Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 7-ին՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 13.8°C

«Երվանդ Քոչարն ասում էր՝ Պիկասոն վախենում էր ժամանակից, իսկ իմ հույսը ժամանակի վրա է». Կարինե Քոչար

2024թ լրանում է նկարիչ, արձանագործ եւ նորարար Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը

Բաքվի որոշ ընտրատեղամասերում լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել նախագահական ընտրությունների ընթացքը

Բաքվի որոշ ընտրատեղամասերում լրագրողներին թույլ չեն տալիս լուսաբանել նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքը։ Մայրաքաղաքի շրջաններից մեկում ընդդիմադիր «Turan»-ի թղթակցին թույլ չեն տվել մուտք գործել 8-րդ, 13-րդ, 12-րդ և 29-րդ ընտրատեղամասեր։ Ադրբեջանի ԿԸՀ-ն «Turan»-ին հայտնել է, որ լրատվամիջոցների ռեգիստրում գրանցումը պարտադիր չէ, որպեսզի լրագրողները հետևեն ընտրությունների ընթացքին։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ

«Սա մաքուր քաղաքական որոշում է․ ընդդիմության միասնական թեկնածուն կարող եմ ես լինել»․ Հայկ Մարության

Ըստ Հայկ Մարությանի՝ իրեն հանելու երկրորդ պատճառը նա է, որ սրանով ուզում են մնացած ընդդիմությանը վախեցնել, որ եթե չգաք, քվորումը չապահովեք, մեր առաջարկած որոշումները չընդունեք, մենք ձեզ այսպես հերթով հանելու ենք։

 Վարդաշենում ուսումնական հաստատությանում հրդեհը մարվել է

Փետրվարի 7-ին, ժամը 08։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 6-րդ փողոցում գտնվող ուսումնական հաստատությունում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության դասասենյակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:11-ին, մարվել՝ 09:18-ին:

«Անկախության հռչակագիրը իրավաբանորեն անփոփոխելի փաստաթուղթ է». Արթուր Ղամբարյան

Հայ սահմանադրագետներ Գագիկ Հարությունյանը եւ Արթուր Ղամբարյանը տարիներ առաջ նշել են Անկախության հռչակագրի եւ Սահմանադրության ինքնավարության, Անկախության հռչակագրի անփոփոխելիության մասին։ Այսպես, Գ. Հարությունյանի խորաթափանց մոտեցմամբ՝ Անկախության հռչակագիրը «հայկական սահմանադրականության անբաժանելի մասն է»։ Նկատենք, որ նա չի նշում՝ Հռչակագիրը Սահմանադրության կառուցվածքային մասն է, այլ նշում է, որ Անկախության հռչակագիրը սահմանադրականության անբաժանելի մասն է, իսկ «Սահմանադրությունը» եւ

«Ինտուիտիվ բառը կհանեի, բայց պնդում եմ՝ չեմ չարաշահել իմ լիազորություններն ու պաշտոնը». Գարեգին Խումարյան

Ունեմ շատ հզոր եւ մրցունակ հայեցակարգ, որով կներկայանամ հերթական ընտրությունները հաղթելու համար

Գրիգորի Կարասին. Ադրբեջանի ընտրությունները կարող են մոդել դառնալ ՌԴ-ում նախագահական ընտրությունների համար

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նշել է, որ Ադրբեջանի այսօրվա ընտրությունները կարող են մոդել դառնալ Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների համար. «Ռուսաստանը նույնպես պատրաստվում է մարտի ընտրություններին, և մենք (դիտորդները) Բաքվից որոշակի փորձ կբերենք մեզ»։ Region Monitor

Իզաբելլա Աբգարյան․ ««Քաղաքացիական պայմանագիր»-ը անպատասխանատու քաղաքական ուժ է։ Մի՛ ընդունեք հակաժողովրդավարական որոշումներ, վաղը դուք եք ընդդիմություն լինելու»

