Լրահոս
Հավերժ 36 տարեկան
Օրվա լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց երեսփոխան Յակոբ Բագրատունին եւ Իշխան Սաղաթէլեանը

Փետրվար 08,2024 23:30 Share

Այսօր՝ Հինգշաբթի, 8 Փետրուար 2024-ին երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր գրասենեակին մէջ ընդունեց Լիբանանի Հայկական Երեսփոխանական Պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթէլեանը։

Հանդիպման ընթացքին առաւելաբար քննարկուեցան Հայաստանի ներքին կացութեան առնչուած խնդիրներ ու մտահոգութիւններ եւ շեշտուեցաւ երկրին ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը պահպանելու հրամայականը։ Անդրադարձ կատարուեցաւ նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութեան առաւել ծաւալման կարելիութիւններուն, յատկապէս մեր ազգին ու Հայրենիքին ժամանակակից պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել