Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե փետրվարի 16-ին՝ ժամը 12:50-ին, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է: ՀՀ ՊՆ    

Եվրոպայի երկինքը կպաշտպանի նաև Թուրքիան. Գերմանիայի պաշտպանության նախարար

Ermenihaber. Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ եվրոպական երկրների ընդհանուր պաշտպանության համար ստեղծված «Եվրոպական երկնքի վահան նախաձեռնությանը» (ESSI) կմասնակցեն նաև Թուրքիան և Հունաստանը։ Նշելով, որ երկու երկրների մասնակցությամբ նախաձեռնությանը մասնակցող երկրների թիվը հասել է 21-ի` Պիստորիուսը հայտնել է․ «Այսքան կարճ ժամանակում մենք շատ լավ թվի ենք հասել»։ Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ում Գերմանիայի մշտական​​ ներկայացուցչությունում

Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում. հունվարին դեպքերը 41%-ով ավելացել են

2024թ. հունվարին դեպքերը 41%-ով ավելացել են՝ համեմատած 2023թ. դեկտեմբերի հետ:

Աղավնաձորի շուկայում գնումներ են արել՝ վաճառողին տալով 2 հատ կեղծ 100 դոլարանոց

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական

«Մենք խորհուրդ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ինքնակամ հեռանա, քանի որ շատ լավ պատկերացնում ենք իր հեռանկարը, թե ինչ է լինելու իր հետ»․ Արամ Սարգսյան

«Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվածն ասում է՝ Արցախն Ադրբեջան է եւ դրանով ուզում է հարցը փակել։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ խայտառակ վիճակում ենք մենք։ Սա այն է, որ ազգը չպետք է հանդուրժի»։

«Կարգավորումները նոր չեն». պարզաբանում օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ՀՀ օրենսդրության համաձայն,

Տաթեւիկ Բեժանյան․ «ՌԴ միգրացիոն ծառայության աշխատակիցները հրաժարվում են հաշվառման վերցնել կամ ժամկետը երկարացնել ՀՀ այն քաղաքացիների համար, ում անձնագրում ելքի կնիքի ժամկետն անցած է»

Չնայած, որ ՀՀ կառավարությունը բոլոր գործընկերներին եւ տարբեր երկրների ԱԳՆ-ներին տեղեկացրել է, որ այլեւս չկա պահանջ ՀՀ անձնագրում ելքի կնիք ունենալ, ՌԴ միգրացիոն տարածքային ծառայություններում մեր քաղաքացիներին հրաժարվում են հաշվառման վերցնել

8 հազար դոլար և մոտ 10 հազար դոլարի ոսկեղեն. գողությունը կազմակերպել էր հարսը

Ըստ նախնական տվյալների` 62-ամյա տանտիրուհու որդու 28-ամյա կինը հանցավոր համաձայնության էր եկել նույն փողոցի բնակիչ 25-ամյա երիտասարդի հետ և նրան փոխանցել տան բանալին

Եթե չեք կարող օգնել, գոնե մի խանգարեք. Կարեն Մալխասյան

Կրթությունը ծանր բեռ համարող կրթական ոլորտի պատասխանատուներ, հեռու մնացեք 102-ամյա ուսումնական հաստատությունից

«Անփոխարինելի մարդիկ չկան». Վահան Քերոբյան

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

ՀՀ 14 օդերևութաբանական կայաններում գրանցվել են ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների․ Արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 14-ին հանրապետության 14 օդերևութաբանական կայաններում (30%-ում) գրանցվել են օդի ջերմաստիճանի ռեկորդային արժեքներ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Փետրվարի 16-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 16-ի ցերեկը, 17-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում

«Կերած-հետ տված» պատերին հուշաքարն ասես կծկվի, ավելորդ դառնա. ֆոտոմեղադրանքներ

Երեւան քաղաքի զարգացման ծրագրերում ներառվում է քաղաքում տեղադրվելիք հուշարձանների, հուշաքանդակների համար մրցույթների հայտարարումը, արտաքին ձեւավորումն ու գովազդային վահանակների տեղադրման կարգը: Պարբերաբար «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ են կատարվում, շենք-շինությունների պատերին համայնքային մարմինների որոշմամբ, որոշակի ժամկետներով տեղադրվում են թույլատրելի ցուցավահանակներ, հուշաքանդակներ: Հուշաքանդակների տեղադրումը հաճախ համընկնում է անվանի մարդկանց փողոցների անվանակոչման հետ, երբ փողոցն է անվանակոչվում, միաժամանակ այդ

Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

«Նոր նախարար նշանակե՞լ են»,–լրագրողներին հարցրեց դատարան եկած Վահան Քերոբյանը։փաստաթղթերը

«Շատ անարդար վերաբերմունք է մեր միգրանտների նկատմամբ»․ ՌԴ-ում աշխատած ՀՀ քաղաքացիներին ՀՀ ՊԵԿ-ը պարտավորեցնում է հարկեր եւ տույժեր վճարել

Ռուսաստանի Դաշնություն մեկնած աշխատանքային միգրանտ ՀՀ քաղաքացիները Հայաստանի պետեկամուտների կոմիտեից նամակներ են ստանում, որ նրանք հարկային պարտավորություններ ունեն, այս միգրանտներն օրինական են աշխատել, նրանց համար ՌԴ-ում եկամտային հարկ է վճարվել, սակայն քանի որ ՌԴ-ում 183 օրից պակաս են մնացել, ՀՀ-ում էլ պետք է հարկ վճարեն

Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում իրենց վարած քաղաքականության իրական հետևանքները. Արշակ Կարապետյան

«Մի կողմից Արևմտյան գործոններով հրապուրվելը, մյուս կողմից տատանումները՝ արդյոք պետք է լքել ՀԱՊԿ-ը, թե՝ ոչ, կարող են հանգեցնել Հայաստանի ինքնուրույնության կորստի»

Քաղաքապետարանը չի գտել հակափաստարկներ մեր փաստարկների դեմ

Բաց նամակ Ավագանու անդամներին Այս օրերին Երեւանի քաղաքապետարանում քննարկվում է տրանսպորտում միասնական էլեկտրոնային տոմսի համակարգ ներդնելու հարցը: Նախագծի հետեւում կանգնած է համաշխարհային անդրկուլիսը, որը գրավել է իշխանությունը Արեւմուտքում եւ մի շարք այլ երկրներում: Այս նախագծի շրջանակում իշխանությունները նախատեսում են էականորեն թանկացնել ուղեվարձը, մեծացնել տոմսի գինը: Դրանից շահելու են այս համակարգի տերերը (որոնք նույնպես այս նախագծի

Ամենաէական գործոնը հիմա ժամանակն է, որ պետք է գերռացիոնալ օգտագործել. Արամ Սարգսյան

Ադրբեջանը ՌԴ դրդմամբ փորձում է շփման գծում դիրքային մարտերով նախ ապակայունացնել իրավիճակը Հայաստանում, երկրորդ՝ վարկաբեկել եվրադիտորդների առաքելությունը տարածաշրջանում ու պարտադրել Հայաստանին գնալ առավելագույն զիջումների՝ ներառյալ միջանցքի մասով։

Գեղամ Ստեփանյան. «Ձեր առջև խոսում եմ ոչ միայն որպես իմ ժողովրդի մարդու իրավունքների պաշտպան, այլ որպես ցեղասպանությունը վերապրած և վկա»

Ստեփանյանը հորդորեց համախմբվել և ծառայել որպես «վահան, որը պաշտպանում է խոցելիներին, ձայն, որը խոսում է լռածների համար և լույս, որը թափանցում է մշակութային ջնջման խավարը: Միայն այդ դեպքում կարող ենք ապահովել, որ Արցախի հոգին, նրա հինավուրց ու քրիստոնեական սուրբ ժառանգությունը հավերժ չկորչի»

Վարպետության դասերից բացի, նաեւ բեմադրություն կիրականացնի

Հարցազրույց բուլղարացի ճանաչված բաս, ռեժիսոր Օրլին Անաստասովի հետ Այս օրերին Երեւանի օպերային թատրոնում վարպետության դասեր է անցկացնում Օրլին Անաստասովը։ Իրականում վարպետության դասերը անփոխարինելի եւ գրեթե միակ միջոցն են երիտասարդ երգիչների համար կարճ ժամանակահատվածում համաքայլ ընթանալու համաշխարհային խիստ արագընթաց փոփոխություններին։ Ընդ որում, արագության եւ ճկունության առումով ոչ մի այլ տիպի կրթական մեթոդ ավելի արդյունավետ չէ, քան

