Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Հայրյան. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում քննարկեցինք արցախցիների բնակարանային հարցերը լուծելու ուղղությամբ կառավարության խիստ նախնական առաջարկները

Փետրվար 16,2024 12:06

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ հրավիրվել էինք ՀՀ կառավարություն։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում քննարկեցինք արցախցիների բնակարանային հարցերը լուծելու ուղղությամբ կառավարության խիստ նախնական առաջարկները, որոնք, ըստ իմ գնահատման, խիստ անբավարար էին ներկա պայմաններում հարցեր լուծելու։

Որոշվեց, մեր կողմից արված դիտողություններն էլ հաշվի առնելուց հետո, կազմվի նախնական ծրագիր, որը նորից հասարակության հետ քննարկելուց հետո կայացվի վերջնական ծրագիր։

Իմ տպավորությամբ, եթե մեր հասարակությունը իր վճռական խոսքը չասի, այս կառավարությունից լավ որոշում չի սպասվում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829