Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են այրել Դանիել Իոաննիսյանի ավտոմեքենան

Փետրվար 08,2024 23:20

Փաստերի ստուգման հարթակի լրագրող Սևադա Ղազարյանը հայտնում է.

«Դանիել Իոաննիսյանի ավտոն են փորձել վառել հենց տան դիմաց։

Եթե սա 90-ականները լիներ, տո լավ, 2000-ականները լիներ կընդունենք, որ դե հիմա ձևը ըտենց ա, ըտենց են պատժում իրենց ոչ ցանկալի մարդկանց։ Բայց վերջին 10-15 տարում էս մեթոդով հարցեր չէին լուծում։

Էլ իմաստ չունի ինչ որ մեկի վրա հույս դնել, իշխանություն, ոստիկանություն, ֆլան, ֆստան։ Երբ մարդուն ու իր ընտանիքին սենց են փորձում վնասել, ուրեմն պատասխանն էլ կլինի համարժեք։

Դանիելին 15 տարի գիտեմ, 15 հազար անգամ հետը կռվել եմ, մի էդքան էլ իրա դեմ եմ կռվել, բայց իր, ընտանիքի, Քրիստի դեմ սենց բան անողը, թեկուզ չհաջողված, պատժվելու ա, ու հաստատ ոչ Աստծո կողմից։ Կգտնենք»:

Այս թեմայով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․ «Այո, ինչ-որ մեկը փորձել է տանս առջև կանգնած մեքենաս հրկիզել (վառելիքը լցրել է թափարգելի` բամպեռի վրա ու այրել: Մեքենաս ԿԱՍԿՈ ապահովագրություն ունի, այրվել է միայն թափարգելը, գույքային վնասը ինձ չի անհանգստացնում: Տանս առջև մեքենաս հրկիզելու փորձ անողների բախտը կբերի, եթե առաջինն իրենց Ոստիկանությունը գտնի»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829