Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջրաշխարհի» պահեստային տարածքում հրդեհը մարվել է

Փետրվար 09,2024 10:47

Հրդեհ Մյասնիկյան պողոտայում․ տուժածներ չկան

Փետրվարի 9-ին, ժամը 02։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող սպորտային համալիրի տարածքում փայտե կառուցատարրեր են այրվում։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։54-ին, մարվել՝ 04։43-ին։ Այրվել են պահեստային հատվածի փայտե տանիքը (մոտ 100 քմ) և պլաստմասե դետալներ։

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829