Օրվա լրահոսը

Փաշինյանը վրացերենով շնորհավորել է Կոբախիձեին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ

Նիկոլ Փաշինյանը վրացերենով շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Մենք հույս ունենք ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,- նշել է ՀՀ վարչապետը։

«Իշխանություններն ամեն ինչ անում են՝ իրենց անգործությունը, Թուրքիայի ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կոծկելու համար՝ դառնալով նրանց փաստաբանը»․ Սեյրան Օհանյան

Նա հավելեց, որ միանշանակ կարող է ասել՝ նա, ով ծաղրում է կամ կասկածի տակ է դնում հայոց պատմությունը, ազգային վեհ երազանքներն ու հաղթանակները, գուցե գենետիկորեն, բայց մենթալ հարթության մեջ չի կարող լինել հայ։

Երևանում տրանսպորտի թանկացման հարցի քննարկումը հետաձգվում է

Քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ է դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում

«Ենթադրենք՝ ամսվա մեջ մի 5 անգամ գյուղից գալիս է իր ուսանող երեխային տեսնելու, ինչքա՞ն է վճարելու, տուրիստի գի՞ն». «Հրապարակ»

Այդ մարդուն նաեւ պետք է բացատրել, թե իր վճարածով ինչ հարմարություն է ստեղծվում․ գործի գնալիս 10 րոպե շո՞ւտ է հասնում, կանգառում քի՞չ է կանգնում, նստա՞ծ է գնում եւ կանգնած չի գնում։

ԿԽՄԿ. Ադրբեջանում կալանավորված հայերի ու նրանց հարազատների միջև 660 շփում է եղել 2023թ.-ին

2023-ին հայ-ադրբեջանական հակամարտության սրման հետևանքով Ադրբեջանում կալանավորված հայերի և նրանց հարազատների միջև փոխանակվել են 660 բանավոր, տեսաձայնային, գրավոր հաղորդագրություններ ու հեռախոսազանգեր, տեղեկացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։ «Պարբերաբար այցելում ենք կալանավորված անձանց և օգնում նրանց կապ պահպանել ընտանիքների հետ», – նշված է ԿԽՄԿ-ի X-ի էջում։

Ինչո՞ւ եք «կպել» «Հայոց պատմություն» առարկայից: Կարող եք հերթով փոխել աշխարհագրության, հայոց լեզվի, մայրենիի, ռուսաց լեզվի, անգլերենի դասագրքերը` առարկաների անունները. «Հրապարակ»

Նույն՝ պատմության դասագրքերը հեղեղված են անիմաստ, անօգուտ թվերով, փաստերով եւ անուններով, որոնք երեխայի ուղեղն ունակ չէ ընկալելու:

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է բողոքարկել իրեն առաջադրված մեղադրանքը. դատարանն այնպիսի պահանջ է ներկայացրել, որ կատարելն անհնար է. «Ժողովուրդ»

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար: ArmLur.am-ը գրել էր, որ դեռ երեկ Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե: Բանն այն է, որ դեռ 2021թ.-ի փետրվարի 8-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ

«Քաղաքացիական պետությունն ընդդեմ ազգային պետության» օրակարգը, որը վերջերս տարածվում է վարչապետ Փաշինյանի և մի խումբ համախոհների կողմից, խիստ վտանգավոր օրակարգ է. Արտակ Բեգլարյան

Արցախի պետական նախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը «Քաղաքացիական պետությունն ընդդեմ ազգային պետության» օրակարգը, որը վերջերս տարածվում է վարչապետ Փաշինյանի և մի խումբ համախոհների կողմից, խիստ վտանգավոր օրակարգ է, որովհետև՝ 1.Արհեստականորեն հակադրության մեջ է դնում ազգային շահն ու պետական շահը, այնինչ իրականում դրանք փոխլրացնող են, իսկ պետությունն ազգի առանցքն ու միջնաբերդն է. 2.Խուսափում է

