ գումարման ընտրությունները։ ԻԽՄ-ի 290 և ԱԲԽ-ի 88 անդամներն ընտրվելու են երկրի 31 նահանգներում (օսթան) ձևավորված 208 ընտրատարածքների 60-90 հազար տեղամասերում՝

31 պատանի երաժիշտ Երևանից և Հայաստանի մարզերից միացավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթական և զարգացման ծրագրին

Ուրախ ենք տեղեկացնել, որ ավարտվել և ամփոփվել են «Երաժշտություն հանուն ապագայի» 2023/2024թթ․ կրթական և զարգացման ծրագրի մրցույթի ունկնդրումների և հարցազրույցի փուլերը։ Ծրագրին դիմելու հայտ էր ներկայացրել ընդհանուր 50 դիմորդ Երևանից, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Տավուշի մարզերից։ Հիմնադրամը, նպատակ ունենալով էլ ավելի մեծ թվով պատանի տաղանդավոր երաժիշտների տալ հնարավորություն կրթվելու և զարգանալու,

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստակամ է օժանդակել Երևանին տարբեր խնդիրների լուծման գործում. Մաչեյ Չուրան Ավինյանին համագործակցության նոր ծրագրեր է առաջարկել

Երևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ:

«Մեր բոլորի ցանկությունն է, որ լինի խաղաղություն». Լոռու մարզպետն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին

Փետրվարի 27-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Քեվին Ստիլին, երկկողմանի համագործակցության սպա, մայոր Թելըն Ռոսսին, ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար, փոխգնդապետ Ջամալ Խանին, գրասենյակի համակարգող Անի Մելքումյան և բարեգործական ծրագրերի նախաձեռնող Լիլիա Աբրահամյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականցման

Մի միֆ է շրջում, որ իբր Հայաստանը մեծ գումարներ էր ուղարկում Արցախ՝ դրանք ՀՀ զարգացման խնդիրների վրա ծախսելու փոխարեն. Հայկ Խանումյան

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը Մի միֆ է շրջում, որ իբր Հայաստանի Հանրապետությունը մեծ գումարներ էր ուղարկում Արցախ` փոխանակ այդ գումարները ծախսեր ՀՀ զարգացման խնդիրների վրա։ Երևանը, իրոք, միջպետական վարկ էր տալիս Արցախին, որը սկսել է կիրառվել 1996 թվականից։ Թվերը տարբեր են եղել, տարեկան 8 միլիարդ դրամից մինչև 60

«Հարգալի՛ց խոսիր վարչապետի մասին». ՔՊ-ականների արձագանքը՝ Մհեր Սահակյանին

Այս իրավիճակը անհարմար դրության մեջ դրեց ՔՊ-ական Արսեն Թորոսյանին. «Ես մի քիչ անհարմար դրության մեջ եմ հայտնվում, որովհետեւ մոտավորապես էդ տիպի հարց պետք է տամ ու պարոն Սանոսյանին»: Վարչապետ Փաշինյանը տեղից ասաց. «Կարեւորը՝ կողմնորոշվել ես»:

Առաջին անգամ Անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը

 Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Այսպիսով՝ առաջին անգամ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։ Օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր

Համդի Ուլուկայան միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին

Հաջողակ ձեռներեցն աշխարհում հայտնի է իր բարեգործական աշխատանքով

Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ-ում շնորհակալություն հայտնեց Փաշինյանին՝ իր պապու եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց, որ չգիտեր՝ վարչապետը տեղյակ է, Փաշինյանը պատասխանեց. «Ձեզ թվում էր թաքուն տարել էնտեղ դրե՞լ են, հա՞»:

Միրզոյանն Անալենա Բերբոքին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները

Փետրվարի 28-ին Բեռլինում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման

Փաշինյանին է ներկայացվել Պետական պահպանության ծառայության գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պետական պահպանության ծառայություն՝ 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Վարչապետին զեկուցվել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների և բարեփոխումների ընթացքի մասին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նարեկ Մալյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց. «Այսուհետեւ որեւէ իմաստ չեմ տեսնում այս դատավարական թատրոնում իմ մասնակցության»

Նարեկ Մալյանը ցուցադրելով 329 հոդվածով դատապարտված անձանց՝ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի, իր, ակտիվիստ Սաշիկ Սուլթանյանի եւ հայտնի իշխանական ակտիվիստ Ռուստամ Ավագյանի նկարները՝ հիշեցնելով, որ վերջինս հրապարակում, իշխանական ցույցի ժամանակ՝ «կոչ էր անում կոտորել հղիներին ու չբերներին, ովքեր կհանդգնեն թթու խոսք ասել իշխանության հասցեին», ասաց, որ նրանք նույնիսկ մեկ ժամով չեն ազատազրկվել.

Արցախցի երգչուհին աջակցություն է ակնկալում՝ ոտքի կանգնելու համար

2023թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ապաստանած՝ բռնի տեղահանված արցախցիներին թեև ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվում է սոցիալական աջակցություն, այդուհանդերձ այն չի կարող հավիտենական լինել և ի վերջո անհրաժեշտ են այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան տասնյակ հազարավոր մարդկանց ստեղծել իրենց կյանքը կառուցելու և սեփական սոցիալական կարիքները հոգալու աղբյուրը: Լիլիթ Ավանեսյանն Արցախից է, երկկողմանի ծնողազուրկ, բնակվում է

Ալիև. Իսկ մե՛ր տարածքային ամբողջականությո՞ւնը։ Արդյոք այս հարցը պակա՞ս կարևոր է, քան Ուկրաինայինը

Region Monitor. «Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին։ Մենք էինք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո հանդես եկանք խաղաղ բանակցությունների նախաձեռնությամբ։ Փաստորեն, մենք մշակել ենք խաղաղ կարգավորման հինգ հիմնարար սկզբունքներ և ներկայացրել խաղաղության համաձայնագրի տեքստի նախագիծ։ Ուրեմն, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք այս ամենը պատրաստել։ Ադրբեջանի տարածքները 30 տարի գտնվել են Հայաստանի օկուպացիայի տակ։

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031