Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ինքներդ չգիտեք, թե ձեր ֆրակցիայում ով ինչ սեռական կողմնորոշում ունի․ մենք չգիտենք»․ ՔՊ-ական պատգամավոր

Փետրվար 07,2024 12:16

ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի եւ Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հնչեցրած գնահատականներին։

«Պարոն Նազարյան, ասում եք՝ եկեք սահմանենք, որ սիրային կապը պետք է լինի միայն կնոջ եւ տղամարդու միջեւ։ Նաեւ ասացիք, որ եթե մարդիկ ավանդական սեռական կողմնորոշում չունեն, նման մարդիկ մեր պաշտպանության ներքո չեն։ Սա շատ վտանգավոր է, որովհետեւ դուք, լինելով Ազգային ժողովի պատգամավոր, այս ամբիոնից մեր քաղաքացիներին ասում եք՝ եթե ավանդական սեռական կողմնորոշում չունի մարդը, իրեն կարելի է ծեծել, բռնության ենթարկել։ Ուղղակի պարոն Նազարյան, դուք ինքներդ չգիտեք, թե ձեր ֆրակցիայում ով ինչ կողմնորոշում ունի, ձեր կողքը նստած պատգամավորներն ով ինչ կողմնորոշում ունի»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից դժգոհեցին, Արթուր Խաչատրյանը դիմեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ «Մի հատ կարգի հրավիրեք»։

Հասմիկ Հակոբյանը շարունակեց․ «Պարոն Խաչատրյան, մենք էլ չգիտենք, թե մեր խմբակցությունում ով ինչ կողմնորոշում ունի։ Պետք չէ այստեղից լեգիտիմացնել բռնությունը եւ մեսիջ հղել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին կարելի է ցխել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829