Լրահոս
Օրվա լրահոսը

Հերոսության նիկոլական հիերարխիայում Սամվել Լիմինդրովիչն ավելի բարձր է կանգնած, քան բացառապես ՀՀ Ազգային հերոսներից կազմված մի ամբողջ գումարտակ․ «ՉԻ»

Փետրվար 09,2024 09:00

«Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, թե առանց հարկ վճարող քաղաքացու չի լինի ոչ բանակ, ոչ Ազգային հերոս, ոչ հերոսի մեդալ․․․

Գործնականում սա նշանակում է, որ Հայաստանի ամենամեծ հերոսների տասնյակում են, օրինակ, քաղաքացի Սամվել Լիմինդրի Ալեքսանյանը (շարքային հարկատուներին առավելապես հայտնի է «Լֆիկ» մականունով), քաղաքացի Խաչատուր Ալբերտի Սուքիասյանը (առավելապես հայտնի է «Գռզո» մականունով), և այլն։

Ավելին՝ հերոսության նիկոլական հիերարխիայում Սամվել Լիմինդրովիչն ավելի բարձր է կանգնած, քան բացառապես ՀՀ Ազգային հերոսներից կազմված մի ամբողջ գումարտակ։ Ու գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև չկա մեդալ՝ չկա հերոս, իսկ մեդալի ձուլման փողը Սամվել Լիմինդրովիչն է տալիս։

Հեյ գիտի ժամանակներ․․․ Մինչդեռ ընդամենը մի 7-8 տարի առաջ նույն Նիկոլը խոսում էր «լֆիկական օսվենցիմի» մասին ու գոռգոռում «ո՛չ դոդացմանը»։ Փաստորեն ամենամեծ հերոսների ու հերոսացման դեմ էր պայքարում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»–ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829