Սա ոչ թե արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիա» է, այլ տոտալ ձախողում, սնանկություն, փլուզում. Արմեն Աշոտյան

Նիկոլի ջանքերով Հայաստանն ընկել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ. հակառուսականությունը բերում է ռուսաստանակախյալության:

Ադրբեջանի ո՞ր գործողությունները ոչ ոք չի կարող կանգնեցնել, եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի. հայտարարություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն Ալիևի երդմնակալության ժամանակ արված ելույթի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. ▪️«Ադրբեջանի նախագահի՝ երդմնակալությանը հաջորդած ելույթը պարզ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանում ծայրահեղ ռասիզմն ու ազգայնականությունը հասել են իրենց կարելիության գագաթնակետին։ Որպես քաղաքական գործիչ՝ Իլհամ Ալիևն իրեն թույլ է տալիս հայ ազգի ներկայացուցիչներին անվանել «սատանաներ», «թշնամիներ», այն ազգին, որին բոլորովին

Ադրբեջանը հիմա փորձում է դիրքավորվել որպես իսլամական արժեքների պաշտպան, նեոգաղութատրիության, ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ. Տաթևիկ Հայրապետյան

Ես հստակ տեսնում եմ, թե ինչպես կարելի է դիվանագիտական, քաղաքական ու քարոզչական ուղիներով կերտել Ադրբեջանի ագրեսիվ ու բռնապետական իմիջ միջազգային հանրույթում՝ հատկապես այն իրավիճակում, երբ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Ռուսաստանի հետ։

Լևոն Հայրյան. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում քննարկեցինք արցախցիների բնակարանային հարցերը լուծելու ուղղությամբ կառավարության խիստ նախնական առաջարկները

Իմ տպավորությամբ, եթե մեր հասարակությունը իր վճռական խոսքը չասի, այս կառավարությունից լավ որոշում չի սպասվում։

Իշխանություն-ընդդիմություն` միմյանց արժեն

Բոլորը խոսում են այն մասին, որ «բավական է խոսել» Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակի հետեւանքով ունեցանք 4 զոհ, մեկ վիրավոր: Իշխանության ներկայացուցիչները, կարծես, որոշել են մեծ բարեբախտություն ներկայացնել փաստը, որ զոհերը ԵԿՄ անդամներ էին, ոչ թե ժամկետային զինծառայողներ։ Իրականում մենք հասել ենք մի կետի, երբ արդեն անիմաստ է վերլուծություններ անելը` ինչո՞ւ այդպես

Երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ. Վահե Հովհաննիսյան

Առաջին մասն՝ այստեղ Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 2 Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ երկրում կա փոփոխությունների մեծ պահանջ։ Բայց այսօր հասարակությանն առաջարկվում է «փոփոխությունների» հետևյալ բանաձևը. Նիկոլ՝ նոր աղետով, կամ՝ հնի ռեստավրացիա (գոնե այդպիսին է հասարակության ընկալումը)։ Այդ պատճառով էլ մարդիկ փակվել են իրենց տներում։ Նստել ու սպասել Նիկոլի գնալուն

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Մարիո Դիազ-Բալարտը անդրադարձել են Հայաստանի ներկա մարտահրավերներին

Ս.թ. փետրվարի 15-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Մարիո Դիազ-Բալարտի հետ (հանրապետական, Ֆլորիդա)։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների առաջնահերություններին, ՀՀ համար ներկայում առկա մարտահրավերներին։ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն      

ՄԻՊ ներկայացուցիչները զրուցել են «Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ իրականացնող անձանց հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։ Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2024 թվականի փետրվարի 14-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին

«Պետք է կոնկրետ աջակցություն ցուցաբերենք Հայաստանի անվտանգությանը և տրամադրենք պաշտպանական սպառազինություն»․ Ֆրենք Փալոն

«Ամերիկայի ձայն».  «Ամերիկայի ձայնը» զրուցել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ՝ Հայաստանի պաշտպանության ակտի, հայ-ամերիկյան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին հատկացվող ամերիկյան հավելյալ օգնության, Հայաստանին ռազմական տեխնիկայի տրամադրման և Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության մասին։ Ստելլա Գրիգորյան

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031