Մի՛ արեք նման բաներ, մի՛ ընդունեք հակաժողովրդավարական որոշումներ, վաղը դուք եք ընդդիմություն լինելու, ճիշտ այդպես նախկինները չէին հավատում, որ մի օր էլ իրենք են լինելու ընդդիմություն, մի՛ արեք բան, որը վաղը ձեր դեմ են օգտագործելու, մի՛ թշնամացրեք ․․․արդեն թշնամացրեք «Ազգային առաջընթաց» խմբակցությունը», որովհետեւ դուք չունեք լեգիտիմության այն տոկոսը, որը ձեզ թույլ կտա հանգիստ կառավարել։ Ձեր հույսը քաղաքական ճնշումներն են 3-րդ խմբակցության վրա կամ էլ, ինչպես ժողովուրդն է խոսում՝ ինչ-ինչ կոռուպցիոն մեթոդներով ձայները գողանալը։

Հրդեհ է բռնկվել թիվ 9 արհեստագործական ուսումնարանի քիմիայի դասարանում. աշակերտները տարհանվել են. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաշեն 6-րդ փողոցում գտնվող «Երևանի համար 9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ուսումնական հաստատության 3-րդ հարկի քիմիայի կաբինետում: Վերջիններս

Արցախահայությունը կվերադառնա՞, կա՞ Արցախ վերադարձի ճանապարհ- 2

Սկիզբը՝ այստեղ: Արեւմտահայերի շրջանում անցկացրած հարցումները շարունակվում են: Հարցման հիմնական թեման արցախցիների վերադարձն է Արցախ, արդյոք, դա հնարավո՞ր է, ինչպե՞ս: Գէորգ Եազըճեան, հայ գիտնական եւ գործիչ. Արցախցի հայոց ընդամէնը մէկ մասը՝ հազիւ 50 տոկոսը կը վերադառնայ հոն, եթէ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐ հոն գտնուին ու երաշխաւորեն անոնց անվտանգութիւնը եւ ԲԱՑԱՌՈՒԻ ատրպէյճանական զինուժի առկայութիւնը Արցախի մէջ: Այս երկու

«Ի՞նչ է նշանակում՝ սովոր եք իրար բաներ ասել, եւ հետեւանք չլինի, այսինքն՝ պիտի ծեծե՞նք իրար, ռազբորկա՞ անենք»․ Ալեն Սիմոնյանը՝ ՔՊ թեկնածուին

Ագնեսա Խամոյանը հարցրեց Կարեն Թումանյանին․ «Ո՞նց է ստացվում, որ դուք 2012 թվականին ամուսնացել եք, բայց 1994 թվականին երկու եւ ավելի երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված՝ ազատվել եք զինծառայությունից»։

Միքայել Զոլյան. Ես նիկոլական եմ, բայց…

ԲԱՅՑ, ինձ համար անընդունելի են շատ բաներ, որոնք այսօր տեղի են ունենում, մասնավորապես սոցիալ-տնտեսական նեոլիբերալ քաղաքականությունը, շարունակվող հանքահենությունը, մշակութային ժառանգության ոչնչացումը, իրավապահների կողմից մարդու իրավունքների խախտումները և այլն

«Հանրային ձայնը»՝ մանդատից զրկվող ավագանու անդամների մասին․ «Նարինե Հայրապետյանը ոչ հայկական կին էր։ Բոյկոտում են այն ուժերը, որոնք սպառել են իրենց»

Երեւանի ավագանու նիստում «Հանրային ձայն»-ից Վահան Ավագյանը պարզաբանեց իրենց խմբակցության դիրքորոշումը, թե ինչու եւ ինչպես են քվեարկելու ավագանու հինգ անդամներին մանդատից զրկելու որոշումը ներկայացնելիս

«Կոբախիձեի անունն, ի տարբերություն Ղարիբաշվիլիի, կապված չէ աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի հետ, ինչն ընտրական տեսանկյունից ավելի շահեկան է դարձնում Կոբախիձեի դերը»

Հունվարի 29-ին Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ հրաժարական է տալիս Վրաստանի վարչապետի պաշտոնից և ստանձնելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը, իսկ նրան փոխարինելու է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Վերլուծաբանները, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները այս որոշման հետևում տեսնում են Բիձինա Իվանիշվիլիի ազդեցիկ ձեռքը։ Թվում է, թե Ղարիբաշվիլիի գործողություններում ինչ-որ բան նյարդայնացրել է

Մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի փափագը կատարվել է

Աշխարհի ցանկացած երկրի մայրաքաղաքում եւ մեծ քաղաքներում  սիմֆոնիկ նվագախմբի առկայությունը կամա թե ակամա, գիտակցական թե զգացական մակարդակներում միանգամից խոսում է այն մասին, որ այդ երկիրը համաքայլ է համաշխարհային մշակույթին եւ անկասկած կարող է դասվել զարգացած երկրների թվին։ Օրինակ՝ Գերմանիայում գործում է շուրջ 130 սիմֆոնիկ նվագախումբ, որոնք ունեն տարբեր պատկանելություն՝ քաղաքային, ֆիլհարմոնիկ, ռադիո-հեռուստատեսության, պետական եւ այլն։

Հայկ Մարությանին զրկեցին մանդատից 34 կողմ, դեմ 0 ձայներով

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանն ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելը համարում է քաղաքական ճնշում, այն անդամներին են զրկում մանդատից, որոնք պահանջել են ՔՊ-ի հրաժարականը

Ինքնակամ Աուշվից կամ ներքին առողջացում. Վահե Հովհաննիսյան

Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում Ադրբեջան. Ալիևը վերջերս հրապարակային խոսքով դիմել է իր երկրում հանրային տրամադրություններ ձևավորող էլիտաներին՝ գիտնականներ, սոցիոլոգներ, գրողներ՝ առաջարկելով մշակել գաղափարներ՝ նոր ազգային իդեաների ձևավորման համար։ Ալիևը համարում է, որ Ադրբեջանի համար սկսվում է սկզբունքային-պատմական նոր փուլ, որը պահանջում է նոր ազգային գաղափարներ, նոր տեսլականներ։ Վրաստան. Վարչապետի նոր թեկնածու Ի. Կոբախիձեի ծրագիրը, որը

«Դուք ինքներդ չգիտեք, թե ձեր ֆրակցիայում ով ինչ սեռական կողմնորոշում ունի․ մենք չգիտենք»․ ՔՊ-ական պատգամավոր

«Պետք չէ այստեղից լեգիտիմացնել բռնությունը եւ մեսիջ հղել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին կարելի է ցխել»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։

«Ադրբեջանը ձեռնոց է նետում համաշխարհային իրավարարությանը». «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Բաքվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակի ձերբակալմանը. «Ադրբեջանի այս քայլը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ ադրբեջանական վարչակարգը խորապես արհամարհում է եվրոպական ինչպես մարդասիրական, այնպես էլ իրավական արժեհամակարգը։ Իր ներքին և արտաքին քաղաքականության հակահումանիստական տրամաբանությունն ու գաղափարախոսությունը վերանայելու, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացրած էթնիկ զտման փաստը հրապարակավ ընդունելու և հետևանքների վերացման

«Գյուղը չհամարձակվեք վերածել խուժանանոցի». Գետքի բնակիչները փակել էին ճանապարհը

«Ձեր նշանակած մարդուն ինչո՞ւ եք պաշտոնազրկում, երբ նա 7 ամիս է` ինչ աշխատում է, հասցրել է բավական մեծ գործեր անել, գյուղը լուսավորել, աղբարկղեր տեղադրել։ Ինչո՞ւ մեր կարծիքը չեք հարցնում, սա էր մեր երազած Հայաստա՞նը, որ մի գրչի հարվածով ազատեք այն մարդուն, որին գյուղի 99 տոկոսը կողմ է։ Կոկորդներիս է հասել, հերիք եղավ, բոլ եղավ»,–ասում էին գյուղացիները։

Ինչու Ալիևը որոշեց վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնել, ինչ ազդեցություն այն կթողնի Երևանի հետ բանակցությունների վրա. քննարկում են վերլուծաբանները

