Լրահոս
Օրվա լրահոսը

«Արհավիրքը դու էիր  ու «Սերժ մերժողները». Շարմազանովը` Փաշինյանին

Փետրվար 28,2024 19:35

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ի պատասխան Փաշինյանի հերթական լկտի մանիպուլյացիայի։

Նիկոլ Փաշինյան, «վերահաս  արհավիրք»  ասելով՝նկատի ունենք քեզ ու քո հեղափոխության հովանավորներին։

Սերժ Սարգսյանն առաջադրվում   էր վարչապետ,որ «վերահաս վտանգ Նիկոլն ու հակահայկական հեղափոխությունը» չհանձնի Արցախը։

Ասում ես՝ ինձ չեն զգուշացրել վտանգների մասին։

Չե՞ս ամաչում։

Ես եմ քեզ հրապարակային 2018-ի մայիսի 1-ին ասել՝ դուք չեք կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար։

Աշոտյանն Արմենն է ասել ՝ ես չեմ ուզում դուք լինեք ՀՀ վերջին վարչապետը։

Ամբողջ ՀՀԿ ֆրակցիան էր քեզ ասում, որ երկիր կառավարելը քո խելքի բանը չէ, Նիկոլ։

Իսկ դու՞…

Ասում էիք՝ մեր հեղափոխությունը  Արցախյան շարժումից  կարեւոր է։

Սա նոր Սարդարապատ է։

Ու՞մ դեմ Սարդարապատ։Արցախ ազատագրողների՞։

Դու էիր ասում՝ ինչ պետքա, դա էլ բանակցում եմ։

Դու էիր ասում՝ բանակցությունը սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի,այլ ՝ զրոյական սեփական կետից։

Դու էիր ասում՝ Ալիեւը կառուցողական է։

Արհավիրքը դու էիր  ու «Սերժ մերժողները»։

Հեռացվելու ես, փրփուրներից կախվելդ անօգուտ է, Նիկոլ Փաշինյան»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Քաղաքագիտական աքսիոմ է, որ ցանկացած հեղափոխության առաջին մեղավորը այդ պահի իշխանությունն է։ Դուք եք բերել երկիրը մի վիճակի երբ ասում էին պոլի փեդ լինի Սերժը չլինի։ Ու եկավ պոլի փեդը, դրա համար գնա պատմության համապատասխան Նուբարաշենում նստի ու սուս մնա։ Ոչ դուք ոչ սրանք էս կարուսելը էլ չի լինելու, նոր մարդիկ են պետք։ Ձեր պասերով խաղից հոգնել ենք

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829