Արման Թաթոյանը բանախոսել է Փի Ար դպրոցում

Քննարկման թեմաները բազմազան էին՝ Հանրային կերպարի բարեվարքություն, ԶԼՄ-ների հետ հարաբերվելու կարողություն, հասարակության հետ հետադարձ կապի առկայություն, աշխատակիցների հետ անկեղծ և կառուցողական փոխհարաբերություններ։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է լիաքարշ ավտոմեքենաների համար

«Հեղափոխական իդեալներն» ու իրականությունը

Ավելի քան 100 տարի առաջ՝ 1911 թվականին, գերմանական ծագում ունեցող իտալացի ընկերաբան Ռոբերտ Միխելսը նկատել էր. «Բոլոր հեղափոխական կուսակցությունները զարգանում են մի ուղղությամբ, որը ճիշտ հակառակն է իրենց ազատարար առաքելությանը»: Սա, ըստ էության, այն վիճակն է, որը Հայաստանում վերջին 5 տարվա ընթացքում բազմիցս ներկայացվել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայից» մեջբերումներով: Այլ հարց է, թե ինչու է

Պետք չէ թերագնահատել սննդակարգի դերը քաղցկեղի կանխարգելման հարցում

Հարվարդի Տ․ Չ․ Չանի անվան հանրային առողջապահության դպրոցի կողմից իրականացված հետազոտության տվյալներով, ԱՄՆ-ում քաղցկեղի 18 մլն դեպքերի  25%-ը կարելի է կանխարգելել՝ բարելավելով սննդակարգը։  ԱՄՆ քաղցկեղի միության տվյալներով, ավելորդ քաշն ու ճարպակալումը մեծացնում են քաղցկեղի մի քանի տեսակների (այդ թվում կրծքագեղձի, լյարդի ու հաստ աղիքի) զարգացման վտանգը։   Հարվարդի փորձագետների կարծիքով, առողջ սննդակարգը կարող է հակաքաղցկեղային ազդեցություն

Հերոսության նիկոլական հիերարխիայում Սամվել Լիմինդրովիչն ավելի բարձր է կանգնած, քան բացառապես ՀՀ Ազգային հերոսներից կազմված մի ամբողջ գումարտակ․ «ՉԻ»

Մինչդեռ ընդամենը մի 7-8 տարի առաջ նույն Նիկոլը խոսում էր «լֆիկական օսվենցիմի» մասին ու գոռգոռում «ո՛չ դոդացմանը»։ Փաստորեն ամենամեծ հերոսների ու հերոսացման դեմ էր պայքարում։

Դաստիարակեք անպարտելի հոգի և անհաղթ կամք

Թող ձեր թանգարանը ոչ միայն փնովի թուրք իշխանություններին, այլ նաև ասի, որ մենք ենք մեղավոր և հետո նոր մյուսները: «Հարձակվում է նա, ով իր դեմ թուլություն է տեսնում»: «Հաղթում է ուժեղը, և ոչ թե արդարը: Վա՜յ թույլերին»: «Այն ազգը, որը իրեն անհրաժեշտ ուժը իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր կործանումն է նախապատրաստում»:

Նիկոլ Փաշինյանը կուսակիցներին ներկայացրել է ՔՊ զարգացման ռազմավարությունը

Փետրվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել Կուսակցության զարգացման ռազմավարությունը և պատասխանել նրանց հարցերին։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց երեսփոխան Յակոբ Բագրատունին եւ Իշխան Սաղաթէլեանը

Այսօր՝ Հինգշաբթի, 8 Փետրուար 2024-ին երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր գրասենեակին մէջ ընդունեց Լիբանանի Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։ Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցան Հայաստանի ներքին կացութեան առնչուած խնդիրներ ու մտահոգութիւններ եւ շեշտուեցաւ երկրին ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը պահպանելու հրամայականը։ Անդրադարձ կատարուեցաւ նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութեան

Փորձել են այրել Դանիել Իոաննիսյանի ավտոմեքենան

Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադա Ղազարյանը հայտնում է. «Դանիել Իոաննիսյանի ավտոն են փորձել վառել հենց տան դիմաց։ Եթե սա 90-ականները լիներ, տո լավ, 2000-ականները լիներ կընդունենք, որ դե հիմա ձևը ըտենց ա, ըտենց են պատժում իրենց ոչ ցանկալի մարդկանց։ Բայց վերջին 10-15 տարում էս մեթոդով հարցեր չէին լուծում։ Էլ իմաստ չունի ինչ որ մեկի վրա

Աշոտ Փաշինյանը ԱՁ է բացել. Այն ազատված է հարկերից. Factor.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը սկսել է անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Factor.am-ն իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացավ, որ Աշոտ Փաշինյանը 2024 թվականի հունվարի 11-ին ԱՁ է հիմնել։ Փաստաթղթերի ուսումնասիրություններից պարզեցինք, որ վարչապետի որդին զբաղվելու է ստեղծագործական գործունեությամբ։ Նշենք, որ նա 2023 թվականին կազմակերպել էր իր հեղինակած նկարների ցուցադրությունը։ ՊԵԿ տվյալների բազայի համաձայն՝ Աշոտ Փաշինյանն

«Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցվել Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը

Փետրվարի 8-ին «Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալ» ազգային ռազմաբժշկական կենտրոնին փոխանցվեց Ուկրաինայի հայերի միության շտաբի հերթական մարդասիրական օգնությունը, որը տրամադրել էր ՀՀ կառավարությունը։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք և այլ դեղամիջոցներ։ Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Համիկ Սայադյանը,

Աբովյանի կամրջի տակ ավտոմեքենա է այրվել

Փետրվարի 8-ին, ժամը 20։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի կամրջի տակ այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:02-ին: Այրվել է «Mercedes-Benz»

2027-ի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Րոպեներ առաջ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում կայացրեց 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Հայաստանի մայրաքաղաքում սպասվում է ավելի քան հիսուն պատվիրակություն, շուրջ չորս հազար մասնակից: Բոլորիս ուժ այս աննախադեպ ծավալի մրցումը մեր երկրում պատվով ընդունելու համար»:

ՀՀ անդամակցությունը ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում

Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ. ՀՀ անդամակցությունը ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում, կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար։

Վաղարշակ Հարությունյանն ու Միխայիլ Գալուզինը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաների շուրջ

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեության իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից իրենց ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարելու թույլտվության հետ կապված հարցեր։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում

Երևանում մթնոլորտային օդի որակը` փետրվարի 1-7 (2024թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ փետրվարի 1-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 3-ին, 5-8-ը, Նոր Նորքում՝ փետրվարի 1-5-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիրում՝ փետրվարի 3-ին։   «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»

«Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը». Միշելը շնորհավորել է Ալիևին

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում հինգերորդ անգամ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով «լավագույնը»։ Միշելը X-ում հրապարակած գրառմամբ տեղեկացնում է, որ զրուցել է Ալիևի հետ, քննարկել նաև հայ-ադրբեջանական կարգավորումը։ Այնուհետև նա գրել է. «Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը»։

Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասերում

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամիավորման զորամասերում։ Նախարար Պապիկյանը զորամիավորման հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանի ուղեկցությամբ շրջել է զորամասերում, ծանոթացել ստորաբաժանումների կենցաղ-կացարանային պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, օրվա կարգացուցակով սահմանված դասընթացների և պարապմունքների անցկացմանը, հանդիպել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն իրականացնող զինվորներին,

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը` հունվարի 24-31-ը

Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը` հունվարի 24-31-ը (2024թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Գյումրիում՝ հունվարի 28-ին և 31-ին, Արարատում՝ չի գերազանցել, Հրազդանում՝ չի գերազանցել, Վանաձորում՝ հունվարի 28-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031