«Ամերիկայի ձայն». Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման ամենից հավանական պատճառը երկրի նախագահ Ալիևի աննախադեպ լեգիտիմության ամրապնդումն է, որի հիմքում նրա «հաղթանակներն են»՝ պնդում է բրիտանական «Chatham House»-ի վերլուծաբան Լորենս Բրոյերսը՝ վերլուծական հաստատության կայքէջում լույս տեսած իր հրապարակմամբ: Նա ընդգծում է՝ «կասկածից վեր է, որ նախագահ Ալիևը երբևէ վայելել է այսչափ ժողովրդականություն»: Ինքը՝ նախագահ Ալիևը, վաղաժամ ընտրությունների

Ի՞նչն է հունից հանում Ալիեւին

Թուրքիային, Ադրբեջանին ու Ռուսաստանին եվրոպացիները սկսել են նույն մակարդակի վրա դիտարկել Եվրոպացի պաշտոնյաների, պատգամավորների կողմից ցուցաբերվող քաղաքական չեզոքությունը Թուրքիայից` աշխարհաքաղաքական, Ադրբեջանից` էներգետիկ կախվածության պատճառներով, արտահայտման տարբեր ձեւերով, մշտապես քննարկումների տեղիք է տվել: Սակայն, հանուն արդարության, պետք է նշել նաեւ, որ քիչ չեն այն դեպքերը, երբ Արեւմուտքում ցույց են տվել, որ գիտեն, թե իրականում ինչ են

Հայկ Մարության․ «Մեզ եք հանում, որովհետեւ ձեր դեմ ենք դուրս եկել, պահանջում ենք ձեր հրաժարականը, թե չէ օրենք, բացակայություն՝ լոլոներ են։ Ո՞վ է ձեզ էդ իրավունքը տվել, կարո՞ղ է, մտածում եք՝ դուք իմ գործատուն եք»

Դա գիտակցված որոշում է, իմ քաղաքական դիրքորոշումն է, որովհետեւ միայն նիստին չգալու եւ քվորում չապահովելու միջոցով է հնարավոր այնպես անել, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի։ Գալով ու դեմ քվեարկելով չի ստացվում, որովհետեւ իշխանության ձայները մի քանի հատով միշտ ավել են, բայց իրենք ավել չեն, իրենք փոքրամասնություն են։

«Ես կողմ եմ, որ ընտանիքում բռնություն չլինի, հարսը սկեսուրին չծեծի, բայց երբ փորձ եք անում մեկ այլ խմբի պաշտպանել, անընդունելի է»

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի  քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները հիմնական հարցադրումները հնչեցրին նախագծում ներառված «զուգընկեր» ձեւակերպման վերաբերյալ։ Նշենք, որ այս փաթեթի վերաբերյալ

«Ձեր նախընտրական քարոզարշավին շատ լուրջ ֆինանսական չարաշահումներ են եղել․ դա լեգիտիմությունից զրկում է ՔՊ-ի ավագանու անդամների լիազորությունները․ հենց դուք պետք է մանդատազրկվեք»․ Գրիգորյան

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվում է «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի եւ «Մայր Հայաստանից» Նարինե Հայրապետյանի, Զարուհի Փոստանջյանի, Սոնա Աղեկյանի, Գևորգ Ստեփանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ Երբ քննարկվում էր Նարինե Հայրապետյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, նիստին մասնակցում էին ավագանու 35 անդամներ, «Ազգային առաջընթաց» եւ «Մայր Հայաստան» խմբակցությունների անդամները բացակայում էին, «Հանրային ձայնից» երկու անդամ է

Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություններին մասնակցում է 7 թեկնածու

Ադրբեջանում այսօր նախագահի արտահերթ ընտրություններ են, որոնց մասնակցում է 7 թեկնածու․ 1.Գործող նախագահ, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունից նախագահի թեկնածու Իլհամ Ալիևը, 2․«Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլլաևը, 3․«Մեծ արարչագործություն» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, 4․«Մեծ Ադրբեջան» կուսակցությունից Էլշադ Մուսաևը, 5․«Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունից Գուդրաթ Հասանգուլիևը, 6․Ինքնառաջադրված թեկնածու Զահիդ Օրուջը, 7.Ինքնառաջադրված թեկնածու Ֆուադ Ալիևը։ Ընտրատեղամասերը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031